Ոչ Բինար Գենդեր

Ոչ բինար կամ գենդերքվիր.

Ոչ Բինար Գենդեր
Ոչ բինար հպարտության դրոշ
Ոչ Բինար Գենդեր
Գենդերքվիր հպարտության դրոշ

Ոչ բինար ինքնությունները կարող են տեղ գտնել տրանսգենդեր հովանոցի տակ, քանի որ շատ ոչ բինար մարդիկ նույնականանում են գենդեր/ներ-ի հետ, որոնք տարբերվում են իրենց վերագրած սեռից, որոշ ինտերսեքս մարդիկ նույնպես ոչ բինար են։

Ոչ բինար մարդիկ կարող են իրենց նույնականացնել, որպես երկու կամ ավելի գենդեր ունեցող (լինելով՝ բիգենդեր, տրիգենդեր, կամ պանգենդեր ), չունենալ գենդեր (ագենդեր, առանց գենդեր, գենդերից զուրկ, գենդերից ազատ (գենդերֆրի) կամ նեյտրոիս(չեզոք)); անցումներ ունենալ գենդերներիի միջև կամ փոփոխական (ոչ-կարծրացած) գենդերային ինքնության ունենալ, լինել երրորդ գենդեր կամ այլ գենդերի պատկանել (կատեգորիա, որը ներառում է նրանց, ովքեր իրենց գենդերին անուն չեն տալիս)։ Ոմանք էլ կարող են ընդհանրապես մերժել գենդերային «ինքնությունները»։

Գենդերային ինքնությունը առանձնանում է սեռական կամ ռոմանտիկ կողմնորոշումներից, և ոչ բինար մարդիկ ունեն տարբեր սեռական կողմնորոշումներ, ինչպես սիսգենդեր մարդիկ։

Ոչ բինար գենդերային ինքնությունները կապված չեն որոշակի հստակ գենդերային արտահայտումների հետ, ինչպիսին է անդրոգենությունը։ Ոչ բինար մարդիկ, որպես խումբ, ունեն գենդերային արտահայտումների շատ տարբեր ձևեր։

Սահմանումներ և ինքնություն

Բացի հովանի(ընդհանուր) տերմին լինելը, գենդերքվիր բառը օգտագործվում է որպես ածական, վերաբերելով այն մարդկանց, ովքեր գենդերային զանազանություններ ունեն, անկախ իրենց ինքնորոշված (կենսաբանական) գենդերային ինքնությունից կամ ովքեր իրենց նույնականացնում են որպես «քվիր» (յուրօրինակ, տարբեր)։ Անհատները կարող են արտահայտել գենդերային ոչ-նորմատիվություն `չհամապատասխանելով «տղամարդ» և «կին» գենդերային կատեգորիաներին։ Գենդերքվիրը հաճախ օգտագործվում է ինքնորոշման համար այն մարդկանց կողմից, ովքեր վիճարկում են գենդերի սոցիալական կառուցվածքը։

Տերմինը կիրառվում է նաև այն անձանց կողմից, ովքեր նկարագրում են այն, ինչ իրենք տեսնում են որպես գենդերային անորոշություն։ Androgynous (նաև անդրոգեն) հաճախ օգտագործվում է, որպես նկարագրող տերմին այս կատեգորիայի մարդկանց համար։ Դա պայմանավորված է նրանով, որ անդրոգեն տերմինը սերտորեն կապված է սոցիալական, որոշակի արական և իգական հատկությունների մասին սահմանումների խառնուրդի հետ։ Այնուամենայնիվ, ոչ բոլոր գենդերքվիր անձիք են իրենց համարում անդրոգեն, որոշ գենդերքվիր անձիք իրենց նույնականացնում որպես տղամարդկային կին կամ կանացի տղամարդ կամ համատեղում այլ գենդերային տարբերակի հետ։

Որոշ աղբյուրներ լայնորեն օգտագործում են տրանսգենդեր տերմինը այնպես, որ այն նաև ներառում է գենդերքվիր/ոչ բինար մարդկանց։ Human Rights Campaign հիմնադրամը և Gender Spectrum-ն օգտագործում են gender-expansive (ազատ գենդեր) տերմինը «գենդերային արտահայտման ավելի լայն, ավելի ճկուն շրջանակ և/կամ արտահայտում, որը սովորաբար կապված չէ բինար գենդերային համակարգի հետ»։

Անկայուն գենդեր ունեցող անձը նախընտրում է անորոշ լինել իր գենդերային ինքնության հարցում քան նույնականացնել իրեն որևէ սեռի հետ։ Կարող է տատանվել գենդերների միջև կամ միաժամանակ արտահայտել բազմաթիվ գենդերներ։

