Զվարճալի Աղջիկը

«Զվարճալի աղջիկը» (անգլ.՝ Funny Girl; ԱՄՆ, 1968) Ուիլյամ Ուայլերի երաժշտական կատակերգությունը, հիմնված ամերիկյան հայտնի երգիծական արտիստ Ֆաննի Բրեյնի նույնանուն մյուզիքլի, Բրոդվեյի թատրոնի և կինոյի իր կարյերայի, ինչպես նաև գործարար և խաղացող Նիկ Արնշտեյնի հետ սիրավեպի վրա։ 1969 թվականին ֆիլմը ստացավ յոթ անվանակարգ Օսկար մրցանակից, բայց հաղթանակը բաժին հասավ միայն Բարբրա Ստրեյզանդին «Օսկար լավագույն դերասանուհու համար» կատեգորիայով։

Զվարճալի Աղջիկը
Զվարճալի աղջիկը
անգլ.՝ Funny Girl
Զվարճալի Աղջիկը
ԵրկիրԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, երաժշտական ֆիլմ, կենսագրական ֆիլմ, հումորային դրամա և դրամա
ՀիմքԶվարճալի աղջիկը
Թվական1968 և փետրվարի 28, 1969
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւիլյամ Ուայլեր
ՊրոդյուսերՌեյ Սթարք
Սցենարի հեղինակԻզոբել Լենարթ
ԴերակատարներԲարբարա Սթրեյզանդ, Օմար Շարիֆ, Քեյ Մեդֆորդ, Էնն Ֆրենսիս, Ուոլթեր Փիջոն, Մեյ Քուեսթել, Ֆրենկ Ֆայլեն, Ֆրենկ Սալլի, Ջերալդ Մոր, John Harmon? և Լի Ալլեն
ՕպերատորՀարի Սթրադլինգ ավագ
ԵրաժշտությունԺյուլ Սթայն
ՄոնտաժՈւիլյամ Սենդզ
Պատմվածքի վայրՆյու Յորք և Բալթիմոր
Նկարահանման վայրՆյու Ջերսի և Սանտա Մոնիկա
ԿինոընկերությունColumbia Pictures և Rastar
Տևողություն151 րոպե
Բյուջե14 100 000 $
Զվարճալի Աղջիկը Funny Girl (film) Վիքիպահեստում

Սյուժե

Ֆիլմի գործողությունները կատարվում են Նյու Յորքում։ Միամիտ մի կին՝ Ֆաննի Բրեյն անունով, ով քաղաքամերձ մի բնակավայրից էր, մանկուց երազում էր հայտնի դառնալ և որոշում է կարիերան սկսել վոդևիլով։ Մի օր՝ չմուշկներով ելույթ ունենալու ժամանակ, Ֆաննին բեմի վրա բառախաղ է կազմակերպել, և թատրոնի տերը, խիստ բարկացած, ցանկացավ ազատել նրան աշխատանքից, բայց հանդիսատեսը հիացած էր զվարճալի աղջկա և նրա հիանալի ձայնով, և Ֆաննին ստացավ այդ աշխատանքը։

Ելույթից հետո ետնաբեմում նա հանդիպեց հայտնի խաղացող Նիկ Արնշտեյնին, ով հիացրեց Ֆաննին և, խոստանալով նրան շուտով տեսնել, երկար ժամանակ անհետացավ։ Բայց սիրահարված Ֆաննին տխրելու ժամանակ չուներ, քանի որ նրա կարիերան սկսեց արագ զարգանալ, և նրան շուտով նկատվեց Նյու Յորքի հայտնի ժամանցի սիրահար Ֆլորենս Զիգֆելդը, ով առաջարկեց նրան աշխատել «Զիգֆելդի աղջիկները» իր շոուում։ Առաջին իսկ ներկայացման ժամանակ Ֆաննին պետք է կատարեր եզրափակիչ երգ, որում գնահատվում էր կատարողի գեղեցկությունը։ Բայց ինքնամփոփ աղջիկը, ով իրեն հիմար էր համարում, երկար ժամանակ չէր համաձայնվում կատարել երգը՝ վեճի մեջ մտնելով Զիգֆելդի հետ։ Եվ նա ընտրության առաջ հայտնվեց. կա՛մ նա երգում է, կա՛մ ազատվում է աշխատանքից։ Ֆաննին, այնուամենայնիվ, համաձայնվեց, բայց այդ կատարումից նա կատակերգական շոու կազմակերպեց. նա հանդիսատեսի առջև հայտնվեց հարսանեկան զգեստով՝ իր փորի վրա բարձ դրած՝ մարմնավորելով հղի կնոջ։ Իհարկե, հասարակությանը դա շատ դուր եկավ, բայց ոչ Զիգֆելդին, ով պարզապես չէր կարող հանդուրժել որևէ մեկին, ով խախտում է իր կարգը։ Բայց հանդիսատեսի խանդավառ ծափերը և մի քանի բիս կրկին օգնեցին Ֆաննիին պահել աշխատանքը։ Նույն օրը Ֆաննիի կյանքում նորից հայտնվեց Նիկ Արնշտեյնը։ Նա նորից կախարդեց իրեն սիրահարված աղջկան և, ինչպես նախկինում, անհետացավ։

