Յոգուրտ: Մածուն

Յոգուրտ, Բալկանյան թերակղզու ու հեռավորարևելա—ասիական մոնղոլոիդառասայական երկրների խոհանոցների կաթնաթթվային մթերք։ Յոգուրտի հայրենիքը համարվում է առաջինը Չինաստանը, Կորեան, Ճապոնիան Մոնղոլիան և հետո նոր Թուրքիան, սակայն առաջին անգամ կաթը խմորող միկրոօրգանիզմները կաթից անջատելով Իլյա Մեչնիկովը կարողացավ ստանալ յոգուրտ։ Այդ հայտնագործության համար Մեչնիկովը 1908 թվականին Պաուլ Էրլիխի հետ ստացավ Նոբելյան մրցանակ։

Յոգուրտ: Բաղադրություն, Պատմություն, Ծանոթագրություններ
Յոգուրտ
yoğurt
Յոգուրտ: Բաղադրություն, Պատմություն, Ծանոթագրություններ
Հունական յոգուրտ
Թուրքական խոհանոց
Հունական խոհանոց
Բուլղարական խոհանոց
ՏեսակԿաթնաթթվային մթերք
Ենթատեսակկաթնամթերք, ֆերմենտացված կաթնամթերք, բացառությամբ թթվասերի և կաթնաշոռի և յոգուրտ և կաթի կամ սերուցքի այլ տեսակներ՝ մակարդված կամ թթվեցված
ՀեղինակԻլյա Մեչնիկով
Ստեղծման տարեթիվ1908 թվական
Բաղադրամասեր
Հիմնականկաթ
բակտերիա
Նույնական ուտեստներկեֆիր
թուրքալեզու ժողովուրդների կատիկ
հայկական մածուն
վրացական մացոն
եգիպտական լեբեն
սիցիլիական մեցորադ
Սննդային արժեք
Կալորիականություն80 կկալ
Յոգուրտ: Բաղադրություն, Պատմություն, Ծանոթագրություններ Yogurt Վիքիպահեստում

Բաղադրություն

Յոգուրտ: Բաղադրություն, Պատմություն, Ծանոթագրություններ 
Յոգուրտներ պատրաստում են նաև ավելի կարճ եղանակով. բնական մածունին ավելացնելով որևէ մրգային հավելում և թարմ կտրատված մրգեր

Յոգուրտ է կոչվել Բալկաններում ապրող ժողովուրդների ազգային թթվակաթնային ըմպելիքը։ Յոգուրտ ստանում են այծի կամ կովի կաթից։ Բնական յոգուրտը իր մեջ պարունակում է կաթնաթթվային մանրէներ և վիտամիններ։

3,2 % յուղայնությամբ քաղցր յոգուրտի 100 գ զանգվածի էներգետիկ արժեքը մոտ 80 կկալ է, իսկ սննդային արժեքը՝ 5 գ սպիտակուց, 8,5 գ ածխաջրեր, 3,2 գ ճարպ, պարունակում է նաև կալիում` 147 մգ, կալցիում` 122 մգ, ֆոսֆոր` 96 մգ, մագնիում` 15 մգ, նատրիում` 52 մգ, ծծումբ` 27 մգ, քլոր` 100 մգ, երկաթ 0,1 մգ, միկրոտարրեր` յոդ, կոբալտ, մարգանեց, պղինձ, մոլիբդեն, սելեն, ֆտոր, քրոմ, ցինկ։

Յոգուրտները պարունակում են հիմնականում 3 տեսակի վիտամիններ (A, B, C) և B կոմպլեքսի մի քանի տարատեսակներ (B1, B2, B3, B6, B12)։ Առկա են նաև նիացին և քոլորին վիտամինոզներ։ Բնական յոգուրտը պատրաստումից հետո կարող է օգտագործվել մինչև 30 օր։ Յոգուրտը պահվում է 25 °C ջերմաստիճանում։

Պատմություն

Կաթը խմորող միկրոօրգանիզմները կաթից անջատելով 20-րդ դարի առաջին կեսերին ռուս գիտնական Իլյա Մեչնիկովը կարողանում է հայտնաբերել մի շարք կաթնաթթվային սննդատեսակներ։

