Մերիլին Միլլեր: ամերիկացի դերասանուհի և պարուհի

Մերիլին Միլլեր (անգլ.՝ Marilyn Miller, ծննդյամբ՝ Մերի Էնն Ռեյնոլդս (անգլ.՝ Mary Ellen Reynolds, սեպտեմբերի 1, 1898(1898-09-01), Էվանսվիլ, Ինդիանա, ԱՄՆ - ապրիլի 7, 1936(1936-04-07), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և պարուհի, 1920-ական թվականներին եղել է Բրոդվեյի ամենահայտնի աստղերից մեկը։

Մերիլին Միլլեր
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 1, 1898(1898-09-01)[…]
ԾննդավայրԷվանսվիլ, Ինդիանա, ԱՄՆ
Մահացել էապրիլի 7, 1936(1936-04-07)[…] (37 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՎուդլոն
ՔաղաքացիությունՄերիլին Միլլեր: Կարիերա, Անձնական կյանք, Ծանոթագրություններ ԱՄՆ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և պարուհի
ԱմուսինFrank Carter?, Ջեք Փիքֆորդ և Chester O'Brien?
Պարգևներ և
մրցանակներ
Մերիլին Միլլեր: Կարիերա, Անձնական կյանք, Ծանոթագրություններ Marilyn Miller Վիքիպահեստում

Կարիերա

Ծնվել է Էվենսվիլլում՝ Ինդիանա նահանգում, հեռախոսային մալուխագործ Էդվին Դ. Ռեյնոլդսի և իր ամուսին Ադի Լինն Թոմփսոնի ընտանիքում։ Իր առաջին ելույթները ցուցադրել է չորս տարեկանում՝ երաժշտական տրիո խմբում, որի կազմում նաև իր մեծ քույրն էր։ Նրանց բեմադրությունները բավականին հայտն էին, և նրանց մանկական խումբը սկսում է շրջել ողջ Միջին արևմուտքում, ինչպես նաև մի շարք ելույթներ է ունենում Եվրոպայում։ Որպես բեմական անուն՝ նա սկսել է օգտագործել Օսկար Կարո Միլլերի խորթ հոր ազգանունը, ինչպես նաև վերցրել է մոր երկրորդ անունը և ավելացրել իր առաջին անվանը։

1914 թվականին նա արժանացել է մի թատերական պրոդյուսերի ուշադրությանը, որի շնորհիվ 1914 թվականին Բրոդվեյում ունենում է իր առաջին ելույթը։ Չորս տարի հետո նրան նկատում է հայտնի թատերական իմպրեսարիո Ֆլորենս Զիգֆելդ և հրավիրում է երիտասարդ Միլլերին իր հայտնի «Զիգֆելդի խենթությունները» ներկայացմանը։ Զիգֆելդի հետ նրա համագործակցությունը տևել է չորս տարի, որի ընթացքում դարձել է Բրոդվեյի ամենապայծառ և ամենահայտնի աստղերից մեկը։ 1920-ական թվականների կեսերին Միլլերը պայմանագրով աշխատել է մեկ այլ թատերական պրոդյուսերի՝ Չարլզ Դիլլինեմի հետ, ում հետ աշխատելու արդյունքում ձեռք է բերել ավելի մեծ ճանաչում, ինչպես նաև դարձրել է Բրոդվեյի ամենաշատ վարձատրվող աստղը։ Միլլերի կինոկարիերան եղել է կարճ և պակաս հաջող, քան իր բեմական գործունեությունը։ Նա նկարահանվել է ընդամենը երեք կինոնկարում՝ «Սալլի» (1929), «Արև» (1930), «Նորին մեծություն, սեր» (1931)։ 1930-ական թվականների սկզբին Միլլերը Բրոդվեյում շարունակել է ելույթներ ունենալ, իսկ 1934 թվականին լքել է բեմը, որից հետո իր ամուսինը՝ Չեստեր Օ’բրայենը իր մասնակցությամբ բեմադրությունից հեռացվել է։

Անձնական կյանք

Միլլերը երեք անգամ ամուսնացել է։ Նրա առաջին ամուսինը՝ դերասան և պարող Ֆրենկ Կարտերը, հարսանիքից մեկ տարի անց զոհվել է ավտովթարից։ 1922 թվականին ամուսնացել է հայտնի դերասանուհի Մերի Փիքֆորդի եղբոր՝ դերասան Ջեկ Փիքֆորդի հետ։ Փիքֆորդը ուներ թմրադեղերի և ալկոհոլի հետ կապված խնդիրներ, և 1926 թվականին զույգը բաժանվել է։ 1930 թվականին նա դերասան Մայք Ֆարմերի հետ ունեցել է կարճ սիրավեպ, ով հետագայում դարձել է Գլորիա Սվանսոնի ամուսինը։ 1932 թվականին նա հայտարարել է դերասան Դոն Ալվարադոյի հետ ամուսնանալու իր մտադրության մասին, սակայն հարսանիքն այդպես էլ չի կայացել։ 1934 թվականին ամուսնացել է պարող Չեստեր Օ’բրայենի հետ, ով իրենից 12 տարով փոքր էր։