Մեկ տարի անց գնացքի կայարանում անցկացվող «Զիգֆելդի աղջիկները» շոուի շրջագայության ժամանակ Ֆաննին հանդիպեց Նիկին։ Այս անգամ նա չկարողացավ դիմակայել և, թողնելով շոուն, Նիկի հետևից շտապեց Եվրոպա, և այդ ժամանակ Նիկը նրան ամուսնության առաջարկ արեց. նրանք շուտով ամուսնացան։ Ֆաննին հղիացավ և որոշ ժամանակ հեռացավ կարիերայից։ Նիկը շարունակեց խաղալ և մի անգամ ներգրավվեց կոռուպցիոն խարդախության մեջ, որի պատճառով նրան ձերբակալեցին։ Ֆաննին փորձեց ամուսնուն դուրս բերել բանտից, բայց Նիկը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման։ Նախքան բանտ գնալը նա խնդրեց Ֆաննիին ամուսնալուծվել, որպեսզի նա շարունակի ապրել նորմալ կյանքով։ Ֆաննին չցանկացավ համաձայնվել այս ամենի հետ, քանի որ նա շատ էր սիրում Նիկիին։ Ութ ամիս անց Նիկը վերադարձավ, բայց Ֆաննին հասկացել էր, որ նրանք շատ են հեռացել իրարից, և ոչինչ շարունակելու իմաստ չկա։ Ամուսնալուծությունից հետո, Ֆաննին նվիրվեց իր դստերը և հանդիսատեսին, ինչի համար նա իր հոգին դրեց իր երգերի մեջ։

Դերերում

  • Բարբրա Ստրեյզանդ - Ֆաննի Բրեյս (հնչյունավորել է Կապիտոլինա Կուզմինան)
  • Օմար Շարիֆ - Նիկի Արնշտայն (հնչյունավորել է Վլադիմիր Սոշալսկին)
  • Քեյ Մեդֆորդ - Ռոուզ Բրայս (հնչյունավորել է Նինա Նիկիտինան)
  • Էնն Ֆրենսիս - Ջորջիա Ջեյմս (հնչյունավորել է Սերաֆիմա Հոլինան)
  • Ուոլտեր Պիջոն - Ֆլորենզ Զիգֆելդ (հնչյունավորել է Ալեկսեյ Պոլեվոյը)
  • Լի Ալլեն - Էդդի Ռայան (հնչյունավորել է Յուրի Սարանցևը)
  • Մեյ Կվեստել - օրիորդ Ստրակոշ (հնչյունավորել է Վերա Էնյուտինան)
  • Ջերալդ Մոր - Տոմ Բրանկա (հնչունավորել է Վլադիմիր Բալաշովը)
  • Ֆրենկ Ֆեյլին -Կինի (հնչունավորել է Կոնստանտին Տիրտովը)
  • Միտտի Լոուրենս - Էմմա (հնչունավորել է Անտոնինա Կոնչակովան)
  • Գերտրուդե Ֆլինն - օրիորդ Օ'Մեյլի
  • Պեննի Սանտոն - օրիորդ Միկեր
  • Ջոնն Խերմոն - ընկերության մենեջեր (հնչյունավորել է Վլադիմիր Տրոշին)
  • Ռուտ Կլիֆֆորդ - մաքրուհի (մակագրում ցուցադրած չէ)
  • Թատրոնի աղջիկներ Ֆլորենսա Զիգֆելդա։
    • Տորդիս Բրանդտ
    • Բետտինա Բրեննա
    • Վիրջինիա Էնն Ֆորդ
    • Ալենա Ջոնստոն
    • Կարեն Լի
    • Մերի Ջեյն Մանգլեր
    • Ինգա Նիլսեն
    • Շարոն Վոն

Ֆիլմի երգերը

  1. «Overture»
  2. «I’m the Greatest Star» - Ֆաննի
  3. «If a Girl Isn’t Pretty» - Ֆաննի, օրիորդ Ստրակոշ և Րոյզ
  4. «Rollerskate Rag» - Ֆաննի և չմուշկներով աղջիկներ
  5. «I’d Rather Be Blue Over You» - Ֆաննի
  6. «Secondhand Rose» - Ֆաննի
  7. «His Love Makes Me Beautiful» - Ֆաննին և ընկերությունը
  8. «People» - Ֆաննի
  9. «People (Reprise)» - Ֆաննի
  10. «You Are Woman, I Am Man» - Նիկի և Ֆաննի
  11. «Don’t Rain on My Parade» - Ֆաննի
  12. «Sadie, Sadie» - Ֆաննի և Նիկի
  13. «The Swan» - Ֆաննի
  14. «Funny Girl» - Ֆաննի
  15. «My Man» - Ֆաննի
  16. «Finale»

