Կրեմնիցայի Դրամահատարան

Կրեմնիցայի դրամահատարան (սլովակերեն՝ Mincovňa Kremnica) պետական նահանգային դրամահատարան է, որը գտնվում է Կրեմնիցայում, Սլովակիա։ Ներկայիս Mincovňa Kremnica š.

p.-ի (štátny podnik = պետական ձեռնարկություն) նախորդը ստեղծվել է 1328 թվականին, և մոտ յոթ դար շարունակ անընդհատ արտադրել է դրամահատական իրեր։

Կրեմնիցայի դրամահատարան
Կրեմնիցայի Դրամահատարան
Տեսակդրամահատարան
ԵրկիրԿրեմնիցայի Դրամահատարան Սլովակիա
Հիմնադրվածնոյեմբերի 17, 1328 և 15-րդ դար
Գլխադասային գրասենյակKremnica, Žiar nad Hronom District, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա
Պարգևներ
Կայքmint.sk/onas.php
Կրեմնիցայի Դրամահատարան
Կրեմնիցայում շրջանառության համար թողարկված վերջին դուկատը (դիմերես, 1881 թվական):
Կրեմնիցայի Դրամահատարան
10 կրեյցեր, հատված Հունգարական հեղափոխության ժամանակ (դիմերես, 1848 թվական):

Պատմություն

Կրեմնիցայի դրամահատարանը հիմնադրվել է 1328 թվականին, երբ Կրեմնիցան Հունգարիայի թագավոր Անջոյի Կառլ Ռոբերտի կողմից ստացավ ազատ թագավորական քաղաքի կարգավիճակ։ Դրամահատարանը շատ շուտ սկսեց թողարկել տարբեր տեսակի մետաղադրամներ, որոնցից ամենահաջողվածը նրա դուկատն էր։ Կրեմնիցայի դուկատները հայտնի էին իրենց լավ որակով և համարվում էին ամենաուժեղ արժույթը Կենտրոնական Եվրոպայում։ Առկա պատմական գրառումները տեղեկացնում են, որ 21.5 միլիոն դուկատ հատվել է Կրեմնիկայի դրամահատարանում իր ողջ պատմության ընթացքում։ Այս գումարի համախառն արժեքը, գնահատված ոսկու այսօրվա գներով, կկազմի երեք միլիարդ ԱՄՆ դոլար (բացառությամբ դրամագիտական արժեքի)։

Կրեմնիցայի Դրամահատարան 
Եվրոյի մետաղադրամներ

Դրամահատարանը շատ հնացած էր 20-րդ դարի սկզբին, և մարդկանց մեծ մասը նոր սարքավորումների և դրամահատարանը Բուդապեշտ տեղափոխելու պահանջ էին ներկայացնում։ Այնուամենայնիվ, դա տեղի չի ունեցել մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։ Չեխական զորքերը ներխուժեցին Հյուսիսային Հունգարիա, Կարոլյիի կառավարությունը հանձնարարեց սարքավորումները և ազնիվ մետաղների պաշարները տեղափոխել Բուդապեշտ։ Հունգարիայի կառավարությունը սկսեց առաջին մետաղադրամները հատել անսարք մեքենաներով և մաշված դրոշմակնիքներով Բուդապեշտի Չեպել շրջանում։ 1922 թվականին հատված մետաղադրամները կրում են դրամահատարանի KB տարբերանշան։

Չեխոսլովակիայի կառավարությունը ստիպված էր ստեղծել նոր դրամահատարան, քանի որ շենքերը Կրեմնիցայում մնացին։ Նոր մեքենաներով աշխատանքները սկսվեցին 1921 թվականին։ Այդ ժամանակից ի վեր Կրեմնիցայի դրամահատարանն արտադրել է Չեխոսլովակիայի և Սլովակիայի պետության կողմից օգտագործվող բոլոր մետաղադրամները, ինչպես նաև 25 այլ երկրներ մետաղադրամներ։ Քանի որ Կրեմնիցան Չեխոսլովակիայի պետության միակ դրամահատարանի տեղակայման վայրն էր, ապա Չեխիայի պրոտեկտորատին (1939-1945թթ.) Գերմանիայից մետաղադրամներ է մատակարարվել, իսկ Չեխիան (1993 թվականից) հիմնեց իր սեփական դրամահատարանը։

Մեր օրեր

Կրեմնիցայի դրամահատարանն արտադրում է ինչպես շրջանառության մետաղադրամներ, այնպես էլ հուշադրամներ Սլովակիայի Ազգային բանկի համար (Սլովակիայի եվրոյի մետաղադրամներ), սակայն դրամահատարանի առկա հզորությունները և որակի ստանդարտները հնարավորություն են տալիս մետաղադրամներ մատակարարել աշխարհի այլ երկրների։

