The Signpost

The Signpost (նախկինում The Wikipedia Signpost), Անգլերեն Վիքիպեդիայի լրագիր։ Կառավարում է Վիքիպեդիայի համայնքը, այն հրատարակվում է երկու շաբաթը մեկ՝ Վիքիպեդիայի խմբագիրների ներդրումներով։ Լրագիրը հրապարակում է Վիքիմեդիայի հանրության և Վիքիպեդիային առնչվող նորություններ, ներառյալ Արբիտրաժային հանձնաժողովի վճիռների, Վիքիմեդիա հիմնադրամի խնդիրների և Վիքիպեդիայի այլ քույր նախագծերի վերաբերյալ։

The Signpost
S տառը
The Signpost-ի շապիկը (փետրվար 24, 2016)
The Signpost-ի շապիկը (փետրվար 24, 2016)
Տեսակերկու շաբաթը մեկ
Ձևաչափօնլայն
ՍեփականատերՎիքիպեդիայի համայնք
ՀիմնադիրՄայքլ Սնոու
ՀրատարակիչԱնգլերեն Վիքիպեդիա
Գլխավոր խմբագիրJayen466 և Pete Forsyth
Հիմնադրվել էհունվար 10, 2005
Լեզուանգլերեն
Կայքen.wikipedia.org/wiki/Wiki:Wikipedia_Signpost
Ազատ օնլայն արխիվFree online archives

Ստեղծել է Վիքիպեդիացի Մայքլ Սնոուն 2005 թվականի հունվարին։ Սկզբնապես կոչվում էր The Wikipedia Signpost, սակայն հետագայում այս անվանումը կրճատվել և դարձել է The Signpost։ Սնոուն մինչև 2008 թվականի փետրվարը եղել է խմբագիր, երբ նշանակվել է Վիքիմեդիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Նախկին գլխավոր խմբագիր The ed17-ը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում՝ 2012 թվականից մինչև 2015 թվական, հրապարակումների շրջանակը ընդլայնվել է՝ Վիքիպեդիայից և իր համայնքից բացի ներառելով ամբողջ Վիքիմեդիա շարժումը։ 2015 թվականի հունվարին Վիքիպեդիայի խմբագիրներ Gamaliel-ը և Go Phightins!-ը փոխարինեցին The ed17-ին գլխավոր խմբագրի պաշտոնում։ Համայնապատկերի ազատության մասին օրենքի 2015 թվականի հունիսի փոփոխությունների վերաբերյալ The Signpost-ի հրապարակումը մի շարք հրատարակությունների համար հավելյալ տեղեկության աղբյուր է եղել։

The Signpost-ը «Սոցիոլոգիական ֆորում»-ի, Interface հանդեսի և New Review of Academic Librarianship–ի համար ակադեմիական հետազոտությունների առարկա է եղել։ Լոս Ալամոսի ազգային լաբարատորիայի և Դարթմութի քոլեջի հետազոտողների համար հանդիսացել է Վիքիպեդիայի մասին տվյալների աղբյուր։ Այն լուսաբանվել է Նյու Յորք Թայմսում, The Register-ում, Nonprofit Quarterly-ում ևHeise Online-ում։

Պատմություն

The Signpost 
Signpost-ի հիմնադիր Մայքլ Սնոու, հետագայում դրաձել է Վիքիմեդիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Առաջին անգամ հրատարակվել է 2005 թվականի հունվարին The Wikipedia Signpost անվամբ, սակայն հետագայում անվանափոխվել է The Signpost։ Ստեղծել է Վիքիպեդիայի խմբագիր, հետագայում Վիքիմեդիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մայքլ Սնոուն։ Նմանատիպ նախագծի օրինակներ են Wikipedia:Announcements-ը Անգլերեն Վիքիպեդիայում, որը ստեղծվել է 2001 թվականի նոյեմբերի 20-ին, Wiki News-ը Մետա-Վիքիում (2002 թվականի նոյեմբերի 14) և Wiki-KurierԳերմաներեն Վիքիպեդիայում (2003 թվականի դեկտեմբերի 10)։