Մրցանակներ և անվանակարգեր

  • 1969 - «Օսկար» մրցանակով պարգևատրում լավագույն դերասանուհու համար (Բարբարա Ստրեյզանդ), այնուհետև ևս 6 անվանակարգեր՝ լավագույն ֆիլմ (Ռեյմոնդ Ստարկ), երկրորդական դերի լավագույն կատարող (Կեյ Մեդֆորդ), լավագույն գործաղեկավարի աշխատանք (Հարրի Ստրեդլինգ), լավագույն մոնտաժ (Ռոբերտ Սուինկ, Մորի Ուայնտրոուբ, Ուիլյամ Սենդս), լավագույն երաժշտություն (Ուոլտեր Շարֆ), լավագույն օրիգինալ երգ (Funny Girl, երաժշտություն՝ Ժուլ Ստայն, բառեր՝ Բոբ Մերրիլլ)։
  • 1969 - պարգևատրում «Ոսկե գլոբուս» մրցանակով կատակերգությունում կամ մյուզիքլում դերասանուհու լավագույն դերի համար (Բարբարա Ստրեյզանդ), այնուհետև 3 անվանակարգեր՝ լավագույն ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ, լավագույն ռեժիսոր (Ուիլյամ Ուայլեր), լավագույն օրիգինալ երգ (Funny Girl, երաժշտություն՝ Ժուլ Ստայն, բառեր՝ Բոբ Մերրիլլ)։
  • 1969 - պարգևատրում «Դավիդ դի Դոնատելլո» մրցանակով «լավագույն արտասահմանյան դերասանուհի» կատեգորիայով (Բարբարա Ստրեյզանդ)։
  • 1969 - ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակ լավագույն ամերիկյան մյուզիքլի համար (Իզոբել Լեննարտ)։
  • 1969 - ԱՄՆ կինոռեժիսորների գիլդիայի մրցանակի անվանակարգ (Ուիլյամ Ուայլեր)։
  • 1970 - BAFTA մրցանակի 3 անվանակարգեր՝ լավագույն դերասանուհի (Բարբարա Ստրեյզանդ), լավագույն օպերատորական աշխատանք (Հարրի Ստրեդլինգ), լավագույն հանդերձանք (Իրեն Շարաֆֆ)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Զվարճալի Աղջիկը Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զվարճալի աղջիկը» հոդվածին։

Tags:

Զվարճալի Աղջիկը ՍյուժեԶվարճալի Աղջիկը ԴերերումԶվարճալի Աղջիկը Ֆիլմի երգերըԶվարճալի Աղջիկը Մրցանակներ և անվանակարգերԶվարճալի Աղջիկը ԾանոթագրություններԶվարճալի Աղջիկը Արտաքին հղումներԶվարճալի Աղջիկը1968ԱՄՆԱնգլերենԲարբրա ՍտրեյզանդԲրոդվեյ (թատրոն)Ուիլյամ ՈւայլերՕսկարՕսկար լավագույն դերասանուհու համար

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԹռչուններՀավասարասրուն սեղանՀՀ ներքին գործերի նախարարությունՎազգեն ՍարգսյանԱրամ ԽաչատրյանԿիրխհոֆի կանոններՍթրեսԵռանկյունՀարցական նշանՖրանսիաՊարզ նախադասությունԱրատտաՁիՊատվաստումներՓափուկ ուժՈրոնողական ռոբոտԿապ (խոսքի մաս)1-ին տիպի շաքարային դիաբետՄարդու գլխուղեղԱնտարկտիդաՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԱռյուծՎայոց ձորի մարզՀայկյան տոմարԼյարդի հիվանդություններԵհովայի վկաներՓայծաղԳոյական անունԱնթառամԷջմիածնի Մայր ՏաճարԵրևանի վարչական բաժանումԵրաժշտական գործիքներԱրյունահոսությունԲագրատունիների թագավորությունՍեռական հարաբերությունԼոպերամիդՀեմոգլոբինՍողուններՌուսաստանՖեմինիզմՀայկական մշակույթՄադամ ԲատերֆլայՏուբերկուլոզՀայերենի այբուբենԲաժանարարների աղյուսակՄիջին ականջի բորբոքումՕդի ջերմաստիճանՄուտացիաԼյարդի ցիռոզՇրջակա միջավայրՀեշտոցՇառլ ԱզնավուրԴՆԹՀրազդան (քաղաք)Աբովյան (քաղաք)Օրգանական միացություններՆեմեսիս գործողությունԱղիների բորբոքային հիվանդությունԱրմավիրԹթվածինԿանանց միջազգային օրՍև անգղԵրվանդ ԱզատյանՋոնի ԴեփՀասարակ հերպեսԿենդանիներՀնդեվրոպական լեզուներՀամաստեղություններՎահան ՏերյանՌուսական կայսրությունԵրևանի պետական համալսարանՀին աշխարհի յոթ հրաշալիքներՀայաստանի բուսական աշխարհՏեստոստերոնՕվկիանոսՎերածնունդ🡆 More