Անգլիա Հենրի V

Հենրի V (անգլ.՝ Henry V, օգոստոսի 9, 1387, այլ տվյալներով սեպտեմբերի 16 Մոնմուտ ամրոց, Մոնմուտշիր Ուելս-օգոստոսի 31, 1422, Վենսեն (Փարիզի մոտակայքում), Ֆրանսիա), Անգլիայի արքա 1413 թ.-ից, Լանքաստերների դինաստիայի ներկայացուցիչ Հարյուրամյա պատերազմի լավագույն զորահրամանատարներից։ Ջախջախել է ֆրանսիացիներին Ազենկուրի ճակատամարտում (1415)։ 1420 թ.-ի Տուրայի պայմանագրով դարձավ ֆրանսիական գահի ժառանգորդ և խնամակալ ստացավ Շառլ VI-ի աղջկա Եկատերինայի հետ։ Շարունակել է պատերազմը, չընդունելով Շառլ VI-ից հետո ֆրանսիական գահի նկատմամբ հավակնություններ ունեցող վերջինիս որդուն Շառլին (ապագայում՝ Շառլ VII) և այդ պատերազմի ժամանակ էլ մահանում 34 տարեկան հասակում 1422 թ.-ին Շառլ VI-ից ընդամենը 2 ամիս անց, ամենայն հավանականությամբ ժանտախտից։

Հենրի V
Անգլիա Հենրի V
Ծնվել է՝սեպտեմբերի 16, 1386
ԾննդավայրMonmouth Castle, Monmouth, Մոնմութշիր, Ուելս, Անգլիայի թագավորություն
Մահացել է՝օգոստոսի 31, 1422 (35 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՎիեննայի պալատ, Վենսեն
Վեստմինստերյան աբբայություն
ԵրկիրԱնգլիա Հենրի V Անգլիայի թագավորություն
ՏոհմԼանքաստերներ
քաղաքական գործիչ
ՇրջանավարտԹագավորական քոլեջ
ՀայրՀենրի IV
ՄայրՄերի դը Բոհուն
ԵրեխաներՀենրի VI
Պարգևներ
Կապիչի շքանշան
ՍտորագրությունИзображение автографа

Սկզբնական շրջան

Ապագա թագավորը ծնվել է օգոստոսի 9-ին կամ սեպտեմբերի 16-ին 1386 թ.-ի կամ 1387 թ.-ին Հենրի IV-ի և 16-ամյա Մարի դը Բոգունի ընտանիքում։ 1398 թ.-ին հոր՝ Հենրիի արտաքսումից հետո Ռիչարդ II արքան վերցրեց Հենրիին իր խնամակալության տակ, նրան վերաբերվեց բարեգթորեն։ Երիտասարդ Հենրին ուղեկցել է Ռիչարդ II-ին Իռլանդիա կատարած արշավանքի ժամանակ։ 1399 թ.-ին Հենրիի հայրը ետ վերադարձավ և դարձավ թագավոր Ռիչարդ II-ի փոխարեն։ Երիտասարդ Հենրին, ով ևս վերադարձավ Անգլիա, պաշտոնապես դարձավ թագաժառանգ։ Հոր թագադրման արարողության ժամանակ ստացավ Ուելսի արքայազն տիտղոսը։ 1399 թ.-ի նոյեմբերի 10-ին նա ստացավ Լանքաստերյան հերցոգ տիտղոսը, դառնալով պետության երրորդ դեմքը, մեկ տարվա մեջ ստանալով այս երկու տիտղոսները։ Այս ամենի կողքին նա ստացավ նաև Կորնուելյան հերցոգ տիտղոսը Չեստերի գրաֆ և Ակվիտանիայի հերցոգ։ Համաձայն միջնադարյան ժամանակագիրների Հենրին սովորել է նաև Օքսֆորդի քոլեջներից մեկում, որի կանցլերը հենց իր հորեղբայր Հենրի Բոֆորտն էր։

