Մեծ Սուզակ: թռչունների տեսակ

Մեծ սուզակ (լատին․՝ Podiceps cristatus), սուզակների ընտանիքի ջրլող թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Մեծ սուզակ
Մեծ Սուզակ: Կենսաբանական տարածումը, Մարմնի կառուցվածքը, Բազմացումը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Սուզակներ
Լատիներեն անվանում
Podiceps cristatus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Մեծ Սուզակ: Կենսաբանական տարածումը, Մարմնի կառուցվածքը, Բազմացումը
Դասակարգումը
Վիքիցեղերում

Մեծ Սուզակ: Կենսաբանական տարածումը, Մարմնի կառուցվածքը, Բազմացումը
Պատկերներ
Վիքիպահեստում




Կենսաբանական տարածումը

Բնակվում է լճերում, ջրամբարներում, ճահճուտներում, ձկնաբուծական լճակներում։

Մարմնի կառուցվածքը

Մարմնի երկարությունը՝ 46-51 սմ է, թևերի բացվածքը՝ 85-80 սմ, կենդանի զանգվածը՝ 0,6-1,5 կգ՚։ Վիզը երկար է, բարակ։ Բնադրման շրջանում փուփուլը սև է, վզի զարդափետուրները՝ սև ու շիկակարմիր-դարչնագույն։ Հետբնադրման շրջանում փետրածածկն ավելի բաց գույնի է, մեջքը՝ մոխրագույն, մարմինը ներքևից՝ սպիտակ։ Կտուցը երկար է, վարդագույն։ Հաճախ, հատկապես ձմռանը, հանդիպում է թաքստոցից և ջրափերից հեռու։ Անթերի լողորդ է. կեր հայթայթելու համար կամ վտանգի պահին կարող է սուզվել ջրի ամենախորը շերտերը։ Թռիչքի է դիմում ծուլորեն. թևերի թափահարման օգնությամբ վազքով բավական տարածություն է անցնում ջրի մակերեսով, ապա օդ բարձրանում։

Բազմացումը

Բնադրազույգեր է կազմում մարտի 1-ին կեսից մայիսի սկիզբը։ Բույնը լողացող հարթակ է՝ ճահճաբույսերից։ Բնադրում է եղեգնուտում։ Բներում առաջին ձվերը հայտնվում են ապրիլի 1-ին կեսից մայիսի վերջ։ Դնում է 56 մմ տրամագծով, կավճագույն-սպիտակ 1-7 ձու։ Թխսակալում է 25- 27 օր։ Բնից հեռանալիս ձվերը քողարկում է՝ ծածկելով եղեգի կտորներով։ Ձվերի կորստի դեպքում թխսման բնազդով բույն է բերում ձվերի չափի և գույնի առարկաներ ու թխսակալում որոշ ժամանակ։ Ձագերը բներում հայտնվում են մայիսի վերջ-հունիսին։ Մայր թռչունը ձագերին տեղափոխում է մեջքին՝ փետուրների մեջ առած, և անկորուստ կարող է սուզվել ջրի խորքերը։ Ձագերը թռիչքի պատրաստ են կյանքի 50-56-րդ օրը։ Սնվում է մանր ձկներով, ջրային անողնաշարավորներով, բույսերով։

Պատկերասրահ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Մեծ Սուզակ: Կենսաբանական տարածումը, Մարմնի կառուցվածքը, Բազմացումը 
Մեծ Սուզակ: Կենսաբանական տարածումը, Մարմնի կառուցվածքը, Բազմացումը Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ սուզակ» հոդվածին։
Մեծ Սուզակ: Կենսաբանական տարածումը, Մարմնի կառուցվածքը, Բազմացումը Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ սուզակ» հոդվածին։

Tags:

Մեծ Սուզակ Կենսաբանական տարածումըՄեծ Սուզակ Մարմնի կառուցվածքըՄեծ Սուզակ ԲազմացումըՄեծ Սուզակ ՊատկերասրահՄեծ ՍուզակԹռչունԼատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սրտային անբավարարությունՏավուշի մարզՀայաստանի առաջին հանրապետությունԱզգային ժողովրդավարական բևեռՄԻԱՎ/ՁԻԱՀԲույսերՀուլիոս ԿեսարՔիշ (կղզի)Հայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՆոր ԶելանդիաՕլիմպիական խաղերՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՇիրակի մարզԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՖաշիզմՀովհաննես ԲաղրամյանՔրիստափոր ԿոլումբոսԱռնո ԲաբաջանյանՀարավային ԿորեաԶինվորական կոչումներԵվրասիական տնտեսական միությունՍեռական բազմացումԱրաքսՄայրիկ (ֆիլմ)ԲադերՍաղմոսավանքՀայրենիք (հասկացություն)Եվրոպայի դրոշներԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԱրշակ ԲՀիսուսի ծնունդՀայաստանի Հանրապետության բնակչությունՍասնա ծռերում գործող անձանց անուններԿարսԵրիկամաքարային հիվանդությունՍանահինի վանական համալիրԲանաստեղծական կայուն ձևերԱվշային հանգույցՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)ԹոքաբորբԿոորդինատային համակարգԳարեգին ԲՄիջատներՍիֆիլիսՍակավարյունությունՉինաստանԱրցախյան ազատամարտՎիտամին CԽատուտիկՊտուղՌոբոտՅուրի ՎարդանյանԱուտիզմՎազգեն ՍարգսյանՎիլյամ ՍարոյանՏեղի պարագաՀնդկաստանի մշակույթՎերք Հայաստանի (վեպ)ԾխախոտՁիԲնությունԱղասի ԱյվազյանՆոյՍևանավանքՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ԵրազԴեքսամետազոնՇուշիի ազատագրումՎիտամին B12 անբավարարությունՀեշտոցԳլխուղեղԻտալիաՍան Ստեֆանոյի պայմանագիրՏեղերի վանքՄանրանկարչությունԹալեաթ ՄեհմեդՍասուն🡆 More