Արարատի Մարզ Ռանչպար: գյուղ ՀՀ Արարատի մարզում

Ռանչպար, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 10-12 կմ հարավ-արևմուտք։ Ունի սահմանամերձ դիրք Թուրքիայի հետ։ Մարզկենտրոնից գտնվում է 26 կմ հեռավորության վրա, Երևան քաղաքից՝ 20 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Ռանչպար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1873 թ.
Մակերես10,69 կմ²
ԲԾՄ830 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1413 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Ռանչպար (Արարատի մարզ) (Հայաստան)##
Ռանչպար (Արարատի մարզ) (Հայաստան)
Արարատի Մարզ Ռանչպար: Պատմություն, Կլիմա, Բնակչություն

Պատմություն

Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին։ Նախկինում ունեցել է Շոռ Քյոլանլու, Ջաֆարխան, Ռանչբար, Ռաշպար անվանումները։ Ռանչպար-պարս.ՄՇԱԿ,Հողագործ։ Գյուղը ընկած է Մերձարաքսյան գոգավորությունում, Մեծամոր և Արաքս գետերի միջագետքում։ Ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն։

Կլիմա

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ռանչպարի մշտական բնակչությունը կազմել է 1413, առկա բնակչությունը՝ 1385 մարդ։ Նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով, 1988 թվականից այստեղ են հաստատվել Բաքվից և Գանձակից բռնագաղթած հայեր։

Ռանչպարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 197 405 209 324 418 953 1024 1457 1103 1413

Տնտեսություն

Գյուղն ունի 377 տնտեսություն, դպրոց, գրադարան, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 783,5 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 265 հա։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային, կուլտուրաներ։ Համեմատաբար ընդարձակ մակերես են զբաղեցնում արոտավայրերը՝ շուրջ 154,2 հա, կան խոտհարքեր։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ։ Գյուղն ունի ձկնաբուծական տնտեսություն։

Արդյունաբերություն չունի։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Արարատի Մարզ Ռանչպար ՊատմությունԱրարատի Մարզ Ռանչպար ԿլիմաԱրարատի Մարզ Ռանչպար ԲնակչությունԱրարատի Մարզ Ռանչպար ՏնտեսությունԱրարատի Մարզ Ռանչպար ԾանոթագրություններԱրարատի Մարզ Ռանչպար Արտաքին հղումներԱրարատի Մարզ ՌանչպարԱրարատի մարզԱրտաշատԵրևանԹուրքիաՀայաստանի ՀանրապետությունՄասիս (քաղաք)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական ֆիլմերի ցանկԾաղիկՍեպսիսԱսորիներՋոնի ԴեփԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՊատվաստումներՂանձիլՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքՄինաս ԱվետիսյանՍև արագիլԱշխարհի բնակչությունԼուիզիանաՀերպեսՄողեսներԵրևանի թանգարանների ցանկԱրգենտինաՍպիտակ ձին (պատմվածք)Ղազարոս ԱղայանԱրտիստը (Շիրվանզադե)Ժենգյալով հացԵղիշե ՉարենցԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԹաիլանդՊապ թեստՀեպատիտ BԲուդդայականությունԳորշ գայլՎիտամին DԿենդանիների հատկանիշների ցանկՆապոլեոն ԲոնապարտԱբու-Լալա Մահարի (պոեմ)ԸնկալումԱծխածինԱվստրալիաՆևրոզներԳոշավանքԼևոմեկոլԹլփատումՍինագոգԿոտայքի մարզԼևոն ՇանթՔառակուսի մետրՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԷդգար ՂազարյանՄարքեթինգՏրդատ ԳԱռյուծՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Անդրանիկ ՕզանյանԿրիշտիանու ՌոնալդուԼեհաստանՀոգնակի թիվՓինք ՖլոյդՍուր բրոնխիտՎերաբերական (խոսքի մաս)ԴեքսամետազոնԵրազների մեկնաբանությունՍթրեսՉո Սո-հյանգՇրջակա միջավայրԳորտերՁվարանի կիստաՀայաստանի անտառներԱշխարհի երկրներն ըստ տարածքիԳենետիկաՄեգաբատԲայԱրագածոտնի մարզԱրգանդի միոմաՍակավարյունությունՖինանսական իրավունքԱնանուխԿոկորդաբորբԶուգահեռագիծԼեյկոցիտ🡆 More