Մոնտանա

Մոնտանա (անգլերեն՝ Montana), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան մասում։ Այն հյուսիսում սահմանակցում է Կանադային։ Նահանգի անվանումը գալիս է իսպաներեն montaña (լեռ) բառից։ Մոնտանան ունի մի քանի մականուններ, սակայն ոչ մեկը պաշտոնական չէ` ներառյալ «Մեծ երկնքի երկիր» և «Գանձերի նահանգ» և հաճախ նաև կոչում են «Փայլող լեռների երկիր» կամ «Վերջին լավագույն վայր»։ Մոնտանան տարածքով 4-րդն է ԱՄՆ նահանգների մեջ, սակայն բնակչությամբ 44-րդն է, իսկ բնակչության խտությամբ` 48-րդը։ Մոնտանայի արևմուտքի մեկ երրորդը պատված է լեռներով։ Մոնտանայում հաշվվում է 77 լեռնաշղթա։

Մոնտանա
Մոնտանա
անգլ.՝ Montana
flag of Montana? Զինանշան
Մոնտանա
Մոնտանա
Մոնտանա
Մոնտանա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ
ՀիմնMontana?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՀելենա
Ամենաբարձր կետGranite Peak?
ԲԾՄ1035 մետր
Օրենսդրական մարմինMontana Legislature?
Դատական մարմինMontana Supreme Court?
Միության մուտքնոյեմբերի 8, 1889 (41-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
1 084 225 մարդ (ապրիլի 1, 2020) (44 տեղ)
Տարածք381 154 կմ²  (4 տեղ)
Մոնտանա
Հիմնադրված էնոյեմբերի 8, 1889 թ.
Սահմանակցում էԲրիտանական Կոլումբիա, Ալբերտա, Սասկաչևան, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոթա, Վայոմինգ, Այդահո և Հյուսիսարևմտյան տարածքներ
Ժամային գոտիUTC-7 և Ամերիկա/Դենվեր
ՀապավումMT և Mont.
ՓոխարինեցMontana Territory?
ISO 3166-2 կոդUS-MT
Անվանված էլեռ
ՄականունBig Sky Country և Treasure State
Միության մուտքնոյեմբերի 8, 1889 (41-րդ)
mt.gov(անգլ.)

Տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա, ներառյալ անասնապահությունը և հացահատիկային բույսերի մշակումը։ Տնտեսության մյուս հիմնական ճյուղերից է հանքարդյունաբերությունը` այդ թվում գազը, նավթը, ծանր լեռնային ապարները, նաև արագ զարգանում է տուրիզմը։ Առողջապահությունը, ծառայությունը և պետական հատվածը նույնպես շատ կարևոր դեր ունեն նահանգի տնտեսության մեջ։ Միլիոնավոր զբոսաշրջիկներ ամեն տարի այցելում են Գլեյշար ազգային այգի, Փոքր Բիգհորնի ճակատամարտի ազգային հուշարձան և Ելոուսթոուն ազգային այգի։

Աշխարհագրություն

Մոնտանա 
Մոնտանայի քարտեզ

Մոնտանայի տարածքը 381.156 քառակուսի կիլոմետր է։ Մոնտանան ավելի մեծ է Ճապոնիայից։ Այն տարածքով չորրորդն է ԱՄՆ-ում` Ալյասկայից, Տեխասից և Կալիֆոռնիայից հետո, և 56-րդ նահանգը կամ պրովինցիան աշխարհում։ Հյուսիսից Մոնտանան սահմանակցում է երեք կանադական նահանգների` Բրիտանական Կոլումբիային, Ալբերտային և Սասկատչևանին։ Այն արևելքում սահմանակցում է Հյուսիսային Դակոտային և Հարավային Դակոտային, հարավից` Վայոմինգին, իսկ արևմուտքում և հարավ արևմուտքում` Այդահոյին։

Կլիմա

Մեծ տարածքի և տեղանքի բազմազանության հետևանքով Մոնտանայի կլիման բազամազան է։ Միջին օրական ջերմաստիճանը հունվար ամսին կազմում է −2 °C, իսկ հունիս ամսին 29,2 °С: Ամենաբարձի ջերմաստիճանը նահանգում գրանցվել է 1937 թվականի հուլիսի 5-ին կազմելով` 47 °С: Ամենացածր ջերմաստիճանը (այն ամենացածր գրանցված ջերմաստիճանն է ամբողջ երկրում) գրանցվել է 1954 թվականի հունվարի 20-ին կազմելով` −57 °C: Շուտոյի շրջանի Լոմա քաղաքը հայտնի է 24 ժամվա ընթացքում գրանցված ջերմաստիճանի փոփոխությամբ։ Այսպիսով, 1972 թ. հունվարի 15-ին այստեղ ջերմաստիճանը բարձրացավ `-48 °C -ից մինչև 9 °C:

Մթնոլորտի միջին մակարդակը մոտ 380 մմ է,, այնուամենայնիվ, տարբեր տարածաշրջաններում դիտվում է ուժեղ տարբերություններ։ Արևմտյան լեռնաշղթաները արևելյան հարթավայրերում ստեղծում են անձրևի ստվեր։ Հերոն քաղաքում (գտնվում է Սանդերսի շրջանի արևմտյան մասում) տեղումների քանակը կազմում է 881 մմ, որը ընկնում է Մոնտանայի արևմտյան ամենածայրային մասում, սակայն Լոնպայ քաղաքը (գտնվում է Սանդերսի շրջանի արևելյան կողմում) տեղումների քանակը կազմում է ընդամենը 291 մմ։ Որոշ լեռնային վայրերում տարեկան տեղումների քանակը կարող է հասնել 2500-2700 մմ։

Բնակչություն

2013 թվականի ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալներով նահանգի բնակչությունը կազմել է 1 015 165 մարդ, որը 2010 թվականի համաեմատ աճել է 2,6 %։ 2010 թվականի տվյալներով նահանի ռասայական կազմի մեջ մտնում են` սպիտակամորթներ (89,4 %), սևամորթներ (0,4 %), բնիկ ամերիկացիներ (6,3 %), ասիացիներ (0,6 %), հավայանցիներն և օկեանցիներ (0,1 %), այլ ռասայի ներկայացուցիչներ (0,6 %), 2 կամ ավելի ցեղերի ներկայացուցիչներ (2,5 %)։ Նահանգում բնակչության հիմնական մաս կազմում են գերմանացիներ (29,3 %), իռլանդացիներ (16,4 %), անգլիացիներ (13,1 %), և նորվեգացիներ (10 %)։ Բնակչության ավելի քան 94,8 % -ը 5 տարեկանից սկսած խոսում են անգլերեն։

Նահանգի բնակչության դինամիկան

  • 1950: 591 024 մարդ
  • 1960: 674 767 մարդ
  • 1970: 694 409 մարդ
  • 1980: 786 690 մարդ
  • 1990: 799 065 մարդ
  • 2000: 902 195 մարդ
  • 2010: 989 415 մարդ
  • 2013: 1 015 165 մարդ

Խոշոր քաղաքներ

  • Բիլլինգս
  • Միզուլա
  • Գրեյթ- Ֆոլս
  • Վոզմեն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Մոնտանա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտանա» հոդվածին։

Tags:

Մոնտանա ԱշխարհագրությունՄոնտանա ԲնակչությունՄոնտանա ԾանոթագրություններՄոնտանա Արտաքին հղումներՄոնտանաԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԼսելԿանադաՊատկեր:En-us-Montana.ogg

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍմբատաբերդԱյբուբենԱրագածոտնի մարզՀղիություն (մարդ)Դավիթ ՄուրադյանՕրալ սեքսՍինգապուրՀայկ և ԲելՀայաստանի անկախության հռչակագիրԲնական թիվՍրտամկանի ինֆարկտԱրտաշատՎանի թագավորությունԻմ անունն Արամ էՎարդանանք (պատմավեպ)Մխիթար ՍպարապետԹռչնագիրՀայերԽնձորԵրազՖեռնան ՄագելանԳևորգ Մարզպետունի (վեպ)Սուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Ռոբերտ ՖիշերԱրտաշես Ա ԲարեպաշտԱնգլերենՄովսես ԽորենացիՀայաստանի լեռներՀովազներՀայկական ատոմային էլեկտրակայանՊարզ թիվՍյունիքի մարզԱրմավիրի մարզՀեքիաթԴավիթ Անանյանtgpa2ՈրոշիչԲառակապակցությունՍերմնահեղուկԿարեն ԴեմիրճյանԲույսերԿտավատՊետական կառավարման ձևԱպրիլի 25Խրիմյան ՀայրիկՇվեդիաԱրմավիրՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԱրեգակՓողԼևոմեկոլԼոռու մարզԱրարատՄագաղաթԿիլիկիաՆյարդային համակարգՀեկտարՔարերի սիմֆոնիաԻնքնաթիռՀրանտ ՄաթևոսյանԱֆրիկաԿենդանակերպի նշաններՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱնալ սեքսՀովհաննավանքԱնանիա ՇիրակացիԹոքի քաղցկեղԿենդանիների հատկանիշների ցանկԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայկական ճարտարապետությունՄիզուղիների ինֆեկցիաներԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՄամփրե արքանԶվարթնոցի տաճարԲիբլիական (պոեմ)Իրավունք🡆 More