Տրիսկաիդեկաֆոբիա: վախ 13 թվից

Տրիսկաիդեկաֆոբիա (կամ տերդեկաֆոբիա, հին հունարեն՝ τρεισκαίδεκα՝ տասներեք և φόβος՝ վախ), վախ 13 թվից։ Այս վախը համարվում է սնահավատություն, որը պատմականորեն կապված է կրոնական նախապաշարմունքների հետ։ Վախը ուրբաթ 13-ից անվանում են պարասկևիդեկատրիաֆոբիա կամ ֆրիգգատրիսկայդեկաֆոբիա։

Տրիսկաիդեկաֆոբիա: Պատճառներ, Օրինակներ, Նման ֆոբիաներ
Վերելակ Շանհայում․ հարկերը համարակալված են 13, 4 և 14 թվերի բացթողումներով։
Տրիսկաիդեկաֆոբիա: Պատճառներ, Օրինակներ, Նման ֆոբիաներ
Տասներեքերորդ տունը Ապելդորնում

Պատճառներ

Ներկայումս հետազոտողները չունեն ընդհանուր կարծիք տրիսկաիդեկաֆոբիայի առաջացման մասին։

Կա տարբերակ, ըստ որի 13-ը համարվում է «վատ» թիվ այն պատճառով, որ այն մեծ է 12-ից՝ թվից, որը սուրբ է համարվում շատ ազգերի համար։

Կա աստվածաշնչյան պատմություն, համաձայն որի Հուդա Իսկարիովտացին, ով դավաճանել է Հիսուսին, գաղտնի երեկոյի ժամանակ նստել է տասներեքերորդ սեղանի մոտ։ Այդ դավաճանության հետ է կապված XIX դարում տարածված կարծիքը, որ եթե ճաշի սեղանի շուրջ հավաքվել են 13 մարդ, ապա նրանցից մեկը այդ տարվա ընթացքում կմահանա։

Քրիստոնեության մեջ տարածվել է համոզմունք, որ Սատանան եղել է 13-րդ հրեշտակը։

Ըստ մեկ այլ տարբերակի վախը պայմանավորված է նաև նրանով, որ հրեական օրացույցում (լուսնա-արևային տոմար) որոշ տարիներ ունեն 13 ամիս, հակառակ նրան, որ արևային գրիգորյան օրացույցը և լուսնային Իսլամական օրացույցը ունեն 12 ամիս։

Տրիսկաիդեկաֆոբիան արմատներ ունի վիկինգների առասպելաբանության մեջ. աստված Լոկին (խորամանկության և խարդախության աստված) եղել է 13-րդը հին սկանդինավյան պանթեոնում։

Բացի այդ, XIII քարտը «Տարո» խաղաթղթերում նշանակում է մահ։

Օրինակներ

Լայն տարածում ունի ավանդությունը, որ տրիսկաիդեկաֆոբիայի ամենավաղ օրինակը Միջագետքի Համմուրաբի թագավորի օրենքներն են (մոտավոր Մ.թ.ա. 1780 թվական), որոնցում իբր թե բացակայում է 13-րդ հոդվածը։ Սակայն իրականում 13-րդ հոդվածն այնտեղ առկա է։

Որոշ շինություններում (օրինակ, Նյու-Յորքի հյուրանոցներում) հարկերը համարկալվում են այնպես, որ տրիսկաիդեկաֆոբները չնյարդայնանան. 12-րդ հարկին միանգամից հաջորդում է 14-րդը, կամ շինությունը կարող է ունենալ 12Ա և 12Բ հարկեր, կամ 13-րդ հարկն օգտագործվում է տեխնիկական նպատակներով։ Նյու-Յորքի Դաշնային պահուստային բանկում երկար ժամանակ վերջին հարկը 12-րդն էր՝ շատ բարձր առաստաղով։ Սակայն այն ի վերջո բաժանվեց 2 հարկի։ Երբեմն դա վերաբերվում է նաև տների համարակալմանը։

Ադոլֆ Հիտլերն ունեցել է տրիսկաիդեկաֆոբիա։

Օդաչուների սնահավատության պատճառով ԱՄՆ-ում երբեք չի եղել F-13 համարով կործանիչ։ YF-12 մոդելին (SR-71 կործանիչային մոդիֆիկացիայի նախատիպ) միանգամից հաջորդում էր F-14-ը։ Շատ ավիաընկերություններ ուղևորային ինքնաթիռների նստատեղերի համարակալման մեջ խուսափում են 13-րդ շարքից (12-րդին հաջորդում է 14-րդը)։

Ժամանակակից «Ֆորմուլա 1»-ում չկա 13 համարի մեքենա։ Որպես բացատրություն ենթադրվում է, որ համար 13-ը հանվել է Գրան-պրի ավտոաշրավների մեկնարկային ցուցակներից 1925 և 1926 թվականներին տասներեքերորդ համարի մեքենաների վթարներից հետո։

Տրիսկաիդեկաֆոբիա: Պատճառներ, Օրինակներ, Նման ֆոբիաներ 
Տասներեքերորդ շարքը բացակայում է Lufthansa օդանավում

