Սերգեյ Ստեպաշին: ռուս քաղաքական գործիչ

Սերգեյ Վադիմովիչ Ստեպաշին (ռուս.՝ Сергей Вадимович Степашин, մարտի 2, 1952(1952-03-02), Լյույշունկոու, Կվանտունյան մարզ), ռուս պետական և քաղաքական գործիչ։ 1999 թվականին կարճ ժամանակ (82 օր) ղեկավարել է Ռուսաստանի կառավարությունը։

Սերգեյ Ստեպաշին
Սերգեյ Ստեպաշին: Կենսագրություն, Կրթություն, Գործունեություն
 
Կուսակցություն՝ Յաբլոկո և ԽՄԿԿ
Կրթություն՝ ՌԴ կառավարությանը կից ֆինանսական համալսարան և Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների դոկտոր և պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և Պետական Դումայի անդամ
Դավանանք Ռուս ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր մարտի 2, 1952(1952-03-02) (72 տարեկան)
Ծննդավայր Լյույշունկոու, Կվանտունյան մարզ
Քաղաքացիություն Սերգեյ Ստեպաշին: Կենսագրություն, Կրթություն, Գործունեություն ԽՍՀՄ և Սերգեյ Ստեպաշին: Կենսագրություն, Կրթություն, Գործունեություն Ռուսաստան
 
Կայք՝ ach.gov.ru/eng/about/chairman.php
 
Պարգևներ

Հակահետախուզության դաշնային ծառայության երկրորդ և վերջին տնօրենը (1994-1995 թվականներ)։ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) առաջին տնօրեն (1995 թվական)։ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար (1997-1998 թվականներ)։ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար (1998-1999 թվականներ)։ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ (1999 թվականի մայիս-օգոստոս)։ Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ (2000-2013 թվականներ)։ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-գնդապետ։ Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ։ 2007 թվականից Կայսերական ուղղափառ պաղեստինյան հասարակության նախագահն է։ 2014 թվականից «բնակարանային-կոմունալ տնտեսության բարեփոխման աջակցության հիմնադրամ» պետական կորպորացիայի դիտորդական խորհրդի նախագահն է։ 2017 թվականից Ռուսաստանում «ներքին աուդիտորների ինստիտուտի» ոչ առևտրային գործընկերության խորհրդի անդամ է։

Կենսագրություն

Ծնվել է ԽՍՀՄ ՌԾՈՒ սպայի ընտանիքում։ Հայրը՝ Վադիմ Դմիտրիևիչ Ստեպաշինը ծառայել է ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի ռազմակայանում։ Մահացել է 89 տարեկանում։

Կրթություն

  • Սովորել է ԽՍՀՄ ՆԳՆ Գերագույն քաղաքական ուսումնարանում (Լենինգրադ, 1970-1973 թվականներ)։
  • Հեռակա կարգով սովորել է Վ. Ի. Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիայում (1981 թվական)։
  • Ավարտել է Լենինի անվան ռազմա-քաղաքական ակադեմիայի ադյունկտուրան (1983-1986 թվականներ)։
  • Հեռակա կարգով սովորել է Ռուսաստանի Դաշնության Կառավարությանը կից ֆինանսական ակադեմիան (2002 թվական)։

Գործունեություն

1973-1981 թվականներին ծառայել է ՆԳՆ զորքերում։ 1981-1990 թվականներին դասավանդել է Լենինյան երիտասարդության համամիութենական կոմունիստական միության ՆԳՆ բարձրագույն քաղաքական ուսումնարանում։ Պաշտպանել է «Լենինգրադի հակահրդեհային կազմավորումների կուսակցական ղեկավարումը Հայրենական մեծ պատերազմի տարիներին» թեմայով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու թեզը։ 1987 թվականին նշանակվել է ԽՄԿԿ պատմության ամբիոնի պետի տեղակալ։

