Տրանսանտարկտիկական Լեռներ

Տրանսանտարկտիկական լեռներ (անգլ.՝ Transantarctic Mountains), լեռնաշղթա, որը գտնվում է Անտարկտիդայում, Ադեր հրվանդանի (Վիկտորիայի երկրի հարավում) և Կոստայի երկրի միջև։ Բաժանում է Արևմտյան և Արևելյան Անտարկտիդան և կազմված է առանձին լեռնային համակարգերից, որոնք իրենց հերթին նույնպես հաճախ բաժանվում են ավելի փոքր լեռնաշղթաների։ Տրանսանտարկտիկական լեռների կազմի մեջ մտնում են Շեկլտանի լեռնաշղթան, Դյուֆեկի զանգվածը, Պենսակոլայի լեռները, Քուին-Մոդ լեռնաշղթան, Քուին-Ալեքսանդրա լեռնաշղթան, Խորլիկի լեռները, Բրիտանիա լեռնաշղթան, Արքայազն Ալբերտի լեռները և Ադմիրալտի լեռները։

Տրանսանտարկտիկական լեռներ
Տրանսանտարկտիկական Լեռներ
Տեսակլեռնաշղթա
Վարչատարածքային միավորԱնտարկտիկայի համաձայնագրի տարածք
ՏեղադրությունԱնտարկտիդա
ՆյութՄագմատիկ ապարներ
Բարձրություն (ԲԾՄ)4528 մետր
Երկարություն3500 կմ
Մակերես584 000 կմ²
Մեծագույն գագաթMount Kirkpatrick?

Աշխարհագրություն

Տրանսանտարկտիկական լեռները ձգվում են ամբողջ Անտարկտիդայով՝ Ռոսսի ծովից մինչև Ուեդդելի ծով։ Այդ լեռնաշղթան հանդիսանում է Երկրի վրա ամենաերկարներից մեկը, նրա երկարությունը Բրիտանիկա հանրագիտարանի համաձայն կազմում է 2000 մղոնից (3200 կմ) ավել, իսկ համաձայն Ռուսական մեծ հանրագիտարանի՝ համարյա 4000 կմ։ Լեռների լայնությունը 200-ից 600 կմ է։ Լեռների միջին բարձրությունը կազմում է 2000-ից 3000 մետր։ Համակարգի ամենաբարձր կետը Կերկպատրիկ լեռն է (Քուին-Ալեքսանդրա լեռնաշղթա, 4528 մ)։ Արևելյան կիսագնդում լեռների երկայնքով ձգվում է Արևելաանտարկտիկական սառցե վահանը, իսկ արևմտյան կիսագնդի կողմից տեղակայված է Ռոսսի ծովը, Ռոսսի շելֆային սառցադաշտը և Արևմտաանտարկտիկական սառցե վահանը.: Լեռներից դեպի արևմուտք սառցե ընդերքը հիմնականում գտնվում է ցամաքի վրա՝ ծովի մակարդակից ցածր։

Հյուսիսային Տրանսանտարկտիկական լեռներն ընդգրկում են զանգվածներ, որոնք ձգվում են Ռոսսի ծովի երկայնքով Վիկտորիայի երկրի տարածքով 78-րդ զուգահեռականից դեպի հյուսիս։ Այդ շրջանում են տեղակայված 3000 մետրից ավել բարձրություն ունեցող զգալի քանակությամբ գագաթներ, այդ թվում Էրեբուս հրաբուխը Ռոսսի թերակղզում և Ադմիրալտի լեռների առավել բարձր գագաթները, ինչպես նաև Մակ-Մերդոյի չոր հովիտները։ Հարավային Տրանսանտարկտիկական լեռները տեղակայված են 78-րդ զուգահեռականից դեպի հարավ Ռոսսի շելֆային սառցադաշտի արևմտյան մասի երկայնքով մինչև Ուեդդելի ծով։ Այս համակարգի ամենահյուսիսային մասը Ռոյալ Սոսայետի լեռնաշղթան է։ Հարավանտարկտիկական լեռների կենտրոնական մասը Բիրդմոր սառցադաշտից դեպի հարավ զբաղեցնում են Անտարկտիդայի առավել ուսումնասիրված լեռնաշղթաները, որոնցից մի քանիսը համարվում են մայրցամաքի ամենաբարձր գագաթները՝ հատկապես Քուին-Ալեքսանդրա լեռնաշղթայի սահմաններում։ Բիդմոր սառցադաշտից հարավ ընկած է Կուին-Մոդ լեռնաշղթան, որի առավել բարձր գագաթներից որոշները օղակում են բևեռային լեռնաշղթան, իսկ մյուսները ձգվում են Ռոսսի սառցադաշտի երկայնքով։ Ավելի հեռու դեպի հյուսիս տեղակայված են Խորլիկի, Տիլի և Պենսակոլայի լեռները, այդ կողմից Տրանսանտարկտիկական լեռները եզրափակում է Շեկլտոնի լեռնաշղթան։

