Նեբոյշա Գլոգովաց (սերբերեն՝ Nebojša Glogi Glogovac, կյուրեղագիր՝ Небојша Глоговац, օգոստոսի 30, 1969(1969-08-30), Տրեբինյե, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ - փետրվարի 9, 2018(2018-02-09), Բելգրադ, Սերբիա), կինոյի թատրոնի և հեռուստատեսության սերբ ժամանակակից դերասան, որ ստեղծագործական ոչ տևական կյանքի ընթացքում արժանացել է մի շարք հեղինակավոր պարգևների։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես Վաղն առավոտյան (2006), Կլոպկա (2007), 72 օր (2010) և Սահմանադրությունը (2016) ֆիլմերում իր տպավորիչ դերակատարումների շնորհիվ։
Նեբոյշան ծնվել է Բոսնիա և Հերցեգովինայի Տրեբիմյե քաղաքում։ Մանուկ հասակում խաղացել է 1981 թ. Приказни од приказната հեռուստասերիալում։ Դերասանական իր կարիերան սկսել է Պանչևոյի երիտասարդական ստուդիայում։ 1996 թվականին արժանացել է Հարավսլավիայի դրամատիկական թատրոնի մրցաթոշակին, նրան վստահվել է գլխավոր դերերից մեկը ռեժիսոր Դեյան Միյացի ղեկավարությամբ «Ատելիե 202» թատրոնում բեմականացվող «Մեծ կողոպուտ» գործում։ Կինոյում նրա առաջնելույթը 1993 թվականին նկարահանված «Ռեքվիեմ երազի համար» կարճամետրաժ ֆիլմի գլխավոր կերպարի մարմնավորումն էր։ Մեկ տարի անց հրավիրվել է խաղալու գլխավոր դերերից մեկը Պետար Զեցի «Դրախտ» դրամա-ֆիլմում։ Գնահատելով երիտասարդ դերասանի տաղանդը՝ կինոռեժիսոր Գորչին Ստոյանովիչը 1995 թվականին նրան հրավիրել է նկարահանվելու իր «Կանխամտածված սպանություն» ֆիլմում։ Նեբոյշան գլխավոր դերեր է կատարել նաև «Բուրե Բարուտ», «Երկնային բաժնեմասեր», «Երբ մեծանամ, կենգուրու եմ դառնալու», «Թակարդ», «Հադերսֆելդ», «Կոտրված քթով կինը», «Բոսնիայի երիտասարդ պաշտպանները», «Շրջաններ», «Տափակ սարը» և «Բոսնիական հանրապետության սահմանադրությունը» կինոնկարներում։ Նկարահանվելու հետ մեկտեղ՝ Գլոգովացը շարունակում էր խաղալ նաև թատրոնում. Սերբիայի հեռուստատեսության և ռադիոյի մանկական դրամատիկական խմբի դերասաններից էր։ Թատրոնում և կինոյում տպավորիչ դերակատարումներով հանդես գալու համար նա արժանացել է բազմաթիվ մրցանակների ու այլ պարգևների, այդ թվում՝ «Ստերլինգ», «Կոնստանտին արքա», «Ոսկե ասպարեզ» մրցանակների՝ «Լավագույն դերասան» անվանակարգում։
Մահացել է 48 տարեկան հասակում, քաղցկեղից։
Ֆիլմագրություն
Bolji život (1987) հեռուստասերիալ
Raj (1993) (TV) ... a.k.a. Heaven (International: English title)
Vukovar poste restante (1994) .... Fadil ... a.k.a.
