Հիսուսը Քրիստոնեությունում

Քրիստոնեության մեջ Հիսուսը համարվում է Աստծո Որդին, իսկ շատ հայտնի քրիստոնեական դավանանքներում, նա նաև համարվում է Սուրբ Երրորդության երկրորդ անձը։ Քրիստոնյաները հավատում են, որ Հիսուսը, խաչվելով և ապա հարություն առնելով, փրկեց և հավերժական կյանք շնորհեց մարդկանց։ Նա համարվում է Հին Կտակարանում մարգարեացած հրեական օծյալ ը։ Ըստ այս ուսմունքների, Հիսուսը նախընտրեց խաչվել Գողգոթայում` որպես Աստծո գառ` ի նշան Աստծո կամքին հնազանդության` որպես «Աստծո պատգամախոս և ծառա»։ Հիսուսը զոհաբերվեց մեր մեղքերի համար, որպեսզի արդարացնի մարդկանց` Աստծո առաջ։ Ի տարբերություն Ադամի` Հիսուսը հնազանդ էր Աստծո կամքին։


Հիսուս Քրիստոսը Քրիստոնեության կարևորագույն դեմքերից է

 
Հիսուս Քրիստոսը
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում
Հիմնադրումը
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ
Աստվածաշունչ
Հին կտակարան · Նոր Կտակարան ·
Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ
Աստվածաբանություն
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի ·
Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն
Պատմություն և Ավանդույթները
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս ·
Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ ·
Տիեզերական ժողովներ · Վարդանանք ·
Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն ·
Խաչակրաց արշավանքներ
Ուղղություններ և աղանդներ
Հայ Առաքելական Եկեղեցի ·
Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն ·
Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ ·
Պավլիկյաններ · Եհովայի վկաներ ·
Խաչակրաց արշավանքներ  ·
Միաբնակներ
Ընդհանուր թեմաներ
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս
Հիսուսը Քրիստոնեությունում Պորտալ Քրիստոնեություն
Հիսուսը Քրիստոնեությունում
Հովհաննես Մկրտիչը Հիսուսին անվանում է «Աստծո գառ»։

Քրիստոնյաները հավատում են, որ Հիսուսը երկբնակ էր` և՛ մարդ էր, և՛ Աստված՝ Աստծո Որդին։ Թեև Հիսուսի բնույթի վերաբերյալ եղել են աստվածաբանական քննարկումներ, Սուրբ Երրորդությանը հարող քրիստոնյաները հավատում են, որ Հիսուսը Խոսք է, Աստված` մարմնացած, Աստծո Որդին է և «Ճշմարիտ Աստված է և Ճշմարիտ մարդ». լիովին Աստված է և լիովին` մարդ։ Հիսուսը, լիովին մարդանալով, զգաց մահկանացուի ցավերն ու գայթակղությունները, բայց նա չմեղանչեց։ Ըստ Աստվածաշնչի` Աստված Նրան հարություն տվեց մեռելներից։ Նա համբարձվեց երկինք, որպեսզի լինի Աստծո կողքին։ Հիսուսը նորից կվերադառնա Երկիր` Վերջին դատաստանի և Աստծո արքայության հաստատման համար։

Հիմնական ուսմունքներ

Չնայած Հիսուսի քրիստոնեական տեսակետները տարբեր են, կարելի է ամփոփել կրոնի այն հիմնական տարրերը, որոնք ընդհանուր են գլխավոր քրիստոնեական դավանանքներում` իրենց կաթետիկ կամ դավանական թեմաների հիման վրա։ Հիսուսի քրիստոնեական տեսակետները բխում են աստվածաշնչյան տարբեր աղբյուրներից, մասնավորապես՝ կանոնական Ավետարաններից և Նոր Կտակարանի գրություններից, օրինակ` Պողոսի գրությունները։ Քրիստոնյաները հիմնականում ասում են, որ այդ գործերը պատմականորեն ճիշտ են։

Այն Քրիստոնեական խմբերը կամ դավանանքները, որոնք նվիրված են աստվածաշնչյան ուղղափառ քրիստոնեությանը, գրեթե բոլորը համաձայն են, որ Հիսուսը

  • ծնվել է կույսից
  • մարդ է, որը նաև լիովին Աստված է
  • մեղք չի գործել
  • մարտիրոսվեց և Նրա մարմինը դրեցին գերեզման
  • երրորդ օրը հարություն առավ մեռելներից
  • ի վերջո համբարձվեց երկինք` Հայր Աստծո մոտ
  • կվերադառնա Երկիր։

Քրիստոնյա համարվող մի քանի խմբեր ունեն հավատալիքներ, որոնք համարվում են ոչ ուղղափառ/այլադավան։ Օրինակ` միաբնակության հետևորդները չեն ընդունում, որ Քրիստոսն ունի երկու բնություն. մեկը` մարդկային, մյուսը` աստվածային։ Ավետարանում նշված են Հիսուսի կյանքի ամենակարևոր իրադարձությունները։ Դրանք 5-ն են` Հիսուսի մկրտությունը, վերափոխումը, խաչելությունը, հարությունը և համբարձումը։ Այստեղ ընդգրկվում են նաև 2 այլ իրադարձություններ. Հիսուսի ծնունդը` սկզբում և Սուրբ Հոգու ուղարկումը` վերջում։ Ավետարանում Հիսուսի ուսմունքի մասին գրառումները հիմնականում կատարված են ըստ հատուկ բաժինների` ներառյալ նրա «գործերը և խոսքերը», օրինակ` նրա ծառայությունը, առակները և հրաշքները։

