Ճապոնական խաղաղության զանգ, Միավորված ազգերի կազմակերպության խաղաղության խորհրդանիշ։ Ձուլվել է 1952 թվականի նոյեմբերի 24-ին և 1954 թվականի հունիսի 8-ին ընծայվել Միավորված ազգերի կազմակերպությանը՝ որպես ճապոնական ժողովրդի պաշտոնական նվեր։ Խաղաղության այս խորհրդանշական զանգը ՄԱԿ-ին նվիրվել է այն ժամանակ, երբ Ճապոնիան դեռևս պաշտոնապես ընդունված չէր դրա կազմում։
Ճապոնական Թադա գործարանը զանգը պատրաստել է Միավորված ազգերի կազմակերպության օրը։ Այն ձուլել է Չիյոջի Նակագավան Ուվաձիմա քաղաքի տաճարի Խաղաղության Բանզայի զանգի նմանությամբ։ Նակագավան հետագայում հիմնել է Խաղաղության զանգի համաշխարհային ասոցիացիան։ Կարճ ժամանակով զանգը տեղափոխվել է Օսակա քաղաք՝ Էքսպո 70 տոնավաճառին ներկայացվելու համար, որից հետո վերադարձվել Նյու Յորքում 42-րդ փողոցի ու Առաջին պողոտայի վրա իր մշտական տեղը։
ՄԱԿ-ին զանգը նվիրել է ՄԱԿ-ի ճապոնական դիտորդ Ռենզո Սավադան։ Նա մեկնաբանել է, որ «Զանգը մարմնավորում է ո՛չ միայն ճապոնացիների, այլ նաև ամբողջ աշխարհի բոլոր ժողովուրդների խաղաղության ձգտումը։ Այսպիսով, այն խորհրդանշում է ՄԱԿ-ի համընդհանրությունը»[փա՞ստ]։
Զանգը կշռում է 116 կգ, ունի 1 մ բարձրություն և հիմքի 0․6 մ տրամագիծ։ Ձուլման համար անհրաժեշտ մետաղն ստացվել է 1951 թվականին Փարիզում անցկացված ՄԱԿ-ի 13-րդ գլխավոր համագումարի 60 ազգերի պատգամավորների հանգանակած մետաղադրամներից։ Պատգամավորներից գումարը երեխաներն են հավաքել։
Զանգի մեկ կողմում ճապոներեն տառերով արձանագրություն կա՝ «Կեցցե կատարյալ խաղաղությունն աշխարհում» 世界絶対平和萬歳։
1977 թվականին ՄԱԿ-ին նվիրվել է նաև փայտե մուրճ, իսկ սինտոիստական քահանաների կողմից օրհնված զանգի լարը նվիրվել է ՄԱԿ-ին 1990 թվականի մարտի 20-ին՝ Երկրի օրը։
Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ճապոնական խաղաղության զանգը տեղադրված է նոճիների փայտից պատրաստված սինտոիստական տաճար հիշեցնող կառույցի մեջ։ Կառույցի քարե պատվանդանը նվիրել է Իսրայելը։
Ավանդաբար ճապոնական խաղաղության զանգը հնչեցվում է տարվա մեջ երկու անգամ․ գարնան առաջին օրը՝ գիշերահավասարին, Երկրի օրվան նվիրված տոնակատարության ժամանակ և երկրորդ անգամ՝ ամեն սեպտեմբերին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի բացման օրը, որը համընկնում է 1981 թվականին Գլխավոր ասմբլեայի կողմից ընդունված Խաղաղության միջազգային օրվա հետ։ Զանգը հնչել է 1966 թվականի հոկտեմբերի 4-ին սուրբ Ֆրենսիսի տոնին, որը խորհրդանշում էր Հռոմի պապ Պողոս VI-ի՝ ՄԱԿ կատարած պաշտոնական այցելության մեկ տարին։ Զանգը հազվադեպ է հնչում այլ կարևոր առիթներով։
Ամեն տարի Երկրի օրը Ջոն ՄքՔոնելի հիմնած կազմակերպությունը պատասխանատու է Նյու Յորքի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում անցկացվող Երկրի օրվան նվիրված տոնակատարությունների համար։ Ամեն տարի տարբեր մարդիկ են արժանանում տոնակատարության մաս կազմող զանգը հնչեցնելու պատվին։
Տարի | Զանգը հնչեցնելու պատվին արժանացածներ |
---|---|
1971 | Ու Տան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |
