System Of A Down: ռոք խումբ

System of a Down (SOAD), հայ-ամերիկյան ռոք խումբ՝ ձևավորված 1992 թվականին Լոս Անջելեսում Սերժ Թանկյանի և Դարոն Մալաքյանի կողմից Soil անունով։ Ժամանակակից անվանումը ձեռք է բերել 1995 թվականին։ Խմբի բոլոր անդամները հայկական ծագում ունեն։ 1998 թվականից մինչև 2005 թվականն ընկած ժամանակահատվածում խումբը հինգ ստուդիական ձայնասկավառակ է թողարկել, որոնցից յուրաքանչյուրը դարձել է պլատինե (առավել հաջողակը դարձել է Toxicity-ին՝ մուլտիպլատինե), ընդհանուր 12 միլիոն օրինակ թողարկման ծավալով։ 2006 թվականին System of a Down խմբի անդամները ժամանակավորապես որոշեցին դադարեցնել համատեղ գործունեությունը և զբաղվել անհատական նախագծերով։ 2010 թվականի նոյեմբերի 29-ին խումբը հայտարարեց միավորվելու և 2011 թվականին եվրոպական շրջագայություն անցկացնելու մասին։ Սկզբնապես խումբը պետք է կոչվեր «Victims of the Down»՝ ըստ Դարոն Մալաքյանի գրած բանաստեղծության։ Խմբի անդամների ընդհանուր քննարկման ժամանակ որոշվեց «victims» բառը փոխարինել առավել ընդհանուր «system» բառով։ Փոփոխության պատճառ դարձավ նաև Շավո Օդաջյանի՝ երաժշտական խանութներում Slayer-ին ավելի մոտեցնելու ցանկությունը։

System of a Down
System Of A Down: Պատմություն, Ոճ, ազդեցություն, քննադատություն, Կազմը
Սիսթեմ օֆ ը դաուն, 2005 թ.
System Of A Down: Պատմություն, Ոճ, ազդեցություն, քննադատություն, Կազմը
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Լոս-Անջելես, Կալիֆոռնիա
ԺանրերԱլտերնատիվ մետալ, experimental rock, nu metal և այլն
Գործունեություն1994–ներկա
ԼեյբլAmerican, Columbia
ԿապվածAchozen
Axis of Justice
Buckethead & Friends
Scars on Broadway
Serart
Սերժ Թանկյան
Կայքsystemofadown.com
Անդամներ
Ջոն Դոլմայան
Դարոն Մալաքյան
Շավո Օդաջյան
Սերժ Թանկյան
Նախկին անդամներ
Էնդի Խաչատրյան
System Of A Down: Պատմություն, Ոճ, ազդեցություն, քննադատություն, Կազմը System of a Down Վիքիպահեստում

Պատմություն

Արվեստի սկիզբ, առաջին ալբոմ

1992 թվականին մենակատար Թանկյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ) և մենակատար-կիթառահար Մալաքյանը (վոկալ, կիթառ) հիմնադրեցին Soil խումբը, ուր հրավիրեցին Դոմինգո Լարենյոյին (հարվածային գործիքներ) և Դեյվ Հակոբյանին (բաս կիթառ)։ Խումբը, իր ակտիվում ունենալով միայն մեկ համերգ և մեկ ջեմ-սեյշն, կազմալուծվեց նոր հրավիրված մասնակիցների պատճառով, որոնք որոշեցին հեռանալ նրանից։ 1995 թվականին Թանկյանը և Մալաքյանը ձևավորեցին System of a Down խումբը, ուր հրավիրեցին Շավո Օդաջյանին և Էնդի Խաչատրյանին, որոնք հաճախում էին Հոլիվուդի նույն հայկական մասնավոր դպրոցը և որոնց երկու երաժիշտներին էլ լավ ծանոթ էին։ Սկզբում Օդաջյանը պետք է դառնար խմբի ղեկավարը, սակայն արդյունքում սկսեց բաս կիթառ նվագել։ 1994-1997 թվականներին SOAD-ը թողարկեց իր երգերի ձայնագրությունների չորս դեմո-ժապավենները։ 1997 թվականի կեսերին խումբը լքեց Խաչատրյանը, ինչից հետո նա դարձավ The Apex Theory խմբի հիմնադիրներից մեկը։ Խումբը լքելու պատճառ հանդիսացավ ձեռքի վնասվածքը, որը թույլ չտվեց շարունակել հարվածային գործիքներ նվագողի կարիերան (այլ աղբյուրների համաձայն՝ Անդրանիկը հեռացել է առաջացած տարաձայնությունների պատճառով)։ Խաչատրյանին փոխարինեց Ջոն Դոլմայանը։

