Օլե Գուննար Սուլշեր

Ուլե Գուննար Սուլշար (Կաղապար:IPA-no; (նորվ.՝ Ole Gunnar Solskjær, փետրվարի 26, 1973(1973-02-26), Քրիստիանսուն, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, հարձակվող, կարիերայի ավարտից հետո զբաղվել է մարզչական կարիերայով։ Իր կարիերայի ընթացքում մարզել է նորվեգական Մյոլդե-ում, անգլիական Մանչեսթեր Յունայթեդում և Կարդիֆ Սիթիի-ում։

Օլե Գուննար Սուլշեր
Ուլե Գուննար Սուլշար
նորվ.՝ Ole Gunnar Solskjær
Օլե Գուննար Սուլշեր
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Օլե Գուննար Սուլշեր
Ազգությունը Նորվեգացի
Քաղաքացիությունը Նորվեգիա Նորվեգիա
Մականուն «Սուպերփոխարինող»,
«Մարդասպան մանուկի դեմքով»
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 26, 1973 (51 տարեկան)
Ծննդավայր Քրիստիանսուն, Նորվեգիա Նորվեգիա
Հասակ 178
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
-1990 Նորվեգիա Կլաուսենենգեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990-1994 Նորվեգիա Կլաուսենենգեն 109 (115)
1994-1996 Նորվեգիա Մյոլդե 42 (31)
1996-2007 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 235 (91)
1990-2007 Ամբողջ կարիերայի ընթացքում 386 (237)
Ազգային հավաքական
1995-2007 Նորվեգիա Նորվեգիա 67 (23)
Մարզչական կարիերա
2008-2011 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ պահեստային
2011-2014 ՆորվեգիաՄյոլդե
2014 Անգլիա Կարդիֆ Սիթի
2018 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յունայթեդի մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը նրան հիմնականում ընդգրկում էր պահեստայինների կազմում, և փոխարինման էր դուրս բերում 2-րդ խաղակեսում (նա փոխարինումների դուրս գալու թվով զբաղեցնում է 2-րդ տեղը, զիջելով միայն թիմի առաջատար Ռայան Գիգզին)։ Նա բազմաթիվ գոլեր է հեղինակել հենց փոխարինման դուրս գալով, և նրան տվել են «Սուպերփոխարինող» մականունը։ Իսկ նրա դիմագծերի համար նրան անվանում էին «Մարդասպան մանուկի դեմքով»։

Կենսագրություն

Սկիզբը

Օլե Գուննար Սուլշեր 
Սուլշերը Մյոլդե-ի կազմում 1996 թվականին

Սուլշերը ծնվել է Քրիստիանսուն քաղաքում։ Պատանի հասակում նա զբաղվել է ըմբշամարտով։ Նրա հայրը՝ Օիվինդ Սուլշերը, Նորվեգիայի դասական ըմբաշամարտի չեմպիոնն էր, 1966-71 թվականներին։ Կլաուսենգեն ՖԱ-ում 3 տարի, 3-րդ դիվիզիոնում խաղալուց հետո, 1995 թվականին տեղափոխվել է Մյոլդե, որտեղ առաջնության բարձրագույն խմբում անցկացնելով 42 խաղ, դարձել է 31 գոլի հեղինակ։ Նա իր խաղով վաստակեց տեղը Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, նաև հետաքրքրություն է առաջացրել Եվրոպական գրանդ ակումբների մոտ։ Նրան սկսել են անվանել Նորվեգիայի Ալան Շիրեր։

Մանչեսթեր Յունայթեդ

Առաջին մրցաշրջան

1996 թվականին Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը վճարելով 1, 5 միլիոն ֆունտ ստեռլինգ, պայմանագիր կնքեց Սուլշերի հետ։ Նա միանգամից հայտնվել է թիմի կազմում և գերազանց խաղ ցուցադրել հենց առաջին խաղում։ Իր առաջին գնդակը թիմի կազմում հեղինակել է օգոստոսի 25-ին, Բլեքբեռն Ռովերսի դեմ խաղում, փոխարինման դուրս գալուց հետո 6-րդ րոպեին։ Հետաքրքիրն այն է, որ նա իր կարիերայի վերջին գոլը հեղինակել է հենց Բլեքբեռն-ի դեմ խաղում, 2007 թվականի մարտի 31-ին, դարձյալ փոխարինման դուրս գալուց հետո 6 րոպե անց։ Դրանից հետո նա սկսեց խաղալ հիմնական կազմում, և դարձավ թիմի լավագույն ռմբարկուն 19 գոլով, որոնցից 18-ը նա հեղինակեց Պրեմիեր Լիգայում։