1972 | Կուրտ Վալդհայմ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |
1973 | Ս․Վ․ Նարասիմհան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջգերատեսչական հարցերի և համակարգման ենթահանձնաժողովի կաբինետի ղեկավար |
1974 | Բրադֆորդ Մորզե, ադմինիստրատոր, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր |
1975 | Գենիչի Ակատանի,ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար |
1976 | Ռոբերտ Ջ․ Ռայան, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական |
1977 | Մարգարետ Միդ, աշխարհահռչակ մարդաբան |
1978 | Մարգարետ Միդ, Երկրի օրվա նախագահ |
1979 | Դր․ Էստեֆանիա Ալդաբա-Լիմ, հատուկ ներկայացուցիչ, (Գլխավոր քարտուղարի օգնական), ՄԱԿ |
1980 | Դր․ Էդվարդ Գիբսոն, Ամերիկացի գիտնական-տիեզերագնաց, Skylab 4-ի գիտնական-օդաչու |
1981 | Դր․ Արվիդ Պարդո, Մալթա, ՄԱԿ-ի դեսպան, «Ծովային օրենք» կոնֆերանսի հիմնադիր |
1982 | Տիկին Ռենե Դյուբո, անվանի գիտնական, հումանիստ և Ռոքֆելլեր համալսարանի պրոֆեսոր էմերիտուսի կինը |
1983 | Պատվելի Պերցիվալ Բրաուն, Երրորդության եկեղեցի, Ուոլ սթրիթ, Նյու Յորք |
1984 | Փոլ ՄքՌե, Պառլամենտի անդամ, վարչապետ Պիեռ Թրյուդոյի ներկայացուցիչ, Կանադա |
1985 | Դր․ Ռոբերտ Մյուլլեր, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական |
1986 | Դր․ Ռոբերտ Մյուլլեր, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական |
1987 | Չեստեր Նորիս, Նախարարի խորհրդական, ԱՄՆ պատգամավոր ներկայացուցիչ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում |
Վալենտին Կարիմով, ավագ խորհրդական, ԽՍՀՄ | |
Խեյխ Ալի Մուխտար, Մուսուլմանական համաշխարհային լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ, Մեքքա, Սաուդյան Արաբիա | |
1988 | Էդվարդ Աբրամսոն, Երկրի օրվա նախագահ |
Պատվելի Ումբերտո Մուլար | |
Ֆրենսիս ՄքՔուլոու, կարդինալ, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա | |
1989 | Դր․ Նոել Բրաուն, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագիր |
1990 | Դեյվիդ Դինկինս, քաղաքապետ, Նյու Յորք |
Սինտիա Լենոն, արվեստագետ, Միացյալ Թագավորություն | |
1991 | Անտուան Բլանկա, ՄԱԿ-ի զարգացման և միջազգային տնտեսական համագործակցության գլխավոր տնօրեն |
1992 | Ջոզեֆ Սիքսիպիո, նախկին պատանդ Բեյրութում, Ամերիկյան համալսարանի նախկին գործող համակարգող |
Անիսետաս Սիմուտիս, դեսպան, Լիտվա | |
Այվարս Բաումանիս, դեսպան, Լատվիա | |
Պոլ Լուեդիգ, խորհրդական, ներկայցնում էր Էստոնիայի դեսպան Էրնստ Ջաաքսոնին | |
1993 | Ռիգոբերտա Մենչու, Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր, մարդու իրավունքների ակտիվիստ, Գվատեմալա |
1994 | Նասիր Օբեյդ, փոքրիկ տղա Պաղեստինից |
Դաֆնե Թենե, փոքրիկ աղջիկ Իսրայելից | |
1995 | Էդվինա Սանդիս, նկարչուհի, Միացյալ Թագավորության հանգուցյալ վարչապետ սըր Ուինստոն Չերչիլի թոռնուհին |
1996 | Ռիչարդ Բաթլեր, դեսպան, Ավստրալիա |
Աննա ՄքՔոնել, Երկրի օրվա հիմնադիր Ջոն ՄքՔոնելի կինը | |
1997 | Ռազալի Իսմայիլ, դեսպան, Մալայզիա, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ |
