Պուբլիուս Օվիդիուս Նասո

Պուբլիուս Օվիդիուս Նասո (լատիներեն Publius Ovidius Naso, մարտի 20, մ. թ. ա. 43, Սուլմոնա, Հռոմէական Իտալիա, Հին Հռոմ - 17, Կոնստանցա), հռոմեացի ականավոր բանաստեղծ։ Ստեղծագործել է տարբեր ժանրերով, առավել հայտնի են նրա սիրային էլեգիաները (եղերերգերը), «Հերոսուհիներ» (Heroides), «Ֆաստեր» (Fasti), «Սիրո արվեստ» (Ars Amatoria), «Սիրո դեմ միջոցներ» (Remedia amoris) ու «Կերպարանափոխություններ» (Metamorphoses) պոեմները։ Մինչ այժմ ստույգ ոչ հայտնի պատճառով (ենթադրվում է՝ բարոյական արժեքների նկատմամբ իր ազատ հայացքների համար) Օգոստոս կայսեր կողմից մ.թ.

43">մ. թ. ա. 43, Սուլմոնա, Հռոմէական Իտալիա, Հին Հռոմ - 17, Կոնստանցա), հռոմեացի ականավոր բանաստեղծ։ Ստեղծագործել է տարբեր ժանրերով, առավել հայտնի են նրա սիրային էլեգիաները (եղերերգերը), «Հերոսուհիներ» (Heroides), «Ֆաստեր» (Fasti), «Սիրո արվեստ» (Ars Amatoria), «Սիրո դեմ միջոցներ» (Remedia amoris) ու «Կերպարանափոխություններ» (Metamorphoses) պոեմները։ Մինչ այժմ ստույգ ոչ հայտնի պատճառով (ենթադրվում է՝ բարոյական արժեքների նկատմամբ իր ազատ հայացքների համար) Օգոստոս կայսեր կողմից մ.թ. 8 թ. աքսորվել է Թոմի քաղաք՝ Դանուբի գետաբերանում, որտեղ և անցկացրել է իր կյանքի վերջին 10 տարին՝ «Հեծեծանքներ» (Tristia. այլ թարգմանությամբ՝ «Վշտալի բանաստեղծություններ») ստեղծագործությունում նկարագրելով այն հոգեմաշ ապրումները, որ ունեցել է Հռոմից հրաժեշտի ժամանակ, ճանապարհին և աքսորավայրում։

Պուբլիուս Օվիդիուս Նասո
լատին․՝ Publius Ovidius Naso
Պուբլիուս Օվիդիուս Նասո
Ծնվել էմարտի 20, մ. թ. ա. 43
ԾննդավայրՍուլմոնա, Հռոմէական Իտալիա, Հին Հռոմ
Վախճանվել է17
Վախճանի վայրԿոնստանցա
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուլատիներեն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Ժանրերողբերգություն
Ուշագրավ աշխատանքներԿերպարանափոխություններ, Heroides? և Ibis?
Պուբլիուս Օվիդիուս Նասո Վիքիքաղվածքում
Պուբլիուս Օվիդիուս Նասո Ovid Վիքիպահեստում
Պուբլիուս Օվիդիուս Նասո
Օվիդիուսի արձանը Սուլմոնայում
Պուբլիուս Օվիդիուս Նասո
Օվիդիուսի արձանը Կոնստանցայում

Օվիդիուսին պատվում են որպես լատինական (հինհռոմեական) երեք մեծ բանաստեղծներից մեկի՝ տեղ հատկացնելով Վերգիլիոսի և Հորացիոսի կողքին։ Նրա ստեղծագործությունները մեծապես ազդել են միջնադարյան և նոր ժամանակների եվրոպական գրականությունների վրա։

Կենսագրություն

Օվիդիուսը ծնվել է մ. թ. ա. 43 թվականի մարտի 20-ին, լեռնցի պելինգների երկրամասում, Սուլմոնա քաղաքում, որը գտնվում է Լացիումից արևելք՝ Միջին Իտալիայի լեռնոտ հատվածում։ Իր ծննդյան վայրն ու ժամանակը նա ճշգրիտ նշել է «Վշտի եղերերգեր»-ից մեկում (Trist., IV, 10): Նրանց տոհմը ազնվականական՝ հեծյալների դասին էր պատկանում. հայրը բավականին ունևոր էր և որդիներին լավ կրթություն է տվել։ Օվիդիուսն աշակերտել է Հռոմում ճանաչված ուսուցիչների, շատ վաղ տարիքից պոեզիայի նկատմամբ բուռն հակում դրսևորել։ Վերն արդեն նշված եղերերգում (Trist., IV, 10) հայտնում է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ հարկ է եղել գրել արձակ, իր գրչի տակից ինքնաբերաբար չափածո տողեր են դուրս եկել։