Իր առաջին անցկացրած մրցաշրջանում նա հաղթեց Պրեմիեր Լիգան Յունայթեդի հետ, և հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ Դորտմունդի Բորուսիայի դեմ կայացած երկրորդ խաղում նրա խփած գոլը չհաշվվեց, մրցավարը արձանագրեց կանոնների խախտում։ Այնուհետև նա դարձավ տարվա լավագույն երիտասարդ խաղացող ՊՖԱ-ի վարկածով, 1997 թվականին։

1998/99 թվականի մրցաշրջանի սկզբում լուրեր տարածվեցին, թե նա լքելու է Յունայթեդը, այն բանից հետո, երբ թիմը 12 միլիոն-ով պայմանագիր ստորագրեց Դուայտ Յորքի հետ։ Բայց թիմի մարզիչն ու եկրպագուները շարունակում էին վստահել նրան։ Սուլշերը մնաց Յունայթեդում և պահպանեց իր տեղը թիմի կազմում։ Երբ Անգլիայի Գավաթի խաղարկության 4-րդ խաղափուլի Լիվերպուլի դեմ կայացած դրամատիկ խաղում նա դարձավ գոլի հեղինակ, փոխարինման դուրս գալուց հետո երկրպագուները նրան սկսեցին անվանել «Սուպերփոխարինող»։ Դրանից հետո նա փոխարինման դուրս գալուց հետո դարձավ գոլի հեղինակ Նոթինգեմ Ֆորեստի դեմ խաղում, որտեղ Յունայթեդը հաղթեց 8-1 հաշվով և դարձավ նոր ռեկորդի հեղինակ։

Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 1998/99

Երբ 1999 թվականին, Նոու Կամպ-ում, Չեմպիոնների Լիգայի գավաթի եզրափակչում, Յունայթեդը Բավարիային պարտվում էր 1-0 հաշվով, մրցավարը 3 րոպե ավելացրեց, որի ընթացքում փոխարինման դուրս եկած Թեդի Շերինգեմը և Սուլշերը դառնալով գոլի հեղինակ հաղթանակ պարգևեցին Յունայթեդին, որից հետո Սըր Ալեքսը նրան անվանեց «Փոխարինման թագավոր»։

Կարիերայի շարունակությունը

1999-2000 թվականի մրցաշրջանում նա հեղինակեց 15 գնդակ, 20 անգամ խաղալով հիմնական կազմում, 21 անգամ էլ փոխարինմն դուրս գալով։ Մրցաշրջանի ավարից հետո նրանով սկսեցին հետաքրքրվել Լիդսը և Տոտենհեմը, սակայն նա ցանկaցավ մնալ Յունայթեդում։

2000-01 թվականների մրցաշրջանում նա նվաճեց Պրեմիեր Լիգայի իր 4-րդ տիտղոսը։ Նա 47 խաղում հեղինակեց 13 գնդակ։ Այդ տարի նա Ռուդ վան Նիստելռոյի-ի հետ զույգով, պահեստայինների նստարանին թողեց Դուայթ Յորքին և Էնդի Քոուլին։

Երկար դադարից հետո նա խփեց իր 100-րդ գնդակը Յունայթեդի կազմում։ Հեղինակելով 9 գնդակ նա օգնեց թիմի նվաճել 15-րդ չեմպիոնական տիտղոսը, որը նրա համար դարձավ 5-ը։

