Ռիցու Դոան

Ռիցու Դոան (ճապ.՝ 堂安律, հունիսի 16, 1998(1998-06-16), Ամագասակի, Հյոգո (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Գրոնինգենի և Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և վինգերի դիրքում։

Ռիցու Դոան
Ռիցու Դոան
堂安律
Ռիցու Դոան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ճապոնիա Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 16, 1998(1998-06-16) (25 տարեկան)
Ծննդավայր Ամագասակի, Հյոգո (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Հասակ 172 սմ
Քաշ 70 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Գրոնինգեն
Համար 7
Պատանեկան կարիերա
2011-2015 Ճապոնիա Գամբա Օսակա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2018 Ճապոնիա Գամբա Օսակա 15 (3)
2017-2018   Նիդերլանդներ Գրոնինգեն 29 (9)
2018-ներկա Նիդերլանդներ Գրոնինգեն 8 (1)
Ազգային հավաքական
2014 Ճապոնիա Ճապոնիա Մ16 4 (1)
2015 Ճապոնիա Ճապոնիա Մ18 8 (0)
2016-2017 Ճապոնիա Ճապոնիա Մ19 19 (5)
2017-ներկա Ճապոնիա Ճապոնիա Մ20 6 (3)
2018-ներկա Ճապոնիա Ճապոնիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 9-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 9-ի, 2018

Ակումբային կարիերա

Գամբա Օսակա

Դոանը Գամբա Օսակայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի մայիսի 27-ին՝ փոխարինման մտնելով ԱՖԿ Չեմպիոնների Լիգայի Սեուլի դեմ խաղում։ Առաջին հանդիպումը Ճապոնիայի առաջնությունում անցկացրեց հունիսի 3-ին՝ փոխարինելով Սյու Կուրատային Կասիմա Անտլերսի դեմ խաղում։ Գամբա Օսակայի մեկնարկային կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հունիսի 20-ին՝ Վեգալտա Սենդայի դեմ խաղում։ 2015-16 մրցաշրջանում Դոանը հիմնականում հանդես էր գալիս ակումբի Մ23 թիմի կազմում՝ առաջին թիմի կազմում անցկացնելով ընդամենը 5 հանդիպում։

Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Դոանը խփեց 2017 թվականի ապրիլի 21-ին՝ դուբլ ձևակերպելով Օմիյա Արդիյայի դեմ խաղում։ Միջազգային մրցաշարերում առաջին գոլը խփեց ապրիլի 25-ին՝ ավստրալիական Ադելաիդա Յունայթեդի դեմ ԱՖԿ Չեմպիոնների Լիգայի խաղում։ Ապրիլի 30-ին ճապոնացին խփեց Յոկոհամա Ֆ. Մարինոսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին։ Գամբա Օսակայի առաջին թիմի կազմում Դոանը անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Գրոնինգեն

2017 թվականի հունիսի 23-ին Դոանը վարձավճարով տեղափոխվեց Գրոնինգեն։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 13-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Հերենվենի դեմ խաղում։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 21-ին՝ Նիդերլանդների գավաթի Հերկուլեսի դեմ խաղում։ Էրեդիվիզիում առաջին գոլը խփեց սեպտեմբերի 30-ին՝ ՊԵԿ Զվոլեի դեմ խաղում։ 2018 թվականի մարտի 18-ին Դոանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ԱԶ Ալկմարի դեմ խաղում, սակայն Գրոնինգենը պարտվեց 3-2 հաշվով։ Ապրիլի 15-ին նա գոլ խփեց Ռոդայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով։ Ապրիլի 23-ին ճապոնացին լրիվ տրանսֆերով միացավ Գրոնինգենին՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր։ 2017-18 մրցաշրջանում Դոանը անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Միջազգային կարիերա

Դոանը ներկայացրել է Ճապոնիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մ19 հավաքականի կազմում նա 2016 թվականին հաղթեց Ասիայի առաջնությունը՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։ 2017 թվականին Դոանը մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 3 գոլի հեղինակ, իսկ Ճապոնիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ հանդիպման լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով պարտվելով Վենեսուելային։