1997 թվականին ձայնասկավառակ թողարկելու նպատակով երաժիշտները պայմանագիր կնքեցին հանրահայտ երաժշտական պրոդյուսեր Ռիք Ռուբինի հետ, ինչից հետո սկսեցին ձայնագրել իրենց առաջին System of a Down ձայնասկավառակը։ Վերջինս թողարկվեց 1998 թվականի հունիսի 30-ին և հինգ տարվա ընթացքում վաճառվեց գրեթե միլիոն օրինակով։ Այս սկավառակին բնորոշ է նյու-մետալ ոճը։ «Spiders» և «Sugar» սինգլները դարձան ամենահաջողվածները սկավառակից և համապատասխանաբար 25-րդ և 28-րդ հորիզոնականները զբաղեցրին Hot Mainstream Rock Tracks հիթ շքերթում։ System of a Down ձայնասկավառակը ներկայացվում է Slayer և Metallica համերգների ժամանակ, որտեղ System of a Down-ը հանդես էր գալիս որպես համերգի սկզբում նվագող խումբ, ինչպես նաև Ozzfest փառատոնի ժամանակ։ Փառատոնի ավարտից հետո խումբը մասնակցել է մի շարք միջոցառումների Fear Factory-ի, Incubus-ի հետ և 2000 թվականին եղել է SnoCore Tour-ի հեդլայներ Puya-ի, Mr. Bungle-ի և The Cat-ի հետ միասին։ Մեկ տարի առաջ նրանք պետք է հանդես գային Family Values Tour-ի շրջանակներում, սակայն Ֆրեդ Դյորսթը նրանց հանեց ցանկից, ինչի համար ավելի ուշ զղջաց։ 1998 թվականին խումբը Ma$e-ի, Դիդիի և Lil' Kim-ի հետ միասին ձայնագրեց «Will They Die 4 You» երգը, որը մտավ Chef Aid: The South Park Album սկավառակի կազմի մեջ։ 2000 թվականին SOAD-ը ստեղծեց Snowblind երգի քավեր տարբերակը՝ Black Sabbath խմբի «Nativity in Black II» տրիբյուտ-ալբոմի համար, և Wu-Tang Clan հիթ հոփ խմբի հետ միասին՝ Shame On A Nigga երգը, որը մտավ Loud Rocks սկավառակի կազմի մեջ, որի ձայնագրությանը մասնակցում էին և այլ ռոք ու հիփ-հոփ խմբեր։

Toxicity և Steal This Album!

System Of A Down: Պատմություն, Ոճ, ազդեցություն, քննադատություն, Կազմը 
Սերժ Թանկյան

2001 թվականի սեպտեմբերի 3-ին պլանավորված էր անվճար համերգ Հոլիվուդում Toxicity նոր ձայնասկավառակի թողարկման կապակցությամբ։ Խմբի ելույթը պետք է տեղի ունենար 3500 մարդու համար նախատեսված ավտոկայանատեղիում, սակայն, ըստ որոշ գնահատականների, համերգին ներկա էր 7-10 հազար հանդիսական։ Անվտանգությունը պահպանելու նպատակով System of a Down-ի համերգը չեղյալ հայտարարվեց երաժիշտների՝ բեմ դուրս գալուց առաջ։ Հանդիսատեսը սպասում էր համերգի սկզբին մեկ ժամից ավել, որից հետո դեբոշ սկսվեց. նրանք սկսեցին վերացնել համերգային սարքավորումները, քարեր նետել ոստիկանների վրա, կոտրել պատուհանները։ Անկարգությունները շարունակվում էին գրեթե վեց ժամ, որոնց ընթացքում խմբի վեց երկրպագուներ ձերբակալվեցին։

