Հոմստեդ-Ակտ

Հոմստեդ-ակտ (անգլ.՝ Homestead Act, homestead - տնամերձ հողակտոր), հողաբաժինների մասին օրենք՝ ընդունված ԱՄՆ-ում, 1862 թվականի մայիսին, 1861-1865 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ ժողովրդական զանգվածների և հանրապետական կուսակցության արմատական-դեմոկրատական թևի ճնշման տակ։ Համաձայն հոմստեդ-ակտի, 21 տարին լրացրած ԱՄՆ-ի յուրաքանչյուր քաղաքացի, որ չէր կռվել Հարավի կողմում ընդդեմ Հյուսիսի, կարող էր ստանալ 160 ակր (65 հա) հողակտոր՝ հանրային սեփականության կամ պետական հողերի ֆոնդից, վճարելով 10 դոլլար։ Նորաբնակը, որն սկսում էր մշակել հողն ու շինություններ կառուցել, 5 տարին լրանալուց հետո դառնում էր հողի սեփականատերը (անվճար)։

Հոմստեդ-Ակտ
Նորվեգացի վերաբնակիչները Հյուսիսային Դակոտայում (1898)

Հոմստեդ-ակտով ԱՄՆ-ում բաժանվեց շուրջ 2 միլիոն հողաբաժին 285 միլիոն ակր (115 միլիոն հա) ընդհանուր տարածությամբ։ Հոմստեդ-ակտի, որը ստրկատերերի դեմ ուղղված միջոցառում էր, ընդունումը նշանավորեց գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման ֆերմերական ամերիկյան ուղու համազգային հաղթանակը, որն ապահովում էր «...արտադրողական ուժերի ամենաարագ զարգացումը...»։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 541 Հոմստեդ-Ակտ

Tags:

186118621865ԱՄՆԱնգլերենՔաղաքացիական պատերազմ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վայոց ձորի մարզԱլեքսանդր ՊուշկինԱշխարհի մայրաքաղաքների ցանկՍինուսիտՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՈւղիղ խնդիրԱլբերտ ԱյնշտայնԱրգանդԿրծքավանդակի ցավԱրտաշատԵնթակաՇուշիի ազատագրումՄաշկի սնկային հիվանդություններԱնկլավ և էքսկլավՄիքայել ԱջապահյանԹվաբանական պրոգրեսիաԱմոնիակԳրիգոր ԶոհրապՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱլեքսանդր ՄակեդոնացիԳլխուղեղի բորբոքումՇաքարային դիաբետԱմբերդ (ամրոց)ԷկզեմաՆոյԻսրայելԱնհանգիստ ոտքերի համախտանիշՄատենադարանԿոչականՍարդարապատի հերոսամարտԱրարատի մարզԵրկաթՀայաստանի Կարմիր գիրքՇագանակագեղձի բարորակ գերաճՔարերի սիմֆոնիաՈւղղափառությունԽատուտիկ սովորականԾիրանԼեոնիդ ԱզգալդյանՇառլ ԱզնավուրՍերժ ՍարգսյանՍպիտակի երկրաշարժՊապ թագավորԶատիկԱվշային հանգույցների բորբոքումԿապանԿենդանիների հատկանիշների ցանկՇաղկապՀիմնական գույներԳտնված երազՀամախառն ներքին արդյունքԱբորտՀարադրությունԿարկուտԹաթուլ ԿրպեյանԱնդրանիկ ՕզանյանՇավարշ ԿարապետյանԿրիշտիանու ՌոնալդուԵրուսաղեմՍեռական դիրքերԱծականի համեմատության աստիճաններԴաշտանային ցիկլՀառիճի վանքԱմերիկաԲուլինգԲարդ ստորադասական նախադասությունՄարդու առնանդամՄուրացանՃանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյՄակբայԽենթըԷրեբունի ամրոցԴոմինիկյան ՀանրապետությունԱստվածաշունչՎահանավանքՎազգեն ՍարգսյանԹլպատում🡆 More