Երկար տարիներ Միլլերը տառապել է սինուսիտով, որի պատճառով ձեռք է բերել ալկոհոլից կախվածություն։ Կյանքի վերջին տարիներին հաճախ ունենում էր դեպրեսիաներ և նյարդային խանգարումներ, որից մեկի ժամանակ հոսպիտալացվում է Նյու Յորքի կլինիկաներից մեկում։ Այնտեղ նրա քթի խոռոչը վիրահատել են, որից հետո նա հանկարծ մահացել է բարդություններից։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Պարկ ավենյուի Սուրբ Բարդուղիմեոսի եպիսկոպոսական եկեղեցում՝ որին ներկա են եղել ավելի քան երկուսուկես հազար մարդ, որոնց թվում են եղել Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ջեյմս Ջոն Ուոքերը, Բեատրիս Լիլին եւ Բիլլի Բերկը։ Մերիլին Միլլերը հուղարկավորվել է Բրոնքս քաղաքի Վուդլոն գերեզմանատանը՝ ամուսնու կողքին գտնվող գերեզմանում։

1946 թվականին Ջուջի Հարլենդը խաղացել Է Ջերոմ Քերնի կենսագրական՝ «Քանի դեռ ամպերը լողում են» ֆիլմում։ 1949 թվականին «Արծաթե երեսպատում փնտրելով» կենսագրության մեջ Ջուն Հևերը էկրաններին մարմնավորել է դերասանուհու կերպարը։ 1960 թվականին Մերիլին Միլլերի անունով Հոլիվուդյան փառքի ծառուղում դրվել է աստղ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Մերիլին Միլլեր: Կարիերա, Անձնական կյանք, Ծանոթագրություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերիլին Միլլեր» հոդվածին։

Tags:

Մերիլին Միլլեր ԿարիերաՄերիլին Միլլեր Անձնական կյանքՄերիլին Միլլեր ԾանոթագրություններՄերիլին Միլլեր Արտաքին հղումներՄերիլին Միլլեր18981936d:Q450386d:Q486459Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԱպրիլի 7Բրոդվեյ (փողոց)ԻնդիանաՆյու ՅորքՆյու Յորք (նահանգ)Սեպտեմբերի 1

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հավասարասրուն սեղանՓարիզԵրկաթՀայաստանի լեռներՍթրեսՔինգսման։ Գաղտնի ծառայությունՄոլորակՍիֆիլիսՀին ՀունաստանՊապ թեստԱստիգմատիզմԱնահիտ (հեքիաթ)ՀիդրոցեֆալիաԿարմիր գիրքԲառարանՍիմվոլիզմՍողուններՍև անգղՀայկական իժՆեմեսիս գործողությունԿրծքագեղձի քաղցկեղԲորիս շունՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքԿարբոնաթթուներԱննետ ՄեսաջեՄատյան ողբերգությանԲնությունՀայկական մուֆլոնՓիլիսոփայությունԿառավարում (տնտեսագիտություն)Բարդ համադասական նախադասությունԱրգանդի միոմաԿուսակցությունՀեքիաթԼոպերամիդԿառլես ՊուչդեմոնԿրիաներՄարս (մոլորակ)Անուշեհ ԱնսարիԼիմֆոմաԽտությունՎինսենթ վան ԳոգԱրմավիրի մարզԳլխավոր էջSaudi AramcoՆորավանքՍինագոգՌուբեն ՄաթևոսյանՄոսկվաՀակոբ ՊարոնյանԿողմնային ամիոտրոֆիկ սկլերոզՕսմանյան կայսրությունԷրեկտիլ դիսֆունկցիաՄիջուկային զենքMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքՀայոց պատմությունՀարավային ԱմերիկաԿաուչուկներԱրևմտյան ՀայաստանԳլաուկոմաԹլփատումԹութակներ (ընտանիք)ԿովԱծականի համեմատության աստիճաններՎարդանանք (պատմավեպ)Վարդան ՄամիկոնյանԱֆրիկաԲրուցելոզԶատիկը ՀայաստանումՏուն ջրվեժի վերևումՏագնապային խանգարումՀամախառն ներքին արդյունքԱլեքսանդր ՇիրվանզադեԱլպիական մանուշակ🡆 More