Յակով Այզենբերգ

Յակով Լազարևիչ Այզենբերգ (ռուս.՝ Яков Лазаревич Айзенберг, մայիսի 15, 1924(1924-05-15), Դոնի Ռոստով, Հարավարևելյան շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 24, 1995(1995-12-24)), խորհրդային և ռուսաստանցի սցենարիստ։ Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատակից (1995)։

Յակով Այզենբերգ
Յակով Այզենբերգ
Ծննդյան թիվ՝մայիսի 15, 1924(1924-05-15)
Ծննդավայր՝Դոնի Ռոստով, Հարավարևելյան շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝դեկտեմբերի 24, 1995(1995-12-24) (71 տարեկան)
Մասնագիտություն՝սցենարիստ
Պարգևներ՝
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ
և Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ

Կենսագրություն

Յակով Լազարևիչ Այզենբերգը ծնվել է 1924 թվականի մայիսի 15-ին Դոնի Ռոստով քաղաքում՝ հրեական ընտանիքում։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում ավարտել է միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը։ 1941 թվականին նրա ընտանիքը տարհանվել է Չելյաբինսկ, իսկ մեկ տարի անց նա կամավոր մեկնել է ռազմաճակատ և անցել ամբողջ պատերազմը։ Հետպատերազմյան տարիներին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ 1946 թվականին ընդունվել է Թատերական արվեստի պետական ինստիտուտ (ԳԻՏԻՍ), որն ավարտել է 1951 թվականին։ Նույն թվականին տեղափոխվել է Թուրքմենական ԽՍՀ, որտեղ 1954 թվականին աշխատանքի է անցել «Թուրքմենֆիլմ» կինոստուդիայում, նախ՝ որպես լրագրող, ապա` որպես խմբագիր։ 1956 թվականին նույն տեղում նշանակվել է սցենարիի բաժնի վարիչի պաշտոնում և աշխատել մինչև 1961 թվականը։

1966 թվականից աշխատել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության ռոստովյան բաժանմունքում որպես խորհրդական։ 1981 թվականից «Կինոարվեստի հիմունքները» և «Վավերագրական կինոյի պատմությունը» թեմաներով դասախոսել է Ռոստովի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։

Թուրքմենական բազմաթիվ հայտնի ֆիլմերի սցենարների հեղինակն է։ Ռոստովի կինոխրոնիկայի ստուդիայի 42 ֆիլմերի մեծ մասը նկարահանվել է նրա սցենարներով։ Մեծանուն գրող Անտոն Չեխովի ստեղծագործությանն ու կենսագրությանն են նվիրված նրա «Աստիճաններ», «Չեխովները», «Մուրճիկով մարդը», «Վարկած» ֆիլմերը»։

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով, մեդալներով։

Յակով Այզենբերգը մահացել է 1995 թվականի դեկտեմբերի 24-ին։

Ֆիլմագրություն

Սցենարիստ

  • 1957 - Հատուկ հանձնարարություն
  • 1963 - Վերջին ճանապարհը
  • 1966 - Անապատ
  • 1987 - Չեխովները

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Յակով Այզենբերգ ԿենսագրությունՅակով Այզենբերգ ՖիլմագրությունՅակով Այզենբերգ ԾանոթագրություններՅակով Այզենբերգ Արտաքին հղումներՅակով Այզենբերգ19241995d:Q1995358Դեկտեմբերի 24Դոնի ՌոստովԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՄայիսի 15Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական ՀանրապետությունՌուսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՇվեդիաՖուտբոլԱսիաՄիսաք ՄեծարենցԱնմոռուկ (խորհրդանիշ)Հեպատիտ CՊղինձSWOT վերլուծությունՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունՍուրբ Յոթ ՎերքԱլգորիթմՄԻԱՎ/ՁԻԱՀԹութքԱրգանդի միոմաՎինսենթ վան ԳոգՆախադասությունԻոսիֆ ՍտալինԷվոլյուցիաԱրագածՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՌուդոլֆ Էրիխ ՌասպեՄշակույթՍտորոգյալՊյոտր ՉայկովսկիԿիպրոսԵվրոպաԱրյունահոսությունԿրիաներՃապոնիաՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՔարերի սիմֆոնիաԱկսել ԲակունցՏարերային աղետներՄայր Հայաստան հուշահամալիրԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԱմբողջ թիվԱլեքսանդր ՍպենդիարյանՀայաստանի ձկների ցանկԹթուներԵրկրորդ համաշխարհային պատերազմԽոսքի մասերԼյուդվիգ վան ԲեթհովենԱրիստոտելԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատՏիգրան ՄեծՊարույր ՍևակՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՍակրավորՏեսակարար ջերմունակությունՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՀայկական ատոմային էլեկտրակայանԱրտիստը (Շիրվանզադե)ԸնտանիքԷկզեմաՀայկական պարՎանՄուտացիաԵրևանԱպրիլի 26Երվանդունիների թագավորությունՄոմիկԱշոտ Բ ԵրկաթՎիտամին D-ի անբավարարությունԴերենիկ ԴեմիրճյանՀովհաննես ԲաղրամյանՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՀեմոգլոբինՎիտամինԿոտայքի մարզԷպոսԱռիթմիաՀայերեն հայհոյախոսությունՓողԲնական թիվ🡆 More