Քրիստոնյաները աստվածաբանական նշանակություն են տալիս ոչ միայն Հիսուսի գործերին, այլև` նրա անվանը։ Հիսուսի անվան բարեպաշտությունը վաղ քրիստոնեությունից է գալիս ։ Այսօր այն առկա է ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան քրիստոնեության մեջ՝ թե կաթոլիկ, թե բողոքական։ Քրիստոնյաները հիմնականում պնդում են, որ Հիսուսն իր կյանքով, մահով և հարությամբ վերականգնեց մարդկության և Աստծո միջև կապը՝ նոր Ուխտով՝ արյամբ։ Նրա մահը խաչի վրա ընկալվում է իբրև փրկագին- զոհաբերություն․ մարդկության փրկության և մեղքերի քավության հիմքը։ Մեղքն աշխարհ մտավ, երբ Ադամը մեղք գործեց, որը կոչվեց «Ադամական մեղք»։

Քրիստոս, Լոգոս/Խոսք և Որդի Աստված

Հիսուսը Քրիստոնեությունում 
Մարկոսի ավետարանի առաջին էջը՝ Սարգիս Պիծակի կողմից։(14–րդ դար)

Իսկ Ձեր կարծիքով ես ո՞վ եմ։ Միայն Սիմոն–Պետրոսը պատասխանեց նրան. «Դուք Քրիստոսն եք, կենդանի Աստծո Որդին-Մատթեոս 16։ 15-16։

Հիսուսը միջնորդ է, բայց դա ավելին է, քան ինչ–որ մեկը` Աստծո և մարդու միջև։ Նա պարզապես երրորդ անձ չէ` Աստծո և մարդկության միջև․․․ Որպես Ճշմարիտ Աստված` Նա Աստծուն մոտեցնում է մարդուն և որպես Ճշմարիտ մարդ՝ Նա մարդուն մոտեցնում է Աստծուն։

Քրիստոնյաների մեծ մասը հիմնականում Հիսուսին համարում է Քրիստոս` երկար սպասված Օծյալը, ինչպես նաև Աստծո միակ և միածին Որդին։ Մարկոսի ավետարանը (1։1) սկսվում է հետևյալ խոսքերով․ «Հիսուս Քրիստոսի ավետարանի սկիզբը՝ Աստծո Որդին» և Հիսուսին տալիս է երկու հստակ բնորոշում՝ Քրիստոս և Աստծո Որդի։ Նրա աստվածությունը վերահաստատվում է Մարկոսի ավետարանում (1:11)։ Մատթեոսի ավետարանը (1։1) սկսվում է Հիսուս Քրիստոսով, իսկ 16-րդ տողում կրկին բացատրում է՝ հաստատելով․ «Հիսուսը, որին կոչում են Քրիստոս»։

Պողոսի գրություններում «Քրիստոս» բառը այնքան սերտորեն է կապված Հիսուսի հետ, որ, ըստ երևույթին, վաղ քրիստոնյաների համար կարիք չկար պնդելու, որ Հիսուսը Քրիստոսն է, քանի որ նրանց շրջանում հենց այդպես էր ընդունված։ Հետևաբար Պողոսը կարող էր օգտագործել Քրիստոս անունը` առանց երկմտելու, թե ում մասին է խոսքը, և ինչպես 1 Կորընթացիներ 4:15-ում և Ռոմանցիներ 12:5-ում նա կարող էր օգտագործել այնպիսի արտահայտություններ, ինչպես` Քրիստոսով, որպեսզի անդրադառնար Հիսուսի հետևորդներին։ Նոր Կտակարանում «Աստծո Որդի» արտահայտությունը վերաբերվում է Հիսուսին` մի շարք դեպքերում։ Այն հաճախ օգտագործվում է` վկայակոչելու նրա աստվածային բնույթը` Գաբրիել հրեշտակապետի ավետումից մինչև Նրա խաչելությունը։ Հիսուսի Աստծո որդին լինելու մասին շատերն են գրել Նոր Կտակարանում։ Եղել են նաև երկու առանձին դեպքեր. մի դեպքում Հայր Աստված է հայտնել այդ մասին` Երկնքից, մյուս դեպքում` հենց Հիսուսն է ասել։

Քրիստոսի աստվածային բնույթը և Նրա դիրքը Երրորդության մեջ` իբրև Աստծո Որդի հաստատելու համար կարևոր է եղել Քրիստոնեության մեջ հայտնի «Քրիստոսը Խոսք է» գաղափարը։ Սա բխում է Հովհաննես Ավետարանի բացումից, որը սովորաբար թարգմանվում է անգլերեն հետևյալ կերպ. «Սկզբում Խոսքն էր և Խոսքն Աստծո հետ էր և Խոսքն Աստված էր»։ Հունարեն բնօրինակում Logos (λόγος)ն օգտագործվում է իբրև Word, իսկ աստվածաբանական դիսկուրսում այն հաճախ մնում է անգլերեն տառադարձված ձևով` Logos: Քրիստոսի նախնական գոյությունը վերաբերվում է Քրիստոսի անձի գոյությանը, նախքան նրա հայեցակարգը։ Ըստ Երրորդության տեսակետի` Աստվածաշնչի Հովհաննես 1:1-18 հատվածում Քրիստոսը նույնացվում է նախապես գոյություն ունեցող հիպոստազի հետ, որը կոչվում էր Logos կամ Word: Այս վարդապետությունը կրկնվում է Հովհաննես 17.5-ում, երբ Հիսուսը, Հայր Աստծուն հրաժեշտ տալիս, անդրադառնում է այն փառքին, որն իրենք ունեին «նախքան աշխարհի ստեղծումը»։ Հովհաննես 17:24-ը նույնպես վերաբերվում է Հայր Աստծուն և Հիսուսին` «նախքան աշխարհի ստեղծումը»։ Քրիստոսի նախնական գոյության շուրջ հակաերրորդական տեսակետները տարբեր են. մի մասը հերքում է, մյուսը` ընդունում։

