Կանաչ Էվգլենա

Կանաչ էվգլենան (լատին․՝ Euglenophyta), միաբջիջ կենդանի է։

Կանաչ Էվգլենա

Կենսակերպը, կառուցվածքը և շարժումը

Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։ Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։ Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով՝Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։ Մեկ կամ մի քանի մտրակներով տեղաշարժվող կենդանիները պատկանում են Մտրակավորների դասին։ Գիտնականները ենթադրում են, որ 1,5 միլիարդ տարի առաջ ապրած հնադարյան մտրակավորներից առաջացել են նախակենդանիների ժամանակակից դասերը։Արմատները սնվում են պատրաստի օրգանական նյութերով։Ամեոբան կեղծ ոտիկների օգնությամբ շրջապատում և կուլ է տալիս սսնդի մասնիկը։

Սննդառությունը

Էվգլենայի ցիտոպլազմայի մեջ կան 20-ից ավելի ձվաձև, կանաչ քլորոպլաստներ, որոնք նրան տալիս են կանաչ գույն։ Քլորոպլաստներում կա քլորոֆիլ։ Էվգլենան սնվում է լույսի պայմաններում, ինչպես կանաչ բույսերը, իր մարմինը կառուցելով օրգանական նյութերից, որոնք առաջանում են լույսի տակ ֆոտոսինթեզի միջոցով։ Ցիտոպլազմայում կուտակվում են օսլայի բաղադրությանը նման պաշարային սննդանյութերի մանր հատիկներ, որոնք ծախսվում են էվգլենայի սոված ժամանակ։ Եթե էվգլենային երկար ժամանակ տեղավորենք մթության մեջ, նրա քլորոֆիլը կանհետանա, նա կդառնա անգույն։ Դրա հետևանքով ֆոտոսինթեզը դադարում է, և էվգլենան սկսում է յուրացնել լուծված օրգանական նյութերը, որոնք առաջանում են մահացած տարբեր օրգանիզմների քայքայման ժամանակ։

Շնչառությունը և արտազատումը

Այն տեղի է ունենում այնպես, ինչպես ամեոբայինը։ Կծկուն վակոուլը գտնվում է էվգլենայի մարմնի առջևի ծայրում։ Դրա միջոցով էվգլենայի օրգանիզմից հեռանում են ավելորդ ջուրն ու արտաթորության նյութերը։

Ծանոթագրություններ

Tags:

Կանաչ Էվգլենա Կենսակերպը, կառուցվածքը և շարժումըԿանաչ Էվգլենա ՍննդառությունըԿանաչ Էվգլենա Շնչառությունը և արտազատումըԿանաչ Էվգլենա ԾանոթագրություններԿանաչ ԷվգլենաԼատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ես և նաԱրտաշեսյաններԱնտանտԲառարանԳենետիկ հիվանդություններԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Միջին ականջի բորբոքումԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՔաոս (վեպ)Պետական կառավարման ձևԴիկլոֆենակԵզդիներԶապել ԵսայանՉակերտներԴավիթ ԱնանյանՍողուններՀին աստվածներ (դրամա)Մոնթե ՄելքոնյանՆեմեսիս գործողությունՍերմնահեղուկԱծխածինԳևորգ Մարզպետունի (վեպ)ՄատենադարանՀայաստանի ազգային հերոսՍտեփանավանի դենդրոպարկԱրհեստական բանականությունԳևորգ ՉաուշՎեներա (մոլորակ)Օհմի օրենքՆոր ԶելանդիաՖոտոսինթեզԱրքիմեդեսՈւրբաթագիրքԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանԲյուզանդական կայսրությունԺենգյալով հացԲառակապակցությունՏիգրան ՄանսուրյանԳարունԵռանկյան բարձրությունՀարավային ԿորեաԱրմեն Տիգրանյան (երգահան)Իլհամ ԱլիևՄարդու առնանդամԱնասնապահությունԵղնջացանՔարՉարլզ ԴարվինՀիսուսԵրազահանԱնկլավ և էքսկլավԲանաստեղծական կայուն ձևերՓոխաբերությունՍասունՔրիստոնեությունՄողեսներԽնձորՔաղցկեղՕդՍոս ՍարգսյանՕքսիդՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԵլակԳրիգոր ԼուսավորիչՎանԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկԱնմոռուկ (խորհրդանիշ)Սմբատ Ա ՆահատակԱրծիվներՀայաստանի տնտեսությունՍպիտակուցներՍերմՈւղիղ խնդիրՈրովայնային ցավ🡆 More