Մարգո Էլիս Ռոբի (անգլ.՝ Margot Elise Robbie, հուլիսի 2, 1990(1990-07-02), Dalby, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի։ Հանդիսատեսին առավել հայտնի է «Հարևաններ» հեռուստասերիալում Դոնա Ֆրիդմենի և «Պան Ամերիքան»-ում Լորա Քեմերոնի դերերից, «Ընկերը ապագայից» «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմերում ունեցած դերակատարումներից։
Մարգո Ռոբի անգլ.՝ Margot Robbie | |
---|---|
Ռոբին «San Diego Comic-Con International»-ում (2015) | |
Ծնվել է | հուլիսի 2, 1990 (33 տարեկան) |
Ծննդավայր | Գոլդ Քոսթ, Քուինսլենդ Ավստրալիա |
Կրթություն | Սոմերսեթի քոլեջ |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել, կինոպրոդյուսեր և ձայնային դերասանուհի |
Ակտիվ շրջան | 2008 - ներկա |
Ընտրանի | Բարբի, Peter Rabbit?, Տոնյան ընդդեմ բոլորի և Ինքնասպանների ջոկատը |
Ամուսին(ներ) | Թոմ Էքերլի |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 3053338 |
www.margotrobbie.com.au | |
Մարգո Ռոբի՝ Վիքիպահեստ | |
Ծնվել է 1990 թվականի հուլիսի 2-ին, Ավստրալիայի Քուիսնլենդ նահանգի Գոլդ Քոսթ քաղաքում՝ ֆերմեր Մայք Ռոբիի և ֆիզիոթերապևտ Սառա Քեսլերի ընտանիքում։ Երեք երեխաներից ամենամեծն է։ Մանկությունն անցկացրել է Գոլդ Քոսթում՝ պապի և տատի ֆերմայում։ 2007 թվականին Ռոբին ավարտել է հայրենի քաղաքի «Սամերսեթ» քոլեջը, ապա 17 տարեկանում տեղափոխվել Մելբուրն՝ դերասանական կարիերա սկսելու համար։
Հեռուստատեսությունում առաջնաելույթը կատարել է 2008 թվականին։ Հայտնի է դարձել «Հարևաններ» և «Պան Ամերիքան» հեռուստասերիալներում հանդես գալուց հետո։ Այնուհետև նկարահանվել է «Ընկերը ապագայից», «Ուոլ սթրիթի գայը», «Ֆոկուս» ֆիլմերում։ Նկարահանվել է նաև «Esquire» ամսագրում։
2016 թվականին թողարկված «Ինքնասպանների խումբ» ֆիլմում խաղացել է Հարլի Քուինի դերը։
Թվական | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2008 | Սպանությունների հետաքննություն | City Homicide | Կեյթլին Բրենդֆորդ |
2008 | Վերանայում Մայլս Բարլովի հետ | Review with Myles Barlow | Քելլի |
2008 | Արքայադուստրը և փիղը | The Elephant Princess | Բաթերֆլայ |
2008 | Վիջիլանտե | Vigilante | Կասանդրա |
2008 - 2011 | Հարևաններ | Neighbours | Դոնա Ֆրիդմեն Բրաուն |
2009 | Ես տեսնում եմ քեզ | I.C.U. | Տրիստան Ուոթերս |
2011 - 2012 | Փեն Ամերիքան | Pan Am | Լաուրա Քեմերոն |
2013 | Ընկերը ապագայից | About Time | Շառլոտտա |
2013 | Ուոլ Սթրիթի գայլը | The Wolf of Wall Street | Նաոմի Լապալյա |
2014 | Ֆրանսիական սյուիտա | Suite Française | Սելին |
2015 | Z - Զախարիայի համար | Z for Zachariah | Էնն |
2015 | Ֆոկուս | Focus | Ջեսս Բերեթ |
2016 | Իջեցման խաղ | The Big Short | կամեո |
2016 | Տարզանի լեգենդը | Tarzan | Ջեյն Պորտեր |
2016 | Ծիծաղի տաղավար | Whiskey Tango Foxtrot | Տանյա |
2016 | Ինքնասպանների ջոկատ | Suicide Squad | Հարլին Քուինզել / Հարլին Քուին |
2020 | Գիշատիչ թռչուններ։ Զարմանալի պատմություն Հարլի Քուինի մասին | Birds of prey. Fantabulous Emancipation of One Harley Quinn | Հարլի Քուին |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգո Ռոբի» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մարգո Ռոբի, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.