Առաքելական դարաշրջանից հետո` երկրորդ դարից առաջ, ծագեցին հակասություններ, թե ինչպես են մարդկային և աստվածային բնույթները շաղկապված Հիսուսի մեջ։ Ի վերջո` 451 թվականին ընդունվեց Հիպոստատիկ միության գաղափարը, ըստ որի Հիսուսը և լիովին Աստված է և լիովին մարդ։ Այնուամենայնիվ, քրիստոնեական դավանանքների միջև տարաձայնությունները շարունակվեցին, իսկ ոմանք մերժեցին Հիպոստատիկ միությունը` ի շահ միաբնակության։

Մարմնավորում, Քրիստոսի ծնունդ և Երկրորդ Ադամ

Հիսուսը Քրիստոնեությունում 
Հիսուսի ծնունդը

Նա անտեսանելի Աստծո պատկերն է, արարչության առաջին ծնունդը։ Որովհետև Նա ստեղծեց ամեն-ինչ երկնքում և երկրի վրա` տեսանելին և անտեսանելին։ Կողոսացիներ 1։ 15-16 Կողոսացիներից վեր նշված հատվածը Հիսուսի ծնունդը համարում է արարչության օրինակը:Պողոս առաքյալը Հիսուսի ծնունդը համարել է տիեզերական նշանակության իրադարձություն, որն իր հետ բերում է «նոր մարդ» հասկացությունը, որը հատուցեց այն մեղքի համար, որը գործել էր առաջին մարդը` Ադամը։ Ինչպես Յոհաննինի տեսակետը Հիսուսի մասին` իբրև Խոսքի մարմնավորում, շեշտում է Քրիստոսի ծննդյան համաշխարհային կարևորությունը, այնպես էլ Պողոսի հեռանկարը` Հիսուսի ծնունդով, ցույց է տալիս նոր մարդու և նոր աշխարհի ծնունդը։ Ի տարբերություն դրա` Պողոսի էսքատոլոգիական տեսակետը Նրան համարում է բարոյականության և հնազանդության չափանիշ նոր մարդ` ի հակադրություն Ադամի։ Ի տարբերություն Ադամի` նոր ծնված Հիսուսը հնազանդվում էր Աստծուն և առաջնորդում էր դեպի բարոյականության և փրկության աշխարհ։ Ըստ Պողոսի, Ադամը առաջին մարդն է աշխարհում, իսկ Հիսուսը` երկրորդը։ Ադամը, իր անհնազանդության պատճառով, վնասեց թե իրեն թե մարդկությանը` թողնելով իր մեղքը` իբրև ժառանգություն։ Հիսուսի ծնունդը փրկագին է, որով փոխհատուցվում է Ադամի գործած մեղքը։

2-րդ դարում Եկեղեցու Հոգևոր Հայր Իրենեոս Լիոնացին կամ Լիգդոնացին գրել է. «Երբ Հիսուսը մարմնավորվեց և դարձավ մարդ, Նա վերսկսեց մարդկանց երկար հոսքը և կարճ ասած` փրկեց մեզ։ Այսպիսով, այն ինչ մենք կորցրել էինք Ադամի պատճառով. այն է` լինել Աստծո պատկերով և նմանությամբ, մենք կարող ենք վերագտնել Հիսուս Քրիստոսի միջոցով»:

Պատրիարքի տեսաբանության մեջ Պողոսը` հակադրելով Հիսուսին և Ադամին, կմախք է հանդիսանում` քննարկելու Հիսուսի ծննդյան յուրօրինակությունն և նրա կյանքի հետագա իրադարձությունները։ Հիսուսի ծնունդը սկսեց ծառայել իբրև ելակետ` տիեզերական քրիստոնեության համար, որտեղ Հիսուսի ծնունդը, կյանքը և համբարձումը ունեն համաշխարհային նշանակություն։ Հիսուսի «նոր մարդ» գաղափարը կրկնում է Նրա ծննդի և վերածննդի շրջանը` սկսած նրա ծննդից, մինչև հարությունը։ Հիսուսը, իր բարոյական կերպարով և Հայր Աստծու հանդեպ հնազանդությամբ, ստեղծեց «նոր ներդաշնակություն»` Հայր Աստծու և մարդու միջև։ Այսպիսով, Հիսուսի ծնունդը և հարությունը ստեղծեցին նոր մարդկության հեղինակը և օրինակը։ Ըստ այս տեսակետի` Հիսուսի ծնունդը, մահը և հարությունը փրկեց մարդկությանը` ջնջելով Ադամի գործած մեղքը։ Հիսուսը` որպես Դավիթի կենսաբանական որդի, պետք է հավանաբար լիներ հրեական ռասսայի, էթնիկության, ազգի և մշակույթի կրող։ Կա մի փաստարկ, որը դեմ է այս տեսակետին. Քրիստոսի ծագումնաբանության մեջ հակասություն կա. Մատթեոսը ասում էր, որ Նա Սողոմոնի որդին է, իսկ Ղուկասն ասում էր, որ Նա Նաթանի որդին է. Սողոմոնն ու Նաթանը եղբայրներ էին։ Դամասկոսի Հովհաննեսը բացատրեց, որ ոչ մի հակասություն չկա, որովհետև Սուրբ Գրքի համաձայն, ավելի կոնկրետ յիբբումի «միցվա` համաձայն որի տղամարդը պետք է ամուսնանար իր մահացած եղբոր անզավակ այրու հետ»` Նաթանը Սողոմոնի մահից հետո ամուսնացավ վերջինիս կնոջ հետ:Հիսուսը մեծացել է Գալիլեայում և ծառայության մեծ մասն այնտեղ է անցկացրել։ Մ.թ.ա. առաջին դարում Գալիլեայում և Հրեաստանում խոսում էին այնպիսի լեզուներով, ինչպես` հրեա-պաղեստինյան արամերեն, եբրայերեն և վրացերեն, իսկ գերիշխում էր` արամերենը։ Կա մի կարևոր համաձայնություն, ըստ որի` Հիսուսն իր ուսմունքների մեծ մասը փոխանցել է արամերենով` Գալիլեայի բարբառով։