Munje! (2001) .... Pandur ... a.k.a. Dudes (International: English title: festival title) ... a.k.a. Thunderbirds (International: English title: festival title)
Porodično blago 2 (2001) TV Series .... Zlatko Gavrilović
T.T. Sindrom (2002) .... Vaki ... a.k.a. T.T. Syndrome (Europe: English title)
Država mrtvih (2002) .... Gorazd Kranjc ... a.k.a. Janez
ift" (2004) TV Series .... Prvoslav Gajin, oficir
Kad porastem biću Kengur (2004) .... Žika Živac, taksista
Košarkaši (2005) TV Series .... Zare
Poroka (2005) .... Tasta
Tomorrow Morning (2006)
The Optimists (2006)
Klopka (2007)
Hadersfild (2007) ... a.k.a. Huddersfield ... հարևանի՝ Իվանի դերը
Technotise: Edit & I]] (2009) – voice only
Kenjac (2009)
72 Days (2010)
Circles (2013)
The Boys from Marx and Engels Street (2014)
Enklava (2015) ... Vojislav Arsić
The Constitution (2016)
Nemanjić Dynasty: The Birth Of The Kingdom (2017) ... Vukan Nemanjić
South Wind (2018) ... Golub
Կինոմրցանակներ
Կոնստանտին արքա մրցանակ՝ Կանխամտածված սպանություն ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (1995)
Նիշի կինոփառատոնի Gran priԵրկնային բաժնեմասեր և Վիրավոր հող ֆիլմերում տպավորիչ դերակատարումների համար (2000)
Սոպոտի կինոփառատոնի Ազատություն արձանիկ՝ Հադերսֆիլդ ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2007)
Նիշի կինոփառատոնի Gran priՀադերսֆիլդ և Կլոպկա ֆիլմերում կատարած դերերի համար (2007)
Մինսկի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ Կլոպկա ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2007)
Միլանի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ Կլոպկա ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2008)
Լիեժի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ Կլոպկա ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2008)
Նիշի կինոփառատոնի մրցանակ դրվագային դերի լավագույն կատարման համար(2008)
Բելգրադ քաղաքի մրցանակ՝ հեռուստատեսային և կինոդերակատարումների համար (2008)
YU Fipresci մրցանակ՝ Անցած տարեշրջանի լավագույն դերասան անվանակարգում (2008)
Մոսկվայի միջազգային կինոփառատոնի Ոսկե դյուցազուն մրցանակ՝ Վաղն առավոտյան ֆիլմում տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարման համար (2008)
Արծաթե դելֆին մրցանակ՝ Կոտրված քթով կինը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (Պորտուգալիա, 2010)
Նիշի կինոփառատոնի Gran priԿոտրված քթով կինը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2010)
Նովի Սադի կինոփառատոնի Իբիս արձանիկ՝ Կոտրված քթով կինը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2010)
Բելգրադի Սավա կենտրոնի Ժողովրդականության Օսկար մրցանակ՝ Տարվա լավագույն դերասան անվանակարգում (2011)
Բելգրադի Opera i teatar Madlenijanum ընկերության Gorki list մրցանակ (2012)
Zlatiborsko leto փառատոնի Վիդովդանսկի դյուցազուն (Vidovdanski vitez) տիտղոսի շնորհում (2012)
Նովի Սադի կինոփառատոնի Իբիս արձանիկ՝ Լավագույն դերասան անվանակարգում, Շրջաններ և Հրետանի ֆիլմերի համար (2013)
Ոսկե ալեհավաք մրցանակ Ամենաժողովրդական դերասան անվանակարգում՝ Տափակ սարը հեռուստասերիալի համար (2014)
Լեսկովացի միջազգային կինոփառատոնի Zlatni lešnik մրցանակ Խորվաթական հանրապետության սահմանադրությունը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2016)
Պուլայի կինոփառատոնի Ոսկե ասպարեզ (Zlatna arena) մրցանակ՝ Լավագույն դերասան անվանակարգում (2017)
Եվրոպական ֆիլմերի 18-րդ փառատոնի SNGCI մրցանակ Եվրոպայի տարվա լավագույն դերասան անվանակարգում Խորվաթական հանրապետության սահմանադրությունը ֆիլմում տղամարդու դերի լավագույն կատարման համար (Իտալիա, 2017)
Պուլայի կինոփառատոնի Ոսկե ասպարեզ (Zlatna arena) մրցանակ՝ Խորվաթական հանրապետության սահմանադրությունը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2017)
Լոնդոնի 25-րդ կինոփառատոնի մրցանակ Լավագույն դերասան անվանակարգում, Խորվաթական հանրապետության սահմանադրությունը ֆիլմի համար (2017)
Միջերկրածովյան և եվրոպական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի Povelja Leotar մրցանակ դերասանական գործունեության ընթացքում Տրեբինյայի ազգային մշակույթում ներդրած անչափելի ավանդի համար (2017)
Նիշի 52-րդ կինոփառատոնի Gran pri՝ Խորվաթական հանրապետության սահմանադրությունը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2017)
This article uses material from the Wikipedia Հայերեն article Նեբոյշա Գլոգովաց, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses. ®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.