Ճապոնիայի ազգային հավաքական Դոանը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի օգոստոսի 30-ին՝ Կիրինի գավաթի համար։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 11-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կոստա Ռիկայի դեմ խաղում։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Գամբա Օսակա 2015 J1 Լիգա 2 0 0 0 1 0 1 0 4 0
2016 3 0 1 0 1 0 0 0 5 0
2017 10 3 0 0 6 1 16 4
Ընդհանուր 15 3 1 0 8 1 1 0 25 4
Գրոնինգեն 2017–18 Էրեդիվիզի 29 9 2 1 31 10
2018–19 8 1 1 0 9 1
Ընդհանուր 37 10 3 1 0 0 0 0 40 11
Կարիերայի ընդհանուր 52 13 4 1 8 1 1 0 65 15

Միջազգային վիճակագրություն

2018 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ

Ճապոնիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ

Ակումբային

Գամբա Օսակա

  • Ճապոնիայի սուպերգավաթ․ 2015

Միջազգային

Ճապոնիա Մ19

  • Ասիայի Մ19 առաջնություն․ 2016

Անհատական

  • Ասիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ․ 2016
  • Ասիայի Մ19 առաջնության լավագույն ֆուտբոլիստ․ 2016

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ռիցու Դոան Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիցու Դոան» հոդվածին։

Tags:

Ռիցու Դոան Ակումբային կարիերաՌիցու Դոան Միջազգային կարիերաՌիցու Դոան Կարիերայի վիճակագրությունՌիցու Դոան ՆվաճումներՌիցու Դոան ԾանոթագրություններՌիցու Դոան Արտաքին հղումներՌիցու Դոան1998ԱմագասակիԳրոնինգեն ՖԱԿիսապաշտպան (ֆուտբոլ)Հարձակվող (ֆուտբոլ)Հյոգո (պրեֆեկտուրա)Հունիսի 16ՃապոներենՃապոնիաՃապոնիայի ֆուտբոլի ազգային հավաքական

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԴանիաԱրտաշեսյաններԿոտայքի մարզՁկներՍարդարապատի հերոսամարտՀեմանգիոմաՄարդու պապիլոմավիրուսՀայաստանի գետերի ցանկBTSՀայկական դիցաբանությունԱրագիլներՀովհաննես ՇիրազՍտորոգյալԱնանիա ՇիրակացիԾաղկեվանքԱվշային համակարգԱդոլֆ ՀիտլերՔարերի սիմֆոնիաԿառլես ՊուչդեմոնՀրազդան մարզադաշտԿոկորդաբորբԱխթալայի վանքՄարմնի զանգվածի ինդեքսՏաթևի վանքՎիտամին B12 անբավարարությունԲրյունետ (երգչուհի)Վահե ՇահվերդյանԵրաժշտությունԵռանկյան մակերեսՎերաբերական (խոսքի մաս)Ռամադան (ամիս)Գլխավոր էջԶինվորական կոչումներՅուրի ԳագարինՄթնոլորտԲառակապակցությունՊարզ թիվՍտենտավորումՓայծաղԿարիճներԿոնքի բորբոքային հիվանդությունԱռողջ ապրելակերպՎանաձորԿիպրոսՀին ՀունաստանԳոյական անունԿատաղությունԱրագածոտնի մարզՕպերացիոն համակարգՀայաստանԱռանց ընտանիքի (վիպակ)ՔաղցկեղՇվեդիաՎբեթՄշակույթԱրմավիրի մարզԿրծքագեղձի քաղցկեղՄատենադարանԱրտավազդ Ա ՄամիկոնյանԳեղարդի վանքՄայրցամաքՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքԱնթառամԳարեգին ՆժդեհԼյարդՀաստ աղիքների բորբոքումԿելվին (չափման միավոր)Մարդ բանականԷրիթրոցիտներՎարդան ՄամիկոնյանԱլկաններԵրկաթՎայոց ձորի մարզԱֆրիկաՀեպատիտ BSWOT վերլուծությունՀարավային Կորեա🡆 More