Նոր Կտակարանը նկարագրում է Հիսուսի հագուստը` տզիցիտ- եկեղեցական շարֆ` Մատթեոս 14:36-ում և Ղուկաս 8:43-44-ում and Luke 8:43-44 KJV.: Բացի հագուստից, Նոր Կտակարանում չկան այլ նկարագրություններ Հիսուսի արտաքին տեսքի մասին, մինչև Նրա մահը, իսկ Ավետարանի պատմությունները հիմնականում զուրկ են մարդկանց ռասսայական տեսքի կամ առանձնահատկությունների վերաբերյալ մանրամասնություններից։

Ծառայություն

Հիսուսը Քրիստոնեությունում 
Առաքյալների հաղորդությունը՝ Լուկա Սիգնորելիի կողմից։

Գողը գալիս է միայն թալանելու, սպանելու և ավերելու համար։ Ես եկա, որպեսզի նրանք կարողանան ունենալ և վայելեն կյանքը և այնքան շատ ունենան, մինչև որ այն թափվի։ Հովհաննես 10:10

Թվում էր` Հիսուսն ուներ երկու հիմնական մտահոգություն՝ կապված մարդկանց և նյութերի հետ. 1. որպեսզի նրանք ազատվեն նյութեղենի տիրապետությունից և 2. որպեսզի նրանք սկսեն հոգ տանել ուրիշների մասին։ Կանոնական ավետարաններում Հիսուսի ծառայությունը սկսվում է Հրեաստանում` Նրա մկրտությամբ, Հորդանան գետում և ավարտվում է Երուսաղեմում` Վերջին ընթրիքից հետո։ Ըստ Ղուկասի ավետարանի (3:23)` Հիսուսն իր ծառայությունն սկսել է մոտավորապես 30 տարեկան հասակում։ Նրա ծառայությունը սկսվել է մոտ մ.թ.ա. 27-29 թվականներին և ավարտվել է մ.թ.ա. 30-36 թվականներին։

Հիսուսի վաղ Գալիլեայի ծառայությունը սկսվում է Նրա մկրտությունից հետո, Նա վերադառնում է Գալիլեա` Հուդայի անապատ։ Այս վաղ շրջանում Նա քարոզում է Գալիլեայում և հավաքում է իր առաջին աշակերտներին, որոնք սկսում են շրջել Նրա հետ և վերջապես ստեղծում են վաղ եկեղեցու կորիզը։ Գալիլեայի գլխավոր ծառայությունը, որն սկսվում է Մատթեոս 8-ից, ներառում է Տասներկու առաքյալների առաքելությունը, ինչպես նաև` Գալիլեայում Հիսուսի ծառայության մեծ մասը։ Գալիլեայի վերջին ծառայությունը սկսվում է Հովհաննես Մկրտչի մահից հետո, երբ Հիսուսը պատրաստվում էր գնալ Երուսաղեմ։

Հուդայի վերջին ծառայության ընթացքում Հիսուսն սկսում է իր վերջին ճամփորդությունը դեպի Երուսաղեմ` Հրեաստանի միջով։ Երբ Հիսուսը շրջագայում ճամփորդում էր դեպի գնում էր Երուսաղեմ, Նա մի պահ վերադառնում է այն տեղը, որտեղ մկրտվել էր։

Երուսաղեմի վերջին ծառայությունը երբեմն կոչվում է Պաշտամունքի շաբաթ և սկսվում է Հիսուսի հանդիսավոր մուտքով դեպի Երուսաղեմ։ Ավետարաններում ավելի շատ մանրամասներ կան վերջին ծառայության մասին, քան այլ երևույթների. նրանց բովանդակության մեկ երրորդը նվիրված է Հիսուսի կյանքի վերջին շաբաթվան` Երուսաղեմում։

Ուսմունքներ, առակներ և հրաշքներ

Հիսուսը Քրիստոնեությունում 
Հովհաննեսի ավետարանը

Այն խոսքերը, որ ձեզ եմ ասում իմ անունից չէ, այլ Հայր Աստծո, որը բնակվում է իմ մեջ։ Հովհաննես 14:10

Նոր Կտակարանում Հիսուսի ուսմունքները ներկայացված են նրա խոսքերի և գործերի միջոցով : Հիսուսի խոսքերում կան որոշ քարոզներ, ինչպես նաև առակներ, որոնք առկա են Սինոպտիկական Ավետարանների պատմություններում (Հովհաննեսի ավետարանում առակներ չկան)։ Ավետարանում նկարագրվում են Հիսուսի գործած հրաշքներն ու այլ գործողություններ` նրա ծառայության ընթացքում։

Թեև Կանոնական ավետարանները կազմում են Հիսուսի ուսմունքների մեծ մասը, Պողոսի գրությունները, որոնք թերևս գրվել են ավետարաններից տասնամյակներ առաջ, ներառում են Հիսուսի ուսմունքների որոշ ամենավաղ գրավոր նկարագրությունները։ Նոր կտակարանում Հիսուսի ուսմունքները ոչ թե իբրև Նրա ուսմունքներ են ներկայացված, այլ հավասար են Հիսուսի խոսքերին` աստվածային հայտնությամբ, ինչպես նշել է Հովհաննես Մկրտիչը 3:34-ում։ Նրան, ում ուղարկել է Աստված, խոսում է Աստծո անունից և Աստծո համար տալիս է իր հոգին։

