Square Up

Square Up (ոճավորված, որպես SQUARE UP), հարավկորեական Blackpink խմբի առաջին մինի ալբոմ։ Թողարկվել է 2018 թվականի հունիսի 15-ին YG Entertainment-ի կողմից։ Ալբոմը հասանելի է երկու տարբերակներով.

«BLACK» և «PINK»։ Ներառում է չորս սինգլ։ Ալբոմի առաջին սինգլը «Ddu-Du Ddu-Du»-ն է, իսկ երկրորդը՝ «Forever Young»-ը։ Երկրորդ թողարկումից հետո, Square Up ալբոմը հայտնվեց Gaon Albums հիթ շքերթի գագաթնակետին և Հարավային Կորեայում թողարկելուց 15 օր անց վաճառվեց ավելի քան 179 000 կրկնօրինակ։ Ալբոմը նաև հայտնվեց ամերիկյան Billboard 200-ում 40 համարի տակ՝ դառնալով Blackpink-ի ամենավաճառվող ալբոմը արևմտյան շուկայում, ինչպես նաև ամենաբարձր հիթ-շքերթը այսօրվա դրությամբ կանանց K-pop խմբերի մեջ։

Square Up
Թողարկվածհունիսի 15, 2018
Ժանրքեյ փոփ
Լեզուկորեերեն
ԼեյբլYG Entertainment
ՊրոդյուսերՅան Հյոն Սոկ

Նախապատմություն և թողարկում

2018 թվականի ապրիլի 24-ին YG Entertainment-ի հիմնադիր Յան Խեն Սոկը SNS-ի միջոցով հայտնեց խմբի վերադարձի մասին, հայտարարելով, որ նհույն թվականի վերջին BlackPink-ը կվերադառնա նոր նյութով։ Մայիսի 17-ին նա հայտնեց, որ խումբը կվերադառնա հունիսին։ Մայիսի 25-ին նա հաստատեց ամսաթիվը՝ հունիսի 15, առաջին երգի՝ «As If It's Your Last» թողարկումից՝ 2017 թվականի հունիսի 22-ից մեկ տարի անց, և որ այն լինելու է մինի ալբոմ։

Հունիսի 1-ին հրապարակվեց ալբոմի շարժվող պաստառը, իսկ հունիսի 5-ին ամբողջական երգերի ցանկը և անհատական մասնակիցների շարժվող պաստառները։ Միարժամանակ, պաստառներում լսվում էին «Ddu-Du Ddu-Du» և «Forever Young» երգերից հատվածներ։ Արդյունքում, հունիսի 12-ից 14-ը թողարկվեցին թիզեր պաստառները և ալբոմի մանրամասները։

Հունիսի 14-ին BlackPink-ի յութուբյան և V Live-ի պաշտոնական ալիքում թողարկվեց թիզերը։ Հունիսի 15-ին թողարկվեց ալբոմը և «Ddu-Du Ddu-Du»-ի տեսահոլովակը։

Առաջընթաց

Square Up 
BLACKPINK-ը SQUARE UP ալբոմի առաջընթացին ուղղված իվենթում, 2018 թվականի հունիսի 24

Հունիսի 15-ին օրվա երկրորդ կեսին BLACKPINK-ը ասուլիս անցկացրեց Square Up-ի թողարկման համար M-CUBE-ում, Sinsa Dong, Սեուլ։ Այդ օրը, մինի ալբոմի թողարկումից մեկ ժամ առաջ, V LIVE Naver կայքում ցուցադրվեց հետհաշվարկի հատուկ թողարկում՝ BLACKPINK-ի հետ միասին, որտեղ քննարկվում էր նոր երաժշտությունը։ Այն հավաքեց ավելի քան 850 000 դիտորդ։ Հունիսի 16-ին, «Blackpink Area», Square Up խանութը բացվեց երկրպագուների համար հենց այն վայրում, որտեղ 9 օրվա ընթացքում նկարահանվել է Blackpink House-ը։ Հունիսի 23-ին, ալբոմի առաջխաղացման համար, խումբը որպես հյուր հայտնվեց Idol Room JTBC շոուին։

