Երևան Անգլիական Այգի: Երևանի զբոսայգի

Անգլիական այգի, Երևանի թատերական այգի կամ Կոմայգի, Երևանում առաջին հասարակական այգին և միակը՝ մինչև 1920 թվականը։ Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև։ Հիմնվել է 1850 թվականին, բայց պաշտոնապես բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։

Երևան Անգլիական Այգի: Պատմություն, Պատկերասրահ, Ծանոթագրություններ
Անգլիական այգի
Երևան Անգլիական Այգի: Պատմություն, Պատկերասրահ, Ծանոթագրություններ
Անգլիական այգու գլխավոր շատրվանը
Տեսակպուրակ
ԵրկիրԵրևան Անգլիական Այգի: Պատմություն, Պատկերասրահ, Ծանոթագրություններ Հայաստան
ՎարչատարածքԵրևան
ՏեղագրությունԵրևան
Հիմնվել է1860-ականներ
վերաբացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին
Բացվել էհոկտեմբերի 3, 1910
Մակերես5,5 հեկտար
Անվանված էԱնգլիա
ԿառավարումԵրևանի քաղաքապետարան
Կարգավիճակըբաց է ամբողջ տարի
Անգլիական այգի (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Անգլիական այգի (Երևան)
Անգլիական այգի (Երևան)ը գտնվում է Երևանում
Անգլիական այգի (Երևան)
Երևան Անգլիական Այգի: Պատմություն, Պատկերասրահ, Ծանոթագրություններ

Պատմություն

Այգու տարածքը ի սկզբանե եղել է Երանում գտնվող ստորգետնյա աղբյուրներով հարուստ տարածք։ Գետնի տակից բխող առատ ջուրը ծառերի տակ կուտակվելով լճանում և ճահճային տարածքի էր վերածվում։ 1879 թվականին Երևանի նորանշանակ գլխավոր բժիշկ Լևոն Տիգրանյանն այգու վիճակը մալարիայի համաճարակի հիմնական պատճառը համարելով՝ իշխանության ուշադրությունը հրավիրել է այգու և շրջակա տարածքների բարձիթողի վիճակի, այգին լճացած ջրերից մաքրելու անհրաժեշտության վրա։

Ձևավորումն ու բարեկարգումը տևել է 19-րդ դարի 60-ականներից մինչև Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիները։ 1895 թվականի հուլիսի 1-ին 12 տարի ժամկետով կապալով տրվել է Լևոն Բագլնչյանին, ով պարտավորվել է 3 տարում ավարտել այգու վերակառուցումը, սակայն թերացել է։ Այգին ձևավորվել և գեղեցկացել է միայն Իսահակ Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։ Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվել են նաև Հովհաննես Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ եղած տարիներին։ Նրա անմիջական ծախսերով այգու համար ծառեր բերվեցին Ռուսաստանից և Լեհաստանից։ Նոր ծառուղիներ բացվեցին, անցուղիները ծածկվեցին կարմիր փշրանքով։ Այգին կառուցվեց եվրոպական ձևով, և դա էր, երևի, պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»։ Ոմանք պնդում էին, թե այն այդպես է կոչվել այգին բարեկարգող օտարերկրացիների պատճառով, իսկ ուրիշներն ասում էին, որ վերևից նայելիս այգին նման է անգլիական դրոշին։ Վերակառուցման պատճառով 10 տարի փակ է եղել։ Բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։

Առաջին հանրապետության ժամանակ «Անգլիական այգին» նորից անխնամ մնաց։ Հետո խորհրդային կարգեր հաստատվեցին, և «Անգլիական այգին» վերածվեց զոհված հեղափոխականների պանթեոնի։ Գլխավոր ծառուղու աջ կողմում թաղվեցին 1920 թ. բոլշեւիկյան մայիսյան ապստամբության ղեկավարները, իսկ 1921 թվականին այգում իր գերեզմանը գտավ զինկոմ Լիպարիտ Մխչյանը, որի մասին Եղիշե Չարենցը գրեց իր պատմական բալլադը՝ «Իմ ընկեր Լիպոն»։ Այգին վերանվանեց 26 կոմիսարների անունով, որը կրճատվելով դարձավ «Կոմայգի»։ 1938 թվականին այգու տարածքում կառուցվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր շենքը։

Այգու տարածքում է գտնվել «Մասիս» ռեստորանը (ներկայումս Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն)։ Այգու մուտքի մոտ գտնվում է «Ծիծեռնակ» սրճարանը։ Այգում տեղադրված են Գաբրիել Սունդուկյանի, նրա ստեղծած կերպար Պեպոյի, ջրավաճառ պատանու արձանները։ 2000 թվականին «Բյուրակն» ՍՊԸ-ն 99 տարի ժամկետով վարձակալել է Անգլիական այգու տարածքը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Երևան Անգլիական Այգի: Պատմություն, Պատկերասրահ, Ծանոթագրություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգլիական այգի (Երևան)» հոդվածին։

Tags:

Երևան Անգլիական Այգի ՊատմությունԵրևան Անգլիական Այգի ՊատկերասրահԵրևան Անգլիական Այգի ԾանոթագրություններԵրևան Անգլիական Այգի Արտաքին հղումներԵրևան Անգլիական Այգի185019101920Գրիգոր Լուսավորչի փողոց (Երևան)ԵրևանԻտալիայի փողոց (Երևան)Հոկտեմբերի 3Մովսես Խորենացու փողոց (Երևան)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՆոյՎիետնամԱլցհայմերի հիվանդությունՀարավային ԱմերիկաՌամադան (ամիս)Առողջ ապրելակերպԴոն Կիխոտ (վեպ)Հրազդան մարզադաշտՉակերտներՆեմեսիս գործողությունԲանկՄոտիվացիաՎաղարշապատՄարտի 28Հարցական նշանՍտամոքսԴվինՔրեական ֆիլմԼևոմեկոլՄարիամ ԱստվածածինՈւղիղ խնդիրԵրաժշտական գործիքներԱռյուծՇիզոֆրենիաԵրվանդունիների թագավորությունԱխթալայի վանքՀամո ՍահյանԲագրատունիների թագավորությունՀայկական թատրոնԷկզեմաԵղնջացանԹերենս ՋեյՄետաղԳոշավանքԹիթեռներԲեթմեն։ ՍկիզբըՄիջուկային զենքԱնձի խանգարումՍեռական հարաբերությունՔրիստոնեությունՄարտի 27ՄակերեսԲայԿենդանիներԳորտերԱրյունահոսությունԱրշակ ԲՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԳերճնշումԱբու-Լալա Մահարի (պոեմ)ԿովՀեշտոցԳոյական անունՖեմինիզմՓիլիսոփայությունԿոտորակ (մաթեմատիկա)Կրծքավանդակի ցավՄարդու աչքՀավասարասրուն սեղանՏասնաբանյաՂազարոս ԱղայանՀայաստանի Հանրապետության բնակչությունՁվարանի կիստաՄարդ բանականՖրանսիաԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԱնդրանիկ ՕզանյանԱկնեՄեդիագրագիտությունՊատվաստումներՄաշկի սնկային հիվանդություններԳարեգին ՆժդեհՎանի թագավորության արքաների ցանկԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԵրեք հրացանակիրներ🡆 More