Ագենդեր անձը ( « ա նշանակում է « առանց »), ինչպես նաև կոչվում է անսեռ, գենդերից զուրկ, գենդերֆրի, կամ անգենդեր,, մեկը, ով համարում է, որ չունի սեռ կամ էլ գենդերային ինքնություն։ Չնայած այս կատեգորիան ներառում է ինքնությունների լայն շրջանակ , որոնք չեն համապատասխանում ավանդական գենդերային նորմերին, գիտնական Ֆինն Էնքը պնդում է, որ մարդիկ, ովքեր նույնականացնում են իրենց դրանցից որևէ մեկի հետ պարտադիր չէ, որ համարվեն տրանսգենդեր։ Ագենդեր անձիք չունեն հատուկ դերանուններ։ Անգլերեն they դերանունը եզակիորեն օգտագործվում է, բայց դա միանշանակ չէ։ Չեզոքն ու ագենդերը Ֆեյսբուքի 50 մատչելի սեռերի ընտրության տարբերակներից են, որոնք ավելացվել են 2014 թ. Փետրվարի 13-ին։ Ագենդերը նաև մատչելի է, որպես OkCupid կայքի գենդերային տարբերակ 2014 թ. Նոյեմբերի 17-ից։

Դեմիգենդերը անձի գենդերային ինքնություն է, ով իրեն նույնականացնում է մասամբ կամ հիմնականում մի սեռի և միևնույն ժամանակ մեկ այլ սեռի հետ։

Ինքնության մի քանի ենթաբաժանում կա։ Օրինակ, դեմի-տղան կամ դեմի-տղամարդը, գոնե մասամբ ընդունում է տղա կամ տղամարդ լինելը, անկախ այն բանից, թե ինչ սեռով և գենդերով է ծնվել, մինչդեռ նրա ինքնության այլ մասերը կարող են պատկանել այլ գենդերների, անկայուն գենդերային ինքնության կամ և ոչ մի գենդերի (ագենդեր)։ Demiflux (մասամբ կայուն գենդերային ինքնություն) անձը զգում է, որ իր ինքնության կայուն մասը ոչ բինար է։

Պատմություն

Մարդաբանները, ինչպիսին է Էյփրիլ Սքարլեթ Քալիսը, կարծում էին, որ սեռական ինքնության ավանդական բինար համակարգը կարելի է այլ կերպ դիտարկել մինչև 19-րդ դարը, երբ առաջին անգամ սեռականութունը ներառվեց բժշկության մեջ։ Մարդիկ սկսեցին նույնականացնել իրենց որպես գեյ (նույնասեռական,միասեռական), երբ կենսաբանական գիտությունների ազդեցությունը մեծացավ, եկեղեցիները կորցրեցին իրենց երբեմնի ուժը, և սոցիալական ու քաղաքական կառուցվածքը սկսեց փոխվել։ Եյլի համալսարանի պատմության պրոֆեսոր Ջորջ Չաունսին նշում է, որ 20-րդ դարի սկզբին սեռականությունը որոշելու համար ավելի հաճախ օգտագործվում էին գենդերային դերերը քան տվյալ անձի զուգընկերները (կողակիցները)։ Օրինակ, «կանացի» տղամարդիկ, ովքեր սեռական հարաբերություններ էին ունենում այլ տղամարդկանց հետ պիտակավորվում էին, որպես «mollies» կամ «fairies», իսկ «առնական» տղամարդիկ ովքեր ունենում էին սեռական հարաբերություններ այլ տղամարդկանց հետ չէին պիտակավորվում։ 20-րդ դարի կեսերը ազդարարեցին անհատների պիտակավորման սկիզբը, որպես հետերոսեքսուալ կամ հոմոսեքսուալ։

Գենդերքվիր տերմինը սկսել է կիրառվել 1990-ականների կեսերից։ Ռիկի Անն Ուիլչինսի անունը հաճախ է կապվում գենդերքվիր բառի հետ, հատկապես նրա ունեցած ներդրումների համար ` "Genderqueer: Voices Beyond the Sexual Binary " գրքում, որը հրատարակվել է 2002 թվականին։ 1995 թվականին լույս է տեսել "In Your Face" տեղեկագիրը, որտեղ նա օգտագործել է գենդերքվիր տերմինը։ Տեղեկագրում տերմինը վերաբերում է բարդ կամ անանուն գենդերային արտահայտումներ ունեցող մարդկանց, որը չի համապատասխանում այսօր օգտագործվող ընդհանուր սահմանմանը։ 1997 թվականին իր՝ ինքնակենսագրականում Ուիլչինսը հայտարարել է, որ ինքն իրեն համարում է գենդերքվիր։

