Վենտսպիլս

Վենտսպիլս (մինչև 1917 թվականը՝ Վինդավա, գերմ.՝ Windau), նավահանգստային քաղաք Լատվիայոււմ։ Գտնվում է Բալթիկ ծովի ափին՝ Վենտա գետի գետաբերանի մոտ, հյուսիսց Լիոպայի և հարավից Ռիգիի։ Բնակչությունն ըստ 2005 թվականի տվյալների կազմում է 44 հազար մարդ։

Քաղաք
Վենտսպիլս
լատիշ․՝ Ventspils
Դրոշ Զինանշան
Վենտսպիլս Վենտսպիլս

Վենտսպիլս
ԵրկիրԼատվիա Լատվիա
Ենթարկումքաղաքը հանրապետության ենթակայության տակ է
Լատվիայի շրջաններԿուրզեմե
Նախագահի ավագանիԱյվարս Լամբերգս
Հիմնադրված է1290 թվականի օգոստոսի 8 թ.
Այլ անվանումներՎինդավա
Մակերես55,4 կմ²
ԲԾՄ0 մետր
Բնակչություն41998{{|29|10|2014}} մարդ (2012)
Խտություն758,1 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+371) 636
Փոստային ինդեքսLV-3601,
LV-3602,
LV-3605
Փոստային դասիչLV-36(01-21)
Istat013029
Պաշտոնական կայքventspils.lv
Վենտսպիլս (Լատվիա)##
Վենտսպիլս (Լատվիա)
Վենտսպիլս

Պատմություն

Քաղաքը հիմնադրվել է 13-րդ դարում, տևտոնների կողմից։ Դեռ միջին դարերից Վենտսպիլսը, որպես առևտրական կենտրոն, կարևոր դերակատարություն ուներ։ Լիվոնյան կարգերի և Կուրլյանդական կոմսության կառավարման ժամանակ Վենտսպիլսյան կամ Վինդավյան պալատը քաղաքի ֆոկտի նստավայրն էր։ Քաղաքի զարգացումը սկսվեց կուրլյանդական դուքս Յակոբի (1642-1681) կառավարման ժամանակաշրջանում։ Այդ ժամանակ Վենտա գետի վրա կառուցվել էր մեծ նավաշինարան։ Քաղաքի շրջակայքում սկսեցին կառուցել զենքերի արհեստանոցներ, սելիտրայի և աղյուսի մանուֆակտուրաներ, սկսեց զարգանալ Արևմտյան Եվրոպայի, մեծ մասամբ Հոլանդիայի հետ առևտրական կապերի հաստատումը։ Դքսական քաղաքականությունը հիմնվում էր չարչիության գաղափարների վրա՝ գյուղատնտեսության արտադրանքի արտահանման շահույթը (ինչպիսին հացահատիկը և վուշը) ծախսվում էր մանուֆակտուրաների և գործարանների կառուցման համար։ Կուրլյանդական նավերը Վինդավայից գնում էին Աֆրիկա և Ամերիկա։

Վենտսպիլսում է գտնվում Կապույտ դրոշի լողափը և մի քանի տուրիստական կենտրոններ՝ Լիվոնական դղյակը, 19- րդ դարի կեսերի լյուտերանական եկեղեցին և այլն։

Ազգային կազմը

Քաղաքի ազգային կազմի բնակչությունը 2011 թվականի տվյալներով՝

Ազգ մարդկանց թիվ (2011) %
Լատիշներ 22 045 56,89 %
Ռուսներ 11 136 28,74 %
Բելառուսներ 1673 4,32 %
Ուկրաինացիներ 1693 4,37 %
Լիտվայի լեհեր 396 1,02 %
Լիտվացիներ 319 0,82 %
Այլ 1488 3,84 %