Հաջորդ օրը կայացավ ձայնասկավառակի պաշտոնական թողարկումը։ Իր ոճով Toxicity-ն շատ քիչ էր տարբերվում առաջին ձայնասկավառակից։ Այս սկավառակը մուլտիպլատինե կարգավիճակ ստացավ և շատ առումներով հենց նրա շնորհիվ System of a Down-ը հայտնի դարձավ ողջ աշխարհով։ Ձայնասկավառակը առաջինն էր ԱՄՆ-ի և Կանադայի չարթերում, իսկ ողջ աշխարհում այն վաճառվեց գրեթե 6 միլիոն օրինակով։

Հեղինակավոր ամերիկյան հրատարակությունները դրական արձագանքեցին սկավառակին։ Այսպես, «Time» ամսագիրը նշեց, որ խումբը «բոլորից բարձր ու գեղեցիկ էր բղավում»։ Իրենց խոսքերով.

System Of A Down: Պատմություն, Ոճ, ազդեցություն, քննադատություն, Կազմը  Սերժ Թանկյանը հեշտորեն կարողանում է փոխել ձայները, ինչը նա «առանձնահատուկ» ցուցադրում է «Chop Suey!» և «Forest» երգերում։ Նա գիտի՝ ինչպես անել, որ ձայնը մի պահ հնչի բարկացած գահապահի պես, մյուս պահին՝ տղաների երգչախմբի մենակատարի ձայնի պես։ Այդ ամենը ծածկում է կիթառահար Դարոն Մալաքյանը դաժան ռիֆի պատով։ System Of A Down: Պատմություն, Ոճ, ազդեցություն, քննադատություն, Կազմը 

«Spin» ամսագիրը գրում էր, որ «Toxicity-ն ամենապատվաբեր սկավառակն է նյու մետալ ձայնասկավառակների մեջ, այն արդիականության հնչողությունն է»։

Ձայնասկավառակի ստեղծման ընթացքում ձայնագրված, սակայն ձայնասկավառակում չհայտնված երգերը վատ որակով գողացվել էին և տեղադրվել Համացանցում, ինչի հետ կապված խումբը ստիպված եղավ կարճ ժամանակաընթացքում ձայնագրել և թողարկել նոր ձայնասկավառակ, որը անվանեցին Steal This Album! (հայերեն՝ Գողացի՛ր այս սկավառակը): Սկավառակը բաղկացած էր գողացված երգերի և մի քանի նոր ստեղծագործությունների որակյալ տարբերակներից։ Այդ սկավառակը թողարկվեց 2002 թվականի նոյեմբերի 26-ին։ Մայքլ Մուրի հետ համագործակցության արդյունքում թողարկվեց Boom! տեսահոլովակը, որը ձևավորվեց հակապատերազմական քարոզչության ոճով։ Մասնավորապես, տեսահոլովակը ուղղվեց ընդդեմ Իրաքի պատերազմի և դրվագներ էր պարունակում բազում հանրահավաքներից, որոնք տեղի էին ունեցել 2003 թվականի փետրվարի 15-ին աշխարհի ավելի քան 600 քաղաքներում։ Ընդհանուր առմամբ մասնակցում էին գրեթե տասը միլիոն մարդիկ, իսկ System of a Down-ը միացավ Լոս Անջելեսում կայացած 60 հազար հոգուց բաղկացած երթին։