Հոր կամքին չհակառակվելով՝ Օվիդիուսը պետական ծառայության է ընդունվել, բայց անցնելով միայն մի քանի ցածր պաշտոն՝ հրաժարվել է շարունակել ծառայությունը և գերադասել է զբաղվել գրական աշխատանքով։ Ծնողների կամքով էլ վաղ է ամուսնացել, բայց շուտով հարկադրված է եղել բաժանվել առաջին կնոջից։ Երկրորդ ամուսնությունն էլ էր անհաջող և երկար չի ձգվել։ Երրորդը, բարեբախտաբար, երջանիկ էր, ամուր, տևական։

Լինելով նյութապես ապահով՝ Օվիդիուսը գիտելիքների պաշարը համալրելու նպատակով մեկնել է ճամփորդության, եղել Աթենքում, Փոքր Ասիայում, Սիցիլիայում։ Այնուհետև վերադարձել է, մուտք գործել գրական ասպարեզ և, կարելի է ասել՝ միանգամից արժանացել ճանաչման, շահել ժամանակի նշանավոր բանաստեղծների՝ Հորացիոսի, Պրոպերցիուսի համակրանքը։ Օվիդիուսն ափսոսանքով է նշում, որ իրեն հաջողվել է միայն տեսնել Վերգիլիոսին և երիտասարդ տարիքում մահացած Տիբուլլուսին, բայց չի հասցրել մտերմանալ, սերտ հարաբերություններ հաստատել նրանց հետ։

Մեր թվականության 8 թվականին Օգոստոս Օկտավիանոս կայսրը, մինչև օրս դեռևս չպարզված պատճառներով, Օվիդիուսին Հռոմից վտարել, աքսորել է Սև ծովի արևմտյան ափին գտնվող Տոմիս քաղաք (ներկայումս՝ Ռումինիայի Հանրապետության Կոնստանցա քաղաք), որտեղ էլ բանաստեղծը մահացել է 17 (ըստ որոշ տվյալների էլ՝ 18) թվականին։

Ստեղծագործությունը

Օվիդիուսն իր առաջին գրական փորձերից շատերը, ինչպես ինքն է գրում, հանձնել է կրակին, որ կրակն ուղղի դրանց։ Նրա վաղ շրջանի ստեղծագործություններից հիշարժան են «Հերոսուհիներ»-ը (Heroides) և սիրային էլեգիաները։ Բանաստեղծական վառ ու շռայլ ձիրքը հիանալի կերպով է դրսևորված «Հերոսուհիներ»-ում, բայց հռոմեական հասարակության առանձնահատուկ ուշադրությանն արժանացան սիրային էլեգիաները, որոնք սկզբնապես ամփոփվեցին «Amores» խորագրով հինգ գրքերում, բայց հետագայում բանաստեղծն ինքը որոշ գործեր չհավանելով՝ մի կողմ դրեց և մնացյալ քառասունինը բանաստեղծությունները ամփոփեց երեք գրքերում(«Amores»-ը մեզ է հասել հենց այդ երեք գրքերի տեսքով)։ Այդ էլեգիաները, որոնց բովանդակությունը հավանաբար այս կամ այն չափով հիմնված է իր իսկ՝ բանաստեղծի սիրային արկածների ու ապրումների վրա, առնչվում են նրա ընկերուհու հետ, որը հանդես է բերված Կորիննա հորինյալ անվամբ։ Ինչպես Օվիդիուսն է վկայում, այդ անունը որոտի նման դղրդացել-անցել է ողջ Հռոմով մեկ (totam cantata per Urbem Corinna): Հռոմեական գրականության մեջ վաղուց բավականին տարածում գտած էլեգիայի ժանրային ձևի մեջ, որն արդեն ուներ իր դասականները, Օվիդիուսին հաջողվել է նորովի ու վառ կերպով դրսևորել պոետական իր տաղանդը և միանգամից նվաճել որոտացող համբավ ու ժողովրդականություն։ Այդ շարքի վերջին էլեգիայում նա պատկերում է իրեն որպես իր հարազատ պելիգներին նույնքան մեծ փառքի արժանացրած, որքան Մանտույան է արժանացել Վերգիլիոսի և Վերոնան՝ Կատուլլուսի շնորհիվ։ Հիրավի, անժխտելի է, որ այդ էլեգիաներն առատորեն հագեցած են բանաստեղծական գյուտերով, ազատ, անկաշկանդ բռնկումներով, փայլկտացող սրամտությամբ, դիպուկ արտահայտություններով։ Դրանցում վառ կերպով դրսևորվել են կյանքի զանազան երևույթներ դիտելու, մանրամասները նկատելու, բանաստեղծական բազմազան ձևեր ազատ ու անկաշկանդ կիրառելու կարողությունները, այնպես, որ բոլորովին չի զգացվում, թե հեղինակը տաղաչափության մեջ ինչ-ինչ դժվարությունների է հանդիպել։ Այնինչ՝ դա Օվիդիուսի բանաստեղծական ուղու սկիզբն էր միայն. նա դեռ երկար ճանապարհ էր անցնելու։

«Սիրո գիտություն»