1987-1990 թվականներին բազմիցս եղել է Բաքվի, Ֆերգանի, Լեռնային Ղարաբաղի, Սուխումի «թեժ» հատվածներում։ 1990-1993 թվականին եղել է ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավոր, 1990 թվականին ընտրվել է ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի անդամ և գլխավորել է հաշմանդամների, պատերազմի և աշխատանքի վետերանների, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության հարցերով Գերագույն Խորհրդի կոմիտեի ենթակոմիտեն։ Ռուսաստանի Գերագույն Խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի նախագահ, Ռուսաստանի Գերագույն Խորհրդի նախագահության անդամ (1991-1993 թվականներ)։ 1991 թվականի նոյեմբերից մինչև 1992 թվականի հունվար եղել է ՌՍՖՍՀ Դաշնային անվտանգության գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ և Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ՀՖԲ վարչության պետ։ 1991 թվականի դեկտեմբերի 12-ին, հանդիսանալով ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի անդամ, քվեարկել է ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին բելովեժյան համաձայնագրի վավերացման օգտին։

1992 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր եղել է ՌԴ անվտանգության նախարարի տեղակալ։ 1993 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի Գերագույն Խորհրդի ցրման ժամանակ մասնակցել է նախագահի և կառավարության կողմից հակամարտության լուծման «զրոյական» տարբերակի մասին բանակցություններին։ 1993 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր եղել է ՌԴ անվտանգության նախարարի առաջին տեղակալ։

1993 թվականի դեկտեմբերից մինչև 1994 թվականի մարտ՝ հակահետախուզության դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալ։

1994 թվականի մարտի 3-ից մինչև 1995 թվականի հունիսի 30-ը՝ ՌԴ հակահետախուզության դաշնային ծառայության տնօրեն (1995 թվականի ապրիլից՝ Անվտանգության դաշնային ծառայության)։ Բուդյոնովսկում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ՌԴ նախագահի հրամանագրով սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

1994 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «ՌԴ անվտանգության ապահովման Տեսաիրավական ասպեկտները» թեմայով։

1995 թվականի ոյեմբերի 10-ին նշանակվել է ՌԴ կառավարության աշխատակազմի վարչական դեպարտամենտի պետ։ 1996-1998 թվականներին եղել է ՌԴ պաշտպանության խորհրդի անդամ։ 1997 թվականի հուլիսից մինչև 1998 թվականի մարտ՝ ՌԴ արդարադատության նախարար։ 1998 թվականի ապրիլի 28-ին նշանակվել է ՌԴ ներքին գործերի նախարար։ 1999 թվականի ապրիլի 27-ին նշանակվել է ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ՝ պահպանելով ՌԴ ներքին գործերի նախարարի պաշտոնը։

1999 թվականի մայիսի 12-ին նշանակվել է ՌԴ կառավարության նախագահի պաշտոնակատար։ 1999 թվականի մայիսի 19-ից օգոստոսի 9-ը՝ ՌԴ կառավարության նախագահ։ Նրա կերպարը դիտարկվել է որպես Ելցինի իրավահաջորդ, ինչի մասին ակնարկներ են հնչել «ընտանիքի» կողմից։ Նրա թեկնածության համար պայքարում էր նաև Անատոլի Չուբայսը։

Կառավարության նախագահի պաշտոնից հրաժարականից հետո տեղի է ունեցել հանդիպում նոր վարչապետ Պուտինի և Բորիս Նիկոլաևիչի հետ, որտեղ առաջարկվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, բայց այդ ժամանակ Ստեպաշինն «այդ պաշտոնին գնալու տրամադրություն չուներ»։

Նրանց ձևավորած կառավարությունը մնացել է առանց կադրային փոփոխությունների հաջորդ նախագահ Պուտինի կառավարության օրոք։

