Բարբրա Ստրեյզանդ

Բարբրա Ստրեյզանդ (անգլ.՝ Barbra Joan Streisand, արտասանվում է , այսինքն՝ Սթրայեսենդ, ապրիլի 24, 1942(1942-04-24), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և դերասանուհի, ինչպես նաև մեծ հաջողությունների է հասել որպես պրոդյուսեր, ռեժիսոր և քաղաքական ակտիվիստ։ «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր «Լավագույն դերասանուհի» և «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգերում, ինչպես նաև «Էմմի», «Գրեմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր է։

Բարբրա Ստրեյզանդ
Բարբրա Ստրեյզանդ
Բարբրա Ստրեյզանդը 2013 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունBarbra Streisand
Ի ծնե անունանգլ.՝ Barbara Joan Streisand
Ծնվել էապրիլի 24, 1942(1942-04-24)[…] (81 տարեկան)
Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերավանդական փոփ երաժշտություն, ջազ և դիսկո
Մասնագիտություներգչուհի, կինոռեժիսոր, դերասանուհի, կինոպրոդյուսեր
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն1960 - ներկա
ԼեյբլColumbia Records, Դեկա Ռեկորդս և London Records
ԿրթությունԷրասմուս Հոլլի բարձրագույն դպրոց, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Վաղ կրթության կենտրոն և HB Studio
ԱմուսինՋեյմս Բրոլին
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա Ազատության նախագահական շքանշան Մշակույթի ազգային շքանշան

Փրայմթայմ Էմմի մրցանակ

Գրեմի կյանքի նվաճումների համար

Գրեմմի Լեգենդի մրցանակ

Տարվա երաժշտական անձնավորություն

Ցերեկվա Էմմի մրցանակ

Օսկար լավագույն դերասանուհու համար

Կոնգրեսի գրադարանի կենդանի լեգենդ

Կալիֆորնիայի փառքի սրահ

Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր

AFI կյանքի նվաճումներ մրցանակ

Քրիստալ մրցանակ

Բրանդիսի համալսարանի պատվավոր դոկտոր

և

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

ԿայքՊաշտոնական կայք
Ստորագրություն
Ստորագրություն
Բարբրա Ստրեյզանդ Barbra Streisand Վիքիպահեստում

Սթրեյզանդը համարվում է ժամանակակից շոու-բիզնեսի ամենահաջողակ կանանցից մեկը։ Նա եզակի կատարողներից է, ով իր Billboard 200 ալբոմով գլխավորում էր 1960-ական, 1972-ական, 1980-ական, 1990-ական, 2000-ական և 2010-ական թվականներին։ Ամբողջ աշխարհում վաճառվել է երգչուհու ավելի քան 145 միլիոն ձայներիզ։

Կենսագրություն

Երիտասարդ տարիներ

Բարբրա Ջոան Ստրեյզանդը ծնվել է 1942 թվականի ապրիլի 24-ին, Բրուքլինում (Նյու Յորք) հրեական ընտանիքում։ Նրա հայրը՝ Էմանուել Սթրեյզանդը, Ավստրիայից արտագաղթած քերականության ուսուցիչը, մահացել է, երբ Բարբրան դեռ մեկ տարեկան էր։ Խորթ հոր՝ Լուիս Քայնդի հետ նա վատ հարաբերությունների մեջ էր, քանի որ նա իրեն անընդհատ ծեծի էր ենթարկում։ 1951 թվականին Սթրեյզանդը քույր է ունենում (Ռոսլին Քայնդ), ով հետագայում նույնպես դարձել է երգչուհի։ 1959 թվականին Սթրեյզանդը ավարտում է «Էրասմաս Հոլլ» միջնակարգ դպրոցը, որը նա երբեմն էր հաճախում և որտեղ երգում էր երգչախմբում Նիլ Դայմոնդի հետ։ Այնտեղ նա ծոնոթանում է նաև աշխարհի ապագա շախմատի չեմպիոն Ռոբերտ Ֆիշերի հետ։ Երբ Բարբրա Ստրեյզանդը որոշում է իր կարիերան սկսել շոու-բիզնեսում, նրա մայրը՝ դպրոցական քարտուղար Դայանա Իդա Ռոուզենը, գոհ չէր իր դստեր ընտրությամբ, քանի որ նրան համարում էր ոչ այնքան գրավիչ այդ ոլորտի համար։

