Ուռենի: բույսերի ցեղ

Salix alba L., 1753, typ.

Ուռենի
Salix alba
Սպիտակ ուռենի (Salix alba)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Մարգագետնածաղկավորներ
Ընտանիք Ուռազգիներ
Ցեղ Ուռենի
Լատիներեն անվանում
Salix
L., 1753, nom. cons.
Տիպիկ ներկայացուցիչներ

cons. — Սպիտակ ուռենի

Տեսակներ
Տես ցուցակը
Ուռենի դասի տեսակները

Ուռենի: Էվոլյուցիա և տարածում, Կենսաբանական նկարագիր, Կիրառություն
Դասակարգումը
Վիքիցեղերում

Ուռենի: Էվոլյուցիա և տարածում, Կենսաբանական նկարագիր, Կիրառություն
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 22476
NCBI 40685
EOL 32667

IPNI36055-1

Ուռենի (լատին․՝ Salix), ուռազգիների ընտանիքի տերևաթափ ծառ կամ թուփ։ Հայտնի է 300 տեսակ (այլ տվյալներով՝ մինչև 600), Հայաստանում՝ 10 տեսակ՝

  • Այծուռենի (Salix caprea),
  • Ուռենի Եռառէջ (Salix triandra),
  • Ուռենի դեղնաճյուղ (Salix purpurea),
  • Ուռենի կողովի (Salix viminalis),
  • Ուռենի սպիտակ (Salix alba),
  • Ուռենի եգիպտական (Salix aegyptiaca) և այլն։

Տարածված է գրեթե բոլոր մարզերում (ստորինից մինչև վերին լեռն, գոտիներում)։ Աճում է գետերի և առուների ափերին, ջրավազանների և ջրամբարների շրջակայքում, խոնավ վայրերում, Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն գոտիներում։ Հայաստանում հայտնի է 10 տեսակ՝ այծուռենի, եռառէջ, դեղնաճյուղ, կողովի, սպիտակ և այլն։

Ռուսաստանի որոշ շրջաններում ժողովուրդը առօրյա խոսակքականում օգտագործում է «тальник - ուռենի» բառը։

Ծառի արտաքին տեսքը տարբեր տեսակների մոտ տարբեր է, կան շատ բարձր (Salix alba, Salix fragilis, Salix caprea) և թփեր (Salix viminalis, Salix daphnoides, Salix purpurea), երբեմն բավական փոքր (Salix lapponica, Salix repens var. rosmarinifolia, Salix myrtilloides) ծառեր, բևեռային երկրներում և բարձրադիր լեռներում աճում են ավելի փոքր ուռենիներ, որոնցից են Salix herbacea, Salix reticulata

Էվոլյուցիա և տարածում

Տարածված է Կովկասում, Սիրիայում, Իրանում, Աֆղանստանում, արևմտյան Չինաստանում։

Հայաստանում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում, Սևանի ավազանում, Զանգեզուրում, ստորինից մինչև վերին լեռնային գոտում՝ գետերի, առուների և ջրավազանների ափերին։ Ըստ The Plant List կայքի տվյալների հաշվում են ուռենու ավելի քան 370 տեսակ, որոնք տարածված են հիմնականում Հյուսիսային կիսագնդում։

Ծառի բարձրությունը հիմնականում հասնում է 15 մ, բայց հանդիպում են տեսակներ որոնց բարձրությունը հասնում է 40 մ։

Կենսաբանական նկարագիր

Ուռենի: Էվոլյուցիա և տարածում, Կենսաբանական նկարագիր, Կիրառություն 

Բարձրությունը 10-15 մ է։ Տերևներն էլիպսաձև են, նշտարաձև, ամբողջական, կարճակոթուն։ Ծաղկաբույլը կատվիկ է, ծաղիկները՝ երկտուն, միասեռ։ Ընձյուղների կեղևը ձմեռը դարչնագույն է, գարնանը՝ դեղնականաչավուն։ Կատվիկները բացվում են տերևների հետ, հասնելով 3-5 սմ երկարության։

Պտուղը տուփիկ է, սերմերն ունեն սպիտակ ծաղիկներով փուփուլներ։

Խոշոր, տերևաթափ ծառ է՝ մինչև 20-25 ն բարձրությամբ և 60-120 սմ բնի տրամագծով։ Ճյուղերը ծածկված են նարնջակարմրավուն, երբեմն ձիթականաչավուն կեղևով։ Տերևները նշտարաձև են, սրածայր, խոշոր սղոցաեզր, գարնանը ծածկված մետաքսանման խավով, որը հետագայում անհետանում է։ Ծաղիկները կատվիկներ են, որոն բացվում են տերևների հետ միասին։

Գեղեցիկ, փարթամ ծառ է։ Խոնավասեր է, երաշտին չի դիմանում։ Ցրտադիմացկուն է, դիմանում է մինչև 40 °C ցրտերին։ Լուսասեր է, պահանջկոտ է հողի նկատմամբ։ Ուռենու որոշ տեսակների կեղևը պարունակում է գլիկոզիդներ (սալիցիլին, սալինիգրին), աղաղանյութեր և այլն։ Բնափայտը թեթև է, փափուկ, շուտ փտող։

Հիվանդություններ և վնասատուներ

Ուռենու վնասատուները հիմնականում հետևյալ միջատնեևն են. Cecidomya salicis, Cecidomya saliciperda, Tortrix (Helias) Chlorana (բացառապես Salix viminalis և նրա տեսակները), Bombyx Salicis, Agrotis vallugera, Curculio crux, Phratora vitellinae, Phratora vulgarissima, Galer ucacapreae և Galer lincola (առավել տուժող Salix viminalis, Salix amgydalina).

