Ջոն Կիցհաբեր: ամերիկացի քաղաքական գործիչ

Ջոն Ալբերտ Կիցհաբեր (անգլ.՝ John Albert Kitzhaber, մարտի 5, 1947(1947-03-05), Colfax, Վաշինգտոն, ԱՄՆ) , ամերիկացի քաղաքական գործիչ, բժիշկ, Օրեգոնի նահանգապետ (1995—2003 և 2011—2015):

Ջոն Կիցհաբեր
John Albert Kitzhaber
Ջոն Կիցհաբեր: ամերիկացի քաղաքական գործիչ
Դրոշ
Դրոշ
(37-րդ) Օրեգոնի նահանգապետ
2011 թվականի հունվարի 10 - 2015 թվականի փետրվարի 18
Նախորդող Թեոդոր Կուլոնգոսկի
Հաջորդող Քեյթ Բրաուն
Դրոշ
Դրոշ
(35-րդ) Օրեգոնի նահանգապետ
1995 թվականի հունվարի 9 - 2003 թվականի հունվարի 13
Նախորդող Բարբարա Ռոբերտս Քեյ
Հաջորդող Թեոդոր Կուլոնգոսկի
 
Կուսակցություն՝ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Դարտմուտի քոլեջ, South Eugene High School? և Oregon Health & Science University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և բժիշկ
Ծննդյան օր մարտի 5, 1947(1947-03-05) (77 տարեկան)
Ծննդավայր Colfax, Վաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն Ջոն Կիցհաբեր: ամերիկացի քաղաքական գործիչ ԱՄՆ
Ամուսին Շերոն Լակրուա

Կենսագրություն

Ավարտել է Յուջինի միջնակարգ դպրոցը (1965), Դարտմուտի քոլեջը (1969), Օրեգոնի համալսարանը (1973):

1973-1986 թվականներին Օրեգոնի Ռոզբուրգ քաղաքի հիվանդանոցի շտապ օգնությունում զբաղվել է բժշկական պրակտիկայով։

Օրեգոն նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ դառնալով (1979—1981) սկսել է կարիերան քաղաքականության մեջ։ 1980 թվականին ընտրվել է Օրեգոն նահանգի սենատոր։ Նահանգի սենատում նա ծառայել է 1981-1993 թվականներին, 1985-1993 թվականներին եղել է սենատի նախագահ։

Կիցհաբերն է եղել Օրեգոնի բժշկական ապահովագրության ծրագրի հիմնական հեղինակը։ Այն ժամանակ այս օրենքը հակասում է դաշնային օրենսդրությանը։ Այն բանից հետո, երբ նախագահ Բիլ Քլինթոնը հավանություն տվեց նախագծին, Օրեգոն դարձավ բժշկական ապահովագրության բարեփոխումների ոլորտում առաջատարը։

Կիցհաբերը Օրեգոն նահանգի 35-րդ նահանգապետն էր, և այս պաշտոնը նա զբաղեցրել է երկու ժամկետով (1995—2003): Սահմանադրության համաձայն նա կարողացել է նահանգում 2004 թվականին ևս մեկ անգամ թեկնածություն դնել և ընտրվել։

Նահանգապետի պաշտոնում լինելու ժամանակ և 2010 թվականի ընտրություններին ընթացքում Կիցհաբերը մասնակցել է մի քանի ոչ առևտրային սոցիալական կազմակերպությունների գործունեությանը։

2010 թվականին մասնակցել է Օրեգոնի ընտրություններին, հաղթել է ու դարձել նահանգապետ, իսկ 2011 թվականի հունվարի 10-ից նորից ղեկավարել է նահանգը։

Ամուսնացած է եղել Շերոն Լակուրայի հետ։ Այդ ամուսնությունից նա ունեցել է իր որդի՝ Լոգանին (ծնվել է 1997 թվականին)։

2015 թվականի փետրվարի 14-ին հրաժարական է տվել իր հարսնացուի՝ Սիլվի Հեյզի հետ կապված մեղադրանքների պատճառով։

Ծանոթագրություններ

Tags:

19471995200320112015d:Q1509984Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենՄարտի 5Վաշինգտոն (նահանգ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ադոլֆ ՀիտլերԽնձորենիԱրյան խումբԴադիվանքՋոն ԿիրակոսյանԳայլերՀայաստանի զինանշանԱրևմտյան ՀայաստանԽտությունԱլեքսանդր ՇիրվանզադեԵրիցուկԹոնդրակյաններԽաչակրաց արշավանքներԱռյուծԳոյական անունՆավթՉինաստանԱրագածոտնի մարզՊրիզմաՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՕսմանյան կայսրությունԳրիգոր ՆարեկացիԻսահակ ՆյուտոնԵրկրորդ համաշխարհային պատերազմՀրանտ ՄաթևոսյանՄինաս ԱվետիսյանԱշխարհի երկրներն ըստ տարածքիԵվրոպական միությունՊետրոս Ա ԳետադարձՀունգարիաԽոնարհումԷկոհամակարգԵրկիրԾիրանի փողը19-րդ դարի հայկական մշակույթՀրազդան (քաղաք)ՔաղաքականությունԶապել ԵսայանԲագրատ ԳալստանյանԱլբերտ ԱզարյանՄայիսի 7Բուրգ (երկրաչափություն)Տիգրան ՄեծԱլեքսանդր ԹամանյանՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԱնլռելի զանգակատունՐաֆֆիՀամբարձում (տոն)Խոյ (կենդանակերպի նշան)ԴիլիջանԿրծքագեղձի քաղցկեղՖոտոսինթեզՀայաստանի բուսական աշխարհԼուսինԲաժանարարների աղյուսակՄարդ բանականԿոչականՀայաստանի անկախության հռչակագիրԱռողջ ապրելակերպՁեռնաշարժությունԲարդիԽրիմյան ՀայրիկԱստղԱրտիստը (Շիրվանզադե)Լյոնեբերգացի ԷմիլԹութքՄիքայել ԱջապահյանԳեղարվեստական գրականությունԵրևանի պետական համալսարանՀայաստանի լեռներՌափայել ՊատկանյանՀաղարծնի վանքԲնությունՄեծապատիվ մուրացկաններՓոխաբերությունՀայերեն հայհոյախոսությունԱտոմ🡆 More