Վիճակագրություն

Ակումբային կարիերա
Ակումբ Սեզոն Լիգա Գավաթային Եվրագավաթիային Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կլաուսենենգեն 1990 ? ? ? ? - - 0 0 ? ?
1991 ? ? ? ? - - 0 0 ? ?
1992 ? ? 0 0 - - 0 0 ? ?
1993 ? ? ? ? - - 0 0 ? ?
1994 ? 31 ? ? - - 0 0 ? ?
Ընդհանուր 109 115 ? ? 0 0 0 0 109+ 115+
Մյոլդե 1995 26 20 ? ? 4 3 0 0 30+ 23+
1996 16 11 1+ 1+ 0 0 0 0 17+ 12+
Ընդհանուր 42 31 1+ 1+ 4 3 0 0 47+ 35+
Մանչեսթեր Յունայթեդ 1996/97 33 18 3 0 10 1 0 0 46 19
1997/98 22 6 2 2 6 1 0 0 30 9
1998/99 19 12 11 4 6 2 1 0 37 18
1999/00 28 12 1 0 11 3 6 0 46 15
2000/01 31 10 4 3 11 0 1 0 47 13
2001/02 30 17 2 1 15 7 0 0 47 25
2002/03 37 9 6 2 14 4 0 0 57 15
2003/04 13 0 3 0 2 1 1 0 19 1
2004/05 0 0 0 0 0 0 0 0 0 0
2005/06 3 0 2 0 0 0 0 0 5 0
2006/07 19 7 7 3 6 1 0 0 32 11
Ընդհանուր 235 91 41 15 81 20 9 0 366 126
Ամբողջ կարիերայի ընթացքում 386 237 42+ 16+ 85 23 9 0 522+ 276+

Ծանոթագրություններ

Օլե Գուննար Սուլշեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլե Գուննար Սուլշեր» հոդվածին։

Tags:

Օլե Գուննար Սուլշեր ԿենսագրությունՕլե Գուննար Սուլշեր Մանչեսթեր ՅունայթեդՕլե Գուննար Սուլշեր ՎիճակագրությունՕլե Գուննար Սուլշեր ԾանոթագրություններՕլե Գուննար Սուլշեր1973d:Q109483d:Q18976d:Q50627Կարդիֆ ՍիթիՄանչեսթեր ՅունայթեդՆորվեգերենՆորվեգիաՓետրվարի 26

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Նիկոլ ՓաշինյանԱղիների բորբոքային հիվանդությունՀաստատուն բաղադրության օրենքԱնտանտԼեոնիդ ԱզգալդյանՄայրցամաքՀին ՀունաստանԳետԱշխարհի բնակչությունՍիլվա ԿապուտիկյանԵրեքնուկԱրտիստը (Շիրվանզադե)Հայոց ազգային խորհուրդ (1917-1918)Անանիա ՇիրակացիՄշակույթՕվկիանոսԿոնԹալեաթ ՄեհմեդԿաթվածՁիԱզատի ջրամբարՍևրի պայմանագիրՆյարդային համակարգԵվրոպական միությունՄարքեթինգԱմբողջ թիվԿրիաներԿրծքագեղձի քաղցկեղՎարդԲիբլիական (պոեմ)Հայոց ցեղասպանության ճանաչումԿառավարում (տնտեսագիտություն)ԼենկթեմուրԱռիթմիաՀայաստանի ՍահմանադրությունԱնլռելի զանգակատունԱնալ սեքսՀայաստանի տնտեսությունՎանի թագավորությունԵրակների վարիկոզ լայնացումԲանակում (հեռուստասերիալ)ԼիբանանՀիսուսԱնմոռուկ (խորհրդանիշ)Սեղան (երկրաչափություն)ՕրգազմԿարսՍակրավորԿաթնասուններՇաղկապՀովհաննես ԹումանյանԿոկորդաբորբՀայկ նահապետՄիսաք ՄեծարենցՎանա լիճՎաղարշապատՅոհան ԳուտենբերգԻսպանիաԳնարբուկՏոլմաԻմ անունն Արամ էԿոռուպցիաԿոստանդնուպոլիսԲադերՋուրՍպիտակի երկրաշարժՍիրտՀոմանիշՀարադրությունԱզոտՋրհեղեղՄարդու իրավունքներՀամո ԲեկնազարյանՈւղղանկյուն եռանկյունԱրարատի մարզՎարդան ՄամիկոնյանԵս և նա🡆 More