Mezmerize և Hypnotize

System Of A Down: Պատմություն, Ոճ, ազդեցություն, քննադատություն, Կազմը 
Դարոն Մալաքյան, 2006 թվական

2004 թվականից մինչև 2005 թվականը ընկած ժամանակահատվածում System of a Down-ը գրեթե համերգներ չէր ունենում՝ զբաղվելով նոր ստեղծագործություններ գրելով։ Այդ ընթացքում խումբը թողարկեց 23 նոր երգեր՝ հրապարակված երկու նոր ձայնասկավառակներում, որ մի ամբողջություն էին ձևավորում թե՛ երաժշտական, թե՛ բովանդակային առումով։ Ձայնասկավառակները թողարկվեցին կես տարվա տարբերությամբ։ Առաջին սկավառակը՝ Mezmerize-ը, թողարկվեց մայիսի 17-ին, իսկ երկրորդը՝ Hypnotize-ը, 2005 թվականի նոյեմբերի 22-ին։ Երաժիշտների խոսքերով՝ նրանք առանձնացրել էին այդ սկավառակները, որպեսզի ունկնդիրներին հնարավորություն տային ծանոթանալ իրենց երգերի առաջին մասին երկրորդ կեսի թողարկումից առաջ։

MezmerizeԱՄՆ-ի, Կանադայի և Ավստրալիայի չարթերի առաջին հորիզոնականը զբաղեցրեց։ Ողջ աշխարհում վաճառվեց ավելի քան 800 000 օրինակ։ Երկու ձայնասկավառակներն էլ դարձան պլատինե և բարձրացան Բիլբորդ չարթի առաջին հորիզոնական մեկ օրացուցային տարվա ընթացքում։ System of a Down-ը դարձավ առաջինը, ում հաջողվեց անել դա The Beatles-ից հետո։ Նույն թվականին խումբը ստացավ MTV Europe Music Awards-ի մրցանակը «Լավագույն այլընտրանքային նախագիծ» անվանակարգում, իսկ 2006 թվականին System of a Down-ը արժանացավ «Գրեմի» մրցանակին լավագույն հարդ-ռոք կատարման համար («B.Y.O.B.» երգի համար)։

Արձակուրդ և վերամիավորում

2006 թվականի մայիսին խումբը հայտարարեց իր արվեստում դադարի մասին։ Շավո Օդաջյանը «Guitar» ամսագրին տված հարցազրույցում ասաց, որ արձակուրդը կտևի ամենաքիչը երեք տարի։ Քրիս Հարիսի հետ հարցազրույցում (MTV News) Դարոն Մալաքյանը ասում էր, որ խումբը չի կազմալուծվում, որովհետև եթե իսկապես այդպես լիներ, ապա 2006 թվականին Ozzfest-ում կայացած համերգը չէր լինի։ «Մենք չենք պատրաստվում երկարատև արձակուրդի մեկնել և անհատական նախագծեր իրականացնել, - շարունակում Դարոնը, - մենք System-ում ենք ավելի քան 10 տարի, և, ինձ թվում է, հիանալի է լքել խումբը որոշ ժամանակով և ավելի ուշ վերադառնալ»։

System Of A Down: Պատմություն, Ոճ, ազդեցություն, քննադատություն, Կազմը 
Սերժ Թանկյանը 2010 թվականի օգոստոսին Բուրգասում