Կլիմա

Վենտսպիլսում ծովային կլիմա է՝ մեղմ ձմեռ և հով ամառ։

Վենտսպիլս  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Վենտսպիլս (1977-1991)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 6,9 13,2 12,5 23,8 28,9 30,9 30,4 37,8 27,8 22,0 11,0 8,6 37,8
միջին առավելագույնը (°C) 0,1 1,3 3,6 9,3 15,1 18,3 20,1 20,2 16,7 12,4 −5,9 2,2 10,5
միջին ջերմաստիճանը (°C) −2,6 −3,3 0,1 3,6 9,8 13,4 16,1 16,2 12,4 8,6 3,9 −0,3 6,5
միջին նվազագույնը (°C) −7,8 −9,1 −3,7 1,8 7,3 11,0 14,3 14,0 9,6 4,9 0,2 −6,4 3,0
բացարձակ նվազագույնը (°C) −23,4 −26,4 −15,2 −3,6 0,1 3,6 8,7 7,4 1,3 −6,3 10,8 −24,7 −26,4
տեղումների քանակը (մմ) 19 14 18 27 33 39 60 48 27 24 23 21 353

Տնտեսություն

Տրանսպորտ

Սկզբում երկաթոգծով կապված էր Ռիգա քաղաքի հետ։ Վենտսպիլսը նաև երկաթգիծ ուներ Լիեպայա քաղաքի հետ։

Ուղևորների կայարաններ

  • Վենտսպիլս։ Ռիգա-Վենտսպիլս ուղղությամբ կայան
  • Վենտսպիլս-2
  • Հարավային Վենտսպիլս։ Վենտսպիլս-Լիեպայա ուղղությամբ կայան

Բեռնատարային կայարաններ

  • Վենտսպիլս Նաֆտա
  • Յուրաս պարկ
  • Աուստրումի

2010 թվականի օգոստոսի 4-ին վերակառուցվեց երկաթգիծ՝ 600 մմ լայնությամբ և 2,6 կմ երկարությամբ։

Նավահանգիստ

Վենտսպիլսի նավահանգիստը հանդիսանում էր կարևոր հանգույց ռուսական նավթի և քարածխի Բալթիկ ծովով արտահանելու համար։ 2001 թվականի վերջում ՌԴ միջկառավարական հանձնաժողովի որոշմամբ նավթը և քարածուխը տեղափոխվեց Պրիմորսկ, որը հանդիսանում էր Բալթիկ ծովի խողովակաշար համակարգի վերջին կետը։

2011 թվականի աշնան տվյալներով Վենտսպիլսի նավահանգիստում աշխատել են երեք լաստանավային գծեր։

Իշխանությունը

Վենտսպիլս 
Օրդենյան պալատ Վինդաու, որը վերակառուցվեց ղեկավարության կողմից և դարձավ բանտ
Վենտսպիլս 
Լյուտենյան Սբ. Նիկոլայ եկեղեցի

Վենտսպիլսյան քաղաքային դումայի կազմում կա 13 պատգամավոր։ Քաղաքապետ Այվարս Լեմբերգսը, 1990 թվականից ղեկավարում է քաղաքային իշխանությունը։

ԶԼՄ

Քաղաքում լույս են տեսնում «Վենտաս Բալլս» (հայերեն՝ Վենտասի Ձայնը) և անվճար տրամադրվող «Վենտսպիլս Ավիզե» (հայերեն՝ Վենտսպիլյան թերթ) թերթերը։ Քաղաքացիները կարող են նաև դիտել վենտսպիլսյան հեռուստահաղորդումները։

Կրթություն

Վենտսպիլսում գործում է ինը կրթական ցերեկային դպրոց, ինչպես նաև մեկ գիշերային միջնակարգ դպրոց։ Բարձրագույն կրթություն կարող են ստանալ Վենտսպիլսյան Ավագ դպրոցն ավարտելուց հետո։ Բարձրագույն կրթություն նաև կարող են ստանալ ինժեներա-տնտեսագիտական ֆակուլտետում, Ռիգայի տեխնիկական համալսարանի Վենտսպիլսյան մասնաճյուղի ինժեներական գիտությունների ֆակուլտետում, Բալթիկ Միջազգային Ակադեմիայի իրավաբանական և տնտեսագիտական ֆակուլտետներում։

Սպորտ

«Վենտսպիլս» ֆուտբոլային ակումբ՝

  • Լատվիայի չեմպիոն-2006, 2007, 2008
  • Լատվիայի մրցարշավի արծաթե դափնեկիր-2000, 2001, 2002
  • Լատվիայի մրցարշավի բրոնզե դափնեկիր-1998, 1999, 2003, 2004, 2005