BLACKPINK-ը հունիսի 16-ին և 17-ին ելույթներ ունեցավ Music Core և Inkigayo շոուերին իրենց սինգլներով: Գլխավոր սինգլը «DDU-DU DDU-DU»-ն էր, իսկ երկրորդը «Forever Young»-ը։ Ինչպես նաև հետագա առաջընթացի համար ելույթներ ունեցան Կորեայի տարբեր երաժշտական ծրագրերում։ Հուլիսի 15-ին խումբը ավարտեց «DDU-DU DDU-DU» երգի համար տարվող առաջընթացը և սկսեց խթանել «Forever Young»-ը՝ որպես ալբոմի երկրորդ սինգլ, և ավարտեց իր յոթօրյա առաջընթացը օգոստոսի 5-ին Inkigayo-ում ելույթ ունենալուց հետո։

Օգոստոսի 17-ին հայտարարվեց, որ «Blackpink Area» խանութը օգոստոսի 22-ից 26-ը կբացվի նաև Bok Gallery-ում, Ճապոնիայի Հարաջուկույի Takeshita Street-ում։

Կոմերցիոն հաջողություն

Մինի ալբոնը գլխավորում էր Ճապոնական ամենշաբաթյա Oricon թվային հիթ շքերթը 3,915 ներբեռնումներով։ Առաջին սինգլը՝ «Ddu-Du Ddu-Du»-ն դարձավ կանանց k-pop խմբի ամենահաջողված հիթը։ 2018 թվականի հունիսի 21-ին Nielsen երաժշտական ընկերության տվյալներով, մեկ շաբաթվա ընթացքում վաճառված 12,4 միլիոն ամերիկյան հոսքերից և 7000 ներբեռնումներից գտնվում էր 55 համարի ներքո, ինչպես նաև 39 համարի ներքո ամերիկյան սթրիմինգային երգի թողարկումից հետո, որտեղ BLACKPINK-ը դարձավ առաջին K-pop խումբը։

Սինգլը եղել է նաև Billboard World Digital Songs-ի գագաթին, ինչը նրան դարձնում է հիթ-շքերթում թիվ մեկ երգերի ցանկում չորրորդ երգը։ Square Up-ը խմբին հնարավորություն տվեց թողարկել իրենց առաջին ձայնագրությունը ամերիկյան Billboard 200-ում, 14000 միավորով գտնվելով 40 համարի տակ, համարժեք ալբոմին։ Մինի ալբոմը նաև գլխավորել է Billboard World Albums հիթ շքերթներում։

Հարավային Կորեայում մինի ալբոմը գտնվել է առաջին տեղում Gaon Albums հիթ շքերթում, այն ժամանակ, երբ «DDU-DU DDU-DU»-ն գտնվում էր երրորդ տեղում Gaon թվային դիագրամում և առաջին տեղում Gaon ներբեռնումների 2018 թվականի հունիսի 10-ից 16-ի դիագրամում 31,072,049 թվային կետերով։ Նրա երկրորդ շաբաթում, «DDU-DU DDU-DU»-ն թվային ներբեռնումներում գրավել է առաջին տեղը, Gaon-ի հոսքային փոխանցումներում 85,411,467 թվային միավորներով։

Երգացանկ

# ԱնվանումՊրոդյուսերներ Տևողություն
1. «Ddu-Du Ddu-Du» (뚜두뚜두)
  • Teddy
  • 24
  • R.Tee
3:29
2. «Forever Young»  
  • Teddy
  • Future Bounce
  • R.Tee
3:57
3. «Really»  Choice37 3:17
4. «See U Later»  
  • R.Tee
  • 24
3:18
14:03