Մակաբուծող սնկեր. Erysiphe, Rhytisma և Melampsora դասերից են։

Կիրառություն

Մատղաշ ընձյուղներն ու տերևներն օգտագործվում են որպես անասնակեր, կեղևը՝ կաշի դաբաղելիս։ Բազմաթիվ տեսակներ դեկորատիվ են (հատկապես՝ սպիտակ ուռենու լացող տարատեսակը, որի բարձրությունը մինչև 18 մ է)։ Ընձյուղները ոսկեդեղին են, աղեղնաձև՝ դեպի ցած թեքված։ Պիտանի է հակաէրոզային տնկարկների համար։

Բուժիչ հատկություններ

Ուռենու բուժիչ հումքը կեղևն է։ Այն իր մեջ պարունակում է աղաղանյութեր (3-10%), գլիկոզիդ սալիցին,ֆլավոնոիդներ, C վիտամին և խեժային նյութեր։

ՈՒռենու կեղևի եփուկն ունի ցավազրկող, հանգստացնող, արնահոսությունը դադարեցնող, ջերմությունն իջեցնող, մակարդիչ, հակադողէրոցքային և հակաորդային ազդեցություն։ Այն օգտագործում են տարբեր տեսակի նևրոզների, նևրալգիաների, գլխացավերի, մրսածության, ռևմատիզմի, հոդատապի, գաստրիտի, աղիքների բորբոքային հիվանդությունների, դեղնախտի, լյարդի և փայծաղի հիվանդությունների ժամանակ։

Ուռենու կեղևի փոշին քսուքի և ցանափոշու տեսքով օգտագործում են խոցերի, թարախապալարների և մաշկի այլ բորբոքումների բուժման մեջ, ցանափոշին օգտագործում են նաև արնահոսությունը դադարեցնելու համար։

Ուռենու կեղևի բուժիչ հատկություններն օգտագործվել է բժշկության մեջ․ դրանցից պատրաստել են սալիցիլային ջերմ իջեցնող միջոցներ, օրինակ, լայնորեն հայտնի ացետիլսալիցիլային թթվի (ասպիրին) նախատիպը, որն այժմ ստանում են արհեստական ձևով։

Ուռենու ծաղկաբույլերի թրմօղին գիտական բժշկությունը խորհուրդ է տալիս սրտանոթային համակարգի հիվանդությունների՝ տախիկարդիայի ժամանակ

Տեսակներ

Ուռենի: Էվոլյուցիա և տարածում, Կենսաբանական նկարագիր, Կիրառություն 
Ուռենի: Էվոլյուցիա և տարածում, Կենսաբանական նկարագիր, Կիրառություն 
Ուռենի: Էվոլյուցիա և տարածում, Կենսաբանական նկարագիր, Կիրառություն 
  • Salix acutifolia
  • Salix alaxensis
  • Salix alba L.
  • Salix amygdaloides
  • Salix arbusculoides
  • Salix arctica
  • Salix arizonica
  • Salix atrocinerea
  • Salix aurita L. 
  • Salix babylonica L. 
  • Salix bakko
  • Salix barclayi
  • Salix barrattiana
  • Salix bebbiana
  • Salix bicolor
  • Salix bonplandiana
  • Salix boothii
  • Salix brachycarpa
  • Salix breweri
  • Salix canariensis
  • Salix candida
  • Salix caprea
  • Salix caroliniana
  • Salix chaenomeloides
  • Salix cinerea L. 
  • Salix cordata
  • Salix delnortensis
  • Salix discolor
  • Salix drummondiana
  • Salix eastwoodiae
  • Salix aegyptiaca
  • Salix eleagnos
  • Salix eriocarpa
  • Salix exigua
  • Salix floridana
  • Salix fragilis L. 
  • Salix fuscescens -
  • Salix futura
  • Salix geyeriana
  • Salix gilgiana
  • Salix glauca L.
  • Salix glaucosericea
  • Salix gooddingii
  • Salix gracilistyla
  • Salix hastata L.
  • Salix herbacea L. 
  • Salix hookeriana
  • Salix hultenii
  • Salix integra
  • Salix interior
  • Salix japonica
  • Salix jepsonii
  • Salix jessoensis
  • Salix koriyanagi
  • Salix kusanoi
  • Salix laevigata
  • Salix lanata L. 
  • Salix lapponum L.
  • Salix lasiolepis
  • Salix lemmonii
  • Salix libani
  • Salix ligulifolia
  • Salix lucida
  • Salix lutea
  • Salix magnifica
  • Salix matsudana
  • Salix melanopsis
  • Salix miyabeana
  • Salix monticola
  • Salix mucronata
  • Salix myrsinifolia
  • Salix myrtillifolia
  • Salix myrtilloides L. 
  • Salix nakamurana
  • Salix nigra
  • Salix orestera
  • Salix pentandra L. 
  • Salix phylicifolia L.
  • Salix planifolia
  • Salix polaris
  • Salix prolixa
  • Salix purpurea
  • Salix reinii
  • Salix reticulata
  • Salix retusa
  • Salix richardsonii
  • Salix rorida
  • Salix rupifraga
  • Salix schwerinii
  • Salix scouleriana
  • Salix sepulcralis group
  • Salix sericea
  • Salix serissaefolia
  • Salix serissima
  • Salix serpyllifolia
  • Salix sessilifolia
  • Salix shiraii
  • Salix sieboldiana
  • Salix sitchensis
  • Salix subfragilis
  • Salix subopposita
  • Salix taraikensis
  • Salix tarraconensis
  • Salix taxifolia
  • Salix tetrasperma
  • Salix triandra L. 
  • Salix udensis
  • Salix viminalis L. 
  • Salix vulpina
  • Salix yezoalpina
  • Salix yoshinoi