Սնոունը առաջին թողարկման մեջ գրում է՝ «Հույս ունեմ՝ սա նորությունների արժանի աղբյուր կլինի այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են Վիքիպեդիայի հանրության անցուդարձով» և նշել է, որ The Signpost անվանումը կապված է քննարկման էջերում մասնակիցների ստորագրելու հետ։ Սնոուն 2005 թվականի օգոստոսից մինչև 2008 թվականի փետրվարը եղել է The Signpost-ի խմբագիր։ Ral315-ը փոխարինել է Սնոուին որպես խմբագիր՝ իր առաջին հրապարակման մեջ գրելով՝ «Ես անձամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել Մայքլին Signpost-ում իր աշխատանքի համար։ Սա հիանալի միտք էր, և Վիքիպեդիացիներին իրոք օգնեց տեղեկանալ, թե ինչ է կատարվում Վիքիպեդիայում»։ 2007 թվականին նա անցկացրել է հարցում The Signpost-ի վերաբերյալ, ըստ այդ հարցման՝ The Signpost-ը շաբաթական մոտավորապես 2,800 ընթերցող ունի։

The Signpost 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝

2008 թվականի հուլիսի 7-ին Ral315-ը The Signpost-ի մի հրապարակման մեջ ընդունում է, որ Վիքիմեդիա հիմնադրամի խնդրանքով կամ պահանջով, լրագիրը որոշել է չհրապարակել հիմնադրամի դեմ գործող դատավարության վերաբերյալ պատմությունը։ Ըստ խմբագրի՝ «Ես զգում եմ, որ սա ցավալի, բայց անհրաժեշտ քայլ էր», լրագրի և Վիքիմեդիա հիմնադրամի կապի պատճառով դատավարության մասին հոդվածը «Կարող էր գործի վրա ծանր ազդեցություն ունենալ»։ Ral315-ը որոշման հետագա ազդեցության մասին մտահոգություն է հայտնում․ «Ես դեռ բավականին անհանգիստ եմ այս իրավիճակի պատճառով, քանի որ սա առաջին դեպքն էր, երբ ես ճնշում եմ զգացել Վիքիմեդիա հիմնադրամից որևէ նյութ չհրապարակելու համար։ Սա նաև վտանգավոր նախադեպ կարող է լինել, հույս ունեմ, որ այն միայն առավել լուրջ դեպքերում կկրկնվի»։

The Signpost 
Վիքիպեդիայի համայնքի անդամները Նյու Յորքի կոնֆերանսին՝ The Signpost–ի վրա աշխատելիս (2009 թվական)։

The Signpost-ի 200-րդ թողարկումը եղել է 2008 թվականի նոյեմբերին։ Ընդհանուր առմամբ 181 մասնակիցների կողմից գրվել է 1,731 հոդված։ 2009 թվականի փետրվարին Ragesoss մասնակիցը դարձավ խմբագիր։ Ragesoss-ը 2010 թվականին հրաժարական է տվել՝ պաշտոնը թողնելով HaeB-ին։ Նույն թվականին ձևավորվել են քույր պարբերականներ, ներառյալ The Wikipedia Weekly-ը և The Wikizine-ը։

HaeB-ը հրաժարակն է տվել 2011 թվականի հուլիսին՝ Վիքիմեդիա հիմնադրամում աշխատանքի անցնելուց հետո։ Երեք ժամանակավոր գլխավոր խմբագիրներից հետո՝ 2012 թվականի մայիսին, The ed17 մասնակիցը դարձավ The Signpost-ի ութերորդ գլխավոր խմբագիրը։ The International Business Times-ը 2013 թվականի մի հոդվածում նշում է, որ The Signpost-ի հետախուզական լրագրությունը բացահայտել է Wiki-PR ընկերության և Վիքիպեդիայում հետաքրքրությունների բախման միջև կապ։

The Signpost 
The Signpost-ի 2015 թվականի՝ Եվրոպայում համայնապատկերի ազատության հեղինակային իրավունքի սահմանփակումների փոփոխության մասին հրապարակումը լուսաբանվել է մի քանի լեզվով հրատարակություններում, ներառյալ գերմաներեն, իտալերեն, լեհերեն և ռուսերեն։

The Signpost-ի 2015 թվականի՝ Եվրոպայում համայնապատկերի ազատության հեղինակային իրավունքի սահմանփակումների փոփոխության մասին հրապարակումը մի քանի լեզվով հրատարակություններ օգտագործել են որպես տեղեկության աղբյուր (անգլերեն, գերմաներեն, իտալերեն, լեհերեն և ռուսերեն):