2006 թվականին երաժիշտները մասնակցեցին Կառլ Կարապետյանի «Ճչացողները» («Screamers») ֆիլմում, որը պատմում է հայերի ցեղասպանության մասին։ Հաջորդ տարի Սերժ Թանկյանը թողարկեց իր առաջին անհատական ձայնասկավառակը՝ Elect The Dead-ը, որը զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը Billboard 200-ում, Դարոն Մալաքյանը և Ջոն Դոլմայանը ստեղծեցին սեփական Scars on Broadway խումբը (նաև հայտնի են որպես «Scars» կամ, կրճատված՝ «SOB»), իսկ Շավո Օդաջյանը Wu-Tang Clan-ի հետ միասին հիմնեցին Achozen հիփ հոփ նախագիծը։ SOB-ի առաջին ելույթը կայացավ ապրիլի 11-ին Լոս Անջելեսի «Whisky a Go Go» բեմում, իսկ 2008 թվականի հուլիսի 29-ին նրանք թողարկեցին իրենց առաջին համանուն սկավառակը, որը 17-րդ հորիզոնականը զբաղեցրեց Billboard 200-ում։ Achozen խումբը, իր հերթին, ձայնագրեց The Album ձայնասկավառակը, որի թողարկումը չկայացավ։ 2009 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Հելոուինի ժամանակ, Օդաջյանը The Roxy ակումբում կազմակերպեց «Shavo’s Halloween party» անվճար համերգը, որտեղ միևնույն բեմի վրա հանդես եկան SOAD-ի երկու այլ անդամներ ևս՝ Դարոնը և Ջոնը։ Նրանք նվագեցին երեք երգ, այդ թվում՝ «Suite-Pee»-ը (SOAD) և «They Say»-ը (SOB): 2010 թվականի մարտի 30-ին Սերժ Թանկյանը հայտարարեց իր երկրորդ անհատական ձայնասկավառակի՝ Imperfect Harmonies-ի մասին, իսկ սեպտեմբերի 21-ին կայացավ սկավառակի թողարկումը։ Գրեթե երեք շաբաթ անց ձայնասկավառակը երրորդ տեղը զբաղեցրեց Billboard-ի հարդ ռոք ձայնասկավառակների չարթում։ Ավելի վաղ՝ 2010 թվականի հունվարի սկզբին, Շավո Օդաջյանը իր միկրոբլոգում գրեց. «Տղաներ, դուք պատրա՞ստ եք System-ին»։ Դա կարող էր նշանակել վերադարձ, սակայն ավելի ուշ, երբ բլոգերի աղմուկը հասավ ԶԼՄ-ներ, երաժիշտը նոր հաղորդագրությամբ հանդես եկավ Թվիթերում՝ հայտարարելով, որ դեռևս չի մտնում խմբի ծրագրերի մեջ։ Սերժ Թանկյանը ևս հերքեց այդ շշուկները։ Սակայն այդ տարվա նոյեմբերի 29-ին՝ հինգ տարվա ընդմիջումից հետո, խումբը հայտարարեց իր վերամիավորման մասին։ Խմբի պաշտոնական կայքում հաղորդագրություն հրապարակվեց։

Մենք ցանկանում ենք ձեզ շնորհակալություն հայտնել ոչ միայն System of a Down-ին, այլ նաև մեր բոլոր անհատական աշխատանքների աջակցություն ցուցաբերելու համար։ Մենք չունենք հեռու գնացող ծրագրեր։ Մենք պարզապես կնվագենք այս շոուն, քանի որ կրկին ցանկանում ենք միասին բեմ դուրս գալ,և քանի որ այդ եք ցանկանում դուք։

Շուտով հայտնի դարձավ, որ խումբը պատրաստվում է 2011 թվականին մեկնել եվրոպական շրջագայության, որի ընթացքում հանդես եկավ խոշոր ռոք փառատոնների ժամանակ, ինչպիսիք էին «Rock am Ring»-ը, «Greenfield»-ը, «Download»-ը, «Novarock»-ը և «Metaltown»-ը։ Բացի այդ՝ System of a Down-ը ծրագրում էր համերգներ ունենալ Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Շվեդիայում և Ֆինլանդիայում։

2015 թվականի ապրիլի 23-ին խումբը «Wake up the souls» շրջագայության շրջանակներում (նվիրված Հայոց ցեղասպանության 100 ամյակին) այցելեց Երևան և անվճար համերգ տվեց Հանրապետության հրապարակում։

