Անկախության Պատերազմ Հյուսիսային Ամերիկայում

Ամերիկյան հեղափոխական պատերազմ (1775-1783), հայտնի է նաև Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում կամ Ամերիկայի անկախության պատերազմ, եղել է գլոբալ պատերազմ, որն սկսվել է Մեծ Բրիտանիայի և նրա Տասներեք գաղութների միջև, որոնք հռչակել էին Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախությունը։

Ամերիկայի անկախության պատերազմ
Ամերիկա-բրիտանական հարաբերություններ
Անկախության Պատերազմ Հյուսիսային Ամերիկայում
Ժամացույցի ուղղությամբ. Լորդ Կորնլվոլիսի հանձնումը Յորքթաունի պաշարումից հետո, Տրենտոնի ճակատամարտ, Գեներալ Վարենի մահը Բունկեր Հիլի ճակատամարտում, Լոնգ Այլենդի ճակատամարտ, Կիլֆորդի դատարանի շենքի ճակատամարտ
Թվական 1775 թվականի ապրիլի 19-1783 թվականի սեպտեմբերի 3
Վայր Արևելյան Հյուսիսային Ամերիկա, Կարիբյան ծով, Հնդկական թերակղզի Կենտրոնական Ամերիկա, Եվրոպա,, Աֆրիկա, Ատլանտյան օվկիանոս և Հնդկական օվկիանոս
Արդյունք Դաշնակիցների հաղթանակ
  • Փարիզի հաշտություն
  • Բրիտանիան ճանաչեց Ամերիկայի անկախությունը
  • Բրիտանիայի առաջին կայսրության ավարտ
  • Բրիտանիային անցան Կանադան և Ջիբլարթարը
Տարածքային
փոփոխություններ
* Մեծ Բրիտանիան զիջեց ԱՄՆ-ին Միսիսիպի գետից արևելք և Մեծ Լճերից հարավ տարածքները

1765 թվականից հետո Մեծ Բրիտանիայի և նրա գաղութների միջև քաղաքական և փիլիսոփայական տարբերությունները բերեցին հարաբերությունների սրման։ Հայրենասիրական ցույցերը ընդդեմ առանց ներկայացուցչության հարկերի բերեցին Զինանշանի ակտ և վերաճեցին պռովությունների, որն իր գագաթնակետին հասավ 1773 թվականին Ազատության որդիների կողմից թեյով բեռնված նավի խորտակումը Բոստոնի նավահանգստում։ Ի պատասխան Բրիտանիան փակեց Բոստոնի նավահանգիստը և իրականացրեց մի շարք պատժիչ գործողություններ ընդդեմ Մասաչուսեթսի գաղութի։ Մասաչուսեթսի գաղութարարները ի պատասխան հիմնեցին ստվերային կառավարություն, որը պետք է պայքարել թագավորի դեմ։ Տասներկու գաղութներ կազմեցին Կոնտինենտային Կոնգրես, որը պետք է կորդինացներ նրանց գործողությունները` հիմնադրելով կոմիտեներ և ժողովներ, որոնք արդյունավետորեն բաշխում էին իշխանությունը։

Բրիտանացիները փորձեցին զինաթափել Մասաչուսեթսի միլիցիային 1775 թվականի ապրիլին Կոնկորդում, որը վերաճեց բախման։ Միլիցիայի ուժերը այնուհետև վերանվաճեցին Բոստոնը` ստիպելով բրիտանացիներին տարհանվել 1776 թվականի մարտին և Կոնգրեսը նշանակեց Ջորջ Վաշինգտոնին Կոնտինենտալ բանակի հրամանատար։ Միևնույն ժամանակ ամերիկացիները փորձեցին նվաճել Քվեբեկը և ուժեղացնել ապստաբություն ընդդեմ բրիտանացիների, սակայն անհաջողության մատնվեցին։ 1776 թվականի հուլիսի 2-ին Կոնտինենտային Կոնգրեսը քվեարկեց անկախության օգտին և թողարկեց հռչակագիրը հուլիսի 4-ին։ Վիլյամ Հաուն սկսեց բրիտանական հակահարձակումը` նվաճելով Նյու Յորքը։ Այնուամենայնիվ Տրոնտոնի և Պրինցետոնի ճակատամարտերը վերակագնեցին ուժերի հավասարակշռությունը։ 1777 թվականին բրիտանացիները իրականացրեցին Սարատոգայի արշավանքը Ջոն Բերգոյնի ղեկավարությամբ` նպատակ ունենալով մեկուսացնել Նոր Անգլիայի գաղութները։ Չնայած այս արշավանքին կողմնակից լինելուն, Հաուն թողեց իր բանակը, որպեսզի պաշտպանի Ֆիլադելֆիան և Բերգոյնը պարտություն կրեց Սարատոգայում 1777 թվականի հոկտեմբերին։

Բերգոյնի պարտությունը ունեցավ որոշ հետևանքներ. Ֆրանսիան պաշտոնապես դաշնակցություն կնքեց ամերիկացիների հետ և միացավ պատերազմին 1778 թվականին և Իսպանիան միացավ պատերազմին հաջորդ տարի, որպես Ֆրանսիայի դաշնակից, սակայն ոչ ԱՄՆ դաշնակից։ 1780 թվականին Մայսուրի թագավորությունը հարձակվեց Բրիտանական Հնդկաստանի վրա և Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների տարաձայնությունները վերաճեցին բաց պատերազմի։

Ծանոթագրություններ

Անկախության Պատերազմ Հյուսիսային Ամերիկայում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 419 Անկախության Պատերազմ Հյուսիսային Ամերիկայում 

Tags:

ԱՄՆՄեծ ԲրիտանիաՏասներեք գաղութներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿաթնասուններԹաիլանդԳլխուղեղի բորբոքումՊապ թեստԱրտաշես ԱՀունաստանՀեքիաթՈսկորԱղասի ԱյվազյանՀիսուսԱմբոխները խելագարվածՔարերի սիմֆոնիաՆոյՀյուսիսային ԱմերիկաՀին ՀունաստանԲյուզանդական կայսրությունՍիֆիլիսՎիտամին B6Աշխարհի բնակչությունԳարունՀղիություն (մարդ)ՖեյսբուքԴաշտանային ցիկլԱրյան շրջանառությունԽտությունՀրանտ ՄաթևոսյանԿորպորատիվ ֆինանսներԿրիաներԽաչքարԳլխուղեղՔութեշԱրտավազդ ԲՕսմանյան կայսրությունԵրաժշտությունՀամո ՍահյանՁիԵվրոպայի դրոշներԻլոն ՄասկՀովհաննավանքՌուբեն ՄաթևոսյանԱղբյուր ՍերոբՉինաստանՀրազդան մարզադաշտՀովհաննես ԱյվազովսկիԲանակում (հեռուստասերիալ)Sinopharm GroupԼուսինՎահան ՏերյանԲնությունՄակբայԵռանկյան մակերեսՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՄարդ բանականԺողովրդավարությունՇրջակա միջավայրԻ՞նչ է ճշմարտությունը (նկար, Գե)ՇաղկապենաբորբՊատմություն Հայոց (Խորենացի)Բարդ նախադասությունՎազգեն ՍարգսյանՍերՏեղեկատվական տեխնոլոգիաներԱյրին (նորավեպ)Համախառն ներքին արդյունքՍեղան (երկրաչափություն)Զատկի ավանդույթներԱնգլերենՍոս ՍարգսյանՀորոսկոպՔառակուսի մետրՄեծ ՀայքՆյարդային համակարգԲրոնխիալ ասթմաԲնական թիվ🡆 More