Gamaliel և Go Phightins! մասնակիցները 2015 թվականի հունվարին դարձել են The Signpost–ի գլխավոր խմբագիրներ։ The ed17–ը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում լրագիրը ընդլայնել է իր շրջանակները՝ Անգլերեն Վիքիպեդիայից բացի լուսաբանելով նաև ամբողջ Վիքիմեդիա շարժումը։ 10-ամյակին նվիրված 2015 թվականի հետահայաց հրապարակման մեջ Gamaliel-ը ընդգծում է, որ լրագրի հետագա բարելավումները կախված են Վիքիպեդիայի համայնքի մասնակցությունից և համագործակցությունից, և օգտատերերին հրավիրում է խմբագիրների թիմին միանալ։ Go Phightins!-ը և Gamaliel-ը, որպես գլխավոր խմբագիր, իրենց առաջին գրառման մեջ խոսում են The Signpost-ի եզակի դերի մասին, և նշում, որ կշարունակեն Վիքիմեդիա հիմնադրամից անկախ մարմին լինել։

Վիքիմեդիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արննոն Գերշուրիի դեմ անվստահության քվեի մասին հրապարակման մեջ Fortune պարբերականը հիմնվում է The Signpost-ի վրա։

Բովանդակություն

The Signpost–ը անվճար հրատարակում է Վիքիպեդիայի համայնքի, Վիքիմեդիա հիմնադրամի և Վիքիպեդիայի քույր նախագծերի վերաբերյալ նորություններ։ Վիքիպեդիայի հանրությունը ղեկավարում է լրագիրը, որը 2016 թվականի հուլիսից հրատարակվում է երկու շաբաթը մեկ՝ խմբագիրների սակավության պատճառով։ Նորությունների մասին ընթերցողները կարող են տեղեկանալ էլեկտրոնային նամակով կամ Վիքիպեդիայի իրենց մասնակցային էջում։

Լրագիրը Վիքիպեդիայի խմբագիրներին տեղեկացնում է հանրագիտարանի հոդվածների բարելավմանն ուղված ընթացիկ համատեղ նախագծերի և Վիքիպեդիայի վերաբերյալ վերջին գիտական հետազոտությունների մասին։ The Signpost-ը նաև մանրամասնում է Անգլերեն Վիքիպեդիայի արբիտրաժային հանձնաժողովի գործողությունները։

The Signpost-ի արխիվները հասանելի են հանրությանը, ինչը հեշտացնում է Վիքիպեդիայի պատմության ուսումնասիրությունը։

Վերլուծություններ

2009 թվականին «Սոցիոլոգիական ֆորում» գիտական հանդեսում Պիոտր Կոնիեչնին The Signpost-ը ներկայացնում է որպես Վիքիպեդիայի համայնքի մեջ գտնվող ենթահամայնքի օրինակ։ Նույն թվականին Կոնիեչնին նշում է The Signpost-ը որպես «այս կազմակերպությունների հարստության և կոմպլեքսության մաս», որտեղ անհատները կարող են կամավորությամբ աշխատել կայքի համար։

Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայի և Դարթմութի քոլեջի հետազոտողները հիմնվել են Signpost–ի արխիվների վրա՝ 2001 թվականի IEEE/WIC/ACM միջազգային կոնֆերանսի ժամանակ Վիքիպեդիայի խմբագրման վերաբերյալ իրենց եզրակացությունները ներկայացնելիս։ New Review of Academic Librarianship հանդեսում 2013 թվականին՝ Վիքիպեդիայի և բարձրագույն կրթության մեջ իր հռչակի վերաբերյալ հետազոտությունում Ջեմա Բեյլիսը ստուգել է Signpost–ի Թվիթթերյան լրահոսը իր հետազոտության ժամանակին արված լինելը հաստատելու համար։

Ընդունում

Եթե դու կարծում ես, որ շարունակելու ես խմբագրել Վիքիպեդիայում... բաժանորդագրվիր... The Wikipedia Signpost-ին։

 —Ջոն Բրոուտն, «Վիքիպեդիա. պակասող ձեռնարկը»