Ավստրիացի կոմպոզիտոր Առնոլդ Շյոնբերգը տրիսկաիդեկաֆոբ է եղել։ Ահա այդ պատճառով իր վերջին օպերան կրում է «Մոիսեյ և Արոն» («Moses und Aron») անվանումը՝ «Մոիսեյ և Աարոնի»-ի («Moses und Aaron») փոխարեն. տառերի քանակը երկրորդ անվանման մեջ տասներեք է։ Նա ծնվել է սեպտեմբերի 13-ին, ինչը միշտ համարել է վատ նախանշան, և մահացել է հուլիսի 13-ին։ Նա կտրականապես հրաժարվել է վարձով վերցնել 13 համարի տուն։ Կոմպոզիտորը վախեցել է այն օրից, երբ կլրանա իր 76-ամյակը, քանի որ 7-ի և 6-ի գումարը կազմում է 13։ Շատերին է հայտնի այն լեգենդը, ըստ որի Շյոնբերգը սարսափելի վախենում էր իր 1951 թվականի հուլիսի 13-ից, որը ուրբաթ 13 էր և լրանում էր իր 76 տարին։ Նա ամբողջ այդ օրը պառկում է անկողնում՝ պատրաստվելով ենթադրյալ մահվանը։ Կինը փորձում է համոզել ամուսնուն վեր կենալ և «վերջ տալ այդ հիմարությունները», և որքան էլ դա զարմանալի է, նա միայն արտասանում է «հարմոնիա» բառը և մահանում։ Առնոլդ Շյոնբերգը հեռանում է կյանքից 23:47՝ կեսգիշերից 13 րոպե առաջ։

Ամերիկացի հեղինակ-կատարող Ջոն Մեյերը թողարկել է «Room for Squares» ալբոմը 14 երգերով, որոնցից 13-րդը տևում է ընդամենը 0.2 վայրկյան և իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան լռություն։ 13-րդ ստեղծագործությունը չի նշվում ալբոմի շապիկի վրա։ Նույն կերպ 13 թվից խուսափում է «Hot Hot Heat» խումբը. «Elevator» ալբոմում՝ 13-րդը չկա երգերի ցուցակում, իսկ ձայնագրության մեջ նրան փոխարինում է 4 վայրկյան աղմուկ։

Իսպանացի Անխել Նիետոն, իր խոսքերով, հաղթել է 12+1 մոտոցիկլետային սպորտի համաշխարհային առաջնությունը։ Իր կյանքի մասին ֆիլմը հենց այդպես էլ կոչվում է՝ «12+1»

Կան նաև հակառակ օրինակներ. շախմատիստ Գարրի Կասպարովը միշտ համարել է 13-ը իր երջանիկ թիվը։ 1985 թվականին հաղթելով Անատոլի Կարպովին 13:11 հաշվով՝ նա դարձել է շախմատի աշխարհի տասներեքերորդ չեմպիոնը։

Իտալիայի և Չինաստանի մշակույթներում 13-ը ավանդաբար երջանիկ թիվ է համարվում։

Նման ֆոբիաներ

Ծանոթագրություններ

Գրականություն

Tags:

Տրիսկաիդեկաֆոբիա ՊատճառներՏրիսկաիդեկաֆոբիա ՕրինակներՏրիսկաիդեկաֆոբիա Նման ֆոբիաներՏրիսկաիդեկաֆոբիա ԾանոթագրություններՏրիսկաիդեկաֆոբիա ԳրականությունՏրիսկաիդեկաֆոբիաՀին հունարենՈւրբաթ, 13ՍնահավատությունՏասներեք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Զինվորական կոչումներՎերաբերական (խոսքի մաս)ԷկոլոգիաՀիպերթիրեոզԲույսերԲնական թիվՍտրեպտոկոկային ֆարինգիտԱստվածաշունչԲյուրականի աստղադիտարանՍերժ ՍարգսյանՍննդային շղթաՀունաստանՄթնոլորտի աղտոտումՄեծ ՀայքԴրաստամատ ԿանայանՎերածնունդԴվինԿրծքագեղձի քաղցկեղՍմբատաբերդԲակտերիաներՀայաստանի պատմական մայրաքաղաքներԳևորգ Մարզպետունի (վեպ)ԴեղանյութերՇաքիի ջրվեժՖարինգիտԵլակԱռաջին համաշխարհային պատերազմՄովսես ԳորգիսյանԽոր ՎիրապՔաոս (վեպ)Բրոնխիալ ասթմաՁեռք, ոտք և բերան հիվանդությունՍուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)Հայաստանի լեռներՍտորոգյալՄիակազմ նախադասություններՀայաստանի թռչունների ցանկԱրարատՉինաստանԱնանուխՌափայել ՊատկանյանԿոտայքի մարզԱրշիլ ԳորկիՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՍրտի կծկումների հաճախականությունԱլբերտ ԱզարյանԴեքսամետազոնԱշոտ Բ ԵրկաթԱրցախյան շարժումՔաղաքականությունԳրիգոր ԶոհրապՀայ գրերի գյուտԳլխուղեղի ուռուցքԱմերիկայի հայտնագործումԲաշ-Ապարանի ճակատամարտՍահակ ՍահակյանՀերպեսԿենդանակերպի նշաններԱնի ՔոչարԷլեկտրական հոսանքՊոլ ՄորֆիՋրծաղիկՓոքրիկ իշխանըՀապավումՀայ-վրացական պատերազմՆԱՏՕԴերբայական դարձվածՀրազդանի Մեծ կամուրջԹութքԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՀաղպատի վանական համալիրՎիկտոր ՀամբարձումյանՀայկական ֆիլմերի ցանկՀեշտոցի սնկային վարակԱրտիստը (Շիրվանզադե)Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)🡆 More