Արտաշավան: գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում

Արտաշավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում։

Գյուղ
Արտաշավան
Արտաշավան: Աշխարհագրություն, Բնակչություն, Տնտեսություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներԻլանչարան,
Որդկան,
Սելախրամ
ԲԾՄ1630 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն589 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Արտաշավան (Հայաստան)##
Արտաշավան (Հայաստան)
Արտաշավան: Աշխարհագրություն, Բնակչություն, Տնտեսություն
Արտաշավան (Արագածոտնի մարզ)##
Արտաշավան (Արագածոտնի մարզ)
Արտաշավան: Աշխարհագրություն, Բնակչություն, Տնտեսություն

Աշխարհագրություն

Գյուղը գտնվում է Քասաղ գետի ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 9 կմ հյուսիս, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1630 մետր։ Արտաշավան համայնքը ներառում է ոչ միայն համանուն գյուղը, այլև Լուսաղբյուրը (Ղոյթուր) և Նիգատունը։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2001 թվականի մարդահամարի, Արտաշավան համայնքի մշտական բնակչությունը 624, իսկ առկա բնակչությունը 606 հոգի է։

Արտաշավանի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի Բնակչություն
1873 286 մարդ
1897 485 մարդ
1926 602 մարդ
1939 548 մարդ
1959 331 մարդ
1970 493 մարդ
1989 666 մարդ
2001 624 մարդ
2011 589 մարդ


Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և թռչնաբուծությամբ։

Պատմություն

Եկեղեցիներ

Արտաշավան: Աշխարհագրություն, Բնակչություն, Տնտեսություն 
Արտաշավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, VII դար

Գյուղում են գտնվում 7-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ և 13-րդ դարի Սուրբ Թադևոս Առաքյալ եկեղեցիները, 17-ից 18-րդ դարերի «Թուխ Մանուկ» մատուռը։

Ամրոց

Արտաշավանից 2 կմ հյուսիս-արևելք գտնվում է «Գազանոց» ամրոցը (մ.թ.ա. 3-րդ-1-ին հազարամյակ), 3 կմ հարավ-արևելք՝ «Գնդաքար» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ), 1 կմ հյուսիս՝ «Փոշտի դար» ամրոցը (մ.թ.ա. 1-ին հազարամյակ), իսկ արևելյան մասում՝ «Ճգնավոր» քարայր-կացարանը (միջնադար)։

Բնապատմական համալիր

Արտաշավան: Աշխարհագրություն, Բնակչություն, Տնտեսություն 
«Արտաշավան» բնապատմական համալիր, Հայոց այբուբենի հուշարձան

Արտաշավան անունով բնության հուշարձանը գտնվում է համանուն գյուղի արևելյան եզրին։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում՝ 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաշավան: Աշխարհագրություն, Բնակչություն, Տնտեսություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշավան» հոդվածին։

Tags:

Արտաշավան ԱշխարհագրությունԱրտաշավան ԲնակչությունԱրտաշավան ՏնտեսությունԱրտաշավան ՊատմությունԱրտաշավան Տես նաևԱրտաշավան ԾանոթագրություններԱրտաշավանԱրագածոտնի մարզՀայաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սոֆի ԴևոյանՕվկիանոսԱրյան ճնշումԵհովայի վկաներՆատրիումի քլորիդԵրևանի պատմությունԽաչատուր ԱբովյանԿոտորակ (մաթեմատիկա)Հեպատիտ BԱռաջավորասիական ընձառյուծԱրգանդԳլխուղեղԿանոնավոր եռանկյունԱկսել ԲակունցՎբեթՊապ թագավորԱծանցԿարմիր գիրքՀեշտոցի սնկային վարակՁնծաղիկԱնանիա ՇիրակացիՇիրակի մարզԾավալՏիեզերքԿանդիդոզՍպիտակուցներԱրշակ ԲՖեյսբուքԿուսաթաղանթԵս և նաՊետությունԱնտառՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամԶևսՍեպսիսԵնթակաԿիստաՄշակույթՄաշկաբորբՀաշվապահական հաշվառումՔեթի ՓերրիԳլխուղեղի ուռուցքՎարդգես ՊետրոսյանԱրամ ԽաչատրյանԱռյուծՎիտամին D-ի անբավարարությունՀակաբիոտիկներԱլերգիաՎանԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՄինաս ԱվետիսյանԲելեՊապ թեստՌամադան (ամիս)Տրդատ ԳԱլպիական մանուշակԶուգահեռագիծԱրյունահոսությունՑրված սկլերոզԿարմրուկԱնձի խանգարումՍեռական հարաբերությունԾառԱռանց ընտանիքի (վիպակ)Դեքսամետազոն8 նոր ժամադրություններԿասկադ համալիրՄարտԽտությունԱրտավազդ ԲԱրևածաղիկԿոտայքի մարզՖուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ BԽոյ (կենդանակերպի նշան)🡆 More