Համալսարանային գրադարան (Բրատիսլավա), Սլովակիայի ամենահին գրադարանը։ Հիմնադրվել է 1919 թվականին Բրատիսլավայում։ Այսօր այն Սլովակիայի ամենամեծ և ամենաշատ այցելվող գրադարանն է և հանդիսանում է ունիվերսալ պետական հետազոտական գրադարան։
Երկիր | Սլովակիա |
---|---|
Տեսակ | scientific library? |
Հիմնվել է | 1919 |
Տեղադրություն | Բրատիսլավա |
Այլ տվյալներ | |
Կայք | ulib.sk/english/ |
Գրադարանը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սլովակիայի տարածքում հիմնադրված Չեխոսլովակիա Հանրապետությունում 1919 թվականին ստեղծված նոր մշակութային և կրթական հաստատություններից մեկն էր, որը հիմնված էր համալսարաններում կրթության, գիտության և գրադարանային համակարգին աջակցելու համար։ Դրա ծագումն ու անվանումը սերտորեն կապված էր նորաստեղծ Կոմենսկու անվան համալսարան (Բրատիսլավա)ի հետ։ Գրադարանը երբեք չի եղել համալսարանի մասը, չնայած երկու հաստատությունները համագործակցում էին և միմյանց հետ ունեին սերտ կապ։ Գրադարանը պահպանում է իր անվանումը, քանի որ այն համալսարանի հետ սերտ կապ է ունեցել։ Նախկին իշխանափոխության նպատակը ազգային և միջազգային շրջանակներում իրավասություններ ունենալն էր։ Գրադարանը դարձել է Սլովակիայի տարածքից օրինական ավանդ ստանալու իրավունք ունեցող առաջին գրադարանը, և միակն է, որ պահպանում է այս ավանդույթը 1919 թվականից մինչ օրս։ Գրադարանի պատմական գրքերի ժողովածուները նաև շտեմարանային հավաքածուի բնույթ ունեն։ Մինչև 1954 թվականը այս գրադարանը կատարել է Սլովակիայի ազգային գրադարանի բոլոր խնդիրները։ Այդ ժամանակվանից ի վեր այն ունի ունիվերսալ պետական հետազոտական գրադարանի կանոնադրություն։ Իր պատմության ընթացքում այն ունեցել է երկու կարևոր ուղղվածություն` Ազգային գրադարանային համակարգում ամուր առաջատար տեղ զբաղեցնելը և գրադարանների միջազգային համագործակցությանն ակտիվ մասնակցությունը։
Պետության հիմնական նպատակն էր վերակառուցել այն շենքերը, որոնք համարվում են մշակութային հուշարձաններ, արդիականացնել քայքայվող գրադարանային տարածքները, լուծել հավաքույթների բացակայության խնդիրը և գրադարանային ծառայությունների ոլորտում վերացնել լճացման վտանգը։ «Բազմաֆունկցիոնալ մշակութային և գրադարանային կենտրոն» ներդրումային նախագծի իրագործումը հանգեցրեց հսկայական նորարարություների և վերածննդի, այն գրադարաններից օգտվողներին հնարավորություն տվեց օգտագործել ոչ միայն նորացված և վերանորոգված տարածքները, այլև պատմական շենքերի այն հատվածները, որտեղ մինչև այդ հասարակությունը մուտք չի ունեցել։ Կառուցվել են նոր գրապահոցներ, ավելացվել է աշխատանքային կայանների թիվն։ Պատմական գրադարանների պաշտպանության պայմանները զգալիորեն բարելավվել են, այդ թվում` այսպես կոչված արաբերեն, թուրքերեն և պարսկերեն ձեռագրերից թարգմանված «Bašagić» հավաքածուն, որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն «Աշխարհի հիշողություն» կատեգորիայում։ Ավանդական գրադարանը վերածվել է տեղեկատվության վիրտուալ աշխարհի հետ հաղորդակցման միջոց։ Գրադարանի պրոֆիլն ընդլայնվեց, երբ այն սկսեց մշակութային և սոցիալական գործառույթներ իրականացնել։ Վերակառուցման նախագիծը հանգեցրեց հնի և նորի սինթեզին. գրադարանը հագեցավ 21-րդ դարի նորագույն տեխնոլոգիաներով, ինտերիերը դարձավ բարոկկո ոճի, այստեղ տեղի ունեցան նոր ցուցահանդեսներ, համերգներ, համաժողովներ և հասարակական հավաքներ։
Գրադարանը գտնվում է Բրատիսլավայի մայրաքաղաքում՝ Սլովակիայի մայրաքաղաքի սրտում։ Քաղաքի և առհասարակ, ողջ Սլովակիայի տարածքում եղած մնացած գրադարանների համեմատ, այս ունիկալ վայրը Բրատիսլավայի առավելությունն է, որի շնորհիվ այն եղել է և կլինիի երկրի քաղաքական, տնտեսական, կրթական, գիտական, մշակութային և սոցիալական կենտրոնը։ Անհեթեթ է, բայց որոշ փաստեր ցույց են տալիս, որ գրադարանի` քաղաքի ամենագրավիչ վայրում գտնվելը և դրա հիմնական շենքերի պատմական բնույթը սահմանափակում են գրադարանի տարածքի ընդլայնումը։ Վերոնշյալ երկու ասպեկտները բացառում են հետագայում տրանսպորտի ավելի լավ հասանելիությունը և ենթակառուցվածքների ու ծառայությունների հետագա բարելավումը։
Ներկայումս գրադարանը համարվում է համախմբված ինստիտուտ` զարգացած ենթակառուցվածքներով և համապատասխան մասնագիտական ու մարդկային ներուժով։ Գրադարանը, որպես բազմաֆունկցիոնալ մշակութային և գրադարանային կենտրոն, ունեցել է մոտ 300 հազար, իսկ գրադարանի ինտերնետային կայքը` 700 հազար այցելու։