Մի քանի տարի անց նա գլխավորեց անգլիական զորքերը Օուեն Գլենդուրի բարձրացրած ապստամբության դեմ։ Միանալով իր հոր զորքերին մասնակցում է Հենրի Պերսի դեմ 1403 թ.-ի հուլիսի 21-ի Շրուստբերի մոտ տեղի ունեցած ճակատամարտին։ Ճակատամարտը քիչ էր մնում դառնար վերջինը 16-ամյա արքայազնի համար։ Բանն այն է, որ ճակատամարտի ժամանակ նետահարել էին նրա դեմքը։ Շնորհիվ այդ նետի վաստակեց սպի ամբողջ կյանքի համար։

Մասնակցությունը երկրի կառավարմանը։ Կոնֆլիկտը հոր հետ

1408 թ.-ին Հենրիի ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է եղել Ուելսում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Արքայի հիվանդությունից հետո նրա իշխանությունն ավելի մեծացավ երկրի կառավարման գործում։ 1410 թ.հունվարից նա իր հորեղբայրներ Թովմաս և Հենրի Բորֆրտների հետ միասին փաստացի կառավարում էր երկիրը։ Սակայն նրա և հոր մեջ հակասություններ են ձևավորվում արտաքին և ներքին քաղաքական խնդիրներում, այս հակասությունն այնքան խորացավ հոր և որդու մեջ, որ 1411 թ.-ին թագավորը Հենրիին վռնդեց իր Խորհրդից։ Այս վեճը բացառապես հիմնված էր քաղաքական խնդիրների վրա։ Ապագա Հենրի V-ի հետ կապված այս իրադարձությունները իրենց արձագանքն ունեն Շեքսպիրի երկերում, բայց այս վեճը լուրջ ազդեցություն չունեցավ Հենրիի հետագա ճակատագրի վրա։

Ծանոթագրություններ

Անգլիա Հենրի V Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի V (Անգլիա)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 354 Անգլիա Հենրի V 

Tags:

1387141314201422Ազենկուրի ճակատամարտԱնգլերենԱնգլիաՇառլ VI ԽելագարՇառլ VII ՀաղթանակողՈւելսՍեպտեմբերի 16ՎենսենՓարիզՕգոստոսի 31Օգոստոսի 9Ֆրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Աբովյան (քաղաք)Հայկական ազգային հագուստ (տարազ)ԱրագածԱնլռելի զանգակատունԳլխուղեղի բորբոքումԾաղիկՆատրիումի քլորիդՎարդան ՄամիկոնյանՊետությունՀայկական դրամԴեղաբույսերՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԱվստրալիաԿոնվենցիաՅուԹյուբՔրոմոսոմՈրոնողական ռոբոտՄթնոլորտՀամո ՍահյանՀենրիխ ՄխիթարյանԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԼիտրԽաչքարԱվստրիաԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՀայկական ֆիլմերի ցանկԴեղանյութերԴուբայՕգյուստ ՇառլուաՍրտի ռիթմի խանգարումներԿիլիան ՄբապպեԿույր աղիքԲարդ համադասական նախադասությունԵրկիրՔաղցկեղՀայաստանի Կարմիր գիրքՍանահինի վանական համալիրԲեթմեն։ ՍկիզբըԿրոնի հիվանդությունԱրշակունիներՃապոնիաՄխիթար ԳոշԱվարայրի ճակատամարտՀորոսկոպԱրգանդի միոմաՎիտամին AԵրիկամԱմոթույքԺամԱբորտՆԱՏՕԹբիլիսիՍտորակետՁվարանների պոլիկիստոզ համախտանիշԽոյ (կենդանակերպի նշան)Թոքի քաղցկեղՀայաստանի զինանշանԵրաժշտական գործիքներԲնությունՄարտիրոս ՍարյանԱխթալայի վանքԿրծքավանդակի ցավՍերՀայկական մուֆլոնՀաղարծնի վանքԷջմիածնի Մայր ՏաճարՍեղան (երկրաչափություն)Պարզ թիվՄայր Հայաստան հուշահամալիրԱնաստասիա ՏատարևաՊանամաԱվագ շաբաթՊարզ նախադասությունՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՇեղանկյունԲագրատունիներԱլգորիթմ🡆 More