Ռեմո Ֆրոյլեր

Ռեմո Ֆրոյլեր (գերմ.՝ Remo Freuler, ապրիլի 15, 1992(1992-04-15), Ennenda, Գլարուս), շվեյցարացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատալանտայի և Շվեյցարիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։

Ռեմո Ֆրոյլեր
Ռեմո Ֆրոյլեր
Remo Freuler
Ռեմո Ֆրոյլեր
Ֆրոյլերը 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Remo Marco Freuler
Քաղաքացիությունը Շվեյցարիա Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 15, 1992(1992-04-15) (32 տարեկան)
Ծննդավայր Ennenda, Գլարուս
Հասակ 180 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ատալանտա
Համար 11
Պատանեկան կարիերա
2001-2005 Շվեյցարիա Հինվիլ
2005-2010 Շվեյցարիա Վինտերտուր
2010-2011 Շվեյցարիա Գրասհոպեր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2010 Շվեյցարիա Վինտերտուր 2 (0)
2010-2011 Շվեյցարիա Գրասհոպեր 12 (1)
2011-2014 Շվեյցարիա Վինտերտուր 70 (8)
2014-2016 Շվեյցարիա Լյուցերն 63 (9)
2016-ներկա Իտալիա Ատալանտա 123 (15)
Ազգային հավաքական
2009-2010 Շվեյցարիա Շվեյցարիա Մ18 2 (1)
2010-2011 Շվեյցարիա Շվեյցարիա Մ19 9 (2)
2011-2012 Շվեյցարիա Շվեյցարիա Մ20 7 (1)
2013-2014 Շվեյցարիա Շվեյցարիա Մ21 9 (1)
2017-ներկա Շվեյցարիա Շվեյցարիա 21 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 13-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 13-ի, 2020

Ակումբային կարիերա

Վաղ կարիերա

Ֆրոյլերը Վինտերտուրի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի մայիսի 1-ին՝ Շաֆհաուզենի դեմ խաղում։ 2009-10 մրցաշրջանում նա անցկացրեց 2 հանդիպում, ինչից հետո ամռանը տեղափոխվեց Գրասհոպեր։ Առաջին հանդիպումը Շվեյցարիայի առաջնությունում Ֆրոյլերը անցկացրեց 2010 թվականի սեպտեմբերի 22-ին՝ փոխարինելով Կայ Ֆոզերին Բազելի դեմ խաղում։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 3-ին՝ Ցյուրիխի դեմ խաղում։ Հոկտեմբերի 17-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Շվեյցարիայի գավաթի Գումեֆենս/Սորենսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 12-0 հաշվով։ Գրասհոպերի առաջին թիմի կազմում Ֆրոյլերը անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Վերադարձ Վինտերտուր

2012 թվականի ձմռանը Ֆրոյլերը վարձավճարով վերադարձավ Վինտերտուր։ Առաջին հանդիպումը վերադարձից հետո անցկացրեց փետրվարի 19-ին՝ Բրյուլի դեմ խաղում։ Իր առաջին գոլը Վինտերտուրի կազմում խփեց մարտի 4-ին՝ դուբլ ձևակերպելով Կրինսի դեմ խաղում։ Սեպտեմբերի 1-ին Ֆրոյլերը գոլի հեղինակ դարձավ Լուգանոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով։ 2013 թվականի մարտի 17-ին նա դուբլ ձևակերպեց Կյասոյի դեմ խաղում։ 2013 թվականի ամռանը Վինտերտուրը գնեց Ֆրոյլերի լրիվ տրանսֆերը։ Նոյեմբերի 2-ին շվեյցարացին 2 գոլ հեղինակեց Լոկարնոյի դեմ խաղում։ Վինտերտուրի կազմում Ֆրոյլերը անցկացրեց 76 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Լյուցերն

