Ֆոբիա

Ֆոբիա (հուն․՝ φόβος - «վախ»), տագնապային խանգարման տեսակ է։ Իրենից ներկայացնում է կայուն և չափազանց մեծ վախ ինչ-որ առարկայից կամ իրավիճակից։ Ֆոբիան սովորաբար առաջանում է ավելի քան վեց ամիս վախի ազդեցությանը ենթարկվելով։ Ֆոբիա ունեցող մարդը գնում է ցանկացած քայլի, որպեսզի խուսափի վախ, սարսափ առաջացնող իրավիճակից կամ առարկայից։ Եթե հնարավոր չի լինում խուսափել այս գործոններից մարդն ունենում է տագնապային զգացողություններ։ Արյունից ֆոբիան կարող է հանգեցնել գիտակցության կորստի։ Ագորաֆոբիան հաճախ կապված է տագնապային գրոհների հետ։ Սովորաբար մարդը ֆոբիա է ունենում մի շարք առարկաներից ու իրավիճակներից։

Ֆոբիա
Ֆոբիա
Տեսակհիվանդության կարգ
Հետևանքվախ
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և հոգեբանություն
Բուժումհոգեթերապիա
Ֆոբիա Phobias Վիքիպահեստում

Ֆոբիաները կարելի է առանձնացնել կոնկրետ՝ հատուկ ֆոբիաների, սոցիալական ֆոբիաների և ագորաֆոբիա։ Հատուկ ֆոբիաների շարքին են դասվում կոնկրետ կենդանիներից, շրջապատող միջավայրի բնական պայմաններից, արյունից և այլ վնասվածքներից, կոնկրետ իրավիճակներից ֆոբիաները։ Ավելի տարածված են վախը սարդերից, օձերից, բարձրությունից։ Երբեն այս վախերը կապված են կոնկրետ բացասական դեպքերի հետ։ Սոցիալական ֆոբիա ունեցող մարդիկ վախենում են քննադատված լինելուց։ Գորաֆոբիայի ժամանակ մարդուն թվում է, որ շրջապատող միջավայրը անվտանգ չէ ու ինչ-որ իրավիճակներում փախուստը անհնար կլինի։

Հատուկ ֆոբիաները խորհուրդ է տրվում բուժել էքսպոզիցիոն թերապիայի միջոցով (այս թերապիան իրենից ներկայացնում է մարդու ընտելացում վախի գոծոնին)։ Թերապիան շարունակվում է այնքան ժամանակ մինչև տվյալ վախ առաջացնող գործոնը բացասական ազդեցություն չունենա մարդու վրա։ Հատուկ ֆոբիաների ժամանակ դեղերն անօգուտ են։ Սոցիալական ֆոբիան և ագորաֆոբիան հաճախ բուժվում են խորհրդակցությունների և դեղամիջոցների համակցման միջոցով։ Օգտագործվող դեղամիջոցներն են հակադեպրեսանտները, բենզոդիազեպինը և բետտա-արգելակիչները։

Հատուկ ֆոբիաներ ունեն արևմտյան երկրներում ապրող բնակչության 6–8% , Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի բնակչության 2–4%, ԱՄՆ-ում 7%-ը, մնացած երկրներում 0,5–2,5%-ը։ Գորաֆոբիա ունեն մարդկանց 1,7%-ը։ Կանայք երկու անգամ ավելի հաճախ են ունենում ֆոբիա, քան տղամարդիկ։ Սովորաբար ֆոբիան զարգանում է 10-ից 17 տարեկան հասակում։ Ցուցանիշները նվազում են տարիքի մեծացմանը զուգընթաց։ Ֆոբիաներ ունեցեղ մարդկանց շրջանում ինքնասպանությունները ավելի հաճախ են լինում։

Դասակարգում

Ֆոբիաների մեծ մասն առանձնացվում են երեք կատեգորիաների և համաձայն հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրության ձեռնարկի ( DSM-V ) այդ ֆոբիաները համարվում են տագնապային խանգարման ենթատիպ։ Երեք կատեգորիաներն են՝

  1. Հատուկ, կոնկրետ ֆոբիաներ։ Վախ կոնկրետ առարկաներից կամ սոցիալական իրավիճակներից, որոնք անմիջապես առաջացնում են անհանգստություն և հաճախ կարող են բերել խուճապային գրոհների։ Հատուկ ֆոբիաները բաժանվում են 4 ենթակատեգորիաների՝ կենդանիների տեսակ, բնական միջավայրի տեսակ, իրավիճակի տեսակ և արյուն ներարկումային-վնասվածքային տեսակ։
  2. Ագորաֆոբիա։ Տունը կամ ծանոթ «անվտանգ» տարածքը լքելու համակարգային վախ և խուճապային նոպաներ։ Ագորաֆոբիան կարող է առաջանալ նաև հատուկ ֆոբիաների պատճառով, ինչպիսիք են վախը բաց տարածություններից, սոցիալական անհանգստությունը (սոցիալակն ագորաֆոբիա), վարակվելու վախը (մանրէներից վախ, օբսեսիվ-կոմպուլսիվ՝ կպչուն-սեվեռուն խանգարմամբ բարդացած) կամ հետվնասվածքային սթրեսային խանգարում, կապված դրսում, փողոցում տեղի ունեցած դեպքի հետ։
  3. Սոցիալական ֆոբիա։ Հայտնի է ինչպես սոցիալական տագնապային խանգարում։ Մարդիկ վախենում են քննադատված լինելուց։