«Վենտսպիլս» բասկետբոլային ակումբ

  • Լատվիայի չեմպիոն— 1999/00, 2000/01, 2001/02, 2002/03, 2003/04, 2004/05, 2005/06
  • Լատվիայի մրցարշավի արծաթե դափնեկիր-1997/98, 1998/99, 2006/07
  • Լատվիայի մրցարշավի բրոնզե դափնեկիր-1995/96, 2007/08
  • Բալթիի մրցարշավի բրոնզե դափնեկիր-2006/07

Դրամական միավոր՝ վենտ

2011 թվականի հոկտեմբերի 12-ին քաղաքապետի որոշմամբ Վենտսպիլսում արտադրվել է սեփական դրամական միավոր՝ վենտ։ 100 վենտը համապատասխանում է 1 լատի։ 2011 թվականի նոյեմբերի սկզբին արդեն 22 կետերում թույլատրվում էր վճարում կատարել վենտով(հիմնականում տուրիստական և սպորտային կենտրոններում)։ Վենտսպիսի վարչակազմը ցանկանում էր, որ վենտը տարածվի նաև այլ քաղաքներում։

Զատլերսի Բարեփոխումներ Կուսակցությունը պնդում էր, որ վենտի կիրառումը հակասահմանադրական բնույթ ունի.։

Քույր-քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վենտսպիլս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենտսպիլս» հոդվածին։

Tags:

Վենտսպիլս ՊատմությունՎենտսպիլս Ազգային կազմըՎենտսպիլս ԿլիմաՎենտսպիլս ՏնտեսությունՎենտսպիլս ՆավահանգիստՎենտսպիլս ԻշխանությունըՎենտսպիլս ԶԼՄՎենտսպիլս ԿրթությունՎենտսպիլս ՍպորտՎենտսպիլս Դրամական միավոր՝ վենտՎենտսպիլս Քույր-քաղաքներՎենտսպիլս ԾանոթագրություններՎենտսպիլս Արտաքին հղումներՎենտսպիլս19172005Բալթիկ ծովԳերմաներենԼատվիաՀարավՀյուսիսՎենտա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵնթակաՍահմանական եղանակՑեղասպանությունՄաշկաբորբԱղբյուր ՍերոբՄարդու իրավունքներՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀղիություն (մարդ)Պապ թագավորՊարագաներՄարսողությունԴանիել ՎարուժանԵզդիներԱմերիկայի հայտնագործումՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԴավիթ ԲեկԱմբողջ թիվԵրիկամԿարսՎարդգես ՍուրենյանցԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՀայաստանի ձկների ցանկՖրանսիաՍան Ստեֆանոյի պայմանագիր22-րդ դարԱլյումինՎարդՍիամանթոԳարունԴպրությունՀաղորդակցային գործընթացԽոսրովի անտառ պետական արգելոցԲրուցելոզՍասունցի ԴավիթՄիքայել ԱլիմյանԵրազԿույր աղիքԱնլռելի զանգակատունՀեշտոցային արտադրությունՋորջ ԲայրոնՀավերժության հայկական նշանՎահանաձև գեղձի քաղցկեղԿրիպտոարժույթՀայկ նահապետՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՀովհաննես ԲաղրամյանԳրիգոր ԶոհրապԴերբայական դարձվածՅանդեքսԲարդ նախադասությունԺենգյալով հացՀայկական ատոմային էլեկտրակայանՀեքիաթՏաթևի վանքՆորավանքՊյութագորասի թեորեմԽոնարհումԱկրոստիքոսԳուգլ (որոնողական համակարգ)ՁկներՀիսուսի ծնունդՇիկացման լամպՎարդան ՄամիկոնյանՏուբերկուլոզՊյութագորասԱրաքսԻմ անունն Արամ էՄագնեզիումՊեպոԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԿունիլինգուսՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՍերմնահեղուկԽաչատուր ԱբովյանԱմենայն Հայոց ԿաթողիկոսԱշոտ Բ ԵրկաթՀայաստանի գետերի ցանկՏողադարձ🡆 More