Սովորական Ֆլամինգո: թռչունների տեսակ

Սովորական կամ վարդագույն ֆլամինգո (լատին․՝ Phoenicopterus roseus), ֆլամինգոնմանների դասի թռչուն, որը տարածված է Հարավային Եվրոպայում, Հարավարևմտյան Ասիայում և Աֆրիկայում։

Սովորական կարմրաթևիկ
Սովորական կարմրաթևիկ (արու)
Սովորական կարմրաթևիկ (արու)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Կարմրաթևիկներ (Phoenicopteriformes)
Ընտանիք Ֆլամինգոնմաններ (Phoenicopteridae)
Ցեղ Ֆլամինգո (Phoenicopterus)
Տեսակ Սովորական կարմրաթևիկ (P. roseus)
Միջազգային անվանում
Phoenicopterus roseus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Սովորական Ֆլամինգո: Տարածվածություն, Էկոլոգիա, Պահպանություն
Քիչ մտահոգող տեսակ

Տնային բադից խոշոր թռչուն է, պարանոցն ու ոտքերը անհամաչափ երկար են, դեպի ներքև կտրուկ կեռված կտուցը շատ մեծ չէ։ Փետրավորումը սպիտակ է՝ վարդագույն երանգով։ Թևերի ծայրերը սև են, իսկ միջին մասը՝ վառ կարմիր։ Կտուցի հիմքը վարդագույն է, իսկ ծայրը՝ սև, վարդագույն են նաև ոտքերը։ Երիտասարդ անհատները մոխրասպիտակավուն են, քաշը՝ 1,94-2,4 կգ։

Սնվում է ծանծաղուտ ջրերում, կեր է փնտրում գլուխը ուղղահայաց սուզելով ջրի խորքը՝ տիղմի մեջ։ Սնվում է ջրիմուռներով, խխունջներով և այլ ջրային անողնաշարավոր կենդանիներով։ Աչքի է ընկնում գեղեցիկ կեցվածքով։ Թռչում է արագ, ուղիղ գծով, թևերի հաճախակի թափահարումով։ Թռիչքի ընթացքում պարանոցն երկայնակի ձգված է դեպի առաջ, իսկ ոտքերը՝ դեպի պոչը։ Ձայնը ցածր է, նման երկարաձիգ գղգղոցի։

Հայաստանի տարածքում հանդիպում է աշնանային չուի ընթացքում Սևանա լճի ու Արարատյան հարթավայրի ճահճուտներում։

Տարածվածություն

Բնադրավայրերը հայտնաբերվել են Կասպից ծովի ավազանից դեպի արևելք` մինչև Իրան, Աֆղանստան, Յակուտիա, Հեռավոր Արևելք և Հարավարևմտյան Հնդկաստան, դեպի հարավ` մինչև Դաղստան, Ադրբեջան, Թուրքիա, Թունիս, Եգիպտոս, Հարավային Աֆրիկա, դեպի արևմուտք` մինչև Իսպանիա և Ֆրանսիա։ Որպես չվահյուր Հայաստանում հանդիպում է Արաքս գետի հովտում և Սևանա լճի ավազանում։

Էկոլոգիա

Ապրում է Սևանա լճի ծանծաղուտներում և Նորադուզ գյուղի շրջակայքում։

Սովորաբար բնադրում են գաղութներով, ձվադրում՝ հունիսի կեսերին, դնում են 1-2 ձու, որոնցից ձագերը դուրս են գալիս 30-32 օրից, իսկ 4 օր հետո՝ լքում բունը։ Չի բնադրում Հայաստանում։ Անազատ պայմաններում հաջողությամբ բազմացվել է Անգլիայի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի կենդանաբանական այգիներում։

Արարատյան հարթավայրում աշնանը հաշվառվում են 5-10 առանձնյակ։

Պահպանություն

Անհետացող տեսակ է։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ Քիչ մտահոգ կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։

Սպառնացող վտանգներից է համարվում անօրինական որսը։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում։

Ծանոթագրություններ

Սովորական Ֆլամինգո: Տարածվածություն, Էկոլոգիա, Պահպանություն Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական ֆլամինգո» հոդվածին։
Սովորական Ֆլամինգո: Տարածվածություն, Էկոլոգիա, Պահպանություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական ֆլամինգո» հոդվածին։

Tags:

Սովորական Ֆլամինգո ՏարածվածությունՍովորական Ֆլամինգո ԷկոլոգիաՍովորական Ֆլամինգո ՊահպանությունՍովորական Ֆլամինգո ԾանոթագրություններՍովորական ՖլամինգոԱսիաԱֆրիկաԵվրոպաԼատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Աղմուկ ականջներումԼեոնիդ ԵնգիբարյանՀատակումՎիքիպեդիաԲադերՍոս ՍարգսյանԿենդանիներԱլբերտ ԱյնշտայնՄիսաք ՄեծարենցԼյարդՄայր Հայաստան հուշահամալիրՎահան ՏերյանՄիավորված ազգերի կազմակերպությունԱրցախի ՀանրապետությունՍմբատ Ա ՆահատակՀամբարձում (տոն)Անլռելի զանգակատունԵռանկյան մակերեսԲարդ համադասական նախադասությունԹաջ ՄահալԲրազիլիաՀապավումԱֆրիկաՍերմնահեղուկՄոմիկԱզոտԱվարայրի ճակատամարտՄանրանկարչությունԻնքնաթիռՔաոս (վեպ)Ամբերդ (ամրոց)ՇնչառությունՈւրբաթագիրքՀայկական ճարտարապետությունՀայերենՎլադիմիր ԼենինՇունԴպրությունՅուպիտեր (մոլորակ)ՔարտեզԱկսել ԲակունցՋրհեղեղԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԷվերեստՊապ թագավորՎերք Հայաստանի (վեպ)Հայաստանի տնտեսությունԲաթումի պայմանագիրԲնությունԲուլինգՀակահիստամինային դեղերՔրիստափոր ԿոլումբոսՄուտացիաԵրևանի պետական համալսարանՓիղՀայաստանԳենետիկ հիվանդություններԱրքիմեդի օրենքԵնթակաԳոյական անունԿոնքի բորբոքային հիվանդությունԶոլի ԱդոկՀակոբ ԿոջոյանԹոմաս ԷդիսոնՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՔանդակագործությունԳևորգ ԷմինՀայաստանի անկախության հռչակագիրԱղիների բորբոքային հիվանդությունՌևմատոիդ արթրիտՄեծ ՄհերԿենդանակերպի նշաններՈւղղանկյուն եռանկյունՄեջքի ցավՄողեսներԹթուներՀատկացուցիչ🡆 More