Ֆոբիաներն առանձնացվում են ծանրության աստիճանով։ Որոշ մարդիկ կարող են խուսափել իրենց վախի գործոնից և զգալ հարաբերականորեն թեթև անհանգստություն։ Որոշ մարդիկ էլ տառապում են խուճապային նոպաների հետ կապված բոլոր ախտանշաններից։ Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ տառապում է իռացիոնալ վախով և ի վիճակի չեն հաղթահարել իրենց խուճապային ռեակցիաները։ Այս մարդիկ հաճախ նշում են գլխապտույտ, միզապահության և աղիքային խանգարումներ, տախիպնոէ (մակերեսային հաճախացած շնչառություն), ցավի և շնչահեղձության զգացողություններ։

Հատուկ կամ սպեցիֆիկ ֆոբիա

Հատուկ ֆոբիան արտահայտված և մշտական վախն է կոնկրետ առարկայից կամ երևույթից։ Հատուկ ֆոբիաների շարքին են պատկանում նաև ինքնակառավարման կորստի վախը, ֆոբիայի հետ առնչվելու ժամանակ դրա պատճառով խուճապի մեջ ընկնելու և ուշաթափվելու վախը։ Հատուկ ֆոբիան գնահատվում է կոնկրետ առարկայի կամ երևույթի նկատմամբ, իսկ սոցիալական ֆոբիան, իսկ սոցիալական ֆոբիան ընդգծում է սոցիալական վախը և իրավիճակները, որոնք կարող են ուղեկցել։

DSM տարանջատում է հատուկ ֆոբիայի հինգ տեսակ՝ կենդանիներ, բնական միջավայր (մթություն), արյուն-վնասվածք-ներարկում և այլ։ Հատուկ ֆոբիաներն ավելի տարածված են 10-ից 13 տարեկան երեխաների շրջանում։ Արյունից ֆոբիան առաջանում է 1-ից 9 տարեկան հասակում։

Սոցիալական ֆոբիա

Ի տարբերություն հատուկ ֆոբիաների սոցիալական ֆոբիաները իրենց մեջ ընդգրկում են վախ հանրային վիճակներից, ուշադրության կենտրոնում գտնվելուց։ Սա հանգեցնում է շփոթության։

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

Ֆոբիա ԴասակարգումՖոբիա Տես նաևՖոբիա ԾանոթագրություններՖոբիաՀունարեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀելլենիզմԿուսակցությունԱսորեստանԱղբյուր ՍերոբԿռունկներՇիզոֆրենիաՏեղեկատվական տեխնոլոգիաներ«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԵգիպտոզավրՌամադան (ամիս)ՊատվաստումներԱնգլիաՍիլվա ԿապուտիկյանԼիբանանԱվշային հանգույցների բորբոքումԲյուզանդական կայսրությունՀղիություն (մարդ)ԸնձառյուծԿրիաներՎավերագրական ֆիլմԾաղկեվանքԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՊարկինսոնի հիվանդությունՄակդիրՀակոբ ՊարոնյանՄԻԱՎ/ՁԻԱՀԵրկկենցաղներԳեղամ ՍարյանԿարմիր քամիՀՀ ներքին գործերի նախարարությունՄելանոմաՌոմեո և ՋուլիետՀարակատար դերբայԱնորոշ դերբայՀունգարիաՀայաստանի ՍահմանադրությունԲառարանԸնկուզենիՀայաստանի ազգային հերոսՍյունիքի մարզԱրեգակՏեստոստերոնԹութքՇաղկապենաբորբՄեր հայրենիքՄադամ ԲատերֆլայԹռչուններՑրված սկլերոզԱզատի ջրամբարՄողեսներSourՆյարդային համակարգԼիտվա1-ին տիպի շաքարային դիաբետՎիտամին DՖարինգիտԱղավնիներՀոգեբանությունԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկՍրտամկանի ինֆարկտՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամԼիոնել ՄեսսիՌուբինյաններԳլաուկոմաԵվրատեսիլ 2023 երգի մրցույթՀերպեսԲռնաբարությունՎարդանանց պատերազմԱտոպիկ մաշկաբորբՎիտամին B12 անբավարարությունԵվրոպաԱվստրիաԵրիկամԲորիս շունԲասկետբոլ🡆 More