Ըստ նախնական տվյալների, մարդը կաթնաթթվային մթերքներ (նաև յոգուրտ) օգտագործել է դեռևս մեզանից 8000 տարի առաջ։ Ըստ բալկանյան մի շարք երկրների, կաթը թթվեցնող խմորիչը դա Աստծո ընծան է իրենց և պետք է մարդիկ օգտագործեին այն որքան հնարավոր է քիչ։

Յոգուրտի մասին առաջին հիշատակումը մարդկությանը հայտնի է 16-րդ դարի ֆրանսիացի պատմիչներից։

Յոգուրտ: Բաղադրություն, Պատմություն, Ծանոթագրություններ  Ըստ ավանդության Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ Վալուանը տառապել է ինչ-որ անհայտ անբուժելի հիվանդությամբ, որը բուժվելի է միայն իր պալատի հասարակ գիտնականներից մեկի կողմից պատրաստված կաթնաթթվային այծի կաթից պատրաստած մթերքով Յոգուրտ: Բաղադրություն, Պատմություն, Ծանոթագրություններ 

Կա նաև վարկած, որ յոգուրտը զետեղված է եղել նաև Հին Հունաստանի խոհանոցում, սակայն հունական խոհանոցում հայտնի է յոգուրտի մի տեսակ որը կոչվում է Աքսիգալա (οξύγαλα)։

Նոբելյան մրցանակակիր երկու գիտնականները ապացուցեցին, որ յոգուրտը առողջարար է նաև աղիներին և նրա մեջ առկա լակտոբացիլինը կանխարգելում է աղիների դիսբակտերիոզը և ուժեղացնում մարդու օրգանիզմի դիմադրողականությունը՝ բարձրացնելով մարդու իմունիտետը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Յոգուրտ: Բաղադրություն, Պատմություն, Ծանոթագրություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոգուրտ» հոդվածին։

Tags:

Յոգուրտ ԲաղադրությունՅոգուրտ ՊատմությունՅոգուրտ ԾանոթագրություններՅոգուրտ Արտաքին հղումներՅոգուրտ1908 թվականԲալկանյան թերակղզիԹուրքիաԻլյա ՄեչնիկովԿաթնաթթվային մթերքԿորեաՃապոնիաՄոնղոլիաՄոնղոլոիդ ռասաՆոբելյան մրցանակՉինաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄոտիվացիաԽմելու ջուրՓսորիազԲաժանարարների աղյուսակՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)ՄեքքաՎարդան ՄամիկոնյանՈչ վերբալ հաղորդակցությունՄանուշակԱրագածՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՇաքարային դիաբետԲելգիաՄակերեսՎի (երգիչ)Ռոմանոս ՄելիքյանՀայաստանի կենտրոնական բանկԲրազիլիաԱլեքսանդր ԹամազովԼեոնարդո դա ՎինչիՀայերԱրատտաՄելանոմաՀրազդան (քաղաք)Էլիզաբեթ Վիժե լը ԲրոնՏուբերկուլոզԿոկորդիլոսներԱրտարգանդային հղիությունԿրիշտիանու ՌոնալդուՀայկական իժԵռանկյան մակերեսԻոսիֆ ՍտալինՄետրոնիդազոլSWOT վերլուծությունՈւղիղ խնդիրՍինուսիտՀայաստանի ազգային հերոսԿույր աղիքՂազարոս ԱղայանՎարազդատ ՀարոյանԻբուպրոֆենԽենթըԱլեքսանդր ՇիրվանզադեԱռաջին համաշխարհային պատերազմՍուր բրոնխիտՇագանակագեղձՀայաստանի ձկների ցանկՄոսկվաՎաղարշապատԷպիլեպտիկ նոպաԱնանուխԵրևանՄայրցամաքԱրեգակՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԵրկաթ պակասորդային սակավարյունությունԿիպրոս (կղզի)Հեպատիտ BԷդգար ՂազարյանԼիտվաՍերմնահեղուկՋոնաթան ՍվիֆթԵզդիներԳորշ արջՄիավորված ազգերի կազմակերպությունՊետրոս ԴուրյանԱլեն ՍիմոնյանԱլեքսանդրիայի կամուրջԽոյ (կենդանակերպի նշան)Ժենգյալով հացՍրտամկանի ինֆարկտՇեշտԹլփատումՄայիսյան հերոսամարտերՄեղուներԱրարատԳոշավանք🡆 More