Հարություն Քրիստափորի Սարկիսով ([դեկտեմբերի 27, 1908(1908-12-27), Բաքու, Ռուսական կայսրություն - ապրիլի 23, 2001(2001-04-23), Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային անասնաբույժ, մանրէաբան։ Անասնաբուժության, սնկաբանության և միկոտոքսիկոզների մասին ուսմունքի հիմնադիրներից։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1951), պրոֆեսոր (1952), ՀամԳԳԱ ակադեմիկոս) (1983), ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1969)։
Հարություն Սարկիսով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1908 |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 23, 2001 (92 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Kuzminskoye Cemetery |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Կոչում | member of the Russian Academy of Agricultural Sciences? |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1951) |
Մասնագիտություն | անասնաբույժ և մանրէաբան |
Աշխատավայր | Ադրբեջանի գիտա-հետազոտական անասնաբուծության ինստիտուտ և Ya. R. Kovalenko and K.I. Skryabin's Russian Scientific and Research Institute for Experimental Veterinary? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
1931 թվականին ավարտել է Անդրկովկասյան անասնաբուժական (այժմ՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական) համալսարանը։ 1932-1934 թվականներին եղել է Ադրբեջանի անասնաբուժական ԳՀԻ-ի, 1934-1939 թվականներին՝ Մոսկվայի անասնաբուժական պատրաստուկների գիաահսկման համալսարանի ավագ գիտաշխատող, 1939-1956 թվականներին՝ թունավոր սնկերի ուսումնասիրման համամիութենական գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ։ 1957 թվականից ՀամԳԳԱ փորձարարական անասնաբուժության համամիութենական համալսարանի անտիբիոտիկների և սնկաբանության լաբորատորիայի վարիչն է։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կենդանիների ախտաբանության մեջ թունավոր սնկերի դերի ուսումնասիրման, մաշկային փորձանմուշի մեթոդով սնկերի թունավորության լաբորատոր ախտորոշման հարցերին։ Բացահայտել է մարդկանց սննդաթունային ալեյկիայի և կենդանիների ֆուզարիոտոքսիկոզի պատճառագիտությունը։ Մշակել է կենդանիների մաշկային հիվանդությունների՝ դերմատոմիկոզների ժամանակ իմունագոյացման տեսական հիմունքները։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել են (աշխարհում առաջինը) խոշոր եղջերավոր անասունների, ձիերի, մորթատու գազանների, ճագարների տրիխոֆիտիայի դեմ վակցինաները (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1973)։ Սարկիսովն առաջինն է ԽՍՀՄ-ում անասնապահության և անասնաբուժության մեջ կիրառել անտիբիոտիկներ։
Առաջարկել է գործնականում կիրառվող Գ. Ի․ Սարկիսով, Հ․ Սարկիսով, Ս․ Ա․ Սարկիսով, Ֆ․ Ի․ Սարկիսով բիովետին և բիովիտ պատրաստուկները։ Հեղինակ է 11 գյուտի և 18 արտոնագրի։ 1962 թվականից ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության (Ժնև) փորձագետն է անտիբիոտիկների և միկոտոքսինների հարցերի գծով։ ԽՄԿԿ անդամ է եղել 1951 թվականից։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով, ԺՏՆՑ-ի ոսկե (3), Յա․ Պուրկինեի (Չեխոսլովակիա) մեդալներով։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Սարկիսով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 234)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Հարություն Սարկիսով, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.