Ազգային և միջազգային մասշտաբի այլ գրադարանների հետ համագործակցությունը հենց սկզբից Բրատիսլավայի համալսարանային գրադարանի առաքելության մասն էր։
Երկկողմանի համաձայնագրեր ամենամոտ և հարգված գործընկերների հետ`
Երկկողմ համագործակցության ծրագրեր`
«Համաշխարհային թվային գրադարան» ծրագրում Բրատիսլավայի համալսարանային գրադարանի հեղինակավոր արտասահմանյան գործընկերները`
Մասնակցում է եվրոպական հետևյալ ծրագրերին` COPERNICUS, IST, FP4, FP6, eTEN, ENRICH, MICHAEL Plus, EZB, Minerva:
Գրադարանն ունի նաև իսլամական ձեռագրերի «Bašagić» կոչվող հավաքածուն։ Հավաքածուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» մասն է կազմում։ Այն գրանցվել է 1997 թվականին։ Այստեղ են Սայֆ ալ-Դին ալ-Ամիդիի ստեղծագործություններ։
Բրատիսլավայի համալսարանի գրադարանի թվային գրադարանը թվայնացված իրերի (պարբերականներ, հին տպագրություններ, երաժշտական աշխատանքներ կամ մենագրություններ) անկախ հավաքածու է՝ օգտագործողների համար գրավիչ դասավորությամբ։ Թվային գրադարանն առաջարկում է սլովակյան իրերի` հիմնականում պարբերականների ավելի քան 1,100.000 ամբողջական տեքստեր։
Ծրագրաշարի ամենաէական առանձնահատկությունը անհատական բովանդակության մատենագիտական տեղեկատվություն պարունակելն է և առաջադեմ որոնման համակարգ ունենալը։ Թվային գրադարանի բովանդակությունը դասակարգվում է պիտակներով։ Օգտատերը կարող է նշել իրերը կամ դրանց մասերը որպես «սիրված», կատարել նշումներ և կիսվել դրանցով որոշակի անձանց հետ, որոնց օգտվողն ինքը կարող է ազատորեն սահմանել։ Օգտատերն ու «նրա խումբը» կարող են մեկնաբանել ընդհանուր նոթերի տակ և այդ նոթերով, հավաքածուներով ու օբյեկտներով կիսվել Facebook-ի, Twitter-ի և Google+-ի իրենց էջերում։ Թվային գրադարանում գործում են արդյունավետ գործիքներ բուն սկանավորված ֆայլերից ամբողջ էջի կամ ընտրված տեքստային և գրաֆիկական գոտիների ընտրության համար, որոնք կարող են ակնթարթորեն պատճենվել, թարգմանվել և հեշտությամբ տեղադրվել այլ ծրագրերում։ Բոլոր տարրերը հնարավորություն են տալիս որոնել բովանդակության միջոցով և հիթերը ցուցադրվում են ուղղակիորեն որպես պատկերների համընկնումներ։ Հնարավոր է նաև որոնել բովանդակությունը մետատվյալների, ամսաթվերի կամ կատեգորիաների միջոցով։ Որոնման արդյունքները կարող են տեսողականորեն կազմակերպվել և տեսակավորվել ըստ տարբեր չափանիշների։
Թվային գրադարանը բոլոր օգտագործողների համար առաջարկում է առանց սահմանափակումների անվճար մուտք դեպի հեղինակային իրավունքներ չունեցող նյութեր։ Հեղինակային իրավունքի մասին օրենքով պաշտպանված իրերը գրանցված օգտվողների համար հասանելի են միայն գրադարանի ցանցից։
Թվային գրադարանն ունի աշակերտների (տարրական և ավագ դպրոցների, համալսարանների) համար նախատեսված դասագրքեր, հանրագիտարաններ, բառարաններ, ձեռնարկներ, գիտական հրատարակություններ, գեղարվեստական գրականություն, պարբերականներ (ամենօրյա թերթեր, շաբաթաթերթեր, զվարճանքի և քաղաքական ամսագրեր)։ Թվային գրադարանի ամենահետաքրքիր աշխատանքների շարքում կան Կոմենիուսի մի շարք աշխատանքներ և հին սլովակ մեծ գրողների ու անհատների գործեր, ինչպիսիք են Հուրբանը, Բերնոլակը, Հաթալան, Պալարիկը, Ռիբեյը և Տեսեդիկը։ 19-րդ և 20-րդ դարասկզբի պարբերականների հավաքածուում ներառված են «Pressburger Zeitung», «Slovenske pohlady», ,«Dom a skola», «Domova pokladnica», «Hlas», «Deres», «Prudy» թերթերը, 20-րդ դարի առաջին կեսի պարբերականներից «Gemer-Malohont»-ը, «Slovenská Pravda»-ն, «Slovenský hlas»-ը, «Narodna jednota»-ն, «Pohronie»-ն, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանից` «Gardista», «Slovak», «Kulturny zivot», «Sloboda», «Novy Svet» և «Elan» թերթերը։ Երաժշտական ստեղծագործությունների հավաքածուում կարելի է գտնել Ռիչարդ Շտրաուսի, Է. Սուչոնի ստեղծագործությունները և բազմաթիվ երաժշտական գրքեր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համալսարանային գրադարան (Բրատիսլավա)» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Համալսարանային գրադարան (Բրատիսլավա), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.