2017 թվականին The New York TimesThe Signpost-ին անվանում է «մակետված լրագիր», Վիքիպեդիայի ռետրո ոճի առանձնահատկությամբ։ 2008 թվականին իր «Վիքիպեդիա. պակասող ձեռնարկը» գրքում Ջոն Բրոուտնը խորհուրդ է տալիս The Signpost-ը Վիքիպեդիայի ձգտող խմբագիրների համար կարևոր ընթերցանություն. «Եթե դուք նախատեսում եք ցանկացած երկարությամբ շարունակել խմբագրել Վիքիպեդիայում, բոլոր միջոցներով բաժանորդագրվեք... The Wikipedia Signpost-ին»։

«Fortune» ամսագիրը The Signpost-ն անվանել է «Վիքիպեդիայի իրազեկ ամսագիր»։ 2016 թվականի The Register-ի հոդվածում գործադիր խմբագիր Էնդրյու Օրլովսկին The Signpost-ը նկարագրում է որպես «Վիքիպեդիայի սեփական անվախ լրաթերթ»։ Ըստ «Ars Technica»-ի տեխնիկական քաղաքականության խմբագիր Ջո Մուլինի՝ 2016 թվականի փետրվարին Վիքիմեդիա Հիմնադրամի որոնողական համակարգի համար Նայթ հիմնադրամի «Գիտության շարժիչ» գրանտի մասին փաստաթղթերը արտահոսել և տպագրվել են The Signpost-ում։ «Գիտելիքի շարժիչ»-ի մասին գրելիս Nonprofit Quarterly-ի գլխավոր խմբագիր Ռուֆ ՄաքՔեմբրիջը ընթերցողներին խորհուրդ է տվել կարդալ The Signpost-ի հոդվածը՝ «ավելի լավ հասկանալու համար, թե ինչ էր պլանվորվում»։ Heinz Heise ամսագրում իր հոդվածում Թորսթեն Քլեյսը գրում է՝ «Երբ կապի պաշտոնական հիմքերը սպառվում են, The Signpost-ը ... անհայտ տվյալների վրա լույս է սփռում և տեղեկացված քննարկում է նախաձեռնում»։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

The Signpost 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝

Tags:

The Signpost ՊատմությունThe Signpost ԲովանդակությունThe Signpost ՎերլուծություններThe Signpost ԸնդունումThe Signpost ԾանոթագրություններThe Signpost ԳրականությունThe Signpost Արտաքին հղումներThe SignpostԱնգլերեն Վիքիպեդիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Թոմաս ԷդիսոնՍանահինի վանական համալիրՍտորոգյալԱռողջ ապրելակերպՉարլզ ԴարվինՀայկական մանրանկարչությունԵրիցուկՊյութագորասԿարմրուկՄիրհավ (պատմվածք)Հին ՀունաստանԴպրությունՍտրեպտոկոկային ֆարինգիտԵռանկյունՀարավային ԿորեաԵնթակաԿոռուպցիաՊտուղԳորշ արջՓղերՆշիկաբորբԲագրատունիներՎանա լիճՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՍերգեյ ՓարաջանովՀայրենական մեծ պատերազմԼևոմեկոլՄոնա ԼիզաԴեղանյութերoginhՔրոմոսոմՀնդկաստանԿառլես ՊուչդեմոնԲրոնխիալ ասթմաՌուբեն ՍևակԱնդրանիկ ՕզանյանՀայաստանի պատմական մայրաքաղաքներԼեոնիդ ԵնգիբարյանԱրշակ ԲԴաշտանԳլխուղեղի ուռուցքԽոնարհումՎիլհելմ ՍտեյնիցԴերանունԿատուներՔարտեզԳարեգին ԲԳառնու հեթանոսական տաճարԲնական թիվՄեծ ՄհերԹոքաբորբԵրկիրՍողուններԱրհեստական բանականությունԱրյան ճնշումԷվոլյուցիաՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԼիմֆոմաԳլանՀայաստանի տնտեսությունՏավուշի մարզԵրևանի պետական համալսարանԾաղիկԱՄՆ-ի նախագահների ցանկՕրալ սեքսՄաշկային հիվանդություններՄեղրՔարԵրեքնուկՀիսուսՇառլ ԱզնավուրԱշոտ Գ ՈղորմածՄանրանկարչությունԿենդանակերպԳերմանիաՆոյԿիրանց (Տավուշի մարզ)🡆 More