Մելանյա Թրամփ

Մելանյա Թրամփ (անգլ.՝ Melania Trump, ի ծնե՝ Մելանյա Կնավս (սլովեն.՝ Melanija Knavs),ապրիլի 26, 1970(1970-04-26), Նովո Մեստո, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սլովենական արմատներով ամերիկացի նախկին մոդել, ԱՄՆ 45-րդ նախագահ և գործարար Դոնալդ Թրամփի կինը։

Մելանյա Թրամփ
անգլ.՝ Melania Trump
Դիմանկար
Ծնվել էապրիլի 26, 1970(1970-04-26)[…] (53 տարեկան)
ԾննդավայրՆովո Մեստո, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
ՔաղաքացիությունՄելանյա Թրամփ Սլովենիա, Մելանյա Թրամփ ՀՍՖՀ և Մելանյա Թրամփ ԱՄՆ
Մայրենի լեզուսլովեներեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի և քրիստոնեություն
ԿրթությունSecondary School for Design and Photography, Ljubljana?
Մասնագիտությունմոդել, ակնագործ, անվանի անձ և գործարար
ԱմուսինԴոնալդ Թրամփ
Ծնողներհայր՝ Վիկտոր Կնավս, մայր՝ Ամալյա Կնավս
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Նահանգների առաջին տիկին
ԵրեխաներԲեռոն Ուիլյամ Թրամփ
Կայքmelaniatrump.com
Ստորագրություն
Изображение автографа
Մելանյա Թրամփ Melania Trump Վիքիպահեստում

Կենսագրություն և կարիերա

Ծնվել է նախկին Հարավսլավիայի Սոցիալիստական ֆեդերատիվ հանրապետության մաս կազմած 6 հանրապետություններից մեկում՝ Սլովենիայի սոցիալիստական հանրապետությունում (այժմ՝ Սլովենիա), Նովո Մեստո բնակավայրում։ Մեծացել է Սևնիցայում։ Նրա հայրը՝ Վիկտոր Կնավսը, ծագումով մոտակա Ռատեչե քաղաքից է, իսկ մայրը՝ Ամալիան, Ռակա գյուղից։

Ընդունվել է Լյուբլյանայի համալսարանի «ճարտարապետություն և դիզայն» բաժինը, առաջին կուրսից տեղափոխվելով Միլան։

Բացի մայրենի սլավոնական լեզվից, Մելանյա Թրամփն ազատ տիրապետում է ևս հինգ լեզուների՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն և սերբախորվաթերեն։

Ֆոտոմոդել

Իր մոդելային կարիերան սկսել է տասնվեց տարեկանում, հանդես է եկել Միլանում և Փարիզում։

Մելանյա Թրամփ 
Դոնալդ Թրամփը, Բիլ Քլինթոնը և Մելանյա Կնավսը (2000)

Աշխատելով Allure ամսագրի համար՝ 1999 թվականին ծանոթացել է Դոնալդ Թրամփի հետ։ Նրա հետ հարաբերություններն ամրապնդվեցին, երբ Մելանյան դարձավ պրոֆեսիոնալ մոդել և սկսեց ելույթ ունենալ Նյու Յորքում։ Նրանց կապը հայտնի է դարձել Թրամփի «The Apprentice» ռեալիթի-շոուի թողարկումից հետո, ինչպես նաև Թրամփի հետ Կնավսի ելույթից հետո Հովարդ Ստերնի ռադիո-շոուի ժամանակ, որտեղ Թրամփը հայտնել է «իր կյանքի սիրո» մասին։ Կնավսին մեծ համբավ է բերել բրիտանական GQ ամսագրի հետ համագորձակցությունը, որի համար նա մերկ է նկարվել, և նրա լուսանկարը հայտնվել է 2000 թվականի հունվարին ամսագրի թողարկման շապիկին։

