Ֆիկայո Տոմորի

Օլուվաֆիկայոմի Օլուվադամիլոլա «Ֆիկայո» Տոմորի (անգլ.՝ Oluwafikayomi Oluwadamilola Fikayo Tomori, դեկտեմբերի 19, 1997(1997-12-19), Կալգարի, Ալբերտա, Կանադա), կանադացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Դերբի Կաունտիի» և Անգլիայի երիտասարդական հավաքականի կազմում։

Ֆիկայո Տոմորի
Ֆիկայո Տոմորի
անգլ.՝ Oluwafikayomi Oluwadamilola "Fikayo" Tomori
Ֆիկայո Տոմորի
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Օլուվաֆիկայոմի Օլուվադամիլոլա «Ֆիկայո» Տոմորի
Քաղաքացիությունը Ֆիկայո Տոմորի Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 19, 1997(1997-12-19) (26 տարեկան)
Ծննդավայր Կալգարի, Ալբերտա, Կանադա
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Դերբի Կաունտի
Համար 5
Պատանեկան կարիերա
2005-2016 Անգլիա Չելսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016-ներկա Անգլիա Չելսի 1 (0)
2017   Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն 9 (0)
2017-2018   Անգլիա Հալլ Սիթի 25 (0)
2018-ներկա   Անգլիա Դերբի Կաունտի 1 (0)
Ազգային հավաքական
2017-ներկա Անգլիա Անգլիա Մ21 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 17, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 27, 2018

Ակումբային կարիերա

«Չելսի»

Տոմորին միացել է «Չելսիի» ակադեմիային 8 տարեկան հասակում։ Թիմի երիտասարդական կազմերում ֆուտբոլիստը 2015 և 2016 թվականներին դարձել է ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգայի և Անգլիայի երիտասարդական գավաթի խաղարկությունների հաղթող։

2016 թվականի մայիսի 11-ին Ֆիկայոն հայտավորվել է «Լիվերպուլի» դեմ խաղին մասնակցելու համար, որին հայտավորված էին նաև ակադեմիայի սաներ Թեմմի Աբրահամը և Կասեյ Պալմերը։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով, սակայն Տոմորին այդպես էլ չի մասնակցել հանդիպմանը։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2016 թվականի մայիսի 15-ին՝ Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայացած «Լեսթեր Սիթիի» դեմ խաղում։ Այդ հանդիպման 60-րդ րոպեին Տոմորին փոխարինել է Բրանիսլավ Իվանովիչին։ Տոմորին ընդգրկվել է նաև մինչմրցաշրջանային հավաքին մասնակցող ֆուտբոլիստների ցանկում, սակայն չի մասնակցել ոչ մի հանդիպման։ 2016-17 մրցաշրջանի սկզբում, 2016 թվականի օգոստոսի 1-ին ֆուտբոլիստը 4 տարով երկարաձգել է իր պայմանագիրը։ 2016 թվականի օգոստոսի 12-ին Ֆիկայոյին տրվել է 33 համարի մարզաշապիկը։

«Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»

2017 թվականի հունվարի 23-ին Ֆիկայո Տոմորին 6 ամիս վարձակալության ժամկետով տեղափոխվել է «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»։ Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 5 օր անց՝ Անգլիայի գավաթի խաղարկության չորրորդ փուլի շրջանակներում կայացած «Լինկոլն Սիթի»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով։ Այդ խաղում նա խփել է նաև իր առաջին գոլը նոր թիմի կազմում։ Չեմպիոնշիպի շրջանակներում Տոմորին իր դեբյուտը նշել է 2017 թվականի փետրվարի 18-ին՝ «Բարնսլիի» դեմ խաղում։ «Բրայթոնի» կազմում Ֆիկայոն իր առաջին մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2017 թվականի մարտի 18-ին՝ ամբողջությամբ մասնակցելով «Լիդս Յունայթեդ»-ի դեմ խաղին։

«Հալլ Սիթի»

2017 թվականի օգոստոսի 31-ին ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանը տեղափոխվել է «Հալլ Սիթի»։ Թիմի կազմում նա իր դեբյուտային հանդիպումն անցկացրել է 2017 թվականի սեպտեմբերի 13-ին՝ մասնակցելով «Ֆուլհեմի» դեմ խաղին։ Այդ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Հալլի» հաղթանակով։

«Դերբի կաունտի»

2018 թվականի օգոստոսի 6-ին Տոմորին վարձավճարով տեղափոխվել է Չեմպիոնշիպում հանդես եկող «Դերբի Կաունտի»։ Նա իր նորամուտի հանդիպումն անցկացրել է օգոստոսի 11-ին՝ «Լիդս Յունայթեդի» դեմ խաղում, որն ավարտվել է 4-1 հաշվով՝ «Լիդսի» հաղթանակով։