2014 թվականի փետրվարի 18-ին Ֆրոյլերը 3․5 տարվա պայմանագիր կնքեց Լյուցերնի հետ։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց մարտի 2-ին՝ փոխարինման մտնելով Սանկտ Գալենի դեմ խաղում։ Մարտի 26-ին Ֆրոյլերը հեռացվեց խաղադաշտից Շվեյցարիայի գավաթի կիսաեզրափակչի Բազելի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 90-րդ րոպեին։ Իր առաջին գոլը Լյուցերնի կազմում խփեց ապրիլի 6-ին՝ Յանգ Բոյզի դեմ խաղում։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Ֆրոյլերը անցկացրեց հուլիսի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Սենտ Ջոնստոնի դեմ խաղում։ Օգոստոսի 3-ին շվեյցարացին գոլ խփեց Սանկտ Գալենի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 75-րդ րոպեին։ 2015 թվականի փետրվարի 22-ին Ֆրոյլերը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Աարաուի դեմ խաղում։ Ապրիլի 19-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Գրասհոպերի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին։ Լյուցերնի կազմում Ֆրոյլերը անցկացրեց 73 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Ատալանտա

2016 թվականի հունվարի 19-ին Ֆրոյլերը 2 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ատալանտա։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց փետրվարի 7-ին՝ Էմպոլիի դեմ խաղում։ Իր առաջին գոլը խփեց մայիսի 2-ին՝ Նապոլիի դեմ խաղում։ 2017 թվականի հունվարի 8-ին Ֆրոյլերը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում։ Ապրիլի 28-ին նա գոլ խփեց Յուվենտուսի դեմ հանդիպման 89-րդ րոպեին՝ փրկելով Ատալանտային պարտությունից։ Հոկտեմբերի 25-ին շվեյցարացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վերոնայի դեմ խաղում։ Նոյեմբերի 5-ին Ֆրոյլերը հեռացվեց խաղադաշտից ՍՊԱԼ-ի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 70-րդ րոպեին։ 2018 թվականի ապրիլի 18-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բենևենտոյի դեմ խաղում։ 2017-18 մրցաշրջանում Ֆրոյլերը անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

2018 թվականի օգոստոսի 2-ին Ֆրոյլերը 2 գոլային փոխանցում տվեց Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Սարաևոյի դեմ խաղում, իսկ Ատալանտան հաղթեց 8-0 հաշվով։ Հոկտեմբերի 21-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում։ 2019 թվականի փետրվարի 16-ին շվեյցարացին գոլ խփեց Միլանի դեմ խաղում։ Թիմի ավագի թևկապով Ֆրոյլերը իր առաջին հանդիպումը անցկացրեց մայիսի 11-ին՝ Ջենոայի դեմ խաղում։ Մայիսի 15-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Լացիոյի դեմ խաղում, սակայն Ատալանտան պարտվեց 2-0 հաշվով։ 2018-19 մրցաշրջանում Ֆրոյլերը անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ, և օգնելով իր թիմին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը առաջնությունում ու վաստակել տեղը Չեմպիոնների Լիգայում։

Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Ֆրոյլերը նշեց 2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով խմբային փուլի Դինամո Զագրեբի դեմ խաղում։ Հոկտեմբերի 30-ին նա գոլ խփեց Նապոլիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։

Միջազգային կարիերա

Ֆրոյլերը ներկայացրել է Շվեյցարիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Շվեյցարիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի նոյեմբերին՝ Ֆարերյան կղզիների դեմ խաղի համար, սակայն այս խաղում խաղադաշտ դուրս չեկավ։ Ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2017 թվականի մարտի 25-ին՝ փոխարինելով Հարիս Սեֆերովիչին Լատվիայի դեմ խաղում։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց հունիսի 1-ին՝ Բելառուսի դեմ ընկերական խաղում։

