Մեթյու Ռայան

Մեթյու Դեյվիդ Ռայան (անգլ.՝ Mathew David Ryan,), ավստրալացի ֆուտբոլիստ, «Կոպենհագեն» ակումբի և Ավստրալիայի հավաքականի դարպասապահ։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Մեթյու Ռայան
Մեթյու Ռայան
անգլ.՝ Mathew Ryan
Մեթյու Ռայան
Քաղաքացիությունը Մեթյու Ռայան Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 8, 1992(1992-04-08) (32 տարեկան)
Ծննդավայր Plumpton
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա

Վաղ տարիներ

Մեթյուն «Բլեքթաուն Սիթի» և «Սենթրալ Քոսթ Մարիներս» ակումբների սան է։ 2009/2010 մրցաշրջանում հանդես է եկել երիտասարդական թիմում և մի քանի հրավեր է ստացել հիմնական թիմ։ 2010 թվականին նա «Մարիներս» ակումբի հետ կնքել է եռամյա լիարժեք պայմանագիր։ Այն բանից հետո, երբ հիմնական դարպասապահ Ջես Վանստրատանը վնասվածք է ստացել, Ռայանը ստացել է իր հնարավորությունը։ Օգոստոսի 28-ին «Սիդնեյ ՖԱ»-ի դեմ խաղում նորամուտն է նշել Ա լիգայում։ Հանդիպման ընթացքում Մեթյուն թույլ է տվել սխալ, որի հետևանքով գրավել են իր թիմի դարպասը, սակայն հետագայում հավաքել է իրեն և արժանապատիվ խաղ ցուցադրել։ Երեք տարվա ընթացքում Ռայանը դարձել է թիմի առաջատարներից մեկը և ոչ մի հնարավորություն չի տվել իր փոխարինողներին։ Նա ճանաչվել է Ա լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և դարպասապահ։ Ռայանն օգնել է «Մարիներս»-ին 2012/13 մրցաշրջանում հաղթել Ավստրալիայի առաջնությունում։

«Բրյուգգեն»

2013 թվականի մայիսին Մեթյուն տեղափոխվել է Բելգիայի «Բրյուգգեն» ակումբ։ Հուլիսի 26-ին «Շարլեուրլա»-ի դեմ խաղում հանդես է եկել Բելգիայի ֆուտբոլի առաջնությունում։ 2015 թվականին Ռայանը դարձել է Բելգիայի գավաթի գավաթակիր։ «Բրյուգգեի» կազմում խաղալու ընթացքում երկու անգամ ճանաչվել է Բելգիայի տարվա լավագույն դարպասապահ։

«Վալենսիա»

2015 թվականի ամռանը Ռայանը տեղափոխվել է Իսպանիայի «Վալենսիա»՝ ակումբի հետ կնքելով վեցամյա պայմանագիր։ Օգոստոսի 22-ին «Ռայո Վալյեկանո»-ի դեմ խաղում նորամուտն է նշել Լա Լիգայում։ 2017 թվականի սկզբին խաղային պրակտիկա ձեռք բերելու նպատակով Մեթյուն վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Գենկ» ակումբ։ Փետրվարի 4-ին «Մուսկրոն-Պերյուվելզ»-ի դեմ խաղում նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում։

«Բրայթոն»

2017 թվականի հունիսի 17-ին Ռայանը հնգամյա պայմանագիր է կնքել Անգլիայի «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն» ակումբի հետ։ Օգոստոսի 12-ին «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում նորամուտ է ունեցել Պրեմիեր Լիգայում։ 2017/2018 մրցաշրջանում Ռայանը առանց փոխարինման խաղացել է առաջնության բոլոր 38 խաղերում, որոնցից տասում գոլ բաց չի թողել։ Անդրադարձված հարվածների ցուցանիշով նա Պրեմիեր լիգայում զբաղեցրել է ութերորդ տեղը դարպասապահների շրջանում, որոնք խաղացել են առնվազն տասը հանդիպում․ ընդ որում նրա դարպասին ամենաշատ հարվածներն են հասցվել՝ 560 հարված մեկ մրցաշրջանում, կամ 15 հարված մեկ խաղի ընթացքում։