Հիսուսը Հովհաննես 7:16-ում ասում է. «Իմ ուսմունքը իմը իմ սեփականությունը չէ»։ Ինձ ուղարկողն է փոխանցել այս ուսմունքը։ Մատթեոս 11:27-ում Հիսուսը պնդում է աստվածային տեղեկությունը` ասելով. «Ոչ ոք չի ճանաչում Որդուն, Հայր Աստծուց բացի, և ոչ ոք չի ճանաչում Հայր Աստծուն, Որդուց բացի»` հաստատելով այն փոխադարձ տեղեկությունը, որն ունի Աստծո մասին։

Ճառեր

Հիսուսը Քրիստոնեությունում 
Հիսուսի հրաժեշտի խոսքը իր տասնմեկ մնացած աշակերտներին՝ Վերջին ընթրիքից հետո։

Ավետարաններում կան մի քանի ճառեր, որոնք Հիսուսն ասել է հատուկ առիթների ժամանակ, ինչպես Հրաժեշտի ճառը, որն ասել է Վերջին կամ Խորհրդավոր ընթրիքից հետո` իր խաչելության նախորդող գիշերը։ Թեև հաղորդում են, որ Հիսուսի մի քանի ճառերը ասվել են տաճարում` պաշտոնական միջավայրում, ճառերից շատերն ավելի շատ զրույցի են նման, քան պաշտոնական դասախոսությունների։ Մատթեոսի ավետարանում կան հատուկ մշակված առակներ` հաճախ դասակարգված իբրև Մատթեոսի 5 ճառեր, որոնք ներկայացնում են Հիսուսի ամենակարևոր ուսմունքներից շատերը։ Այս 5 ճառերից յուրաքանչյուրն ունի մի քանի ընդհանուր հատված Մարկոսի կամ Ղուկասի ավետարաններում։ Մատթեոս-ում 5 ճառերը սկսվում են Լեռան վրայի ճառով, որը ներառում է Հիսուսի բարոյական խրատներից շատերը, և որը ամենահայտնին ու ամենամեջբերվածն է Նոր Կտակարանում։ Լեռան վրա առակը ներառում է օրհնություններ, որոնք նկարագրում են Աստծո թագավորության մարդկանց բնույթը` ներկայացված իբրև «օրհնություններ»։ Օրհնանքները ավելի շատ կենտրոնանում են սիրո և խոնարհության վրա, քան ուժի և հալածանքի և վերարտադրում են հոգևորականության և կարեկցանքի վերաբերյալ շուրջ Հիսուսի ուսմունքների գլխավոր գաղափարները : Մատթեոսի ճառերից է Միսիոներական ճառը` Մատթեոս 10-ում և եկեղեցու մասին ճառը` Մատթեոս 18-ում` աշակերտներին ցուցումներ տալով և հիմք ընդունելով վարքագծի կանոնները` հետևորդների անհամբեր բազմության համար։

Առակներ

Հիսուսի առակները ներկայացնում են ավետարաններում նրա ուսմունքների հիմնական բաղադրիչը՝ մոտավորապես երեսուն առակ, որոնք կազմում են նրա արձանագրված ուսմունքների մոտ մեկ երրորդը : Առակները կարող են լինել ավելի երկար քարոզներում, ինչպես նաև` պատմողական այլ գործերում։ Հիսուսի առակները, ըստ երևույթին պարզ և հիշարժան պատմություններ են, հաճախ` պատկերազարդումներով, և յուրաքանչյուրը փոխանցում է մի ուսմունք, որը սովորաբար ֆիզիկական աշխարհը կապում է հոգևոր աշխարհին։ 19-րդ դարում Լիսկոն և Ֆեյրբայրը հայտարարեցին, որ Հիսուսի առակներում «տեսանելի աշխարհից փոխառված կերպարը ուղեկցվում է անտեսանելի (հոգևոր) ճշմարտությամբ», և որ Հիսուսի առակները «պարզապես նմանակություններ չեն, որոնք ծառայում են նկարազարդման նպատակին, այլ ներքին անալոգիաներ են, որտեղ բնությունը վկա է դառնում հոգևոր աշխարհի համար»։ Նմանապես, 20-րդ դարում, «առակ»-ն անվանելով երկնային նշանակություն ունեցող երկրային պատմություն», Ուիլյամ Բարքլեյը նշում է, որ Հիսուսն իր առակներում օգտագործել է սովորական օրինակներ՝ մարդկանց մտքերը երկնային հասկացություններ տեղափոխելու համար։ Նա կարծում է, որ Հիսուսն իր առակները չի ստեղծել ուղղակի որպես նմանություններ, այլ հիմնված է դրանք հիմնված են «բնական և հոգևոր կարգի միջև ներքին մերձավորության վրա»։

Հիսուսի հրաշքները

Հավատացեք հրաշքներին,հավատացեք, որ դուք կարող եք իմանալ և հասկանալ, որ Հայր Աստված իմ մեջ է, իսկ ես` Աստծո մեջ։ Հովհաննես 10:38 Քրիստոնեական ուսմունքներում Հիսուսի հրաշքները նույնքան միջոց էին նրա ուղերձի համար, որքան նրա խոսքերը։ Հրաշքներից շատերը շեշտում են հավատի կարևորությունը, օրինակ՝ տասը բորոտների մաքրումը [Ղկ. 17:19] Հիսուսը չի ասել. «Իմ զորությունը փրկեց ձեզ», այլ ասել է. «Կանգնեք և գնացեք. Ձեր հավատքը փրկեց ձեզ»։ Նմանապես, Պետրոս առաքյալը կարևոր դաս է քաղում հավատքի մասին, երբ նրա հավատը տատանվում է և սկսում է խորտակվել [Մատթ 14։ 34-36]