Հիթ-շքերթներ

Շաբաթական հիթ-շքերթ

Հիթ-շքերթ (2018) Դիրքերը հիթ-շքերթում
Ավստրալիա (ARIA) 61
Austrian Albums (Ö3 Austria) 26
Canadian Albums (Billboard) 21
Ֆրանսիական ալբոմեր (SNEP) 125
Hungarian Albums (MAHASZ) 28
Ճապոնական ալբոմներ (Oricon) 11
Ճապոնական ալբոմներ (Billboard) 8
Ճապոնիա (Oricon Digital Albums Chart) 1
Հարավկորեական ալբոմներ (Gaon) 1
Swiss Albums (Schweizer Hitparade) 24
US Billboard 200 40
US Digital Albums (Billboard) 7
US Independent Albums (Billboard) 4
US World Albums (Billboard) 1

Տարեկան ամփոփիչ հիթ-շքերթ

Հիթ շքերթներ (2018) Դիրք
South Korean Albums (Gaon) 21
US World Albums (Billboard) 12

Մրցանակներ և անվանակարգեր

Տարեթիվ Մրցանակ Կատեգորիա Արդյունք Հղում
2018 10-րդ Melon Music Awards Տարվա ալբոմ Առաջադրված

Ծանոթագրություններ

Tags:

Square Up Նախապատմություն և թողարկումSquare Up ԱռաջընթացSquare Up Կոմերցիոն հաջողությունSquare Up ԵրգացանկSquare Up Հիթ-շքերթներSquare Up Մրցանակներ և անվանակարգերSquare Up ԾանոթագրություններSquare Up2018Billboard 200BlackpinkDdu-Du Ddu-DuYG EntertainmentՀարավային ԿորեաՀունիսի 15Մինի ալբոմՍինգլՔեյ փոփ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱլյումինԹբիլիսիՀարցական նշանԱլբերտ ԱյնշտայնՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՍյունիքի մարզՀատակումԶապել ԵսայանՄանկական և պատանեկան հանրագիտարաններՄաշկի սնկային հիվանդություններՂազախստանՀայկական գամփռՎարդգես ՍուրենյանցՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՔիմիական ռեակցիաներՄինչամուսնական սեքսԿրիպտոարժույթԿրեատինինՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԱլեքսանդր ԹամանյանԵրևանՀատկացուցիչԱբովյան (քաղաք)ՄարքեթինգԿարմրուկՍահմանական եղանակԱծանցԱմբողջ թիվՊապ թագավորՍելեկցիաԱվստրալիաԹութակներ (ընտանիք)ՔրոմոսոմԱրհեստական բանականությունԱլեքսանդր ՄակեդոնացիԱրցախյան շարժումԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԲյուրականի աստղադիտարանՀայաստանի թռչունների ցանկԲնական թիվՍրտամկանի ինֆարկտԵրազՑեղասպանությունԳրիգոր ՆարեկացիՄուտացիաԸղձական եղանակՄթնոլորտի աղտոտումՄարս (մոլորակ)ԱծխաջուրԵս և նաԱրգանդի միոմաՀարավային ԿովկասԿոռուպցիաԵրկիր ՆաիրիՑեղին սիրտը (ժողովածու)Արյան ընդհանուր հետազոտությունԲառարանՀայաստանի բուհերի ցանկՀովհաննես ԱյվազովսկիԼեոնիդ ԱզգալդյանԵռանկյան մակերեսՀովհաննես ԲաղրամյանԿենդանակերպի նշաններՎիտամին CՑորենԿարմիր գիրքԳոյական անունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԷվոլյուցիաԴաունի համախտանիշՄինաս ԱվետիսյանԱրյունահոսությունՍտրեպտոկոկային ֆարինգիտԲաժանարարների աղյուսակՀայկական մանրանկարչությունՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՄիքայել Ալիմյան🡆 More