2018 թվականի հունիսի 4-ին Ֆրոյլերը ընդգրկվեց Շվեյցարիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում։ Առաջնությունում նա չանցկացրեց ոչ մի հանդիպում, իսկ Շվեյցարիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ 1-0 հաշվով պարտվելով Շվեդիային։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Ֆրոյլերը խփեց 2019 թվականի մարտի 26-ին՝ Դանիայի դեմ խաղում։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վինտերտուր 2009–10 Չելենջ Լիգա 2 0 0 0 2 0
2011–12 14 2 1 0 15 2
2012–13 35 3 2 1 37 4
2013–14 21 3 1 0 22 3
Ընդհանուր 72 8 4 1 0 0 0 0 76 9
Գրասհոպեր 2010–11 Սուպեր Լիգա 5 1 2 1 7 2
2011–12 7 0 2 1 9 1
Ընդհանուր 12 1 4 2 0 0 0 0 16 3
Լյուցերն 2013–14 Սուպեր Լիգա 12 1 1 0 0 0 13 1
2014–15 33 7 3 0 2 0 38 7
2015–16 18 1 4 0 0 0 22 1
Ընդհանուր 63 9 8 0 2 0 0 0 73 9
Ատալանտա 2015–16 Սերիա A 6 1 0 0 0 0 6 1
2016–17 33 5 2 0 0 0 35 5
2017–18 35 5 3 0 8 1 46 6
2018–19 35 2 4 0 5 0 44 2
2019–20 14 2 0 0 5 0 19 2
Ընդհանուր 123 15 9 0 18 1 0 0 150 16
Կարիերայի ընդհանուր 270 33 25 3 20 1 0 0 315 37

Միջազգային վիճակագրություն

2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ

Շվեյցարիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 7 0
2018 7 0
2019 7 1
Ընդհանուր 21 1

Միջազգային գոլեր

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Մարտի 26, 2019 Սանկտ Յակոբ Պարկ, Բազել, Շվեյցարիա Ռեմո Ֆրոյլեր  Դանիա 1–0 3–3 Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ

Ակումբային

Ատալանտա

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ռեմո Ֆրոյլեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեմո Ֆրոյլեր» հոդվածին։

Tags:

Ռեմո Ֆրոյլեր Ակումբային կարիերաՌեմո Ֆրոյլեր Միջազգային կարիերաՌեմո Ֆրոյլեր Կարիերայի վիճակագրությունՌեմո Ֆրոյլեր ՆվաճումներՌեմո Ֆրոյլեր ԾանոթագրություններՌեմո Ֆրոյլեր Արտաքին հղումներՌեմո Ֆրոյլեր1992d:Q659434Ապրիլի 15Ատալանտա (ֆուտբոլային ակումբ)ԳերմաներենԳլարուսԿիսապաշտպան (ֆուտբոլ)Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքական

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍինգապուրԱրաբոՎերաբերական (խոսքի մաս)Հայկ նահապետՏերունական աղոթքՎիքիպեդիաԳևորգ Մարզպետունի (վեպ)ԱծխածինԵրիտասարդական պալատԼեյկոցիտԿոմիտասOverwatchՀիրիկԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՄերկուրի (մոլորակ)ԱրաքսՄոնա ԼիզաԱնգլիաՀնդեվրոպական լեզուներHarleys in HawaiiՈւղղանկյուն եռանկյունԱնդրանիկ ՕզանյանՎայոց ձորի մարզՀամաստեղություններԿառլես ՊուչդեմոնՇնչառությունԿենդանակերպի նշաններԿիպրոս (կղզի)ՓայծաղԿոկորդաբորբՍտատուտ (այլ կիրառումներ)Մհեր ՄկրտչյանՊապ թագավորՈւնո ՈւլբերգՀայկական ֆիլմերի ցանկԱբովյան (քաղաք)ԱլբանիաԿասկադ համալիրՍահմանական եղանակԷյֆելյան աշտարակՀայկական ճարտարապետությունԱշխարհի երկրներն ըստ տարածքիԹաիլանդՍրտային անբավարարությունՎիտամին AՍպիտակ ձին (պատմվածք)ՄիքելանջելոԲույսերՀամանուններՀունաստանԿոնֆլիկտՄարդու գլխուղեղՏնտեսագիտությունՖոսֆորԿոռուպցիաԵրազահանԷֆթանազիաԷպիլեպտիկ նոպաՀեմոգլոբինՀաճախասրտությունԱնթառամԱրարատ-73-ին նվիրված արձանախումբՖիդայական շարժումՖրեդերիկ ԲանտինգՁեռնաշարժությունԱլպիական մանուշակՄարքեթինգՇաղկապՍեպսիսՏաղավար տոներՀայաստանի կենդանական աշխարհԱրտարգանդային հղիությունՕլիմպիական խաղերԹութքԲերանաբորբԱստված🡆 More