Կնավսի լուսանկարը տպագրել են այնպիսի հրատարակությունների շապիկներին, ինչպիսիք են՝ Vogue-ը, Harper ' s Bazaar-ը, Ocean Drive-ը, In Style-ը, New York Magazine-ը, Avenue-ը, Allure-ը, Vanity Fair-ը, Self-ը, Glamour-ը, Elle-ը, իսկ 2000 թվականին հայտնվել «Sports Illustrated Swimsuit Issue» հրատարակության թողարկումում։ Նա նաև նկարահանվել է 2001 թվականի «Օրինակելի արու» ֆիլմում։

Դոնալդ Թրամփի կին

Թրամփը և Կնավսը նշանադրվել են 2004 թվականին և ամուսնացել 2005 թվականի հունվարի 22-ին Պալմ Բիչի՝ ծովի մոտ գտնվող Եպիսկոպոսաց եկեղեցում, որը կազմակերպվել էր Թրամփը Mar-a-Lago կալվածքում՝ 1,58 հազար մ² մակերեսով դահլիճում։ Հյուրերի թվում ներկա էին Քեթի Կուրիկը, Մեթ Լաուերը, Ռուդոլֆ Ջուլիանին, Սթար Ջոնսը, Բարբարա Ուոլթերսը, Ռեջիս Ֆիլբինը, Քելլի Ռիպան և Բիլլի Ջոելը, որոնք կատարում էին սերենադայի երգչախումբի «Just the Way You Are»-ը և կազմել էին Թրամփի մասին վերաձևավորված երգ «The Lady Is a Tramp»-ը։ Թրամփի հարսանիքին որպես հյուր ներկա են եղել նաև Բիլ ու Հիլարի Քլինթոնները։

Մելանյա Թրամփ 
Դոնալդ Թրամփ և Մելանյա Թրամփ (2006)

Նրանց հարսանեկան արարողությունը լայնորեն լուսաբանվել է լրատվական գործակալությունների կողմից, ընդ որում հաճախ հիշատակվել է Կնավսի 200 հազար դոլար արժողությամբ Կրիստիան Դիոր բրենդի հարսանեկան զգեստը։ Հարսանեկան տորթը, որն ավելի քան մեկ ու կես մետր էր, Grand Marnier-ի լցանյութով, ծածկված էր երեք հազար վարդով, որոնք պատրաստված էին կալվածատիրոջ շեֆ-խոհարարի կողմից։

2006 թվականին Մելանյա Թրամփը դարձել Է ԱՄՆ-ի քաղաքացի։

2006 թվականի մարտի 20-ին զույգը ծնեց որդի՝ Բերոն Ուիլյամ Թրամփ։ Նա դարձել Է Թրամփի հինգերորդ երեխան։ Նրա ծնվելուց հետո Դոնալդ Թրամփը հեռախոսով 20 րոպեանոց հայտարարություն է արել «Music in the Morning» ռադիոշոուից՝ ասելով, որ «ամեն ինչ կատարյալ է»։

2010 թվականի փետրվարին Թրամփը հայտարարել էր սեփական դիզայնի ոսկերչական հավաքածուի գործարկման մասին։

2016 թվականի օգոստոսին Մելանյան դատական հայց էր ներկայացրել ամերիկացի բլոգեր Ուեբստեր Թարփլիի և բրիտանական Daily Mail տաբլոիդի դեմ, որոնք գրել էին, որ նա 1990 թվականներին աշխատել է էսկորտում։ Նրանք հրաժարվել են իրենց խոսքերից և ներողություն են խնդրել։

2019 թվականի հունվարի 19-ին բրիտանական «The Daily Telegraph» պարբերականը հոդված էր հրապարակել, որում, ի թիվս այլ բաների, ասվում էր, որ Մելանյայի կարիերան մինչև Դոնալդ Թրամփի հետ ամուսնանությունը հաջող չի եղել։ Արդեն մեկ շաբաթ անց հրատարակությունը ներողություն է խնդրել և պատրաստակամություն հայտնել ԱՄՆ-ի առաջին տիկնոջը փոխհատուցում և դատական ծախսեր վճարել՝ հոդվածում փաստերի խեղաթյուրման կապակցությամբ։

