Պրահայի Մետրոպոլիտեն

Պրահայի մետրոպոլիտենը հիմնադրվել է 1974 թ.Պրահայում, Չեխիայում։ Ներկայումս այն ունի երեք գիծ և 61 կայարան։ Նրա ընդհանուր երկարությունը կազմում է 65,5 կմ։ 2012 թվականին մետրոպոլիտենը սպասարկել է 589,2 միլիոն ուղևոր, որը ավելին է, քան 2011 թվականին՝ 530,5 միլիոն ուղևոր)։ Այսպիսով այս տրանսպորտային համակարգը հինգերորդն է իր տարեկան ուղևորահոսքով Եվրոպայում և աշխարհում ամենաշատ օգտագործվողը մեկ շնչին հասնող ուղևորություններով։

Պրահայի մետրոպոլիտեն
չեխ․՝ Pražské metro
Изображение логотипа
Պրահայի Մետրոպոլիտեն
Տեսակմետրոպոլիտեն
ԿառավարիչDopravní podnik hlavního města Prahy
ԵրկիրՊրահայի Մետրոպոլիտեն Չեխիա
ՔաղաքՊրահա
Բացման տարեթիվմայիսի 9, 1974
Գծերի երկարություն65,5 կմ
Երկաթուղագծի լայնություն1435 մմ
Կայարանների քանակ61
Գծերի քանակ3
ԳծերԳիծ Ա, Գիծ Բ, Գիծ Ց, Technical center TC 3 Radlická? և Line D?
Ուղևորահոսքը մեկ տարում589 200 000 (2012)
dpp.cz/en/
Պրահայի Մետրոպոլիտեն Metro in Prague Վիքիպահեստում

Հիմնական տեղեկություններ

Պրահայի մետրոպոլիտենը ունի երեք գիծ և յուրաքանչյուրը ներկայացված է իր գույնով քարտեզի վրա՝ A գիծը (կանաչ), B գիծը (դեղին) և C գիծը (կարմիր)։ Կայարանների թիվը կազմում է 61, որոնցից 3 փոխադրման կայարաններ են։ Նրանք կազմում են 60 կմ երկարություն ունեցող հիմնականում ստորգետնյա ուղիներ։ Մետրոպոլիտենը աշխատում է առավոտվա 4-ից մինչև կեսգիշեր, գնացքների ժամանման ընդմիջումը կազմում է 2-3 րոպե պիկ ժամերին։

Մետրոպոլիտենը շահագործում է Պրահայի հանրային փոխադրումների ընկերությունը (չեխերեն Dopravní podnik hlavního města Prahy a.s.), որը իրականացնում է քաղաքում բոլոր տեսակի ուղեփոխադրումները՝ մետրոպոլիտենը, տրամվայները, ավտոբուսները, ֆունիկուլյորը դեպի Պետրին բլուրը և Պրահայի կենդանաբանական այգու վերելակը։ Սկսած 1993 թվականից այս համակարգը ընդգրկում է երկաթուղու հետ, ավտոբուսների և կայանատեղերի հետ։ Միասին նրանք կազմում են հանրային տրանսպորտի ցանց (Pražská integrovaná doprava—PID

Պրահայի մետրոպոլիտենի շատ կայարաններ բավականին մեծ են և ունեն մի քանի մուտք։ Դա կարող է շփոթմունք առաջացնել, հատկապես կենտրոնական մասում, օրինակ՝ Մուստեկում (Můstek) կամ Մուզեումում (Muzeum)։ Նույնիսկ ճիշտ կայարանում ընտրելով սխալ ելքը կարող է հանգեցնել նրան, որ կորցնում եք 5-10 րոպե ոտքով քայլելով։ Հիմնականում կայարաններում կան ցուցանակներ, որոնք օգնում են նրանց, ովքեր չգիտեն չեխերեն։

Համակարգը և կայարանները

Պրահայի Մետրոպոլիտեն 
A գծի Մուզեում կայարանը
Պրահայի Մետրոպոլիտեն 
B գծում մետրոյի կամուրջը Լուժինի (Lužiny) և Հյուրկա (Hůrka) կայարանների միջև

Պրահայի մետրոպոլիտենի համակարգը կազմում է եռանկյուն, որտեղ երեք գծերը հատվում են երեք կետում՝ կազմելով փոխադրման կայարաններ։ Յուրաքանչյուր փոխադրման կայարան ունի երկու սրահ՝ ամեն մի գծի համար։ Կայարանների տեղադրման խորությունը զգալիորեն տատանվում է։ Ամենախորը կայարանն է Նամեստի Միռուն (Náměstí Míru), 52 մետր խորության վրա։ B գծի մի մասը անցնում է գետնից բարձր ապակեպատ թունելով։

Ծանոթագրություններ

Tags:

197420112012ՉեխիաՊրահա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մհեր ՄկրտչյանՊահքՕլիմպիական սպորտաձևերՎլադիմիր ԼենինԱրջերՄաշկ (մարդու)Հասարակ հերպեսՍակավարյունությունԲասկետբոլՄեսրոպ ՄաշտոցԳուրգեն ՄահարիԱղասի ԱյվազյանՍաուդյան ԱրաբիաՇիզոֆրենիաԱրյունահոսությունՎինսենթ վան ԳոգԱդոլֆ ԻվոնԱլբերտ ԱյնշտայնԱբու-Լալա Մահարի (պոեմ)Առաջավորասիական ընձառյուծԲարդ համադասական նախադասությունՉինաստանՕստեոարթրոզՀայաստանՊետրոս ԴուրյանԴաշտանային ցիկլՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՔարերի սիմֆոնիաՓոքրիկ իշխանըԷներգիաՏեղեկատվական տեխնոլոգիաներԳեղարդԿասկադ համալիրՍոս ՍարգսյանԱստվածաշունչՇառլ ԱզնավուրՓայծաղՎահե ՇահվերդյանՄեդիագրագիտությունՀարավային ԱմերիկաՍեռական հերպեսՀոգեբանությունՎատիկանՕգյուստ Շառլուա44-օրյա պատերազմՔիմիաՌևմատոիդ արթրիտՔեթի ՓերրիԱվագ շաբաթՀայկ նահապետՕձերՆար-ԴոսԵրկրաշարժԱշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)ԿրոնՀայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)ՈսկորՄակերեսԼեհաստանԽոր ՎիրապՕսմանյան կայսրությունԱռանց ընտանիքի (վիպակ)Հարավային ԿորեաՀանրային ֆինանսներԱնանուխԻրանԼևոմեկոլԱրգանդԱլկաններՀղիություն (մարդ)Անանիա ՇիրակացիՊարույր ՀայրիկյանԱնտառԻսրայել ՕրիԱնդրանիկ ՕզանյանԱրենիի քարանձավՏերունական աղոթք🡆 More