Հիսուսը Քրիստոնեությունում 
Հիսուսը բուժում է անդամալույծին։

Ավետարանի գրություններում Հիսուսի բոլոր հրաշքների առանձնահատկությունն այն է, որ Նա օգնել է անվճար և երբեք չի խնդրել կամ ընդունել որևէ բան` իր բուժիչ հրաշքների համար, ի տարբերություն իր ժամանակի որոշ քահանայապետերի, որոնք մեղադրում էին բուժվողներին : Մատթեոս 10։ 8-ում Նա իր աշակերտներին խորհուրդ տվեց բուժել հիվանդներին, հարություն տալ մեռելներին, մաքրել բորոտներին, և դուրս քշել դևերին` առանց վճարման և ասել. «Անվճար ստացաք, անվճար էլ տվեք»։

Ընդհանուր առմամբ քրիստոնյաները հավատում են, որ Հիսուսի հրաշքները իրական պատմական իրադարձություններ էին, և որ նրա հրաշագործությունները Նրա կյանքի կարևոր մասն էին ՝ վկայելով նրա աստվածային բնության և հիպոստատիկ միության մասին, այսինքն՝ Քրիստոսի մարդկային և աստվածային բնույթները` մեկ հիպոստազի մեջ։ Քրիստոնյաները հավատում են, որ մինչ սովը, հոգնածությունը և մահը Հիսուսի մարդկային բնության վկայությունն էին, հրաշքները Նրա աստվածային բնության վկայությունն էին։ Քրիստոնյա հեղինակները Հիսուսի հրաշքները ոչ միայն ուժի և ամենակարողության դրսևորումներ էին համարում, այլև` սիրո և ողորմության. դրանք կատարվել են մեղավոր և տառապող մարդկության հանդեպ կարեկցանք ցուցաբերելու համար։ Հեղինակներ Քենը և Ջիմ Ստոկերը նշում են, որ «Հիսուսի կատարած յուրաքանչյուր հրաշքը սիրո դրսևորում էր»։ Քանի որ ըստ Հովհաննես Ավետարանի [20:30] անհնար էր պատմել Հիսուսի կատարած բոլոր հրաշքները, Կաթոլիկ հանրագիտարանում ասվում է, որ Ավետարաններում ներկայացված հրաշքները ընտրվել են երկակի պատճառով. առաջինը` Աստծո փառքի արտահայտման դրսևորման համար և ապա` դրանց ակնհայտ արժեքի համար։ Հիսուսն իր «գործերը» համարում էր ապացույց` իր առաքելության և աստվածային բնության համար, և Հովհաննես 5։ 36-ում նա հայտարարեց, որ իր հրաշքներն ավելի մեծ արժեք ունեն, քան Հովհաննես Մկրտչի վկայությունը։

Ինքնաճանաչում

Հիսուսը իրեն հրեա է համարում սամարացի կնոջ մոտ, որը ջրհորի մոտ էր, ինչպես վկայում է «փրկությունը հրեաների կողմից է» առածը. մի առած, որը համահունչ է հրեական փրկության գաղափարին և հնարավոր մեջբերում է Եսայի 49:6-ին: Երբ կինը ասում է, որ սպասում է օծյալին, Հիսուսը պատասխանում է, որ նա իրեն է սպասում : Նվիրաբերության տոնի ընթացքում Հիսուսն ասում է. «Ես և Հայր Աստված մեկ ենք», որից հետո հրեաների առաջնորդները սկսում են քարկոծել նրան` անարգանքի համար(քանի որ պնդում էր, որ Աստված է) : Յոթ «ես եմ» ասույթները վերաբերում են Հիսուսին. Նա կյանքի հացն է, որը հագեցնում է և քաղցը և ծարավը : Նա աշխարհի լույսն է, որը չի թողնում մթության մեջ, այլ լուսավորում է կյանքը։ Նա դարպաս է, որի միջոցով մեկը փրկվում է։ Նա այն բարի հովիվն է, որը իր կյանքը նվիրում է ոչխարներին։ Նա հարություն է և կյանք, որը մեկին տալիս է հավերժական կյանք : Նա այն ուղին է, ճշմարտությունը և կյանքը, որի միջոցով մարդը գնում է դեպի Հայր Աստված և Նա Աստծո խաղողի այգու իսկական գինին է։

Վարվելակերպ

Սինոպտիկայում Հիսուսը և նրա աշակերտները չեն լվանում ձեռքերը ուտելուց առաջ՝ ի տարբերություն հուդդայականության։ Հիսուսի աշակերտները նույնպես չեն պահում պահք` ի տարբերություն Հովհաննես Մկրտչի աշակերտների։ Շաբաթ օրը Հիսուսի աշակերտները նույնիսկ հացահատիկ էին հավաքում և ուտում՝ ի տարբերություն փարիսեցիների։ Այս վարվելակերպերից որևէ մեկը նշված չէ Հովհաննես Ավետարանում։

Խաչելություն և քավություն

Հիսուսը Քրիստոնեությունում 
Հիսուս Քրիստոս (Օծյալ)Աստծո Որդի Աստծո Միածին Որդի

Հիսուսի խաչելության և հետագա հարության մասին պատմությունները հարուստ հիմք են տալիս քրիստոնեական վերլուծության համար՝ կանոնական ավետարաններից մինչև Պողոսի գրություններ