Միջազգային կարիերա

Կանադայի երիտասարդական հավաքական

Կանադա Մ20 հավաքականի կազմում անցկացրած իր երրորդ խաղում, որը տեղի ունեցել Անգլիա Մ20 հավաքականի դեմ ֆուտբոլիստը եղել է հավաքականի ավագը։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 27-ին։

Անգլիայի երիտասարդական հավաքականներ

Անգլիա Մ19 հավաքականի կազմում Տոմորին իր դեբյուտը նշել է Մեքսիկա Մ20 հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով։ Հավաքականի կազմում նա մասնակցել է նաև 2016 թվականին տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։

Անգլիա Մ20 հավաքականի կազմում Տոմորին հանդես է եկել 2017 թվականին տեղի ունեցած աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Անգլիայի հավաքականը դարձել է մրցաշարի հաղթող, որն անգլիացիների առաջին լուրջ հաջողությունն էր 1996 թվականից հետո։ Առաջնության ժամանակ Տոմորին դարձել է մեկ գոլի հեղինակ։

Վիճակագրություն

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Արդյունք
Դիվիզիա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Չելսի 2015-16 Պրեմիեր Լիգա 1 0 0 0 0 0 0 0 1 0
Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն (վարձավճար) 2016-17 Չեմպիոնշիպ 9 0 1 0 0 0 10 0
Հալլ Սիթի (վարձավճար) 2017-18 Չեմպիոնշիպ 25 0 1 0 0 0 26 0
Դերբի Կաունտի (վարձավճար) 2018-19 Չեմպիոնշիպ 1 0 0 0 1 1 2 1
Կարիերայի արդյունք 36 0 2 0 1 1 0 0 39 1

Ձեռքբերումներ

Ակումբային

  • Չեմպիոնշիպի արծաթե մեդալակիր - 2016-17

Միջազգային

  • Աշխարհի առաջնության չեմպիոն (Մ20) - 2017

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ֆիկայո Տոմորի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիկայո Տոմորի» հոդվածին։

Tags:

Ֆիկայո Տոմորի Ակումբային կարիերաՖիկայո Տոմորի Միջազգային կարիերաՖիկայո Տոմորի ՎիճակագրությունՖիկայո Տոմորի ՁեռքբերումներՖիկայո Տոմորի ԾանոթագրություններՖիկայո Տոմորի Արտաքին հղումներՖիկայո Տոմորի1997ԱլբերտաԱնգլերենԴեկտեմբերի 19Դերբի ԿաունտիԿալգարիԿանադաԿանադացիներՊաշտպանՖուտբոլիստ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԾնեբեկԽորանարդԴատաԼեքսՀղիություն (մարդ)Լեոնիդ ԵնգիբարյանՍինդրիկԱննա ՀակոբյանԱծանցՍումգայիթի ջարդերԿրիպտոարժույթԷլեկտրոլիզԳեղարդի վանքՀավասարասրուն սեղանԱլգորիթմՀայաստանի զինված ուժերՄխիթարյան միաբանությունՏուբերկուլոզՖուտբոլԷկոլոգիական գործոններԲառարանԴերենիկ ԴեմիրճյանԿիստաՊոլ ՄորֆիԹրաֆիքինգՇաքարային դիաբետԱլեքսանդրապոլի պայմանագիրԵվրոպական միությունԹուրքիաԿրծքագեղձի քաղցկեղԳայլերՀարավային ԿովկասԿարսԿոչականՀայաստանի զինանշանՀայաստանի առաջին բաժանումՎարդԺառանգական հիվանդություններՆեպտունԱրծիվներՀայկ նահապետԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Բնության պահպանությունՆիկոլ ՓաշինյանԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՄինաս ԱվետիսյանԹբիլիսիՄակդիր22-րդ դարԱլեքսանդր ՄակեդոնացիՎիտամին EՌոբերտ ՖիշերԵրկիրԲանակում (հեռուստասերիալ)ԱզոտԱֆրիկաԾիրանի փողըԱրագածոտնի մարզՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԹոքաբորբԿռունկներՎիլհելմ ՍտեյնիցԵրաժշտական գործիքներՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՔարերի սիմֆոնիաԿապ (խոսքի մաս)Հայաստանի ազգային հերոսԽոստումը (ֆիլմ, 2016)Բարդ նախադասությունՈրոշիչՔարտեզԵրվանդ ՔոչարԱծխաջուրՓիղԱրցախյան ազատամարտԵղնջացանԿիրանց (Տավուշի մարզ)Վիլյամ ՍարոյանԻսահակ Նյուտոն🡆 More