Ոճ, ազդեցություն, քննադատություն

System of a Down խմբի անդամները սկզբնապես կատարել են նյու մետալ ոճի երաժշտություն, չնայած այժմ նրանց երաժշտությունը որոշակի ոճ չունի։ Նրանց ոճը կոչում են այլընտրանքային մետալ, ալտերնատիվ ռոք, արտ ռոք, էքսպերիմենտալ ռոք, հարդ ռոք, հևի մետալ, նու մետալ, պրոգրեսիվ մետալ և պրոգրեսիվ ռոք։ Ֆիլիպ Միրոնովի՝ «Black Square» ամսագրի լրագրողի կարծիքով «System of a Down»-ը բնորոշվում է ծանր և պինդ հնչեղությամբ, որը հեռու չէ նաև սիմֆոնիկ դրամատիզմից։ SOAD-ին բնորոշ է նաև կոնտրաստային վոկալը։ Սերժ Թանկյանի հզոր ձայնը սովորաբար ուղեկցվում է բարձր, արագ և ագրեսիվ կիթառային թրեշ մետալ ոճի ռիֆերով։ «Երբեմն ես երգում եմ իբրև օպերային երգիչ, երբեմն կոկորդային ձայնով, երբեմն՝ ինչպես միշտ, - ասում է Սերժ Թանկյանը, - դա բնական է ստացվում, ինձ ոգեշնչում է երաժշտությունը, իսկ ես պարզապես պատասխանում եմ»։ Նրանց երաժշտության մեջ նաև հանդիպում են հայկական մոտիվներ։

Խմբի մեկ այլ առանձնահատկությունը քննադատական տեքստերն են, որ քաղաքականության հարցեր են վեր հանում։ Նրանց քննադատությունը առաջին հերթին ուղղված է ԱՄՆ-ի քաղաքականությանը։ Դրա հետևանքով Սերժ Թանկյանը կարծում է, որ խմբին հետևում է ԿՀՎ-ն։ Ինչպես նաև մի շարք երգերում SOAD-ը ունկնդիրների ուշադրությունն է գրավում դեպի հայերի ցեղասպանություն («P.L.U.C.K.» («Քաղաքականորեն ստող անարժան վախկոտ մարդասպաններ»), «X» և «Holy Mountains»)։ Խմբի համար ավանդույթ է դարձել բարեգործական համերգներ կազմակերպելը՝ նվիրված ցեղասպանության հարցին, որոնց ժամանակ հանդիսատեսին ցուցադրում են նյութեր՝ պատմող այդ թվականների մասին։

System of a Down: Right Here in Hollywood

2006 թվականի ապրիլի 30-ին «Independent Music Press» խոշոր բրիտանական հրատակչությունը հրապարակեց «System of a Down: Right Here in Hollywood» (հայերեն՝ System of a Down: Հենց այստեղ, Հոլիվուդում) առաջին գիրքը՝ նվիրված խմբի արվեստին։ Գրքի հեղինակը հանրահայտ անգլիացի լրագրող Բեն Մայերսն է։ Իր խոսքերով՝ նա SOAD-ի մեծ երկրպագու է դեռ այն ժամանակներից, երբ առաջին անգամ հարցազրույց է վարել խմբի անդամների հետ 1999 թվականի եվրոպական շրջագայության ժամանակ։ Գիրքը ոչ միայն խմբի կենսագրական տվյալներն է պարունակում, այլև խմբի անդամների հետ անցկացված բացառիկ հարցազրույցներ են ընդգրկված։

«Որպես գիրք գրել, հարկավոր է ծախսել ամիս հարցազրույցներ, հարցումներ, դիտարկումներ անցկացնելու համար, - պատմում է Բեն Մայերսը։ - Ինձ հետաքրքիր են այն խմբերը, որոնք ինչ-որ նշանակալի բան են անում, և, իհարկե, վատ չէ, երբ դրա օգնությամբ նաև հայտնի են… Ես գիրք եմ գրել System of a Down-ի մասին, որոնց համարում եմ մեր օրերի քաղաքականապես տրամադրված ամենակարևոր խումբը։ Իրենց երաժշտությունը Ջորջ Բուշի նախագահության ժամանակների ամերիկյան կյանքի հետաքրքրագույն սաունդթրեք է»։