Յոհաննինի «գործակալության քրիստոնեությունը» Հիսուսի` իր Հոր Որդին լինելու գաղափարը կապում է այն մտքի հետ, որ Նա աշխարհ է եկել որպես իր Հոր գործակալ, հատուկ ուղարկվել է իր Հոր կողմից՝ Նրան ներկայացնելու և գործերը իրականացնելու համար։ Հիսուսի յուրաքանչյուր սինոպտիկ պատկերում այն վարդապետությունն է, որ փրկությունը, որը տալիս է Հիսուսը, անբաժան է թե՛ Հիսուսից թե՛ Նրա աստվածային ինքնությունից։ Որդին և ծառայությունը համախմբվում են միայն խաղողի այգու առակում` Սինոպտիկական ավետարաններում (Մատթեոս 21:37; Մարկոս 12:6; Ղուկաս 20:13)։ Հիսուսի խաչելությունը զոհաբերություն է, որը Նա արել է իբրև Աստծո գործակալ կամ Աստծո ծառա՝ հանուն վերջնական հաղթանակի։ Սա հիմնված է Հովհաննես Ավետարանի փրկության թեմայի վրա, որը սկսվում է Հովհաննես 1:36-ում` Հովհաննես Մկրտչի հայտարարությամբ. «Աստծո Գառը, որը քավեց աշխարհի մեղքերը»։ Հայեցակարգի հետագա ամրապնդումը բերված է Հայտնություն 21:14-ում, որտեղ «գառը սպանված է, բայց կենդանի»-ին միակն է, որն արժանի է դիպչել գրքին, որտեղ գրված են նրանց անունները, որոնք պիտի փրկվեն։

Քրիստոսաբանության մեջ հիմնական տարրը, որը ներկայացված է Առաքյալների գործերում այն համոզմունքի հաստատումն է, որ Հիսուսի մահը խաչելության միջոցով տեղի է ունեցել «Աստծո կանխագուշակությամբ, ըստ որոշակի ծրագրի»։ Ըստ այս տեսակետի, ինչպես Գործք 2:23-ում, խաչը չի դիտարկվում որպես խայտառակություն, քանի որ Հիսուսի խաչելությունը «անօրենների ձեռքում» դիտարկվում է իբրև Աստծո ծրագրի իրականացում։

Պողոսի կարծիքով՝ Քրիստոնեությունը հատուկ ուշադրություն է դարձնում Հիսուսի մահվան և հարության թեմաներին։ Ըստ Պողոսի՝ Հիսուսի խաչելությունը ուղղակիորեն կապված է նրա հարության հետ, և Գաղատացիներ 6:12-ում կիրառված «Քրիստոսի խաչ» տերմինը կարող է դիտվել որպես Ավետարանների հաղորդագրության կրճատում։ Պողոսի կարծիքով Հիսուսի խաչելությունը պատմության մեջ սոսկ իրադարձություն չէր, այլ նշանակալի էսխաթոլոգիական հետևանքներ ունեցող տիեզերական իրադարձություն, ինչպես` 1 Կորնթացիներ 2։ 8-ում։ Պողոսի կարծիքով ՝ Հիսուսը, որը հնազանդվում էր մահվանը (Փիլիպպեցիներ 2։ 8), մահացավ «ճիշտ ժամանակին» (Հռոմեացիներ 4:25) ՝ հիմնվելով Աստծո ծրագրի վրա։ Պողոսի համար «խաչի զորությունը» առանձնացված չէ Հիսուսի հարությունից։

Ջոն Կալվինը սատարում էր «Աստծո գործակալ» Քրիստոնեաբանությանը և պնդում էր, որ Պիղատոսի դատարանում իր դատավարության ընթացքում Հիսուսը կարող էր անմեղսունակ ճանաչվել, բայց փոխարենը նա խաչվեց՝ հնազանդվելով Հորը։ Քրիստոնեական այս թեման շարունակվեց մինչև 20-րդ դարը, ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան եկեղեցիներում։ Արևելյան եկեղեցում Սերգեյ Բուլգակովը պնդում էր, որ Հիսուսի խաչելությունը նախապես որոշված էր Հոր կողմից, մինչև աշխարհի ստեղծումը` փրկել մարդկությանը Ադամական մեղքի հետևանքներից։ Արևմտյան եկեղեցում Կարլ Ռահները մանրամասնեց, որ անալոգիան այն է, որ խաչելության ժամանակ Աստծո Գառի թափած (և ջուրը Հիսուսի կողմից)արյունը մաքրող բնույթ ուներ, որը նման էր մկրտության ջրին։

Մորմոնները կարծում են, որ խաչելությունը Քրիստոսի քավության գագաթնակետն էր, որը սկսվեց Գեթսեմանի պարտեզում։

Հարություն, Համբարձում և Երկրորդ գալուստ

Հիսուսը Քրիստոնեությունում 
Քրիստոսի հարության մասին պատկերները առանցքային են քրիստոնեաական արվեստի համար։նկարիչ՝ Ռաֆայել

Նոր Կտակարանում ասվում է, որ Հիսուսի հարությունը քրիստոնեական հավատքի հիմքն է [1 Կորնթ. 15: 12-20] [1 Պետ. 1: 3] Քրիստոնյաները ՝ Աստծո հանդեպ հավատքի միջոցով [Կող. 2:12] հոգևորապես հարություն առան և փրկվեցին, որպեսզի կարողանան քայլել կյանքի նոր ճանապարհով [Հռոմ. 6: 4]:

Առաքելական եկեղեցու ուսմունքում հարությունը համարվում էր նոր դարաշրջանի ազդարար։ Հարության աստվածաբանություն ձևավորելը ընկավ Պողոս առաքյալին։ Պողոսը չպետք է պարզապես կրկներ տարրական ուսմունքները, այլ ինչպես Եբրայեցի 6։ 1-ն է ասում ՝ «դուրս գալ Քրիստոսի մասին նախնական ուսմունքներից և հասունանալ»։ Պողոսի աստվածաբանության համար հիմնարար է Քրիստոսի Հարության և փրկության կապը։ Պողոսը բացատրեց Հիսուսի հարության կարևորությունը՝ որպես քրիստոնյաների նմանատիպ փորձի փոխանակման հույսի առիթ և հիմք 1 Կորնթացիներ 15։ 20-22-ում։

