1848-1849 Հունգարական Հեղափոխություն

Հունգարական հեղափոխություն, Ավստրիական կայսրությունից անկախության և ժողովրդավարական հասարակարգի հաստատության համար մղվող պայքար Հունգարիայում։ 1848 թվականի եվրոպական հեղափոխական ալիքի մաս է կազմում։ Սկսվել է 1848-ի մարտի 15-ին, Պեշտի ժողովրդական ապստամբությամբ։ Ապստամբությունը գլխավորում էին Շ.Պետեֆին և Պ.

Վաշվարին։

Ապստամբության ընթացքում ընդունվեց ժողովրդավարական ռեֆորմների ծրագիր («Տասներկու կետեր»), իշխանությունն անցավ ժողովրդավարական ուժերից կազմված Հասարակության փրկության կոմիտեին, ստեղծվեցին Ազգային գվարդիայի ջոկատներ։ Մարտի 17-ին Ֆերդինանդ I կայսրը ստիպված նշանակեց «Անկախ հունգարական կառավարություն», որի մեջ մտավ նաև (դեմոկրատների կողմից) է. Կոշուտը (ֆինանսների նախարար)։ Պետական ժողովն անցկացրեց ռեֆորմներ (ճորտատիրական իրավունքի, կոռի և տասանորդի, կալվածատիրական դատարանի և այլնի վերացում), մտցրեց ընդհանուր հարկադրում, հռչակեց Հունգարիայի անկախությունը ֆինանսական և ռազմական հարցերում, սակայն ոչ անջատ Հաբսբուրգների կայսրությունից։

Լինելով Հունգարիայի նոր շրջանի պատմության ամենանշանավոր իրադարձություններից մեկը, հանդիսանում է հունգարական ազգային ինքնության հիմնական տարր։ Նրա արդյունավետությունը ցույց է տրվում այն փաստով, որ միայն ցարական Ռուսաստանի աննախադեպ, խոշոր բանակով միջամտությունը կարող էր այն կանգնեցնել։

1848-1849 թվականների ազատագրական պայքարը նաև հայ սփյուռքի պատմության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում։ Պատերազմին մասնակցել են մեծ թվով հունգարահայ սպաներ։ Հեղափոխության ավարտին սպանված տասներեք արադյան նահատակներից երկուսը, Էռնո Քիշը և Վիլմոշ Լազարը հայ էին։ Նրա ամենանշանավոր գործիչը դարձավ Լայոշ Կոշութը, որին հաջողվեց ստեղծել ուժեղ բանակ, պարտության մատնել ավստրիացիներին և դուրս քշել երկրից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 666 1848-1849 Հունգարական Հեղափոխություն

Tags:

1848ԱվստրիաՀունգարիաՇանդոր Պետեֆի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մխիթար ՍպարապետՊյոտր ՉայկովսկիՄանկական և պատանեկան հանրագիտարաններՏեսակարար ջերմունակությունՀաստատուն բաղադրության օրենքՆապաստակներԴիլիջանԱրևմտյան ՀայաստանՀայոց ցեղասպանությունԱղտոտումՄակերեսՊապ թագավորԾխախոտԻլհամ ԱլիևՀապավումՀայաստանի առաջին բաժանումԱծխաջուրՄինաս ԱվետիսյանԳաստրիտՄիապետությունԼեհաստանՔրիստոնեությունԲնական թիվԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԿիպրոսԿոռուպցիաՏիգրան ՄանսուրյանՄեծ ՀայքԲագրատունիներՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԼեյկոցիտԱռողջ ապրելակերպՏերունական աղոթքՎիքիպահեստԸղձական եղանակԱշտարակ (քաղաք)Հայկական բանակ (1918-1920)Հայաստանի բուհերի ցանկԿալցիումի օքսիդԱստղԲնության պահպանությունԲրազիլիաՄատյան ողբերգությանՁվարանի կիստաԱշխարհի մայրաքաղաքների ցանկՄթնոլորտի աղտոտումԱրարատՀարավային ԱմերիկաՈրդան կարմիրՎիտամին EՊարբերական հիվանդությունԴանթեական առասպելՎանի թագավորության արքաների ցանկԱկսել ԲակունցՀին ՀունաստանՀայրենիք (հասկացություն)ՍակրավորԱննա ՀակոբյանԺենգյալով հացՇեշտԳրիգոր ՆարեկացիՈւկրաինաՀեկտարԾաղկեվանք (Արա լեռ)ԱնտառՄոմիկՔութեշՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Հին աշխարհի յոթ հրաշալիքներԳուգլ (որոնողական համակարգ)Թորոս ՌոսլինԴաունի համախտանիշԺամՀղիություն (մարդ)Վիրուսներ🡆 More