Որոշ գենդերքվիր մարդիկ բուժվում են գենդերայն դիսֆորիայից վիրահատության կամ հորմոնների միջոցով, ինչպես տրանսգենդեր տղամարդիկ և կանայք։

Գենդերային չեզոքություն

Գենդերային չեզոքությունը շարժում է ուղղված հասարակության մեջ վերջ դնելու ողջ գենդերային խտրականությանը գենդեր-չեզոք լեզվի, սեռով պայմանավրված խտրականությանը վերջ տալու և այլ միջոցների օգնությամբ։

Ոչ Բինար Գենդեր 
2016 թ. Արվեստ և տեխնոլոգիա փառատոնից ստացված կրծքանշաններ

Որոշ ոչ բինար/գենդերքվիր մարդիկ գերադասում են օգտագործել գենդեր-չեզոք դերանուններ։ Անգլերեն «նրանք», «իրենց» և «նրանց» դերանունների օգտագործումը ամենատարածվածն է և նաև օգտագործվում են ze, sie, hir, co, և ey դերանունները ։ Ոմանք նախընտրում են ավանդական գենդերային դերանունները «her» կամ «him» , նախընտրում են համարվել և՛ «he», և՛ «she», կամ նախընտրում են օգտագործել միայն իրենց անունը և չօգտագործել ոչ մի դերանուն։ Շատերը նախընտրում են լրացուցիչ չեզոք լեզու, օրինակ ` « Mx » անվանումը պարոն կամ տիկին կոչվելու փոխարեն։

Իրավական (Օրինական) ճանաչում

Մերօրյա հասարակությունում շատ ոչ բինար/գենդերքվիր մարդիկ դեռ օգտագործում են իրենց կենսաբանական սեռը `ամենօրյա բիզնես վարելու համար, քանի որ կյանքի շատ ոլորտներում դեռևս գործում են միայն բինար գենդեր ունեցող անձիք։ Չնայած կան փոփոխություններ, քանի որ ավելի շատ բիզնեսներ են սկում ընդունել ոչ բինար գենդերները։ Բազմաթիվ երկրներ սահմանադրորեն ճանաչում են ոչ բինար կամ երրորդ գենդեր դասակարգումները։ Որոշ ոչ-արևմտյան հասարակություններ երկար ժամանակ ի վեր ճանաչել են տրանգենդեր մարդկանց, որպես երրորդ գենդեր, թեև դա չի կարող (կամ միայն վերջերս կարող է) ներառել պաշտոնական իրավական ճանաչում։ Արևմտյան երկրներում Ավստրալիան կարող է համարվել առաջին երկիրը, որը ճանաչել է երրորդ գենդերի դասակարգումները 2003 թվականին, հետևելով Ալեքս ՄաքՖարլանի `որպես անորոշ սեռ ունեցող անձ ճանաչմանը։

Խտրականություն

Միացյալ Նահանգներում, Տրանսգենդերների Հանդեպ Ազգայինի Խտրականության Մասին Հարցմանը պատասխանող հարցվողների մեծամասնությունը ընտրել է «Գենդեր, որը նշված չէ» տարբերակը։ «Նշված չէ» պատասխանողները կազմել են ինը տոկոսային-միավոր (33 տոկոս), ավելի հավանական բողոքելու շարունակական առողջապահությանից, խտրականության վախի պատճառով, քան հիմնական մասը (36 տոկոսը, համեմատած 27 տոկոսի հետ)։ Իննսուն տոկոսը հաղորդում է, որ ունեցել է հակա-տրանսգենդեր կողմնակալության փորձառություն աշախատանքի վայրում, իսկ 43 տոկոսը `ինքնասպանության փորձեր է արել։

Խորհրդանիշներ

Ոչ Բինար Գենդեր 
Անջալի Գոպալան եւ Գոպի Շանկար Մադուրայը առջնորդում են Ասիայում առաջին Գենդերքվիր հպարտության շքերթը, Մադուրայում, ծիածանով և գենդերքվիր դրոշով

Շատ դրոշներ են օգտագործվում ոչ բինար և գենդերքվիր խմբերում, որպեսզի ներկայացվեն տարբեր ինքնություններ։ Կան հստակ ոչ բինար և գենդերքվիր հպարտության դրոշներ։ Գենդերքվիր հպարտության դրոշը նախագծվել է 2011 թվականին։ Բաց մանուշակագույնը (lavender) խորհրդանշում է անդրոգենությունը կամ քվիրությունը (յուրօրինակ լինելը), սպիտակը՝ ագենդեր ինքնությունը, իսկ կանաչը խորհրդանշում է նրանց, ում ինքնությունները համարվում են գենդերային բինար համակարգից դուրս։ Ոչ բինար հպարտության դրոշը ստեղծվել է 2014 թվականին։ Դեղինը ներկայացնում է այն մարդկանց, ում գենդերը բինար չէ, մանուշակագույնը խորհրդանշում է, նրանց, ովքեր զգում են որ իրենց գենդերը կնոջ և տղամարդու խառնուրդ է կամ դրանց միջև, սևը ներկայացնում են այն մարդկանց, ովքեր զգում են, որ չունեն գենդեր, և սպիտակը ներկայացնում են այն մարդկանց, ովքեր համապատասխանում են մի քանի կամ բոլոր գենդերներին։

