Օհայո: նահանգ ԱՄՆ-ում

Օհայո (անգլերեն՝ Ohio), նահանգ ԱՄՆ-ի արևելյան մասում։ 17-րդ նահանգն է, որ ԱՄՆ-ի կազմի մեջ է ընդգրկվել (մարտի 1, 1803 թվական)։ Նահանգի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Կոլումբուսն է։ Բնակչության խտությամբ նահանգը երկրում զբաղեցնում է 10-րդ տեղը։

Օհայո: Պատմություն, Բնակչություն, Աշխարհագրություն
Օհայո
անգլ.՝ Ohio
flag of Ohio? Զինանշան
Օհայո: Պատմություն, Բնակչություն, Աշխարհագրություն
Օհայո: Պատմություն, Բնակչություն, Աշխարհագրություն
Օհայո: Պատմություն, Բնակչություն, Աշխարհագրություն
Օհայո: Պատմություն, Բնակչություն, Աշխարհագրություն
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄիջին Արևմուտք և Մայրցամաքային նահանգներ
ՀիմնBeautiful Ohio?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնԿոլումբուս
Ամենաբարձր կետCampbell Hill?
Օրենսդրական մարմինOhio General Assembly?
Դատական մարմինSupreme Court of Ohio?
Միության մուտքմարտի, 1, 1803 (17-րդ)
Բնակչություն
11 799 448 մարդ (ապրիլի 1, 2020) (7 տեղ)
Տարածք116 096 կմ²  (34 տեղ)
Օհայո: Պատմություն, Բնակչություն, Աշխարհագրություն
Հիմնադրված էմարտի 1, 1803 թ.
Սահմանակցում էՄիչիգան, Ինդիանա, Կենտուկի, Արևմտյան Վիրջինիա, Փենսիլվանիա և Օնտարիո
Ժամային գոտիEDT? և Ամերիկա/Նյու Յորք
ՀապավումOH
ISO 3166-2 կոդUS-OH
Անվանված էՕհայո գետ
ՄականունThe Buckeye State
Միության մուտքմարտի, 1, 1803 (17-րդ)
ohio.gov(անգլ.)

«Օհայո» անունը ծագում է իրոկեզների «ohi-yo’» բառից, որ նշանակում է «ոչ մեծ գետ»։

Նահանգի կառավարությունը բաղկացած է գործադիր իշխանությունից, որի գլուխ կանգնած է նահանգապետը, օրենսդիր մարմնից, որ ներառում է Օհայոյի գլխավոր ասամբլեան և դատական իշխանությունից, որը ղեկավարում է Գերագույն դատարանը։ Ներկայումս Օհայոն 18 ներկայացուցիչ ունի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։

Պատմություն

Օհայոյի տարածքում է գտնվում Օձի գերեզմանաբլուրը` հնդկացիական հողե ճարտարապետության հուշարձանը։ Հնում Օհայոյի տարածքում ներկայացված են եղել Ադենայի, Հոուպվելի, Ֆորթ Էյնշենթի մշակույթները, որոնց էթնիկ պատկանելությունը հստակ չէ։ Ժամանակի հետ Օհայոյի տարածքում բնակություն են հաստատել հիմնականում ալգոնկինները, ինչպես նաև սիուները և իրոկեզները։

Եվրոպացիների կողմից Օհայոյի բնակեցումը սկսվել է 18-րդ դարում, երբ այստեղ հաստատվել են ֆրանսիացի ներգաղթյալները, ովքեր մի շարք բնակավայրեր են հիմնել հնդկացիական ցեղերից մորթեղեն գնելու նպատակով։ 1755-1763 թվականներին ֆրանս-հնդկացիական պատերազմից հետո Օհայոն անցնում է անգլիացիների տիրապետության տակ, իսկ 1783 թվականին կնքված Վերսալի հաշտության պայմանագրով սկսել է պատկանել Անկախության պատերազմում հաղթած գաղութարարներին։

Բնակչություն

1800 թվականին ավելի քան 45.000 բնակիչներից Օհայոյի բնակչությունն աճել է 10 %-ով ամեն տարվա համար։ 1970 թվականի մարդահամարի տվյալներով Օհայոյի բնակչությունը կազմել է 10.650.000 մարդ։ Հետագա տասնամյակներին բնակչության աճը դանդաղել է` 2000 թվականին կազմելով 11.350.000 մարդ։ 2011 թվականի հուլիսի 1-ի տվյալներով նահանգի բնակչությունը կազմել է 11.544.951 մարդ։ Բնակչության թվաքանակի աճը, համեմատած մնացած նահանգների հետ, Օհայոյում հետ է մնում։

Աշխարհագրություն

Նահանգի աշխարհագրական բարենպաստ դիրքը լավ հնարավորություններ է ընձեռում տնտեսական զարգացման համար։ Նահանգի մեծ մասը գտնվում է հարթ տեղանքում։ Քանի որ Օհայոն կապում է երկրի միջին արևմուտքի տարբեր մասերը, շատ բեռներ տեղափոխվում են նահանգի լավ զարգացած ավտոճանապարհներով։ Օհայոն 10-րդ նահանգն է` իր զարգացած ավտոճանապարհներով, և գտնվում է Հյուսիսային Ամերիկայի 50 % բնակչությունից մեկ օրվա ճանապարհի հեռավորությամբ։ Նահանգի հյուսիսում գտնվում է Էրի լիճը, որը 502 կմ ափագծի երկայնքով հնարավորություն է տալիս բեռնափախադրուներ կատարել։ Նահանգը արևելքից սահմանակից է Փենսիլվանիային, հյուսիս-արևմուտքից` Միչիգանին, հյուսիսից` Կանադայի Օնտարիո նահանգին, արևմուտքից` Ինդիանա նահանգին, հարավից` Կենտուկի նահանգին, հարավ-արևելքից` Արևմտյան Վիրջինիային։