Կազմը

  • Սերժ Թանկյան, վոկալ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ։ Ծնվել է 1967 թվականին օգոստոսի 27-ին Բեյրութում և այնտեղ անցկացրել մանկությունը։ 8 տարեկանում ընտանիքի հետ միասին մեկնել է Լոս Անջելես, որտեղ սկսել է հաճախել հայկական դպրոց՝ «Rose and Alex Pilibos Armenian School»։
  • Շավարշ (Շավո) Օդաջյան, բաս-կիթառ, բեք-վոկալ։ Ծնվել է 1974 թվականի ապրիլի 22 թվականին Երևանում։ Վաղ հասակում մեկնել է Իտալիա, իսկ հետո Լոս Անջելես։ Հաճախել է նույն այն դպրոցը, որտեղ սովորում էր Սերժը։
  • Դարոն Մալաքյան - կիթառ, բեք-վոկալ, վոկալ։ Ծնվել է Գլենդելում, 1975 թվականի հուլիսի 18-ին։ Սովորել է «Rose and Alex Pilibos Armenian School» դպրոցում։
  • Ջոն Դոլմայան - հարվածային գործիքներ։ Ծնվել է Բեյրութում 1975 թվականի հուլիսի 15-ին։ 5 տարեկանում, երբ Լիբանանում քաղաքացիական պատերազմ էր, ընտանիքի հետ տեղափոխվեցին Տորոնտո, իսկ հետո Լոս Անջելես։ SOAD-ի մյուս անդամների հետ ծանոթացել է «ծանր մետալ» խմբի համերգի ժամանակ։ 1997 թվականին խմբում փոխարինեց Էնդի Խաչատուրյանին։
    Նախկին անդամներ
    Ժամանակային սանդղակ
System Of A Down: Պատմություն, Ոճ, ազդեցություն, քննադատություն, Կազմը

Սկավառակագրություն և տեսահոլովակներ

Ստուդիական սկավառակներ
1998: System of a Down
2001: Toxicity
2005: Mezmerize
2005: Hypnotize
Դեմո ձայնագրություններ
1995: Demo Tape 1
1996: Demo Tape 2
1997: Demo Tape 3
1998: Demo Tape 4
2002: Toxicity II

Սինգլներ
1999: Sugar
2000: Spiders
2001: Johnny
2001: Chop Suey!
2001: Toxicity
2002: Aerials
2005: B.Y.O.B.
2005: Question!
2005: Hypnotize
2006: Lonely Day

Հավաքածուներում
1998: Chef Aid: The South Park Album
Սոլո նախագծեր
2003: Serart
Սերժ Թանկյանի և Արտո Թունջբոյաջյանի ձայնասկավառակը
2007: Elect the Dead
2010: Imperfect Harmonies
2012: Harakiri
2013: Orca
2013: Jazz-Iz-Christ
Սերժ Թանկյանի սոլո ձայնասկավառակներ
2008: Scars on Broadway
Դարոն Մալաքյանի և Ջոն Դոլմայանի
նույնանուն նախագծի ձայնասկավառակ

Տեսահոլովակներ
1998: War?
1998: Sugar
1999: Spiders
2001: Chop Suey!
2002: Toxicity
2002: Aerials
2003: Boom!
2005: B.Y.O.B.
2005: Question!
2005: Hypnotize
2006: Lonely Day

