Ինդիանա (անգլերեն՝ Indiana), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսային մասում։
Ինդիանա անգլ.՝ Indiana | ||||
---|---|---|---|---|
| ||||
Երկիր | ԱՄՆ | |||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||
Հիմն | On the Banks of the Wabash, Far Away? | |||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||
Մտնում է | ԱՄՆ | |||
Վարչկենտրոն | Ինդիանապոլիս | |||
Ամենաբարձր կետ | Hoosier Hill? | |||
ԲԾՄ | 210 մետր | |||
Օրենսդրական մարմին | Indiana General Assembly? | |||
Դատական մարմին | Indiana Supreme Court? | |||
Նահանգապետ | Միտչել Դենիելս | |||
Միության մուտք | դեկտեմբերի 11, 1816 | |||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | |||
Բնակչություն | ▲6 785 528 մարդ (ապրիլի 1, 2020) (15 տեղ) | |||
Տարածք | 94 321 կմ² (38 տեղ) | |||
Հիմնադրված է | դեկտեմբերի 11, 1816 թ. | |||
Սահմանակցում է | Միչիգան, Իլինոյս, Օհայո և Կենտուկի | |||
Հապավում | IN և Ind. | |||
ISO 3166-2 կոդ | US-IN | |||
Անվանված է | Indiana Territory? | |||
Մականուն | The Hoosier State | |||
Միության մուտք | դեկտեմբերի 11, 1816 | |||
in.gov(անգլ.) | ||||
Ինդիանան ԱՄՆ-ի 19-րդ նահանգն է և ԱՄՆ-ի մաս է կազմում 1816 թվականից։ Այն գտնվում է ԱՄՆ-ի Միջին Արևմուտք շրջանում։ Ունի մոտավորապես 6.3 միլիոն բնակչություն։ Վարչական կենտրոնը Ինդիանապոլիս քաղաքն է։
Այս տարածքում եվրոպական առաջին բնակավայրերը ստեղծել են ֆրանսիացիները 17-րդ դարի վերջին և 18-րդ դարում։ Նրանք էլ իրենց գաղութացրած հնդկացիաբնակ այդ տարածությունները 1702-ին անվանեցին Indiana, այսինքն՝ «հնդկացիների երկիր»։ 1816-ին այդ տարածքի մի մասում կազմավորվեց մի նահանգ, որը պաշտոնապես կոչվեց Ինդիանա, թեև հնդկացիներն այստեղից դուրս էին քշվել կամ բնաջնջվել, այնպես որ 19-րդ դարի 30-ական թվականներին Ինդիանայում ոչ մի հնդկացի չէր մնացել։
Ինդիանա նահանգի տարածքը կազմում է 94 321 կմ² (ԱՄՆ նահանգներում զբաղեցնում է 38-րդ տեղը), որի 98,5 % կազմում է ցամաքը։ Հյուսիսից Ինդիանան սահմանակից է Միչիգան նահանգին և մուտք ունի դեպի Միչիգան լիճ, արևելքից սահմանակից է Օհայոյին, հարավից սահմանակից է Կենտուկի նահանգին (Օհայո գետի երկայնքով), արևմուտքից սահմանակից է Իլինոյս նահանգին։
Ինդիանայի տարածքը բաժանված է հյուսիսային լեռնային շրջանի, կենտրոնական հարթավայրերի և Կամբլլանդի լեռնաշղթայի` հարավային լեռնոտ բազալիկների միջև։ Հիմնական գետերն են Օհայոն և Ուոբաշը։ Կլիման մայրցամաքային է, տաք, խոնավ ամառներով և ցուրտ ձմեռներով։
2008 թվականին նահանգի բնակչությունը կազմել է 6,376,792 մարդ, որը 4,9%-ով ավելի է 2000 թվականի համեմատ։
Բնակչության ռասայական կազմը`
Բնակչության կրոնական կազմը
2010-2014 թթ. 30 հազարից ավելի բնակչություն ունեցող բնակավայրերն են.
2005 թվականին նահանգի ՀՆԱ-ն կազմել է 214 մլրդ դոլար, իսկ մեկ շնչին ընկնող եկամուտը` 31,150 դոլար։ Ինդիանան նաև հանքարդյունաբերության ոլորտում ընդգրկված է ածխաջրածինների, նավթի, բնական գազի և կրաքարի վերամշակման տասնյակում (գյուղատնտեսությունում հիմնական բերքերն են եգիպտացորենը և սոյան)։ Ձմերուկը, լոլիկը, անանուխը, խաղողը և ծխախոտը նույնպես աճում են այս նահանգում։ Մշակվում է խոզերի և տավարի մսամթերքը, նահանգի ավելի քան 70%-ը գյուղատնտեսական հողեր են։
Ծանր արդյունաբերության հիմնական ոլորտը Կալմիթն է։ Հյուսիս-արևմուտքում արտադրվում են պահեստամասեր, ավտոմեքենաներ, ալյումին, քիմիական նյութեր, դեղեր, կահույք, երաժշտական գործիքներ։ Ավտոմեքենայի արդյունաբերությունը ներկայացված է Սուբարու Թրիբեսա մակնիշի ավտոմեքենայի և Քումմինս դիզելային շարժիչների արտադրող ընկերությունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդիանա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 334)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ինդիանա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.