Կարիերայի սկիզբ

Երաժշտական մրցույթներից մեկում հաղթանակից հետո Սթրեյզանդին գիշերային ակումբում աշխատանք են առաջարկում։ Ի սկզբանե նա ուզում էր դերասանուհի դառնալ և մասնակցում էր թատերական տարբեր ներկայացումներում, որոնցից մեկում նա խաղում էր դերասանուհի Ջոն Ռիվրզի հետ։ 1960 թվականին նրա ընկերոջ՝ Բարրի Դեննենի հրավերով Սթրեյզանդը սկսում է երգել մանհեթենյան Գրինվիչ-Վիլլիջում գտնվող գեյ բարում, որտեղ մեծ հաջողությունների է հասնում։ Նույն ժամանակ նա կրճատում է իր անունը և դարձնում Բարբրա, որպեսզի դարձնի այն ավելի տարբերվող։

1962 թվականին Սթրեյզանդը առաջին անգամ հանդես է գալիս Բրոդվեյում ոչ մեծ, բայց նրան հեղինակություն բերած դերում։ Նույն թվականին նա պայմանագիր է ստորագրում Columbia Records-ի հետ։ 1962 թվականին նա հանդես է գալիս «Էդ Սալիվան շոու»-ում, որտեղ նրան նկատում է հայտնի դաշնակահար Վլադզի Լիբերաչեն։ Շուտով նա երգչուհուն համագործակցության առաջարկ է անում, և Սթրեյզանդը սկսում է նրա հետ հանդես գալ Լաս Վեգասում։

1963 թվականին լույս է տեսնում նրա դեբյուտային «The Barbra Streisand Album» ալբոմը, որն արժանացել է «Գրեմմի» երկու մրցանակների։ Սթրեյզանդի հայտնիությունը շարունակում էր աճել, և նրա մյուս երեք ալբոմները հայտնվում էին Billboard 200-ի հորիզոնականներում։

Ծանոթագրություններ

Բարբրա Ստրեյզանդ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբրա Ստրեյզանդ» հոդվածին։

Tags:

Բարբրա Ստրեյզանդ ԿենսագրությունԲարբրա Ստրեյզանդ ԾանոթագրություններԲարբրա Ստրեյզանդ1942d:Q4636Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԱպրիլի 24ԲրուքլինԳրեմմիԷմմի մրցանակՄիջազգային հնչյունական այբուբենՆյու ՅորքՆյու Յորք (նահանգ)Ոսկե գլոբուսՕսկարՕսկար լավագույն դերասանուհու համար

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Իսլամ ՄախաչևԷնդոմետրիոզԸնձառյուծՄիգրենԽոսքի մասերԺենգյալով հացՍասնա ծռերում գործող անձանց անուններԼոռու մարզՄանթաշի ջրամբարՔանդակագործությունՀայաստանի բուսական աշխարհՄիջուկային զենքԹվաբանական պրոգրեսիաՈսկիԷկզեմաԷրիթրոցիտներՇեղանկյունՀանգՄակերեսԱշոտ Բ ԵրկաթԱլյումինԱլեքսանդր ԹամանյանՈստիկանության աշխատողի օր (Հայաստան)ԱրջերԱրման ԾառուկյանԿոկորդաբորբԱրաբական խալիֆայությունԱռաջավորասիական ընձառյուծՔարՀորդանանԻսլամԲնությունԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԼեղապարկSourԱմբողջ թիվԿոտորակ (մաթեմատիկա)ԿատուներՓշատենիՄիզուղիների ինֆեկցիաներՀակոբ ՊարոնյանՔրոմոսոմԿապանԿիլիկիայի հայկական թագավորությունԼենկթեմուրԱգաթանգեղոսԱվարայրի ճակատամարտՊետական կառավարման ձևՄիքայել ՆալբանդյանՄեծ ՄհերԱրյունՌափայել ՊատկանյանԹոմաս ԷդիսոնԱրցախյան ազատամարտՎերաբերության խնդիրՀայերեն հայհոյախոսությունԼիմֆոմաՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀոմանիշԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Վիլյամ ՍարոյանԱրցախի պատմությունԱրևմտյան ՀայաստանԻոսիֆ ՍտալինՍևանի իշխանԵրիկամաքարային հիվանդությունՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՕրալ սեքսԵրկրաշարժՄատենադարանՇահան ՇահնուրՊարբերական աղյուսակԿենսագրական բառարանՍպիտակ ձին (պատմվածք)Մարս (մոլորակ)ՀամացանցԵրաժշտական գործիքներՀովհաննես Այվազովսկի🡆 More