Անկայուն գենդեր ունեցող մարդիկ, ովքեր համարվում են գենդերքվիր նույնպես ունեն իրենց հպարտության դրոշը։ Վարդագույնը խորհրդանշում է կանացիությունը, սպիտակը՝ սեռ չունենալը, մանուշակագույնը՝ խառը գենդերային ինքնությունը կամ անդրոգենը, սևը՝ բոլոր մյուս գենդերները, իսկ կապույտը խորհրդանշում է տղամարդկայնությունը։

Ագենդեր մարդիկ, ովքեր երբեմն նույնականացնում են իրենց, որպես գենդերքվիր, ունեն իրենց դրոշը։ Այս դրոշը գործածված են սև և սպիտակ գույները, որոնք ներկայացնում են գենդերի բացակայություն և կանաչը, որը խորհրդանշում է ոչ բինար գենդերները։

Հուլիսի 14-ը նշվում է, որպես Միջազգային ոչ բինար օր։

Վիճակագրություն

2015 թ. ԱՄՆ-ի Transgender Survey զեկույցի համաձայն, մոտ 28.000 տրանսգենդեր հարցվածների 35%-ը լրացրել է այն անանուն, և նույնականացրրել իրեն որպես ոչ բինար անձ։

Մեծ Բրիտանիայում Հավասարության եւ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի անցկացրած 2011 թ. հետազոտությունը պարզել է, որ 10,039 հարցվողների 0.4% -ը համարում է իրեն ոչ բինար։

Ծանոթագրություններ

Ոչ Բինար Գենդեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոչ բինար գենդեր» հոդվածին։

Tags:

Ոչ Բինար Գենդեր Սահմանումներ և ինքնությունՈչ Բինար Գենդեր ՊատմությունՈչ Բինար Գենդեր Գենդերային չեզոքությունՈչ Բինար Գենդեր Իրավական (Օրինական) ճանաչումՈչ Բինար Գենդեր ԽտրականությունՈչ Բինար Գենդեր ԽորհրդանիշներՈչ Բինար Գենդեր ՎիճակագրությունՈչ Բինար Գենդեր ԾանոթագրություններՈչ Բինար Գենդեր Լրացուցիչ ընթերցանությունՈչ Բինար ԳենդերԿինՏղամարդ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Աշտարակի շրջանԱղասի ԱյվազյանՄետրոնիդազոլԾաղկազարդՎերածնունդԻսրայելՍևանա լիճԱշխարհի մայրաքաղաքների ցանկԼևոմեկոլԲանկԱնլռելի զանգակատունԼիոնել ՄեսսիՄայրցամաքԻսպանիաՀայկական լեռնաշխարհԱրտարգանդային հղիությունԴոնալդ ՖեյսոնԲառակապակցությունՎազգեն ՍարգսյանՀոլանդերեն ՎիքիպեդիաՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՄխիթար ԳոշԳլխուղեղի ուռուցքԳարունՇաքարային դիաբետՎաղարշապատՎիտամին B12 անբավարարությունԱշխարհի բնակչությունՍոսիՍամվել (վեպ)Հակոբ ՊարոնյանՔութեշԱշխարհի երկրներն ըստ տարածքիԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաՀրեաներԿենսաբանական դասակարգումՀայոց ցեղասպանությունՄիսաք ՄեծարենցԱշոտ Բ ԵրկաթՄարիխուանաՍակուրյաՊրոտամին սուլֆատԿուսությունՀեպատիտ BՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՏրդատ ԱԳեղարդՀայաստանի պատմական մայրաքաղաքներԲույսերԱռաքյալներԱլկաններԷրեկտիլ դիսֆունկցիաՇունՌուսաստանՊետությունԿարմիր գիրքՎիտամին CԱրտաշատՄիզոպրոստոլԱշոտ ՆավասարդյանԻմպրեսիոնիզմՍիսիանՎլադիմիր ԼենինՈւկրաինաBTSՓորկապությունԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԽենթըՀայկական թատրոնԻրավական նորմՀայկական մուֆլոնԱռիթմիաԼևոն ՇանթՊահքՉինաստան🡆 More