Գուստավ Էյֆել

Ալեքսանդր Գուստավ Էյֆել (ֆր.՝ Alexandre Gustave Eiffel, դեկտեմբերի 15, 1832(1832-12-15), Դիժոն - դեկտեմբերի 27, 1923(1923-12-27), Փարիզ), ֆրանսիացի ճարտարագետ-շինարար։ Կառուցել է կամուրջներ, ուղեկամուրջներ և այլ կառույցներ՝ լայնորեն կիրառելով մետաղական կոնստրուկցիաներ։ Մասնակցել է Պանամայի ջրանցքի կառուցմանը։ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող Էյֆելյան աշտարակի կառուցողը նույնպես նա է։ Այն կառուցել է 1889 թվականին։ Էյֆելը նաև Նյու Յորքի Ազատության արձանի համար կրող կոնստրուկցիա է նախագծել։

Գուստավ Էյֆել
ֆր.՝ Gustave Eiffel
Գուստավ Էյֆել
Ի ծնեֆր.՝ Alexandre Gustave Bonickhausen dit Eiffel
Ծնվել էդեկտեմբերի 15, 1832(1832-12-15)[…]
ԾննդավայրԴիժոն
Մահացել էդեկտեմբերի 27, 1923(1923-12-27)[…] (91 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ
ԿրթությունՓարիզա Կենտրոնական դպրոց և Սենտ Բարբի քոլեջ
Ուշագրավ աշխատանքներԳարաբի Վիադուկ, Pont métallique sur l'Adour?, Էյֆելյան աշտարակ, Ազատության արձան և Maria Pia Bridge?
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա
Գուստավ Էյֆել Gustave Eiffel Վիքիպահեստում

Ազգանունը

Գուստավ Էյֆելը ծնվել է Կոտ դ՛Օր դեպարտամենտում։ Եղել է Ալեքսանդր Էյֆելի և Կատրին Մելինիի (օրիորդական ազգանուն՝ Մոնյոզ) առաջին երեխան։ Նա Ժան Ռենե Բյոնիկհաուզենի սերդից էր, ով ներգաղթել էր գերմանակ Մարմագեն քաղաքից և հաստատվել Փարիզում 19-րդ դարի սկզբին։ Բյոնիկհաուզենի ժառանգներից երեքը՝ Ժորժ Էժեն Օսմանը Ժակոմ Գիտորֆոմը և Գուստավ Էյֆել փոխել են Փարիզի կերպարը(։ Էյֆել ազգանունը ընտանիքը վերցրել է որպես հիշեցում հարազատ Էյֆել լեռների (գերմաներեն հնչում է Այֆել)։ Չնայած ընտանիքը օգտագործում էր Էյֆել ազգանունը, բայց Գուստավը գրանցված էր Բյոնիկհաուզեն ազգանունով և պաշտոնապես մինչև 1880 թվականը այն չի փոխել։

Կենսագրություն

Ուսում

Էյֆելը սովորել է Թագավորական լիցեյում։ Բարձր դասարաններում դժվարանալով մասնավոր դասերի է հաճախում և հանձնում բակալավրի քննություններ բնական և հումանիտար գիտություններից։

Փարիզում տեխնիկական համալսարանների դժվար քննություններին պատրաստվելու համար Գուստավը ընդունվում է Սեն Բարբ Քոլեժ։ Նրան ձգում էր Պոլիտեխնիկ դպրոցը, բայց դասատուները գտնում էին, որ նա այնտեղ ընդունվելուն պատրաստ չէ, և Գուստավը ընդունվում է Փարիզի արվեստների և արհեստների կենտրոնական դպրոցը։ Երկրորդ կուրսից մասնագիտանում է քիմիայի գծով և ավարտում դպրոցը 1855 թվականին։

Երկեր

  • «Conférence de Gustave Eiffel sur la tour de 300 mètres» (П., 1889),
  • «Les ponts portatifs économiques» (համատեղ Collins, П., 1888)։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գուստավ Էյֆել Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ Էյֆել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 51 Գուստավ Էյֆել 

Tags:

Գուստավ Էյֆել ԱզգանունըԳուստավ Էյֆել ԿենսագրությունԳուստավ Էյֆել ԵրկերԳուստավ Էյֆել ՊատկերասրահԳուստավ Էյֆել ԾանոթագրություններԳուստավ Էյֆել183218891923d:Q20882Ազատության արձանԴեկտեմբերի 15Դեկտեմբերի 27ԴիժոնԷյֆելյան աշտարակՆյու ՅորքՓարիզՖրանսերենՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Քառօրյա պատերազմԵռանկյան բարձրությունԱլպիական մանուշակԱյծեղջյուրԱրշակունիներՆիդերլանդներԿիպրոսի դրոշՍիամանթոԷրեկտիլ դիսֆունկցիաՆապոլեոն ԲոնապարտՆևրոզներՀՀ ներքին գործերի նախարարությունԻոսիֆ ՍտալինՌուսական կայսրությունԱրտիստը (Շիրվանզադե)Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՋոդի ՖոսթերԲագրատունիների թագավորությունՄողեսներՖեմինիզմԱղբյուր ՍերոբՊարկինսոնի հիվանդությունԿիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականԲրազիլիաՎանաձորՇրի ԼանկաՀայաստանի անտառներՀիվանդությունԷպիլեպտիկ նոպաԴերենիկ ԴեմիրճյանՋոնի ԴեփՎիտամին B12 անբավարարությունՈւսուցման մեթոդներ և հնարներՕսմանյան կայսրությունՖեյսբուքԱռյուծԱրմավիրՊրոլակտինՍերմնահեղուկՎատիկանԲորիս շունՎբեթԵղիշե ՉարենցՄանուշակՑրված սկլերոզԹիթեռներԳլխուղեղՀենրիխ ՄխիթարյանՆաիրի ԶարյանԿողմնային ամիոտրոֆիկ սկլերոզԳաստրիտԲրայան ԻնոՀայաստանի թռչունների ցանկԿոսովոյի հուշարձաններԵրիտասարդական պալատՍինագոգԻսպանիաԹմրամիջոցԱշխարհի մայրաքաղաքների ցանկԲասկետբոլԵրազԴավիթ ԲեկԱնթառամԱծական անունԿոնֆլիկտԱրյան ճնշումՄիջուկային զենքԽաչատուր ԱբովյանՏիգրան ԱվինյանՀայոց պատմությունՆար-ԴոսԳինիԾաղկեվանքԲացահայտիչԹլփատումԱրարատԲերանաբորբ🡆 More