Կատակերգական Դրամա

«Կատակերգական դրամա» (անգլ.

comedy-drama), տրագիկոմեդիայի ժամանակակից ենթաժանր, որը առաջին հերթին տարածված է հեռուստատեսության շրջանում։ Ֆորմատը վերաբերվում է այն սերիալներին, որոնք սերտորեն համատեղում են կատակերգություն և դրամա ժանրերը։

Ձևաչափը ստեղծվել է 1980-ականներին կեսերին ամերիկյան հեռուստատեսությունում։ Ավելի վաղ հեռուստատեսության մեջ բավականին խիստ բաժանում կար սերիալների մեկ ժամ տևողությամբ դրամայով և կես ժամ տևողությամբ, հիմնականում ընտանեկան սիթքոմներով։ Վառ օրինակ է հանդիսանում մեկ ժամ տևողությամբ «Moonlighting» հեռուստասերիալը՝ դառնալով պատմության մեջ առաջինը, որը առաջադրվել էր Ամերիկյան ռեժիսորների Գիլդիայի մրցանակի և դրամատիկական, և կատակերգական անվանակարգերում։ Կես ժամ տևողությամբ հեռուստասերիալների վառ օրինակ է հանդիսանում քննադատների սիրելի՝ «Մոլլի Դոդի ցերեկները և գիշերները» շոուն՝ դառնալով առաջին սիթքոմներից մեկը, որը նկարահանվել է մեկ տեսախցիկով և առանց ենթակադրային ծիծաղի։ Ոչ բոլոր քննադատները գնահատեցին նոր ձևաչափը՝ հավատարիմ մնալով դրամայի և սիթքոմի առանձնացման ավանդույթներին։

Հաճախակի մոլորության պատճառն այն է, որ դրամեդը մեկ ժամ տևողություն ունի։ Կարճաժամկետ գոյություն ունեցող «Frank's Place» (1987-1988) հեռուստասերիալը, որպես սիթքոմ, անդրադառնում էր ռասայական լուրջ խնդիրների։ Ձևաչափը հիմնական հաջողության է հասել 2000-ական թվականներին՝ «Հուսահատ տնտեսուհիները» (2004-2012) և դրան հաջորդող «Ugly Betty» (2006-2010), «Dirty Sexy Money» (2007-2009), «Pushing Daisies» (2007-2009), «Drop Dead Diva» (2009-2014) և «Jane the Virgin» հեռուստասերիալների մեկնարկից հետո։ 2013 թվականին, «Orange Is the New Black» հեռուստասերիալի հաջողությունից հետո, շատ քննադատներ քննարկում էին, թե հեռուստասերիալը որ ուղղությամբ է առաջադրվելու մրցանակների համար, և նախագիծը «Ոսկե Գլոբուսում» առաջադրվել է որպես դրամա, իսկ հետո որպես կատակերգություն «Էմմիում»։ Նման իրավիճակում է հայտնվել նաև կես ժամ տևողությամբ «Transparent» հեռուստասերիալը, որն, ըստ քննադատների կարծիքների, պարզվել է, որ դրամա է՝ պարունակելով սիթքոմի ժամանակագրություն։

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

ԱնգլերենԴրամաԿատակերգությունՀեռուստատեսությունՏրագիկոմեդիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԷնդոմետրիոզՊապ թեստՊահքՍեղան (երկրաչափություն)Ջոնաթան ՍվիֆթԴիկլոֆենակՄովսես ԽորենացիՄարդու կմախքԼյարդի ցիռոզԿոնֆլիկտԶինվորական կոչումներՄեսրոպ ՄաշտոցՆիդերլանդներԼիտրՄայր Հայաստան հուշահամալիրՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերՇրի ԼանկաՄարտի 28Ալեքսանդր ՅանվարյովԱրտարգանդային հղիությունԼեյկոցիտԹվական անունՋոդի ՖոսթերՆախադասությունՌաֆայել ՍանտիՀորոսկոպԱծխածինԿոռուպցիաՀապավումՄաշկային հիվանդություններԱսպիրինԼարման կայունարարԼոգիստիկաՏուբերկուլոզՎիքիպեդիաՌուբեն Գրիգորյան (գործարար)Անտառային կատուՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՀեշտոցՀայերեն հայհոյախոսությունՎավերագրական ֆիլմԳրիգոր ԼուսավորիչՀեկտարԱրյունահոսությունՆաիրի ԶարյանՀայաստանի բուհերի ցանկՏեստոստերոնՆեմեսիս գործողությունԳարունՆիկոլայ Ռիմսկի-ԿորսակովԱնտարկտիդաԳրիգոր ԶոհրապՀայաստանՈւղիղ խնդիրԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՕհմի օրենքԳլաուկոմաՄարդու պապիլոմավիրուսՄետրոնիդազոլԵրկկենցաղներՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀարրի Փոթեր (վիպաշար)ՀոգեբանությունՍիֆիլիսԳլխուղեղի բորբոքումՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԼուսինե ԿիրակոսյանԷպիլեպտիկ նոպաԱրյունԳառնու հեթանոսական տաճարԱլպիական մանուշակԲռնաբարությունՊարբերական հիվանդությունԲացահայտիչԱդրբեջանՄոնթե Մելքոնյան🡆 More