2013 թվականի մարտին դրամահատարանը պայմանագիր է կնքել 10 միլիոն դոլար արժեքով 175 միլիոն հատ Շրի Լանկայի 10 ռուփիանոցներ արտադրելու համար, 6 միլիոն 32 հազար դոլար պայմանագրային ընդհանուր արժեքով։ Այս պայմանագիրը հատկապես արժեքավոր է Կրեմնիցայի դրամահատարանի համար, քանի որ այն նվաճում է գործունեության այնպիսի ասպարեզում, որտեղ նախկինում գերիշխել է Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանը։

Ցուցահանդես

Կրեմնիցայի դրամահատարանը հիմնադրեց իր սեփական մետաղադրամների խանութը։ 2006 թվականին խանութը տեղադրվել է 1450 թվականի պատմական վերակառուցված շենքի ներսում։ Դրամահատության ցուցահանդեսը մետաղադրամների խանութի մի մասն է կազմում և ներառում է նաև հին դրամահատական՝ Վուլկան տեսակի մեքենաների վերապրուկների շարքը։ Բացի պատմական դրամահատական մեքենաներից, այցելուները կարող են դիտել նաև ժամանակակից մեքենաներով մետաղադրամների դրամահատումը։

Դրամահատարանի տարբերանշան

Կրեմնիցայում մետաղադրամների վրա դրված առաջին դրամահատարանի տարբերանշանը C էր (լատCremnicium-ի համար), այն փոխվել է K-ի (հունգար.՝ Körmöcz-ի կամ գերմ.՝ Kremnitz-ի համար), Սիգիզմունդի օրոք և հետագայում K-B-ի (հունգար.՝ Körmöcz-Banya կամ գերմ.՝ Kremnitz-Bergstadt-ի համար)։ 1766 թվականի հունիսի 16-ի հրամանագրով Մարիա Թերեզան համակարգեց Ավստրիայի կայսրության դրամահատարանի տարբերանշանները, նոր այբբենական համակարգը ցույց էր տալիս դրամահատարանի կարևորությունը. Körmöcbánya-ն ստացավ B տառը (Վիեննայի դրամահատարանը ստացավ A, Պրահայինը՝ C և այլն)։ Սա նորից փոխվեց K.B.-ի (Körmöczbánya-ի համար) ժամանակավորապես 1848-49 թվականներին և վերջնականապես 1868 թվականին։ K.B. դրամահատարանի տարբերանշանն օգտագործվել է Բուդապեշտ տարհանումից հետո մինչև 1922 թվականը։ Mincovňa Kremnica-ն օգտագործում է իր սկզբնատառերը (MK) որպես դրամահատարանի տարբերանշան։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ


Tags:

Կրեմնիցայի Դրամահատարան ՊատմությունԿրեմնիցայի Դրամահատարան Մեր օրերԿրեմնիցայի Դրամահատարան ՑուցահանդեսԿրեմնիցայի Դրամահատարան Դրամահատարանի տարբերանշանԿրեմնիցայի Դրամահատարան Տես նաևԿրեմնիցայի Դրամահատարան ԾանոթագրություններԿրեմնիցայի Դրամահատարան Արտաքին հղումներԿրեմնիցայի Դրամահատարան1328ԴրամահատարանՍլովակերենՍլովակիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ակսել ԲակունցԱպարանԳլխուղեղի բորբոքումԱրշիլ ԳորկիԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտԱրգենտինաԷլենի օրագիրըԼևոն ԱրոնյանԱնանիա ՇիրակացիՈրդանման ելունի բորբոքումՄարշալի համախտանիշԷքստրավերսիա-ԻնտրովերսիաՀայերԱլյումինԹոքաբորբՇագանակագեղձի բարորակ գերաճՊատմություն Հայոց (Խորենացի)Եռվորյակ նյարդի նևրալգիաԱրշակունիներՇաղկապՄիակազմ նախադասություններՍինուսիտՀրեաներՍուդանԱրյան ճնշումԲյուրականի աստղադիտարանԼիմֆոմաՍանահինի վանական համալիրՀայրենական մեծ պատերազմՁիթողցոնց տուն-թանգարանՀայաստանի անտառներՀեշտոցի սնկային վարակԼյարդի հիվանդություններՕստեոարթրոզBTSՖուտբոլՆախադաշտանային համախտանիշՀայկական պար44-օրյա պատերազմՍպիտակուցներՀայկյան տոմարՄարդու աչքՍրբանային սեքսԾրագրավորումՏեսողությունԱդրբեջանի զինված ուժերԼեղապարկԶուգահեռագիծՈրովայնային ցավՄարդու առնանդամՀնդկաստանՀայկական ֆիլմերի ցանկԱրմավիրի մարզԱմերիկաԱվետիք Իսահակյան«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԲացահայտիչՊարույր ՍևակԵրևանի թանգարանների ցանկԲաղադրյալ թիվՎիտամին AՕպերաԱնահիտՀերպեսԹթվածինԲաժանարարների աղյուսակՇեշտՄկաններՄակարավանքԹլփատումՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՄովսես ԽորենացիՌեջեփ Թայիփ Էրդողան🡆 More