Օհայո նահանգը բաժանված է Օհայո գետով։

Կլիմա

Նահանգում գերիշխում է մայրցամաքային խոնավ կլիման։ Ամառը սովորաբար շոգ է և չոր, ձմեռը` ցուրտ։ Խիստ եղանակը հազվադեպ չէ. այն առավել խիստ է դարձնում Էրի լիճը։ Լճի հարավարևելյան ափերին հաճախակի են լինում փոթորիկներ։

Չնայած դրան` բուսական և կենդանական աշխարհը հարուստ է։

Վարչական բաժանում

Նահանգն ունի 88 շրջան։ Մայրաքաղաք Կոլումբուսը գրավում է Ֆրանկլինի շրջանի մեծ մասը։

Նահանգի օրենքները

Օհայո նահանգում ծանր հանցագործությունների համար կիրառվող առավելագույն պարտադիր պատիժը կազմում է տուգանք՝ 20,000 դոլարի չափով, և 11 տարի ազատազրկում։ Եղել են ծայրահեղ դեպքեր, երբ կիրառվել է ցմահ ազատազրկում, սակայն Օհայո նահանգում դրանք հազվադեպ են։ 2014 թվականից 2020 թվականը նահանգում մահապատիժ կիրառվել է 4 անգամ։

Ալկոհոլի ազդեցության տակ ավտոմեքենա վարելու համար ամենամեղմ պատժամիջոցներ կիրառող 50 նահանգներից, Օհայոն 49-րդն տեղում է։

Այն նաև զբաղեցնում է 47-րդ տեղը ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու կանխարգելման միջոցառումներ կազմակերպող նահանգներից։ Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց շահագործելու հետ կապված խախտումների քանակը  01/01/2020–ից մինչև 31/05/2020 ընկած ժամանակահատվածում նվազել է 36 տոկոսով, համեմատ 2019 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված խախտումների քանակի։

Քաղաքներ

40.000 և ավել բնակչություն ունեցող քաղաքներ (2012—2014 թվականներ)
Կոլումբուս 836,0 Էլիրիա 54,1
Քլիվլենդ 389,5 Լեյքվուդ 51,4
Ցինցինատի 297,5 Կայահոգա Ֆոլս 49,3
Թոլեդո 282,3 Միդլթաուն 48,7
Ակրոն 198,1 Յուքլիդ 48,3
Դեյթոն 143,4 Նյուարկ 47,7
Պարմա 80,4 Մանսֆիլդ 47,1
Կանտոն 72,7 Մենթոր 47,0
Յանգսթաուն 65,2 Քլիվլենդ Հայթս 45,5
Լորեյն 63,7 Սթրոնգսվիլ 44,6
Համիլթոն 62,3 Ֆերֆիլդ 42,6
Սփրինգֆիլդ 60,1 Ուորեն 40,7
Քեթերինգ 56,0

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

http://www.onelakewood.com/
https://ohio.gov/
https://www.osu.edu/

Արտաքին հղումներ

  • Ohio.gov – Պաշտոնական կայք
Օհայո: Պատմություն, Բնակչություն, Աշխարհագրություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օհայո» հոդվածին։

Tags:

Օհայո ՊատմությունՕհայո ԲնակչությունՕհայո ԱշխարհագրությունՕհայո Նահանգի օրենքներըՕհայո ԾանոթագրություններՕհայո ԱղբյուրներՕհայո Արտաքին հղումներՕհայոԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԼսելԿոլումբուս (Օհայո)Պատկեր:En-us-Ohio.ogg

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկ նահապետԱրարատԷջմիածնի Մայր ՏաճարԱրարատի մարզԱրշակ ԿարապետյանԱշխարհի բնակչությունՇառլ ԱզնավուրԳարեգին ՆժդեհՇաղկապԷնդոմետրիոզՌուսաստանՍրտի կծկումների հաճախականությունԵռանկյան բարձրությունԻլհամ ԱլիևՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԿանոնավոր եռանկյունԱուտիզմԽտությունԹութակներ (ընտանիք)Գուրգեն ՄահարիԿարմիր կիրակիՄեքսիկաԹալեաթ փաշաՄեջքի ցավԱրյան շրջանառությունՄաշկ (մարդ)Սրտամկանի ինֆարկտԿախվածություն (գիրք, Սյունե Սևադա)ՓիղՈւթոտանիներԹռչուններՀաղպատի վանական համալիրՀայաստանի ազգային հերոսՍուրբ Յոթ ՎերքԱրևելյան ՀայաստանԿրիաներԱրարատ (ֆիլմ)Ֆեռնան ՄագելանԻզմիրԵռաբլուր պանթեոնԿարեն ԴեմիրճյանԵրիկամաքարային հիվանդությունՄիջատներՎանԹուղթ (նյութ)ՃապոնիաՄանրանկարչությունՄուշեղ ԳալշոյանԲեզոարյան այծՑեղակրոնությունՄեր հայրենիքՏիգրան ՄեծԿիլիկիայի հայկական թագավորությունՓշատենիՈսկեպարՀիսուսԱնդրանիկ ՕզանյանՀրեաներՍակավարյունությունՄոնթե ՄելքոնյանՆախադաշտանային համախտանիշՌևմատոիդ արթրիտԼիոնել ՄեսսիՈւկրաինաԹաջ ՄահալԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԱզգային ժողովրդավարական բևեռՀամախառն ներքին արդյունքԱռասպելԲեհաեդդին ՇաքիրԱռյուծԳրիգոր ԼուսավորիչԹութքՀականիշԵրազահանՍերժ ՍարգսյանՀայաստանի Կարմիր գիրք🡆 More