Լայն արձագանք առաջ բերեց նաև պոետի հաջորդ ստեղծագործությունը՝ «Ars amatoria»-ն, որը կարելի է թարգմանել որպես «Սիրո գիտություն» կամ «Սիրո արվեստ»'։ Դա դիդակտիկ՝ ուսուցողական պոեմ է՝ գրված էլեգիաների տաղաչափությամբ, ինչպես և Օվիդիուսի գրեթե բոլոր ստեղծագործությունները։ Պոեմը պարունակում է խորհուրդներ ու խրատներ՝ ուղղված նախ՝ տղամարդկանց, թե ինչ միջոցներով կարող են նվաճել ու պահպանել կանանց սերը (1-ին և 2-րդ գրքերում), ապա և կանանց, թե ինչպես կարող են հրապուրել, գրավել տղամարդկանց ու պահպանել նրանց կապվածությունը։ Այս ստեղծագործությունը որոշ դեպքերում աչքի է ընկնում անհամեստ բովանդակությամբ, հեղինակը հարկադրված է եղել պաշտոնական բարոյականության առջև արդարացնել դա՝ պատճառաբանելով, թե իր խրատները գրել է ազատ վարքի տեր և օտարերկրացի աղջիկների ու կանանց համար, որոնց վրա չէին տարածվում վարվեցողության խիստ պահանջները (Trist., II, 303): Գեղարվեստական վարպետության տեսակետից պոեմը ամենաբարձր գովեստներին է արժանի, քանզի նրանում լիարժեքորեն մարմնավորված են հեղինակի տաղանդի հասունությունը, որով նա անխոնջ կերպով մեկը մյուսի ետևից գեղեցիկ, ավելի ու ավելի գեղեցիկ պատկերներ է նկարում բառերով։ Ամենայն հավանականությամբ՝ այս ստեղծագործությունը գրվել է մ. թ. ա. 2-1 թվականներին, երբ բանաստեղծը 41—42 տարեկան էր։

Գրականություն

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Պուբլիուս Օվիդիուս Նասո Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուբլիուս Օվիդիուս Նասո» հոդվածին։
Պուբլիուս Օվիդիուս Նասո Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուբլիուս Օվիդիուս Նասո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Պուբլիուս Օվիդիուս Նասո 

Tags:

Պուբլիուս Օվիդիուս Նասո ԿենսագրությունՊուբլիուս Օվիդիուս Նասո ՍտեղծագործությունըՊուբլիուս Օվիդիուս Նասո ԳրականությունՊուբլիուս Օվիդիուս Նասո ՊատկերասրահՊուբլիուս Օվիդիուս Նասո ԾանոթագրություններՊուբլիուս Օվիդիուս Նասո Արտաքին հղումներՊուբլիուս Օվիդիուս Նասո17ԴանուբԼատիներենԿոնստանցաՀին ՀռոմՀռոմեական ԻտալիաՄ.թ.ա. 43Մարտի 20ՍուլմոնաՕկտավիանոս Օգոստոս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կախվածություն (գիրք, Սյունե Սևադա)ԷպոսՀովհաննես ՇիրազՊարբերական աղյուսակՊյութագորասՀինդուիզմԺենգյալով հացԳևորգ ՉաուշՄուսա լեռան քառասուն օրը (ֆիլմ)Հայկ նահապետՎարդՎանի թագավորությունՕրգազմՈւրցԵգիպտոսՄատենադարանՀամացանցՎահանագեղձՀամո ՍահյանԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՊետությունԱնդրանիկ ՕզանյանԱրթուր ԹարխանյանՀնդեվրոպական լեզուներՀրամայական եղանակՍուր բրոնխիտՀայոց ցեղասպանություն (ֆիլմ)Որովայնային ցավԹթվածինԱրշակունիների թագավորությունՈրոշիչԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՏիգրանակերտ (մայրաքաղաք)Անժելա ՍարաֆյանԱրման ՆշանյանԿոտայքի մարզԹոքերՄուշեղ ԳալշոյանԴլե ՅամանԱնանիա ՇիրակացիՋուրԲանաստեղծությունԺողովրդավարությունԿենդանիների հատկանիշների ցանկԱրհեստական բանականությունՈւկրաինաԺառանգական հիվանդություններՄինչամուսնական սեքսԵրիցուկԷրեբունի ամրոցՄայրցամաքՎանա լիճՀայոց լեզվի պատմությունԱդոլֆ ԱնդերսենԷկոլոգիական գործոններԿիլիկիայի հայկական թագավորությունՀայրենիք (հասկացություն)ՌուսաստանՀուլիոս ԿեսարՌևմատոիդ արթրիտԳևորգ Մարզպետունի (վեպ)Մեծ ՀայքՄաշկային հիվանդություններՁորի Միրոն (ֆիլմ)Սերգեյ ՓարաջանովՀայաստանի ազգային հերոսՄարս (մոլորակ)ԿարտոֆիլՄայիսյան հերոսամարտերՀայկական գամփռԱրյան շրջանառությունԱտոպիկ մաշկաբորբ44-օրյա պատերազմԾխախոտի ազդեցությունն առողջության վրաԱլբերտ ԱյնշտայնԱրայի (լեռ)🡆 More