Տրանսանտարկտիկական լեռնաշղթայի գագաթներն ու չոր հովիտները հանդիսանում են Անտարկտիկայի սառույցից ազատ եզակի վայրերից։ Մակ-Մերդոյի չոր հովիտները, որոնք գտնվում են Մակ-Մերդոյի նեղուցից ոչ հեռու, իրենից ներկայացնում է Անդարկտիկայի համար բացառիկ երևույթ՝ ձյունն ու սառույցն այնտեղ բացակայում են չափազանց քիչ տեղումների քանակի և հովիտներում սառցի աբլյացիայի պատճատով։

Կլիմա

Տրանսանտարկտիկական լեռների շրջանում ջերմաստիճանները չափազանց ցածր են։ Ձմռան միջին ջերմաստիճանը տատանվում է -37 °C-ից մինչև -30 °C, իսկ ամռանը՝ −21 °C-ից մինչև −17 °C: Առավել մեղմ կլիմա դիտվում է լեռների արևմտյան լանջերին, որտեղ ջերմաստիճանները հազվադեպ են իջնում −14 °C-ից, իսկ ամռան ամիսներին կարող են բարձրանալ մինչև 0 °C:

Երկրաբանություն

Տրանսանտարկտիկական լեռնաշղթան էապես ավելի հին է մայրցամաքի մնացած բոլոր լեռնաշղթաներից, որոնք մեծ մասամբ հրաբխային ծագում ունեն։ Լեռնաշղթան ձևավորվել է տեկտոնական բարձրացման արդյունքում Արևմտաանտարկտիկական ռիֆտի ձևավորման ժամանակահատվածում, որը տեղակայված է արևելքում, այսինքն՝ մոտավորապես 65 մլն տարի առաջ՝ վաղ կայնոզոյում։

Իր երկարության մեծ մասում Տրանսանտարկտիկական լեռները իրենցից ներկայացնում են բարձրացված խիստ կտրտված սարավանդ։ Նրա հիմքում ընկած է ծալքավոր հրաբխային-նստվածքային համալիր տարբեր աստիճանների փոխակերպված ապարներով և գրանիտային ինտրուզիաներով, որոնք թվագրվում են ռոսսյան ծալքավորությանը (վաղ պալեոզոյ)։ Դրա վրա տեղակայված են նստվածքային և հրաբխային ֆաներոզոյան ապարների հաստ շերտեր։ Վերին շերտերը ձևավորվել են ավազաքարերեց և կավային թերթաքարերից։ Տրանսանտարկտիկական լեռների տակ հայտնաբերվել են քարածխի մեծ պաշարներ, որոնք իրենց ծավալով դասվում են այս օգտակար հանածոյի աշխարհի խոշորագույն հանքավայրերի թվին։

Սառույցը Արևելաանտարկտիկական սառցե վահանից սահում է Տրանսանտարկտիկական լեռների երկայնքով մի քանի սառցադաշտերով Ռոսսի ծովի, Ռոսսի շելֆային սառցադաշտի և Արևմտաանտարկտիկական սառցային վահանի ուղղությամբ։ Այս սառցադաշտերը հիմնականում սահում են Տրանսանտարկտիկական լեռների առանցքին ուղղահայաց և այն բաժանում են լեռնային համակարգերի։ Ենթադրվում է, որ այս սառցադաշտերի մեծ մասը տեղակայված է երկրաբանական մեծ խզվածքի երկայնքով։

Հետազոտման պատմություն

Առաջին անգամ Տրանսանտարկտիկական լեռները տեսել է Ջեյմս Կլարկ Ռոսսը 1841 թվականին Ռոսսի ծովի կողմից։ Ռոսսի շելֆային սառցադաշտի կողմից դեպի Հարավային բևեռ շարժվելիս Տրանսանտարկտիկական լեռները հանդիսանում են միակ բնական արգելքը, որը պետք է հաղթահարել։ 1908 թվականին Էռնեստ Շեքլտոնի արշավախումբը առաջին անգամ հատել է լեռնաշղթան Բիդմոր սառցադաշտի երկայնքով, բայց մինչև բևեռ հասնել չի հաջողվել։

Ռոբերտ Սքոթը վերադարձել է Բիդմոր սառցադաշտի մոտ 1911 թվականին, այն ժամանակ, երբ Ռուալ Ամունդսենը հատել է լեռնաշղթան Ակսել-Հեյբեկի սառցադաշտի երկայնքով։