Ծանոթագրություններ

Գրականություն

  • U. Reuter, «Die Kultur der Eiche u. W eide etc.» (1875);
  • Coaz, «La culture des osiers» (1879);
  • Schmid, «Die Anpflanzung und Behandlung der Korb— und Bandweiden» (1883);
  • Resch, «Die Kultur der Band— und Flechtweiden» (1884);
  • Schulzen, «Korbweiden-Kultur» (1584);
  • Kràhe, «Lehrbuch der rationellen Korbweidencultur» (1886),
  • Dochnahl, «Die Band — und Flechtweiden» (1887),
  • Brinckmeier, «Anleitung zur Anzucht und Cultur der Korbweiden» (1888);
  • Августинович, «Культура корзиночной ивы» («Лесной Журнал», 1878);
  • Маракуев, «Разведение ивы и ветлы» (1889);
  • Генко, «Тальниковое хозяйство в пойме р. Волги» («Лесной Журнал» 1880 г.)
  • Э. Э. Керн, «Ива, её значение, разведение и употребление» (1890).
  • Бескодаров А. А. Художественное плетение из ивового прута. — М.: Лесн. пром-сть, 1985. — 64 с. — 55 000 экз.

Աղբյուր

Ուռենի: Էվոլյուցիա և տարածում, Կենսաբանական նկարագիր, Կիրառություն Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռենի» հոդվածին։
Ուռենի: Էվոլյուցիա և տարածում, Կենսաբանական նկարագիր, Կիրառություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռենի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Ուռենի: Էվոլյուցիա և տարածում, Կենսաբանական նկարագիր, Կիրառություն 

Tags:

Ուռենի Էվոլյուցիա և տարածումՈւռենի Կենսաբանական նկարագիրՈւռենի ԿիրառությունՈւռենի Բուժիչ հատկություններՈւռենի ՏեսակներՈւռենի ԾանոթագրություններՈւռենի ԳրականությունՈւռենի ԱղբյուրՈւռենի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԿատուներԱնգլերենԴպրությունԱծանցյալՍարդարապատի հերոսամարտՈրդանման ելունի բորբոքումԿոկորդաբորբՄարդու ատամՍասնա ծռերԱնմոռուկ (խորհրդանիշ)ՌուսաստանՔարերի սիմֆոնիաԱղբյուր ՍերոբՉարլզ ԴարվինԺողովրդավարությունԹոքաբորբՀատկացուցիչՀարադրությունԺառանգական հիվանդություններԽոնարհումԲնությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԳործադիր իշխանությունԹվական անունՀայկական դիցաբանությունԿենդանակերպԼուսինԷթիլ սպիրտՖոտոսինթեզՎարդանանք (պատմավեպ)Հայ-վրացական պատերազմԴանիել ՎարուժանԱռյուծՀարկՎանԱզոտՍտեփան Զորյան (գրող)ՑեղասպանությունՀեշտոցՄամփրե արքանՊարզ թիվՄիքայել ՆալբանդյանԷկոհամակարգԵզդիներԱրգանդի միոմաՀրամայական եղանակՉակերտներՆեմեսիս գործողությունՄարդու առնանդամՕրենսդիր իշխանություն22-րդ դարՀավասարասրուն սեղանՀայաստանԶվարթնոցի տաճարՄարքեթինգՍաղմոսավանքՍակրավորԳետային խեցգետիններՎերածնունդՍննդային ալերգիաՏիգրան ՊետրոսյանԵղնջացանԻմ անունն Արամ էԵրկրաշարժՀարավային ԿովկասՀովազներՈւղղանկյուն եռանկյունՖաշիզմՁեռք, ոտք և բերան հիվանդությունԱննա ՀակոբյանՄոսկվաՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԹոքի քաղցկեղԳևորգ Մարզպետունի (վեպ)🡆 More