Ապագայի Բեթմենը։ Ջոկերի վերադարձը (անգլ.՝ Batman Beyond: Return of the Joker, Ավստրալիայում և Եվրոպայում նաև հայտնի է որպես Batman of the Future: Return of the Joker), ամերիկյան անիմացիոն ֆիլմ, որը թողարկվել է 2000 թվականին, «Direct-to-video» տարբերակով։ Հիմնված է սուպերհերոս Բեթմենի և նրա թշնամի Ջոկերի մասին պատմող կոմիքսների վրա։ Այն թողարկվել է «Ապագայի Բեթմենը» մուլտսերիալի «Kings' Ransom» էպիզոդից հետո։
Ապագայի Բեթմենը։ Ջոկերի վերադարձը անգլ.՝ Batman Beyond: Return of the Joker | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ և մարտաֆիլմ |
Թեմա | ահաբեկչություն |
Կերպարներ | Ջոկեր, Barbara Gordon?, Հարլի Քուին, Բեթմեն և Թիմ Դրեյք |
Հորինված երկիր | DC անիմացիոն տիեզերք |
Հիմնված է | Ապագայի Բեթմենը և Բեթմեն |
Ռեժիսոր | Կուրտ Գեդա |
Սցենարիստ | Փոլ Դինի և Բոբ Քեյն |
Հնչյունավորում | Ուիլ Ֆրիդլ, Քեվին Կոնրոյ, Մարկ Հեմիլ, Էնջի Հերմոն, Դին Ստոկվել, Թերի Գար, Տառա Սթրոնգ, Մեթյու Վալենսիա, Մելիսա Ջոան Հարթ, Արլին Սորկին |
Պրոդյուսեր | Ալան Բրնեթ, Փոլ Դինի, Glen Murakami?, Բրյուս Թիմ, Բենջամին Մելնիկեր և Մայքլ Ուսլան |
Երաժշտություն | Kristopher Carter? |
Խմբագիր | Joe Gall? |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Warner Bros. Animation, Warner Bros. Family Entertainment? և TMS Entertainment |
Դիստրիբյուտոր | Warner Home Video և Նեթֆլիքս |
Տևողություն | Փոփոխված տարբերակ՝ 76 րոպե Չփոփոխված տարբերակ՝ 77 րոպե |
Թվական | 2000 |
MPAA վարկանիշ | PG-13 |
batmanbeyond.com/FLASH/index.html(անգլ.) |
Մինչ թողարկվելը ֆիլմը շատ է փոփոխվել՝ բռնի տեսարանները և երկխոսությունները փոխվել են։ Հետագայում չփոփոխված տարբերակը թողարկվել է DVD տարբերակով PG-13 վարկանիշով։ Ռուսաստանում ֆիլմը թարգմանվել է «Мост-Видео» կինոընկերության և ТВ-3 հեռուստաալիքի կողմից։
Հանկարծակի Գոթեմ սիթի է վերադառնում վտանգավոր հանցագործ Ջոկերը, որին մահացած էին համարում։ Նրան դիմադրում է նոր բեթմենը՝ Թերի ՄակԳիննիսը։ Նա փորձում է կանգնեցնել գողությունները, որոնք իրականացնում էր Ջոկերի խումբը, բայց դա նրան չի հաջողվում։ Ծեր Բրյուս Ուեյնը վերադարձել էր իր ընկերությունը ղեկավարելու, Ջոկերը գալիս է այդ ընկերություն և Ուեյնի ելույթի ժամանակ ներս մտնում, այդպիսով հայտնելով իր ողջ լինելու մասին։ Այդ ընթացքում Ջոկերի խումբը լաբորատորիայից գողանում է սարքերը։ Թերին փորձում է պարզել, թե ինչու է Ջոկերը այդպես ատում Բրյուսին և այնպես է ստացվում, որ Բեթմեն Ուեյնը իր թշնամիներից ամենաքիչը գիտի խելագար ծաղրածուի մասին։ Բացատրությունների փոխարեն Բրյուսը Թերիից պահանջում է հետ վերադարձնել չղջիկի հագուստը, նրանք վիճաում են և ՄակԳիննիսը հեռանում է։ Դրանից հետո Ջոկերը հարձակվում է Բեթմենի քարանձավի վրա, իսկ նրա խումբը փորձում է առեվանգել Թերիի ընկերուհուն՝ Դանային։ Ուեյնին և նրա շանը թունավորում են ծիծաղի դեղով։ ՄակԳիննիսը կռվելով Ջոկերի հետ, պետք է պարզեր թե ինչ է տեղի ունեցել 30 տարի առաջ և թե Ջոկերի գաղտնիքի հետ ինչ կապ ունեն Բրյուսը, Բարբարա Գորդոնը և Թիմ Դրեյքը։
Batman Beyond: Return of the Joker Soundtrack | |
---|---|
Թողարկված | հոկտեմբերի 17, 2000 |
Ձայնագրված | 2000 |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ և մարտաֆիլմ |
Տևողություն | 38 րոպե |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Rhino Records |
Պրոդյուսեր | Ալան Բրնեթ, Փոլ Դինի, Glen Murakami?, Բրյուս Թիմ, Բենջամին Մելնիկեր և Մայքլ Ուսլան |
Համար | Թրեքի անվանում |
---|---|
01 | Batman Beyond: Return of the Joker (Main Title) |
02 | Industrial Heist |
03 | Meet the Joker |
04 | Joker Crashes Bruce's Party |
05 | Terry Relieved of Duty |
06 | Nightclub Fight / Terry Rescues Bruce |
07 | A Trap for Tim |
08 | Joker Family Portrait |
09 | Arkham Mayhem |
10 | Batman Defeats the Jokerz |
11 | Joker Meets His End (Again) |
12 | Healing Old Wounds |
13 | Crash (The Humble Brothers Remix) by Mephisto Odyssey (feat. Static-X) |
14 | Batman Beyond: Return of the Joker (End Title) by Kenny Wayne Shepherd |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ապագայի Բեթմենը։ Ջոկերի վերադարձը, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.