Մոնրովիա

Մոնրովիա (անգլ.՝ Monrovia), Լիբերիայի մայրաքաղաք։ Գտնվում է Մոնտսերադո երկրամասի տարածքում, նավահանգիստ է Ատլանտյան օվկիանոսի ափին, գտնվում է Սենթ Պաուլ գետաբերանի արհեստական ծովախորշում։ Բնակչությունը՝ 1 021 762 մարդ (2008):

Քաղաք
Մոնրովիա
Monrovia
Դրոշ
Մոնրովիա

Մոնրովիա
ԵրկիրԼիբերիա Լիբերիա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՔաղաքապետՄերի Բրո
Հիմնադրված է1822 թ.
Մակերես194,25 կմ²
Բնակչություն1 021 762 մարդ (2008)
Ժամային գոտիUTC±0
Մոնրովիա (Լիբերիա)##
Մոնրովիա (Լիբերիա)
Մոնրովիա

Պատմություն

Մոնրովիայի մասին առաջին հիշատակումները թվագրվում են XVI դարի 60-ական թվականներին։ Այդ տարիներին պորտուգալացի նավաստիները տվյալ տարածքում արդեն գոյություն ունեցող բնակավայրն անվանել են Մեզուրադու նավահանգիստ։ 1821 թվականին անկախ գաղութ ստեղծելու նպատակով, ԱՄՆ-ից Աֆրիկա են գալիս ստրկությունից ազատված սևամորթները, որոնք էլ դառնում են այդ տարածքի առաջին ամերիկյան վերաբնակները։ Նրանք իջել են Շերբրո կղզու ափին, որն այսօր պատկանում է Սիերա Լեոնե պետությանը։ Տեղաբնիկները հյուրասիրությամբ աչքի չէին ընկնում և բազմաթիվ վերաբնակներ զոհվել են աբորիգենների հետ կատաղի մարտերի ժամանակ։ 1822 թվականին կենդանի մնացած ամերիկացիները փրկվել են իրենց հայրենակիցների կողմից, ովքեր նույնպես եկել էին Աֆրիկա, և տեղափոխվել Մեզուրադու նավահանգիստ, որտեղ էլ նրանց կողմից հիմնադրվել է Քրիստոպոլիս բնակավայրը։ 1824 թվականին անվանափոխվել է Մոնրովիա ամերիկյան նախագահ Ջեյմս Մոնրոյի պատվին։

Կառավարություն

XIX դարի երկրորդ կեսից քաղաքը ղեկավարել են.

  • Վ.Ֆ. Նելսոն, 1870-ական թվականներ
  • Ս.Տ.Օ. Քինգ, 1880-ական թվականներ
  • Հ.Ա. Ուիլյամս, 1890-ական թվականներ
  • Գաբրիել Մ. Ջոնսոն, 1920-ական թվականներ
  • Նեյթոն Ս. Ռոս, 1956-1969 թվականներ
  • Էլլեն Ա. Սենդիմենի, 1970-ական թվականներ (առաջին կին-քաղաքապետ)
  • Օֆելիա Հոֆ Սեյթումե, 2001-2009 թվականներ
  • Սթեյսի Ռանդալ, 2010-2011 թվականներ։

Կլիմա

Համաձայն Կյոպենի կլիմայի դասակարգման, Մոնրովիան գտնվում է արևադարձային մուսոնային կլիմայական գոտում։ Տարվա ընթացքում տվյալ տարածքում թափվում են բավականին մեծ թվով տեղումներ (տարեկան մոտ 5 140 մմ)։ Կլիման բնորոշվում է և՛ խոնավ, և՛ չոր սեզոնների առկայությամբ։ Սակայն նույնիսկ չոր սեզոնին դիտվում են տեղումներ։ Օդի ջերմաստիճանը կայուն է մնում ամբողջ տարվա ընթացքում և տատանվում է 26 °C-ի սահմաններում։

Մոնրովիաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 32
(90)
33
(91)
32
(90)
33
(91)
34
(93)
31
(88)
29
(84)
30
(86)
29
(84)
30
(86)
32
(90)
32
(90)
34
(93)
Միջին բարձր °C (°F) 30.9
(87.6)
31
(88)
31.9
(89.4)
31.8
(89.2)
30.7
(87.3)
30
(86)
28.9
(84)
29
(84)
29
(84)
30
(86)
30.9
(87.6)
30.9
(87.6)
30.42
(86.73)
Միջին օրական °C (°F) 25.9
(78.6)
26.4
(79.5)
26.9
(80.4)
26.4
(79.5)
25.4
(77.7)
25.5
(77.9)
24.4
(75.9)
25
(77)
25
(77)
25.5
(77.9)
26
(79)
26
(79)
25.7
(78.28)
Միջին ցածր °C (°F) 21
(70)
21.9
(71.4)
22
(72)
22.1
(71.8)
21.1
(70)
20.2
(68.4)
21
(70)
20
(68)
21
(70)
21
(70)
21.1
(70)
21.1
(70)
21.12
(70.13)
Ռեկորդային ցածր °C (°F) 13
(55)
20
(68)
19
(66)
16
(61)
16
(61)
18
(64)
16
(61)
18
(64)
18
(64)
19
(66)
16
(61)
14
(57)
13
(55)
Տեղումներ մմ (դյույմ) 31
(1.22)
56
(2.2)
97
(3.82)
216
(8.5)
516
(20.31)
973
(38.31)
996
(39.21)
373
(14.69)
744
(29.29)
772
(30.39)
236
(9.29)
130
(5.12)
5140
(202,35)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1mm) 5 5 10 17 21 26 24 20 26 22 19 12 207
% խոնավություն 86.5 85 84.5 85.5 84 85.5 85.5 85.5 89 88 87.5 86 86.04
Միջին օրական արևային ժամ 6 6 7 6 5 4 3 3 4 4 6 5 4.9
Աղբյուր #1: Climate-Data.org for average temperatures (altitude: 5m)
Աղբյուր #2: BBC Weather for record temperatures, precipitation, rainy days and sunshine

Տնտեսություն

Քաղաքում գործում են երկու միջազգային օդանավակայաններ։ Մոնրովիան միակ անմաքս նավահանգիստն է Արևմտյան Աֆրիկայում։ Քաղաքը զգալի եկամուտ ստանում է հարևան երկրներ ապրանքներ տեղափոխելուց։ Բեռնաշրջանառությունը տարեկան կազմում է մոտ 12 միլիոն տոննա։ Զարգացած է սննդային, նավթաքիմիական, դեղագործական, ցեմենտային ոլորտները, ձկնորսությունը։

Քույր-քաղաքներ

Ծանոթագրություններ

Մոնրովիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնրովիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 19 Մոնրովիա 

Tags:

Մոնրովիա ՊատմությունՄոնրովիա ԿառավարությունՄոնրովիա ԿլիմաՄոնրովիա ՏնտեսությունՄոնրովիա Քույր-քաղաքներՄոնրովիա ԾանոթագրություններՄոնրովիա2008ԱնգլերենԱտլանտյան օվկիանոսԼիբերիաՄոնտսերադո երկրամաս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վիտամին DՄետաղԿառլես ՊուչդեմոնՏիգրանակերտ (մայրաքաղաք)Սևանա լճի պահպանությունՀայերենՄարդու ատամՀայոց այբուբենի հուշարձանՁորի Միրոն (ֆիլմ)Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀայոց ցեղասպանության ճանաչումԱրքիմեդի օրենքԴրաստամատ ԿանայանՄեծ Հայքի նահանգների ցանկՀոգնակի թիվՄիզուղիների ինֆեկցիաներՎայոց ձորի մարզԳորշ արջԳրիգոր ՆարեկացիԱնալ սեքսԱրարատի մարզՀամախառն ներքին արդյունքԹմկաբերդի առումըՀրանտ ՄաթևոսյանԱֆրիկաԵղիշե ՉարենցՓառնավազ I (Վիրքի արքա)Ռուսական կայսրությունԵվրոպական միությունՆիկոլ ՓաշինյանԹոմաս ԷդիսոնՄարսողական համակարգՊարզ նախադասությունՔրիստոնեությունԱլբերտ ԱզարյանՏաթևի վանքՄխիթար ՍեբաստացիՀին ՀունաստանՆախադաշտանային համախտանիշՀայաստանի դրոշԲանաստեղծությունԾնեբեկԺամանակի պարագաԷյֆելյան աշտարակԶվարթնոցի արծիվԺան-Պիեր ՆշանյանԱդանայի կոտորածԱնուղղակի խնդիրԱրարատԲաժանարարների աղյուսակԱրայի (լեռ)ԲառակապակցությունԱքբար ՄեծԹութակներ (ընտանիք)Ազատի ջրամբարՀայրենական մեծ պատերազմՏոտոԳեյմինգԳևորգ Մարզպետունի (վեպ)ԾիծեռնակներԹվաբանական պրոգրեսիաԹուրքիաՍամվել (վեպ)Առաջին համաշխարհային պատերազմԳլխուղեղի ուռուցքԱրաքսՓորկապությունԱլյումինՕվկիանոսԳեղարդի վանքԿարմիր գիրքԱրմեն Տիգրանյան (երգահան)Հայաստանի զինված ուժերՆոյյան տապանԱղասի ԱյվազյանՀայաստանի տնտեսությունՇիրակի մարզՀայկական մուֆլոնՀայոց ցեղասպանությունՏեղի պարագա🡆 More