Մրցանակներ և առաջադրումներ

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Արդյունք
2002 «MTV Video Music Awards» «Լավագույն ռոք հոլովակ» («Chop Suey!») Առաջադրված
«Գրեմի» «Լավագույն մետալ կատարում» (Chop Suey!) Առաջադրված
2003 «Լավագույն հարդ ռոք կատարում» (Aerials) Առաջադրված
«Kerrang! Awards» «Լավագույն օտարերկրյա խումբ» Առաջադրված
«American Music Award» «Լավագույն այլընտրանքային կատարող» Առաջադրված
2005 «Լավագույն այլընտրանքային կատարող» Առաջադրված
«Kerrang! Awards» «Լավագույն սինգլ» (B.Y.O.B.) Առաջադրված
«Լավագույն տեսահոլովակ» (B.Y.O.B.) Առաջադրված
«Լավագույն ձայնասկավառակ» (Mezmerize.) Առաջադրված
«Լավագույն համերգային խումբ» Առաջադրված
«Մոլորակի լավագույն խումբ» Առաջադրված
«MTV Europe Music Awards» «Լավագույն այլընտրանքային կատարող» Հաղթանակ
2006 «Լավագույն այլընտրանքային կատարող» Առաջադրված
«ECHO Awards» «Լավագույն միջազգային մետալ խումբ» Հաղթանակ
«Գրեմի» «Լավագույն հարդ ռոք կատարում» (B.Y.O.B.) Հաղթանակ
2007 «Լավագույն հարդ ռոք կատարում» (Lonely Day) Առաջադրված

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

System Of A Down: Պատմություն, Ոճ, ազդեցություն, քննադատություն, Կազմը Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «System of a Down» հոդվածին։

Tags:

System Of A Down ՊատմությունSystem Of A Down Ոճ, ազդեցություն, քննադատությունSystem Of A Down ԿազմըSystem Of A Down Սկավառակագրություն և տեսահոլովակներSystem Of A Down Մրցանակներ և առաջադրումներSystem Of A Down ԾանոթագրություններSystem Of A Down ԳրականությունSystem Of A Down Արտաքին հղումներSystem Of A Down199219982005SlayerToxicityԱՄՆԴարոն ՄալաքյանԼոս ԱնջելեսՀայՇավո ՕդաջյանՌոքՍերժ Թանկյան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՔարտեզԱզոտԱլեքսանդր ՄակեդոնացիՎեներա (մոլորակ)Պարբերական հիվանդությունԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՀաստատուն բաղադրության օրենքԱրման ԾառուկյանՀեշտոցի սնկային վարակՀայաստանի դրոշՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՀայաստանի ՍահմանադրությունԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկՏուբերկուլոզՄեծապատիվ մուրացկաններՄարտիրոս ՍարյանԾիծեռնակներԱրեգակՀիսուսի ծնունդԽոսրովի անտառ պետական արգելոցՀայկական պարԶինվորական կոչումներՆախադասությունՕձունի տաճարՓորլուծությունԷնվեր փաշաՍողոմոնի երգերըԱրմավիրի մարզԵղջերուԿոտայքի մարզԵվրասիական տնտեսական միությունՍմբատ Ա ՆահատակՀանգՀովհաննես ՇիրազՄեսրոպ ՄաշտոցՈւղիղ խնդիրԾծմբական թթուՄիզուղիների ինֆեկցիաներՍահմանական եղանակԿենդանիների հատկանիշների ցանկՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԿոչականԹթվածինՊապ թագավորՄշակույթՀարկադրական եղանակՄիքայել ՆալբանդյանԻմպրեսիոնիզմՅուպիտեր (մոլորակ)ԾիածանՏիգրան ՊետրոսյանԳառնու հեթանոսական տաճարՀայ ֆիդայիներԵրազՀամեմատությունՀայ գրերի գյուտՍպիտակ ձին (պատմվածք)ՀատկացուցիչՄԻԱՎ/ՁԻԱՀԱրամ ԱՀայաստանԴերբայական դարձվածՀայոց ցեղասպանությունՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԶապել ԵսայանԴրաստամատ ԿանայանՓղերԱրտաշեսյաններԱմառՆիդերլանդներԿառավարում (տնտեսագիտություն)Էկոլոգիական գործոններԶուգահեռագիծԻնդոնեզիաՄակբայ🡆 More