ԱՄՆ առաջին տիկին

2016 թվականին ԶԼՄ-ները Մելանյա Թրամփին մեղադրել էին այն բանում, որ Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ նրա ելույթից երկու պարբերություն գրեթե բառ առ բառ համընկնում էր Միշել Օբամայի ելույթի հետ, որի հետ նա հանդես էր եկել 2008 թվականին նման միջոցառման ժամանակ՝ դեմոկրատական կուսակցության համագումարում։

2017 թվականի հունվարի 20-ին Մելանյա Թրամփը դարձավ ԱՄՆ-ի առաջին տիկինը։

2017 թվականի դեկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը պահանջել էր Սպիտակ տան հարավային մարգագետնում սղոցել երկու հարյուրամյա մագնոլիան, որը 1828 թվականին տնկել էր ԱՄՆ-ի նախագահ Էնդրյու Ջեքսոնը։ Այս պահանջի պատճառը եղել է ԱՄՆ առաջին տիկնոջ անհանգստությունը Սպիտակ տան այցելուների անվտանգության համար, որոնք հաճախ գտնվում են հին ծառի տակ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Մելանյա Թրամփ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելանյա Թրամփ» հոդվածին։

Tags:

Մելանյա Թրամփ Կենսագրություն և կարիերաՄելանյա Թրամփ ԱՄՆ առաջին տիկինՄելանյա Թրամփ ԾանոթագրություններՄելանյա Թրամփ Արտաքին հղումներՄելանյա Թրամփ1970d:Q211092d:Q432473ԱՄՆ նախագահների ցանկԱնգլերենԱպրիլի 26Դոնալդ ԹրամփՀարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ ՀանրապետությունՆովո ՄեստոՍլովեներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԹրաֆիքինգԽրիմյան ՀայրիկՏեսակարար ջերմունակությունԱշոտ Գ ՈղորմածԵրևանի պետական համալսարանՄանրանկարչությունՀայկական բանակ (1918-1920)ԻտալիաՄեսրոպ ՄաշտոցԹվաբանական պրոգրեսիաՓոքրիկ իշխանըՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ԿրիաներԵրակների վարիկոզ լայնացումԱվտոմեքենաՍատուրն (մոլորակ)SourՄեծ Հայքի նահանգների ցանկԼոբիԵռանկյան բարձրությունՀայաստանի կուսակցությունների ցանկՎարդԱնանիա ՇիրակացիՄայր Հայաստան հուշահամալիրՀարկադրական եղանակԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՄովսես ԳորգիսյանԾխախոտՑորենՄատենադարանԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՀարցական նշանՇուշիի ազատագրումԲրոնխիալ ասթմաԲառարանՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներՀովհաննես ՇիրազԱլպիական մանուշակ (պատմվածք)Աշտարակ (քաղաք)Մեր հայրենիքԳետԱրցախյան ազատամարտՎահագն ԴավթյանSWOT վերլուծությունԱմբերդ (ամրոց)Թաթուլ ԿրպեյանՄխիթարյան միաբանությունԱլգորիթմՇախմատՕքեյԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՍակրավորՀովհաննես ԹումանյանԽՍՀՄ փլուզումՄուսա լեռան քառասուն օրըՂազարոս ԱղայանՌոբերտ ԱբաջյանՇիկացման լամպԱղերՀանգՀայկ նահապետՀայկական լեռնաշխարհԱրյան ճնշումՎահագնՓայծաղՕձերԳերմանիաՌոբոտՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԱղվան ՎարդանյանԵրիցուկԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)Խաչատուր ԱբովյանՀայաստանի լեռներՏորք Անգեղ🡆 More