1999 թվականի դեկտեմբերի 19-ին անկտ Պետերբուրգի 209-րդ Հյուսիսային օկրուգից ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավոր է ընտրվել «Յաբլոկո» ընտրական միավորումից։ Ի սկզբանե փորձ էր արվում ստեղծել նախընտրական քաղաքական դաշինք, որում, Ստեպաշինից բացի, ընդգրկվեին Կիրիենկոն, Նեմցովն ու Ռիժկովը, բայց ներքին հակամարտության պատճառով չհաջողվեց։ «Յաբլոկո»-ին անդամակցել է Յավլինսկին, սակայն նախընտրական արշավի ընթացքում Ստեպաշինը գոհ չէր Գրիգորի Ալեքսեևիչի արտահայտություններից և անմիջապես հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է Պուտինին, այլ ոչ թե Յավլինսկիին։

2000 թվականի հունվարի 26-ից ՌԴ Պետական Դումայի անվտանգության կոմիտեի անդամ է։ 2000 թվականի փետրվարի 23-ին ընտրվել է Պետական Դումայի կոռուպցիայի դեմ պայքարի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2000 թվականի ապրիլի 26-ին ՌԴ Հաշվիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Պետդումայի պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին։

2000 թվականի ապրիլի 19-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 20-ը եղել է ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ։

1994-1995 թվականներին եղել է ՌԴ Անվտանգության խորհրդի անդամ։ 1999 թվականին եղել է ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամ։

2008 թվականի մայիսին առաջադրվել էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքի թղթակից անդամ։ Ընտրությունները ուղեկցվում էին աղմկահարույց սկանդալով. բացի Ս. Վ. Ստեպաշինից, հայցորդների ցուցակում հայտնվել են ավելի քան մեկ տասնյակ պաշտոնյաներ ու գործարարներ, ինչպիսիք են Անդրեյ Բելոուսովը, Գարեգին Թոսունյանը և ուրիշներ։

Ծանոթագրություններ

Սերգեյ Ստեպաշին: Կենսագրություն, Կրթություն, Գործունեություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Ստեպաշին» հոդվածին։

Tags:

Սերգեյ Ստեպաշին ԿենսագրությունՍերգեյ Ստեպաշին ԿրթությունՍերգեյ Ստեպաշին ԳործունեությունՍերգեյ Ստեպաշին ԾանոթագրություններՍերգեյ Ստեպաշին1952d:Q678658ԼյույշունՄարտի 2Ռուսաստանի կառավարությունՌուսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Զվարթնոցի տաճարՄԻԱՎՍայաթ-ՆովաՔարտեզՀայաստանի քաղաքներըԱլբերտ ԱզարյանSourԵգիպտոսԿաթվածԿարտոֆիլՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Համբարձում (տոն)ԱրիստոտելՀամանուններoginhՎազգեն ՍարգսյանՀին աստվածներ (դրամա)Հայկյան տոմարԲառակապակցությունՀնձանՍինգապուրԽատուտիկ սովորականՍասնա ծռերում գործող անձանց անուններՎարդան Ղուկասյան (Դոգ)Վանա լիճՋուրԷկոլոգիաԱշոտ Գ ՈղորմածՕքսիդԿույր աղիքՍիլվա ԿապուտիկյանԻրավունքՇվեյցարիաՕձունի տաճարՀայերեն հայհոյախոսությունԱլգորիթմԱնուղղակի խնդիրՖաշիզմԲյուրականի աստղադիտարանԲրոնխաբորբԺենգյալով հացԲնական թիվԻսպանիաՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԵրազահանԱլյումինՎիլյամ ՍարոյանԵրիկամԱռաքյալը (Մուրացան)ՄարգինալացումՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Թվաբանական պրոգրեսիաԱուտիզմՀովհաննես ՇիրազԽրիմյան ՀայրիկԿիպրոսՏորք ԱնգեղՍմբատ Ա ՆահատակԿոտայքի մարզԽոր ՎիրապԹոմաս ԷդիսոնՀայկ և ԲելՍակավարյունությունԵրաժշտական գործիքներՔաոս (վեպ)ԴիլիջանԵրիցուկԱնտանտՄակբայԵրկկենցաղներՉինաստանԲրազիլիաՀայոց ազգային խորհուրդ (1917-1918)Հարավային ԱմերիկաԳևորգ ԷմինԼուսին🡆 More