«Արսենալ»

2020 թվականի դեկտեմբերին «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոտերը հայտարարել է, որ ակումբը կերկարացնի պայմանագիրը Ռոբերտ Սանչեսի հետ և Ռայանը կարող է հեռանալ թիմից 2021 թվականի հունվարին։

2021 թվականի հունվարի 22-ին մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալության է տրվել Լոնդոնի «Արսենալ» ակումբին։ Նա վերցրել է 33-րդ համարը, որը մինչև նա կրել էին Մեթ Մակքեյը և Պետեր Չեխը։ Փետրվարի 6-ին նորամուտ է ունեցել Անգլիայի Պրիմեր Լիգայում՝փոխարինելով Բերնդ Լենոին «Աստոն Վիլլա» ակումբի դեմ պարտված խաղում (0։1)։

«Կոպենհագեն»

2022 թվականի օգոստոսի 9-ին Ռայանը պայմանագիր է ստորագրել Դանիայի «Կոպենհագեն» ակումբի հետ, տրանսֆերի գումարը կազմել է 5 մլն եվրո։

Ձեռքբերումներ

Ակումբային

«Սենթրալ Քոսթ Մարիներս»

  • Ավստրալիայի չեմպիոն՝ 2012/13

«Բրյուգգե»

  • Բելգիայի գավաթի գավաթակիր՝ 2014/15

Ավստրալիա

  • Ասիայի գավաթի գավաթակիր՝ 2015

Անհատական

  • A լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (2)՝ 2010/11, 2011/12
  • A լիգայի լավագույն դարպասապահ՝ 2011/12
  • Բելգիայի լավագույն դարպասապահ (2)՝ 2013/14, 2014/15

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Профиль на официальном сайте «Брайтон энд Хоув Альбион»(անգլ.)

Tags:

Մեթյու Ռայան Ակումբային կարիերաՄեթյու Ռայան ՁեռքբերումներՄեթյու Ռայան ԾանոթագրություններՄեթյու Ռայան Արտաքին հղումներՄեթյու ՌայանԱնգլերենԱվստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքական

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲացահայտիչՑեղին սիրտը (ժողովածու)Սևանի իշխանՄարտիրոս ՍարյանՔիշ (կղզի)Վայոց ձորի մարզՎարդան ՄամիկոնյանՌևմատոիդ արթրիտՄարդու պապիլոմավիրուսՎազգեն ՍարգսյանԳևորգ ՄկրտչյանԼյարդՉինաստանԱրեգակՀայոց պատմությունԱլմա-Աթայի հռչակագիրՈսկեպարՇաղկապՍինդրիկԽՍՀՄ փլուզումՄրգաշատՓոքրիկ իշխանըՈրոտանի կիրճՇախմատՄթնշաղի անուրջներԳնարբուկՍպիտակի երկրաշարժՄանկական և պատանեկան հանրագիտարաններԲագրատունիներԹթուներՀայոց ազգային խորհուրդ (1917-1918)Ավարայրի ճակատամարտՀարկադրական եղանակԾծմբական թթուԱրյան խումբԲույսերՄշակույթՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՆևրոզներՄատյան ողբերգությանՀայերենի այբուբենՆեպտունՄիզուղիների ինֆեկցիաներԿոնՄոնթե ՄելքոնյանՄխիթար ՍպարապետՎրաստանՋուրՄոմիկՕվկիանոսՀովհաննես ԱյվազովսկիԴավիթ ՄուրադյանՄիսաք ՄեծարենցԽաչքարԱրամ ԽաչատրյանՄայր Հայաստան հուշահամալիրԶոլի ԱդոկԱրեգակնային համակարգԷկոլոգիական գործոններԷլեկտրոլիզՓսորիազՎիտամին AՀայոց լեզվի պատմությունԲարդ համադասական նախադասությունԶանգվածի պահպանման օրենքԱղմուկ ականջներումԼևոն ԱրոնյանԿաթվածԵվրոպայի դրոշներՑեղասպանությունՀայաստանի դրոշԱղերՂազախստանԹութք🡆 More