Բայց Քրիստոսն իսկապես հարություն է առել մեռելներից։ Քանի որ մահը հասել է մի մարդու պատճառով, մեռելների հարությունը նույնպես մարդու միջոցով է լինում։ Եթե Ադամի պատճառով մարդիկ մահանում էին, ապա Քրիստոսի շնորհիվ բոլորը ողջ կլինեն։ Եթե խաչը կանգնած է Պողոսի աստվածաբանության կենտրոնում, ապա այդպես է նաև Հարությունը. Եթե մեկը մահացավ բոլորիս համար, ապա բոլորը պետք է տոնեն այդ մեկի հարությունը։ Պողոսը ասաց, որ ճիշտ այնպես, ինչպես քրիստոնյաները մասնակցում են Հիսուսի մահվանը մկրտության միջոցով, այնպես էլ կմասնակցեն նրա հարությանը, քանի որ Հիսուսն իր հարությամբ նշանակվեց Աստծո Որդին [Հռոմ. 1: 4]: Պողոսի տեսակետները հակասում էին հույն փիլիսոփաների այն մտքերին, որոնց համաձայն մարմնական հարությունը նշանակում էր նոր բանտարկություն դիակի մեջ։ Դա այն էր, ինչից նրանք ուզում էին խուսափել, հաշվի առնելով, որ նրանց համար մարմինը և նյութը բերում էին ոգի։ Միևնույն ժամանակ, Պողոսը հավատում էր, որ նոր հարություն առած մարմինը կլինի երկնային `անմահ, փառավորված և զորեղ, ի տարբերություն երկրային մարմնի, որը մահկանացու է, անարգված, թույլ և հոգեկան։

Առաքելական հայրերը քննարկեցին Հիսուսի մահն ու հարությունը, ներառյալ Իգնատիուսը (50−115), Պոլիկարպը (69−155) և Ջասթին Մարթիրը (100−165): 313-ին Կոստանդինի և Միլանի ազատագրող խմբագրության վերափոխումից հետո 4-րդ, 5-րդ և 6-րդ դարերի էկումենիկ խորհուրդները, որոնք կենտրոնացած էին Քրիստոնեության վրա, օգնեցին ձևավորել Հարության փրկագնի բնույթի քրիստոնեական ըմբռնումը և ազդեցին թե նրա պատկերապատման զարգացման վրա թե Պատարագի ժամանակ դրա օգտագործման վրա։

Այլ դավանանքներ

Հիսուսի բնույթի վերաբերյալ տեսակետները տարբերվում են դավանանքի միջոցով։ Օրինակ՝ շատ դավանանքները հակաերրորդական են են։

Եհովայի վկաները պնդում են, որ Հիսուսը հրեշտակապետ Միքայելն է։

Ծանոթագրություններ

Tags:

Հիսուսը Քրիստոնեությունում Հիմնական ուսմունքներՀիսուսը Քրիստոնեությունում Քրիստոս, ԼոգոսԽոսք և Որդի ԱստվածՀիսուսը Քրիստոնեությունում Մարմնավորում, Քրիստոսի ծնունդ և Երկրորդ ԱդամՀիսուսը Քրիստոնեությունում ԾառայությունՀիսուսը Քրիստոնեությունում Ուսմունքներ, առակներ և հրաշքներՀիսուսը Քրիստոնեությունում Խաչելություն և քավությունՀիսուսը Քրիստոնեությունում Հարություն, Համբարձում և Երկրորդ գալուստՀիսուսը Քրիստոնեությունում Այլ դավանանքներՀիսուսը ՔրիստոնեությունումԱդամԳողգոթաՀին ԿտակարանՀիսուսՔրիստոնեություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Նոր ՆախիջևանՎարդան ՄամիկոնյանՎեներա (մոլորակ)ՊրիզմաՀավերժության հայկական նշանԾնեբեկՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՓայծաղՊյոտր ՉայկովսկիԱրագածՍեղան (երկրաչափություն)ԲրազիլիաՍևանավանքՎահանաձև գեղձի քաղցկեղԷկզեմաԱլգորիթմՄարսողական համակարգԿիլիկիայի հայկական թագավորությունՊյութագորասի թեորեմԵրիկամԱմառՊարագաներԱռնո ԲաբաջանյանՀականիշՄինչամուսնական սեքսԱլերգիաՍիֆիլիսԹորոս ՌոսլինԼյարդՄերկուրի (մոլորակ)ՔաղցկեղԵրկրաշարժԷրեբունի ամրոցՆոյԿարմիր գիրքՄԻԱՎ/ՁԻԱՀԹալեաթ ՄեհմեդՓիլիսոփայությունՍումգայիթի ջարդերՀարավաֆրիկյան ՀանրապետությունՆոյյան տապանՍուրբ ծնունդՀայաստանի առաջին հանրապետությունՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՍաղմոսավանքԷվերեստԿատուներԱնկլավ և էքսկլավԴաշտանային ցիկլԱրջերԵռանկյան մակերեսՓոքր ՄհերԹրաֆիքինգՀամո ԲեկնազարյանՊարբերական աղյուսակՊյութագորասՍմբատաբերդԱմերիկայի հայտնագործումՄոսկվաՎազգեն ՍարգսյանՍողուններՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներԴիլիջանՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր22-րդ դարԵրեքնուկՄթնոլորտի աղտոտումՆար-ԴոսԵվրասիական տնտեսական միությունԱյբուբենԲառակապակցությունԼոռու մարզԶանգվածի պահպանման օրենք🡆 More