Հավատո հանգանակ (Հավատամք, հին հունարեն՝ σύμβολο, լատին․՝ symbolum), կրոնական հավատի հիմնական դոգմաների բանաձևում։ Հավատացյալը արտասանում է այն՝ իբրև իր հավատի խոստովանություն։
Հավատո Հանգանակը որևէ կրոնական ուղղության կամ եկեղեցու դավանաբանության հիմքը կազմող փաստաթուղթ է , որտեղ համառոտ շարադրված են տվյալ եկեղեցու հավատքային ու դավանաբանական հիմնական ուղղություններն ու սկզբունքները։
Հավատո հանգանակը քրիստոնեական հավատքի ընդհանուր բանաձևումն է, որը քրիստոնյան՝ մկրտվելու կոչված հավատացյալը, արտահայտում է իբրև իր հավատի խոստովանություն։ Քրիստոնեական հավատո հանգանակները սկզբնապես՝ II-III դարերի ընթացքում, օգտագործվում էին Մկրտության խորհրդի ժամանակ։ Ավելի ուշ՝ V դարում, Հանգանակը սկսեց գործածվել Սուրբ Պատարագի մեջ` որպես հավատացյալների համար ուղղափառ դավանանքի հիշեցում։ Առաջին հավատո հանգանակը ընդունվել է Նիկեայի տիեզերաժողովում 325թվականին ու լրացվել 381թվականին Կոստանդնուպոլսի տիեզերական ժողովում։ Հայ առաքելական եկեղեցին ընդունում է այս հանգանակը և չի ընդունում որևէ հետագա հավելում հանգանակի վրա, ինչը կատարվեց կաթոլիկ եկեղեցու կողմից։ Հանգանակը կազմված է 12 մասերից, որտեղ խոսվում է Սուրբ Երրորդության, Հիսուս Քրիստոսի, քավության, հարության, համբարձման և այլ հիմնական դոգմաների մասին։
Հանգանակ բառը դրվում է հավատք բառի կողքին, հետևաբար այն պետք է հասկանալ ոչ թե որպես անհատական հավատք, այլ ընդհանուր հավատք։
«Հանգանակ» բառի բացատրությունն առաջին անգամ հանդիպում ենք Հռուփինուսի մի գրության մեջ, որը կոչվում է «Մեկնություն առաքյալների հանգանակի»։ Արևմտյան եկեղեցիների հայրերի մոտ տարածված է մեկ այլ տեսակետ, ըստ որի հավատո հանգանակի հեղինակները Քրիստոսի 12 առաքյալներն են։
Քրիստոնեության պատմության ընթացքում ստեղծվել և շրջանառության մեջ են դրվել իրար փոխկապակցված և իրարից բխող բազմաթիվ հավատո հանգանակներ, որոնցից հիմնականներն են՝
(Հիմնական հոդված՝ Առաքելական հանգանակ)
Առաքելական հանգանակի հնագույն բացատրությունը տվել է Հռուփինուսը։ Առաքելական հանգանակի մասին հիմնական պատմությունը տալիս է Օգոստինոսն իր «Հանգանակի մասին» ճառում։ Ֆլորենցիայի եկեղեցական ժողովում (1439 թվական) Եփեսոսի մետրոպոլիտ Մարկուս Եվկենիգուսը նշելով, որ առաքյալները չեն խմբագրել հավատո հանգանակը, քանի որ եթե խմբագրումը կատարված լիներ առաքյալների կողմից, ապա դա անպայմանորեն նշված կլիներ Գործք առաքելոցում՝ հոգեգալուստի պատմությունից հետո։
(Հիմնական հոդված՝ Նիկիական հանգանակ )
Նիկիական հանգանակը գործածվում է Հայ առաքելական եկեղեցու կողմից։ Նիկիական հանգանակը Նիկեայի առաջին տիեզերական ժողովի (325 թվական) խմբագրումն է։ Կոստանդնուպոլսի երկրորդ տիեզերական ժողովը որոշ խմբագրումներ է կատարել Նիկիական հանգանակում։
(Հիմնական հոդված՝ Աթանեսյան հանգանակ )
Հանգանակը վերագրվում է Աթանաս Ալեքսանդրացուն։ Այն իր մեջ ներառում է քրիստոնեկան հավատքի ամբողջ էությունը։
Հավատո հանգանակները պատկանում են հիմնական երկու ավանդությունների՝ Արևմտյան, Արևելյան։ Ավանդությունների հիմնական տարբերություններն են՝
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 265)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Հավատո հանգանակ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.