Լեռնաշղթայի մեծ մասը մնացել է չուսումնասիրված մինչև 1950-ական թվականները, երբ Հայջամպ գործողության և միջազգային երկրաֆիզիկական տարվա շրջանակներում իրականացվել է ավիալուսանկարահանում և ամբողջ մայրցամաքի մանրակրկիտ ուսումնասիրություն։ «Տրանսանտարկտիկական լեռներ» անվանումն առաջարկվել է 1962 թվականին Անտարկտիկայի անվանումների խորհրդատվական հանձնաժողովի կողմից։

Լեռների ստորոտում տեղակայված են ամերիկյան, բրիտանական և նորզելանդական հետազոտական կայանները։ Լևերետի սառցադաշտի միջոցով, որը գտնվում է Թագուհի Մոդ լեռներում, 2006 թվականին դրվեց Մակ-Մերդո - Հարավային բևեռ մայրուղին Մակ-Մերդո և Ամունդսեն-Սկոտտ կայանների միջև։

Կենսաբանություն

Ռոսսի ծովի երկայնքով Վիկտորիա Երկրում ապրում են պինգվիններ, փոկեր և ծովային թռչուններ։ Կենսաբազմազանությունը ներքին մայրցամաքային շրջաններում սահմանափակվում է քարաքոսերով, ջրիմուռներով և սնկերով։

Պալեոնտոլոգիական գտածոները ցույց են տալիս, որ Արևելաանտարկտիկական սառցե վահանի բացակայությունը ուշ նեոգենի կեսերին (17-2,5 մլն տարի առաջ) մայրցամաքային միջին ջերմաստիճանն ամռանը կազմել է 5 C°, և այդ շրջանում՝ 480 կմ Հարավային բևեռից հեռու գոյություն է ունեցել տունդրա։ Գտածոների մեջ, որոնք վերաբերվում են ավելի վաղ երկրաբանական շերտերին՝ դևոնի ժամանակաշրջանի ձկներ են, յուրայի ժամանակաշրջանի գիշատիչ տերոպոդ կրիոլոֆոզավր, որի ոսկորները գտնվել են Կերկպատրիկ լեռների մոտ և այլն։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Տրանսանտարկտիկական Լեռներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրանսանտարկտիկական լեռներ» հոդվածին։

Tags:

Տրանսանտարկտիկական Լեռներ ԱշխարհագրությունՏրանսանտարկտիկական Լեռներ ԵրկրաբանությունՏրանսանտարկտիկական Լեռներ Հետազոտման պատմությունՏրանսանտարկտիկական Լեռներ ԿենսաբանությունՏրանսանտարկտիկական Լեռներ ԾանոթագրություններՏրանսանտարկտիկական Լեռներ ԳրականությունՏրանսանտարկտիկական Լեռներ Արտաքին հղումներՏրանսանտարկտիկական ԼեռներԱնգլերենԱնտարկտիդա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՁեռնաշարժությունՄակերեսՎարդան ՄամիկոնյանԿովԿոնքի բորբոքային հիվանդությունԱվշային հանգույցների բորբոքումԳլանՂազարոս ԱղայանԱռողջ ապրելակերպՍևրի պայմանագիրՀունական դիցաբանությունՊանամաԱզատի ջրամբարՓայծաղԿելվինԵրկկենցաղներՊարբերական հիվանդությունՀայկյան տոմարՔութեշՖուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ BԿիլիկիայի հայկական թագավորությունՏիգրան ՄեծԼյուդվիգ վան ԲեթհովենՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ԾավալՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԳևորգ ՉաուշՔաղաքացիական պայմանագիր կուսակցությունԲեզոարյան այծԱշոտ Բ ԵրկաթՆերգործական սեռԳորտերԵրվանդ ԱզատյանՎահան ՏերյանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԿրիշտիանու ՌոնալդուՕվկիանոսԿույր աղիքԱնուղղակի խնդիրՊորտուգալիաԴանիաՄաշկաբորբԳեղամ ՍարյանԱղավնիներԾառՆավթԻլոն ՄասկԷլեկտրական հոսանքԿարմրախտՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտԿարիճներԱֆրիկաԱշխարհի երկրներն ըստ տարածքիԿառլես ՊուչդեմոնԷքստրավերսիա-ԻնտրովերսիաՀայոց ցեղասպանությունԱնգկոր ՎատԷկոհամակարգԷջմիածնի Մայր ՏաճարԳլխուղեղի ուռուցքԱլերգիաԾաղկեվանքՎերաբերական (խոսքի մաս)Խոսրովի անտառ պետական արգելոցԿոտայքի մարզՎանի թագավորության արքաների ցանկՀայկական լեռնաշխարհԴեղանյութերԱնի (համայնք, Շիրակի մարզ)ՀեքիաթՀակաբիոտիկներԴոն Կիխոտ (վեպ)Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)Սևանի իշխանՁեռքբերովի անօգնականությունՀին ՀռոմՄիզուղիների ինֆեկցիաներ🡆 More