Մարիզա (Mariza, պորտուգալերեն՝ , լրիվ անունը՝ Մարիզա Ռեյշ Նունեշ, պորտ.՝ Marisa Reis Nunes, դեկտեմբերի 16, 1973(1973-12-16), Մապուտու, Մոզամբիկ), պորտուգալացի երգչուհի, ֆադու կատարող։ Ըստ անգլիական The Independent օրաթերթի, Մարիզան «երաժշտության աշխարհում սենսացիա» է, և երգչուհի Ամալիյա Ռոդրիգիշից հետո այս ժանրում լավագույնն է։ Մարիզան ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 1 000 000 ձայնագրություն։ Ելույթ է ունեցել Եվրատեսիլ 2018 երգի մրցույթի եզրափակչում՝ բացման ժամանակ, երգելով պորտուգալական ազգային երգ։
Մարիզա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | պորտ.՝ Marisa dos Reis Nunes |
Նաև հայտնի է որպես | Mariza |
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1973 (50 տարեկան) Մապուտու, Մոզամբիկ |
Երկիր | Պորտուգալիա |
Ժանրեր | Ֆադու |
Մասնագիտություն | երգչուհի, երաժիշտ և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Warner Music Group |
Պարգևներ | |
Կայք | mariza.com |
Mariza Վիքիպահեստում |
Ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 16-ին Մապուտուում (Մոզամբիկ)։ Նրա հայրը պորտուգալացի էր, իսկ մայրը մասնակի աֆրիկացի էր։ Երեք տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Լիսաբոն։ Իր առաջին ալբոմի՝ Fado em Mim-ի 2001 թվականին լույս տեսնելուց անմիջապես հետո մեծ հռչակ է բերում երգչուհուն (վաճառվել է ավելի քան երեք հազար օրինակ)։ 2002 թվականին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Մարիզան Պորտուգալիայի և Հարավային Կորեայի միջև խաղից առաջ կատարել է Պորտուգալիայի ազգային օրհներգը։ Նույն թվականին Քվեբեկի Ամառային երաժշտության փառատոնում արժանացել է առաջին մրցանակին՝ Most Outstanding Performance անվանակագում։ Բրիտանական BBC Radio 3 ռադիոկայանը եռակի անգամ Մարիզային ճանաչել է որպես էթնիկ երաժշտության լավագույն կատարող (2003, 2005, 2006)։
Երկրորդ ալբոմը՝ Fado Curvo-ն, լույս է տեսել 2003 թվականին և Billboard Top of World Music-ում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը։
2004 թվականին Աթենքի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ նա երգիչ Սթինգի հետ կատարում է A Thousand Years երգը, որը ներառվել է Unity Օլիմպիական խաղերի պաշտոնական ալբոմում։ Նույն թվականին նա ստացել է European Border Breakers Award մրցանակը։ 2004 թվականի դեկտեմբերին Մարիզան Մոսկվայի միջազգային երաժշտության տանը հանդես է եկել երկու համերգով։
Transparente անունով իր երրորդ ալբոմը ձայնագրվել է 2005 թվականին և թողարկվել է Բրազիլիայում։ Այն Պորտուգալիայի հիթ-շքերթներում զբաղեցրել է առաջին տեղը և մտել է եվրոպական այլ երկրների ամենահայտնի ալբոմների տասնյակում։ 2005 թվականի հուլիսին նա Live 8 երաժշտական փառատոնի պատվավոր հյուր էր։ Նույն թվականին UNICEF-ի Պորտուգալիայի բաժանմունքը Մարիզային պարգևատրում է Բարի կամքի դեսպանի պատվավոր կոչմամբ։
2006 թվականին Ավստրալիայում Best International Contemporary Concert անվանակարգում ստացել է Helpmann Awards մրցանակը, իսկ Պորտուգալիայում՝ ազգային «Ոսկե գլոբուս» մրցանակը՝ «լավագույն անհատ կատարող» անվանակարգում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիզա» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մարիզա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.