1998 | Ջիլիան Սորենսեն, ՄԱԿ-ի Արտաքին հարաբերությունների գլխավոր քարտուղարի օգնական |
Քենսակու Հոգեն, ՄԱԿ-ի Կապի և հանրային տեղեկատվության գծով քարտուղարի օգնական | |
1999 | Եղբայր Իգնատիո Հարդինգ, քահանա, Տիբեթ |
2000 | Գերհարդ Պֆենզելթեր, դեսպան, Ավստրիա |
2001 | Մարի Քեթրին Բեյթսոն, գրող, Մարգարեթ Միդի և Գրեգորի Բեյթսոնի դուստրը |
2002 | Տիկին Լիզբեթ Պալմե, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Շվեդիայի կոմիտե, Շվեդիայի հանգուցյալ վարչապետ Ուլոֆ Պալմեի կինը |
2003 | Փիթ Սիգեր, լեգենդար ժողովրդական երաժիշտ և բնապահպան |
2004 | Ջոն ՄքՔոնել, Երիկրի օրվա հիմնադիր և Earth Society Foundation-ի համահիմնադիր |
2005 | Այ Այ Տան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ու Տանի դուստրը |
Դոն ՄաքՔեյ, դեսպան, Նոր Զելանդիա, և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար | |
Էդուարդո Ջ․ Սեվիլլա սամոզա, դեսպան, Նիկարագուա | |
2006 | Լարս Հջալմար Ուայդ, դեսպան, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի Նախագահի գրասենյակի ղեկավար |
Դեսպան Շինիչի Կիտաոկա, ՄԱԿ-ում Ճապոնիայի մշտական ներկայացուցչի տեղակալ | |
2007 | Այ Այ Տան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ու Տանի դուստրը |
2008 | Անվարալ Չոուդհուրի, դեսպան, Բանգլադեշ |
2009 | Փիթ Սիգեր, լեգենդար ժողովրդական երաժիշտ և բնապահպան |
2010 | Երեխաներ, այդ թվում՝ Երկրի օրվա հիմնադիրների ու վաղ շրջանի աջակիցների երեխաներն ու թոռները |
2011 | Սոլանժ Մյուլլեր, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, հանգուցյալ դոկտոր Ռոբերտ Մյուլլերի դուստրը |
Այ Այ Տան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ու Տանի դուստրը | |
Նաիմա Չիխի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ | |
2012 | Դեսպան Անվարալ Չոուդհուրի, Բանգլադեշ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի ավագ հատուկ խորհրդական |
2013 | Նիխիլ Սեթ, Կայուն զարգացման բաժնի տնօրեն, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի վարչություն |
2014 | Հելեն Գարլանդ, Earth Society Foundation և «Թարումի ջութակահարների երեխաներ» ընկերությունների ատենապետ |
2015 | Նյու Յորքի Earth Society Foundation ընկերության անդամներ |
2016 | Ռիկարդո դե Գուիմարես Պինտո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանատու |
1994 թվականին հատուկ արարողությամբ նշվել է ճապոնական խաղաղության զանգի քառասուներորդ տարելիցը։ Արարողության ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին կրկնել է, որ
Դանիացի Ուլ Հեմանի նախագծած ճապոնական խաղաղության զանգի դրոշմանիշների շարք է թողարկվել 1970 թվականին։ Դրոշմանիշները տպագրվել են Տոկիոյի կառավարության տպագրական բյուրոյի կողմից։
«Համաշխարհային խաղաղության զանգի ասոցիացիայի» կողմից ամբողջ աշխարհին նվիրվել են խաղաղության զանգի ավելի քան քսան կրկնօրինակներ․
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ճապոնական խաղաղության զանգ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.